Մենք հանդիպո՞ւմ ենք
Աղբյուր՝ «Արցախի կոմունիստ» (Արցախի կոմկուսի Կենտկոմի ամսաթերթ), No 10 (212), հոկտեմբեր, 2017, էջ 4։


Մենք հանդիպո՞ւմ ենք


Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Կուզեի լիներ կայծակի նման՝
Ամպրոպ-որոտով,
Ծովի խորությամբ,
Երկնի պարզությամբ,
Մաքրությամբ լույսի:

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո՛չ մի տեղ
Ու ո՛չ մեկի հետ...

...Մեր հանդիպումը գուցե չլինի՝
Լո՛կ այն պատճառով,
Որ չդարձնեմ քեզ էլ մեղավոր: