Մեռելահարցուկ
ՄԵՌԵԼԱՀԱՐՑՈՒԿ
Ա
1858 թվականի մայիս ամիսն էր։ Դեռ նոր լուսացել էր առավոտը, դեռևս նոր վեր բարձրացել էր արևը հորիզոնի վերա, ոսկեզօծելով ամպեղեն կաթնագույն սարերի գագաթները, դեռևս նոր զարթնում էին մարդիկ յուրյանց քնից, որ մանավանդ շատանում է և զորանում է գարնան ժամանակ, աղախինը պ. Մարկոսի ներս մտավ սորա սենյակը։Պ. Մարկոսը քնաթաթախ բացեց աչքերը և երեսը շփելով հարց արեց քնից վեր կացած աղախնու ներս մտանելու պատճառը։ Այս միջոցին մոտեցել էր նորան աղախինը և հառաջ քան թե պ. Մարկոսը ավարտել էր յուր հարցմունքը, ստացավ սորանից մի նամակ, որ պ. Շաքարյանցի ծառան բերել էր։
Պ. Մարկոսը բացեց կնիքը և աչքերը տրորելով կարդաց հետևյալ խոսքերս․
Չնեղանաս բաց խոսածիցս, ինչպես նկատում եմ, քո խոստանալը
շատ է, քան թե կատարելդ. խոսքս մեր խնջույքի վերա է, որի մասին
զրուցելով անցյալները խոստացար հոգաբարձու լինել, բայց, մի չար
բախտով, ո′չ մի հոգացողության նշան, որ ցույց տված լինեիր, չտեսա
մինչև այսօր։ Օրերը անցանում են, մեր կյանքը թռչում է, իսկ մեք, քո
շեորհքիցը, բանտարկված մեր բնակարաններում թառամում ենք տըխրության մեջ։ Տեսանելով, որ բանը այսպես է, որ այս մասին մի բարի
հույս չկա քեզանից, ես ինքնին սկսեցի լինել այդ խնջույքի հոգաբարձուն։
Ամենայն պատրաստություն տեսել եմ, թե կերակրեղենի և թե ըմպելիքի մասին։ Միմիայն արաղ առել եմ մի վեդրո, իսկ հասարակ խմելի գինի
հարյուր քսան շիշ, շամպայն, շատ լավերը, կլիկ և րեդերեր քսանչորս
շիշ. մադերա, խերես, ռեյն-վեյն, մի խոսքով թունդ գինիներ տասնև
ութն շիշ։ Կատարումն օրինաց և մարգարեիցը կլինի լավ մարասկենով,
որ ստացել էի օտար աշխարհից։
Այս հաշվիցս տեսանում ես ահա, որ ես քեզ նման ականջի վերա քնած չեմ. ինչևիցե թե մեղադրանք է, թե խրատ Է, ընդունիր, և այս նամակս ստացածովդ շտապի՜ր գալ իմ մոտ, մեր ծանոթներից և բարեկամներից ովին հրավիրելու և ովին չհրավիրելու մասին, խորհուրդ կատարելու համար։
Պ. Մարկոսը, ավարտելով նամակի կարդալը, սկսեց ծանր կերպով
և մտածողությամբ համարել․ հարյուր քսան, տասն և ութն ևս, հարյուր
երեսուն ութն, քսան չորս դորա վերա, հարյուր վաթսուն երկու, մի բան
չէ․ բայց եթե մի վեդրո արաղը ձգենք հառաջաբանի փոխանակ, իսկ
մարասկենը վերջաբանի տեղ, այն ժամանակ հարյուր վաթսուն երկու
շիշը մի բանի նման կլինի։ Բայց ինչո՜ւ ռոմ մոռացել է... Կոնյակ ևս չկա, անգլիական ճին չկա, մի վեդրո իստակ արաղով կամենում է աչքերս
ներկել․․․ չէ, եղբայր, այդպես չէ, ես քեզ մի նոր ցուցակ դարձյալ կտամ..․ վա՜յ, վա՜յ, վա՜յ, սարեպտի բալասան ևս մոռացել է. այդ ի՜նչ խընջույք կլինի։
Այս խորհրդածութենից հետո, որ նորա կյանքի մեջ բավական մեծակշիռ բան էր, սկսեց հագնել յուր զգեստքը։ Աղախինը պատրաստելով թեյի մեքենան ներս բերեց և դրեց սեղանի վերա։ Պ. Մարկոսը սկսեց թեյ պատրաստել և նստելով աթոռի վերա, զանազան պատկերներ երեվակայել յուրյանց խնջույքի մասին։ Միանգամ երևակայում էր յուր բոլոր ընկերքը արբեցած ընկած դաշտերի վերա, որը քնած և որը... իսկ ինքը տղամարդի պես գինու թասը ձեռքին կանգնած նոցա մոտ, ծաղր առնելով նոցա թուլամորթությունը։Հետո երևակայում էր, որ յուր ընկերքը, գլուխները տաքանալուց, տուր ու ծեծ սկսել էին միմյանց հետ, որոնցից մինը լաց էր լինում և գանգատում էր, թե վշտացնում են յուրյան, իսկ մյուսը բարձր-բարձր գոռալով հայհոյում էր նորան և ասում էր, որ եթե չափը չճանաչե, ոչ միայն այսչափ, այլ և աչքի լույսը ևս հանելու էր։ Այստեղ պ. Մարկոսը երևակայում էր յուրյան միջին դարերի ասպետների նման մի բան, որ գինու բաժակը ձեռքում մոտենալով կռվողներին մխիթարում էր վշտացածը, թե արժան չէր կին մարդու պես ամենայն բանից նեղանալ, միևնույն ժամանակ բարկանալով հարստահարողի վերա, թե ընկերության մեջ մեծ անկարգ բան է մի այդպիսի կոշա վարեցողություն և այլն։
Այսպիսի պատկերներ ստեղծագործելով ուղեղի մեջ, խմում էր պ. Մարկոսը յուր թեյը, երբեմն.երբեմն արձակելով բերանից թաբակի թանձր ծուխը օղերի նման դուրս փչելով։ Նա ուրախանում էր մանավանդ մտածելով, եթե բոլոր արաղը և գինիքը խմվելուց հետո, մի քանի մարդ և ինքը մնան զգաստ, առանց արբենալու, այն ժամանակ ի՜նչպես բարձր խոսելով գինի պահանջելու էր պ. Շաքրյանցից, սորա ժլատությունը խայտառակելու մտքով։ Այսպես էր նորա հոգու տրամադրությունը նամակը կարդալուց հետո։ Երբ ավարտել էր թեյ խմելը, վեր առավ վերարկուն, գլխարկը և ջոխին և դարս դնաց յուր տանից։
Կարդացողը այս գործի, կարելի է, կարծե, թե պ. Մարկոսը մի անսովոր արբեցող մարդ է. քա′վ լիցի. այդ զրպարտություն կլիներ։ Պ. Մարկոսը, ճշմարի′տ է, խմում է, բայց ինչպես ուրիշները, ինչպես մի բարի հայ քրիստոնյա։ Նորա շատ խմելու վերա երևակայելը և երազելը պ. Շաքարյանցի ժլատ հոգացողության վերա նեղանալը, շատ սովորական բան է։ Երիտասարդ մարդը, որքան շատ խմե, այնքան շատ պատվելի է Նա, այնքան փառք ու պարծանք է նորա համար։ Շատ ժամանակ չէ, ես պատահեցա Կունցով[1] ագարակում մի քանի հայ երիտասարդների,որ ման էին գայիս մի ռուսի հետ, որ դժվարությամբ կանգնում էր ոտքի վերա և որի լեզուն, համարյա թե փայտանալով, հազիվ հազ շարժվում էր բերանի մեջ. հայ երիտասարդներից մինը, պ. Ծ...վը ասաց մեզ հայերեն.— Տեսանո՞ւմ եք, ի՜նչ օրն ենք ձդել սորան, այսինքն թե ի՜նչպես արբեցած է։
Խոսքս այն բանի վերա է, թե պ. Մարկոսի համար մի պակասություն չէ, եթե նա մտածում է շատ խմելու վերա, և ո′չ այսչափ միայն,այլև պարտական է մտածել և աշխատել, որ օրե օր ավելի կարողանա խմել, որովհետև մեր հայ երիտասարդներից շատերը խմելով չափում են յուրյանց քաջությունը։ Սորանից մի քանի տարի հառաջ, պատահեցա մի հայ երիտասարդի... քաղաքում, որ իրավամբ ստացավ Բեքրի-Մուստաֆա պատվանունը հասարակաց վկայությամբ, այդ պարոնը, մի օր մի լավ երկրպագություն և ուխտ կատարած լինելով Բաքոսի տաճարում,հանդիպեցավ ինձ և մեղադրանք լսելով ինձանից յուր արբեցության մասին, այսպես խոսեց. — Պարոն։ դու գիտե՞ս, որ մարդը աշխարհի մյուս բոլոր արարածներից գերազանց է։
— Գիտեմ,— պատասխանեցի ես։
— Ուրեմն, ինչո՞ւ մեղադրում ես ինձ, եթե ես աշխատել եմ հարգի կացուցանել իմ մարդկությունը քան թե մի անբան արարած։
— Ես չեմ հասկանում քո ասածը։
— Մա՞րդն է գերազանց, թե փայտը,– հարց արեց նա։
— Այդ ի՞նչ տարակուսելի բան է։
— Տնաքա′նդ, եթե ճանաչում ես ճշմարտությունը, ապա է՞ր չես ընդունում։ Ես մարդ եմ, լավ նայիր իմ վերա, ես աստուծո պատկեր եմ, ես բանականություն ունիմ, և այս խոսքերիցս տեսանում ես ահա,որ ես շատ լավ ճանաչում եմ իմ արժանավորությունը աշխարհի արարածների մեջ: Մի անշունչ էակ, մի տակառ, որ փայտից էր շինած, որ ո′չ հոգի ուներ, ոչ աստուծո պատկեր էր, այդպիսի մի չնչին էակ, ասում եմ, տանում է յուր մեջ մինչև քառասուն վեդրո գինի. ես տեսանելով այս, կարո՞ղ եմ մինչև այն աստիճան անարգել իմ մարդկությունը, որ սառն աչքով նայեմ այդ բանի վերա, և հայհոյություն չէ՞ր իմ կողմից աստուծո շնորհին, որ տվել էր ինձ, մինչ մի բուռն հողից գոյացա, եթե չաշխատեի հավասարվիլ և գերազանցել այդ չնչին փայտից։ Մեզանից յուրաքանչյուրը պարտական է գետնի հետ չհավասարել յուր մարդկությունը, չանարգել աստուծո շունչը, որ փչել էր մեր վերա, մեք պարտական ենք իրավացուցանել արարիչը, հարգի կացուցանելով այն շնորհը,որի ընդունակ միմիայն մեզ էր ընտրել յուր բոլոր ձեռագործերից։ Մեք պարտական ենք ոչ թե միայն հավասարվիլ տակառին, այլև անցանել նորանից... գինին երկնքի արքայության ցողն է. Նոյ նահապետը ջրհեղեղից հետո իսկույն գործ դրեց նորան... ի՞նչ կառնուս գորտի նման ջուր խմելուց. ջուրը աստուծո ձեռքին մի գործիք է, չարագործ մարդիկ պատուհասելու համար։ Ասածիս ապացույց քեզ ջրհեղեղը, ինչո′վ ջնջեց աստված մարդկությունը, գինո՞վ, թե ջրով... Քրիստոս ինքը Կանա–Գալիլիայումը, հարսանիքի մեջ ջուրը գինի փոխեց, դու ինչե՞ր ես խոսում։
Եթե մեր հայերի մեջ կան և այսպիսի մտածության տեր մարդիկ, ապա ուրեմն, դեռևս պ. Մարկոսը մի երանելի մարդ է։ Որովհետև խոսք ընկավ այստեղ պ. Մարկոսի վերա, ապա թող ծանոթացնենք մեր ընթերցողներին դորա ով լինելը։ Դա մի երիտասարդ է քառասուն տարեկան, երեխա ժամանակից աշակերտվելով մի դերձակի մոտ, այժմ համարվում է լավ դերձակներից մինը։ Բայց հաց ճարելով այդպիսի ծառայական արհեստով, նա պարապում է և զանազան գրյանք կարդալով։ Նա միշտ համարել է յուրյան, և այժմ ևս համարում է ազգասեր պարոններից մինը և ինչո՜ւ չէ համարելու յուրյան ազգասեր, ի՜նչ մի դժվար բան է ազգասեր համարել յուրյան կամ համարվել ուրիշների աչքում։ Ես այս խոսքը ասում եմ միմիայն մեր հայերի համար և ոչ ուրիշ ազգերի. պատճառ, որքան հեշտ է մեր ազգի մեջ ազգասերի անուն ժառանգել, նույնքան դժվար է այդ ուրիշ ազգերի մեջ։ Ինչո՞ւ, հայ մարդը, որ մի երկու բառ լսել էր այստեղից և այնտեղից, նստում է յուր տան մի անկյունում և դառնում է ազգասեր, ինչ լավ ցանկություն ասես հայտնում է յուր ազգի մասին, ցանկանում է, որ ազգը լուսավորվի, որ բան ուսանին ազգի վայրենացած զավակները, որ լինին և շարունակվեն լավ և գեղեցիկ օրագրությունը, բայց այս բաները թող ինքյանք լինին, թող ոչնչից և ոչնչով գոյանան, իմ պատվելի ազգասերը հանգիստ թող նստի տանը, նորան թող անհանգիստ չառնեն, մի՞թե նա երեսփոխա՞ն է ամբողջ ազգի, մի՞թե նա պարտակա՜ն է ազգին, թող ազգը մտածե, թող ինքը հոգս առնե, իմ ազգասերը մասնավոր մարդ է, փորը կուշտ, արծաթը շատ, նորան ի՜նչ փույթ, որ ազգի զավակները յուրյանը անդաստիարակության և տգիտության պատճառով դատապարտված են ոտաբոբիկ այս ու այն կողմ վազվզել մի կտոր հաց ճարելու, մի բնակություն գտնելու կամ մերկությունը ծածկելու համար։ Իմ ազգասերը պատվելի է միայն նորա համար, որ օդով ամենայն բան ցանկանում է, ամենայն բարեխիղճ մարդու հետ համաձայնում է և օգնում է ազգին, մի քանի աղքատի երկու– երեք մանեթ ողորմություն տալով։ Նա գովում է ազգը, նա օտարի առաջև ծածկում է նորա պակասությունքը։ Նա այնքան սիրում է հայոց ազդը, որ նորա պակասությունքը խայտառակողներին ատելով ատում է, բամբասում է և հայհոյում է նորանց և... ի նչ այլևս կամիք, օրհնում է օտար աշխարհում, պանդխտության մեջ յուր կյանքը և հարստությունը կնքած մի անբախտի գերեզման...
Այսպիսի մի մարդ, ո՜հ, ցավելի ճշմարտություն, հարգ ունի խաժամուժ ամբոխի աչքում, այսպիսի մի մարդ, որ փորը հաստացրել էր և ընչանցքը սրել, համարձակվում է պատիվ ու հարգանք պահանջել մեզանից, որովհետև նա հարուստ էր, իսկ մեք ոչ, նա կառքերով էր ման գալիս, իսկ մեկ ոտով։ Հեռի՜ մեզանից, դու հանդուգն հիմար, կորի՜ր մեր աչքից, ստախոս և անպատիվ դու, մեք ճանաչում ենք քո խաբեբայությունը, քո արհեստը ընթացք չունի մեր մեջ։ Ազգասե՞ր, ո՜րտեղից ո՜րտեղ, ինչո՞ւ փորասեր, արծաթասեր չես կոչում քեզ. ի՜նչ է, ականջիդ լա՞վ է եկել ազգասերի անունը, գա առանց զրկանքի կամիս առաքինի չինել, ի՞նչպես կարելի է այդ, մինչ առաքինությունը զրկանք է մի մարդու համար, որ առաքինություն էր գործում։ Զրկանք հանձն առնո՞ւս. քա′վ լիցի, դու երկու կոպեկով. ոչ միայն ազգասեր պատվանունը, այլև բոլոր ազգը և քո հոր ոսկերքը կհանես գերեզմանից և կվաճառես։
Եթե մեր ազգի մեջ կան և այսպիսի մտածության տեր մարդիկ, մարդիկ, որ կարող էին միանալով յուրյանը նման կարողության տեր պարոնների հետ օգնել ազգի ողորմելի և թշվառ դրությունը, բայց պ. Շահբեգի[2] ասածի պես բոլորովին մարմին դառնալով, պարարում են գիշեր-ցերեկ յուրյանց փորը և այնուամենայնիվ համարվում են ազգասեր, ապա ուրեմն պ. Մարկոսը, մի խեղճ մարդ, արժանի է, որ միմիայն ազգին բարի ցանկացած լինելու պատճառով, համարվի ազգասեր։
Պ. Մարկոսը հոգեկից բարեկամ էր պ. Շաքարյանցին։ Նոքա երեխայութենից սկսած դրացի էին միմյանց, և համարյա թե միասին աճելով, եղբոր պես վարվում էին մինչև այժմ, թեպետ պ. Շաքարյանցն ավելի հարուստ էր, քան թե պ. Մարկոսը, որովհետև Շաքարյանցի հայրը թողել էր մի քանի անշարժ կալվածք, որոնց արդյունքով-կառավարվում էր նա առանց գլխացավության։
Պ. Շաքարյանցը, յուր բոլոր կյանքը 18 տարեկան հասակից բռնած մինչև այսօր (այժմ կլինի նա 36 տարոք) անդադար պարապում էր զանազան դյութական գրքերով. ինչ հին, ձեռագիր ախտարք ասես, որ նա չունենար, ինչ մագաղաթի վերա գրած կարմիր ու կապույտ գրերով ուրբաթագիրք ասես, որ չունենար. նա դեռևս պարծենում է, թե վեցհազարյակ ևս ունի...
Շատ անգամ տեսել են Շաքարյանցին փակված մի ախոռի մեջ, որ, մի ձեռքին գրչագիր մագաղաթ, իսկ մյուս ձեռքում կավիճ, մի բոլորշի գիծ էր քաշում գետնի վերա։ Նորա ծառայքը, շատ անգամ գտել են ախոռի մեջ, այգ րոլորշի գծի կենտրոնում մի մորթած սև հավ, առանց ամենայն պիսակի, և մի սև կոթով դանակ։ Բնական բաներից ցավում էր պ. Շաքարյանցի գլուխը, նա սիրում է ոգիների և փերիների հետ խոսակից լինել միշտ, նոցա բան ապսպարել, և շատ անգամ հավատացուցած է յուր ընկերներին և բարեկամներին, թե նա, յուր դյութական արարողության միջնորդությամբ, հասել է շատ բաների։ Դոցա կարգումն է և այն, որ միշտ գեղեցիկ աղջիկ, որի վերա սիրահարված է եղած երկար ժամանակ, և որ պ. Շաքարյանցին ամենևին մարդու տեղ ևս չէ դնում, եղած, ինքը, յուր ոտքով, միայն մի շապիկով եկել է կես գիշերին պ. Շաքարյանցի ախոռը և ծունկ չոքած նորա առաջև, աչքը արտասուք խնդրել է...
Ահա այս պարոնն էր պ. Մարկոսին տոմսակ գրողը, և սա էր, որի մոտ գնաց պ. Մարկոսը, ուր կտանենք մեք և մեր ընթերցողքը։ Բ
Պ. Մարկոսը, ներս մտանելով Շաքարյանցի տունը, չգտավ նորան այնտեղ։ Հարցնելով ծառայից իմացավ, որ դյութությամբ պարապում է դարձյալ ախոռում։ — Ի՛նչ անքրիստոնյա մարդ է դարձել դա,— մտածում էր պ. Մարկոսը պ. Շաքարյանցի մասին։ — Աստված, հրեշտակները, սուրբերը, նահատակները թողած, բան է բռնում սատանաների հետ, ահա ի′նչ է նշանակում դաստիարակության պակասությունը։ Եթե նա կարդացած լիներ այն գրյանքը, ինչ որ ես կարդում եմ, այն ժամանակ, մազերը գլխի վերա ցցվելու էին։ Ես երանելի մարդ եմ,— մտածում էր նա, — որ երեխա ժամանակից աշակերտվեցա Սիմոն վարժապետիէն,այնպիսի կարդացող և աստվածաբան մարդու։ Ի՞նչ գլուխ ուներ, ինչ ուսում ուներ, կարճ խոսելով, փիլիսոփա մարդ էր։ Ի′նչպես գեղեցիկ մեկնում էր ժողովածուն. ապա եկեղեցի և կաթողիկոս բառերի մեկնությունը, չկարծեմ, որ եպիսկոպոսները ևս այնպես իմանան։ Աստված լուսավորեցի քո հոգին, Սիմոն վարժապետ, եթե դու չլինեիր, եթե քո դրյանքը ինձ ժառանգություն չմնային, ո՞վ գիտե, ո′վ կարող է երաշխավոր լինել, գուցե ես պ. Շաքարյանցի նման գլուխս տայի դիվական պարապմունքի։
Այստեղ պ. Մարկոսը երեք անգամ երեսը խաչ հանեց, որպես թե հրաժարվելով դևերից և վահանափակելով յուր անձը սատանայական փորձանքների երեսից, հետո հարց արեց ծառայից, թե վաղո′ւց է արդեն, որ նորա պարոնը գնացել էր ախոռ։ Ծառան պատասխանեց, թե բավական ժամանակ է։ — Բայց,հավելացրեց նա,— ես չկարծեմ, որ այսօր շուտ ավարտվի նորա հանդեսը, պատճառ, շատ պատրաստությունք տեսավ ախոռը մտանելուց հառաջ։
— Ի՞նչ պատրաստությունը,— սկսեց պ. Մարկոսը հարց առնել։
— Հրամայել էր ինձ գտանել մի բոլորովին սև կատու, մի սև հավ, մի հայելի, մի որձ չղջկի կուրծքի կարթաձև ոսկր, մի պտուկ և այլ մանրամասնությունք, որ ուրիշ ժամանակ չէր գործ ածում։
— Ես կերթամ նորա մոտ և կասեմ, որ թողու այժմ այդ բանը մի այլ ժամանակի...
— Չգնաք, չգնաք, աղաչում եմ,— գոռաց ծառան, համարյա թե արտասուքը աչքերում,— այդ վնասակար կլինի և ձեզ և իմ պարոնիս։ նա միշտ այդպիսի դիպվածներում արգելում է մտանել ախոռը և մոտենալ նորան, որովհետև չար ոգիների ազդելուց կարելի էր խեղանալ իսկույն կամ անդամալուծվիլ։
— Ապա Հավատով խոստովանիմը ո՞ր օրի համար է, հիմա′ր. Նարեկացու սքանչելի և դիվահալած աղոթքները։ Բացի դորանից, ես միշտ իմ վերա պահում եմ կտորը այն ծառի, որին կապել էին Քրիստոսին Գեթսեմանի պարտիզում մատնության գիշերին։ Ես դևերից երկյուղ շունիմ...
— Գուցե ճշմարիտ եք խոսում, ապա ուրեմն, այդպիսի վատաբախտ դիպվածում վնասը կհասանի իմ պարոնին։
— Բան չկա, գոնե կխելոքանա և կդադարի այդ բաներից։ Ցույց տո′ւր ինձ ախոռը․ արի′ գնանք։
— Ամենևին․ կամիք սպանեցեք ինձ, այնուամենայնիվ հանձնառու չեմ գնալ. ես ձրի չեմ գտել իմ կյանքը, որ հիմարաբար վտանգի մեջ ձգեմ։
Մինչդեռ պ. Մարկոսը խոսում էր ծառայի հետ, և ահա պ. Շաքարյանցը բարկացած, շողիքը բերանից թափելով ներս մտավ։
— Այդ անկարելի է... այդ անհնարին է... չկամիմ ամենևին տեսանել. այդ ի′նչ սոսկալի կերպարանափոխություն... կապիկ է միանգամայն։ Ափսո′ս աշխատանքիս, ափսո՜ս սիրելուս, որ զուր տեղը կորավ... երկինք, փուլ արի իմ վերա... երկիր, կուլ տուր ինձ, ո′հ, մի օգնություն, սիրտս այրվում է... ո′հ... ո′հ,– և մի քանի այսպիսի կցկտուր խոսքեր դեռևս արտաբերելով, ընկավ աթոռի վերա ամենևին ուժաթափ։
Պ. Մարկոսը նայում էր զարմացած։ Ծառան դուրս փախավ սենեկից, հայր մեր ասելով։ Պ. Մարկոսը տեսանելով, որ բանը վատ է, փոքր է մնացել, որ յոլրյանց մտքոլմը դրած խնջույքը դեպի տրտմություն փոխվի, յուր կարգով սկսեց գործ դնել յուր արհեստը, և, կանգնելով պ. Շաքարյանցի գլխի տակ, սկսեց մրմնջել մի աղոթք, և երեք անգամ կրկնելով հալին մեղք, հալածին դևք խոսքերը, այլև մի փոքր ջուր սրսկելով Շաքարյանցի երեսին, զգաստացուց նորան։
Պ. Շաքարյանցը վեր կացավ և կովի նման նայում էր պ. Մարկոսի վերա, հետո սկսեց, մի քանի արաբական խոսքեր արտաբերելով, պտույտ գալ սենեկի մեջտեղում։ Պ. Մարկոսը տեսանելով, որ մի աղոթքով բան չդարձավ, բռնեց Շաքարյանցին, նստեցուց բռնությամբ աթոռի վերա և սկսեց անգիր կարդալ մի այլ աղոթք, որ ավելի ներգործական էր նորա աչքում։ Պ․ Շաքարյանցը քնեց... Դեռևս ամբոխված էր նորա շնչառությունը, սիրտը մի առանձին խռովությամբ բաբախում էր կուրծքի մեջ. երեսի վերա, երբեմն–երբեմն երևում էին ակամա և անզգա ցնցողական զարկողությունք։
«Փա′ռք աստուծո,— ասաց պ. Մարկոսը,— գոնե՛ քնեց։ Արի մի գնամ դորա ախոռը, ի՞նչ կա այդտեղ, որ այս խեղճի լերդը պատառել էր»։
Թեև պ. Մարկոսը, զանազան դիվահալած աղոթքներով վահանափակել էր յուր անձը, այնուամենայնիվ հարկավոր համարեց հանել շապիկի տակից մի փայտի կտոր, որ արծաթյա շղթայով կախած էր կուրծքի վերա, համբուրեց և հառաջ գնաց... Նա տեսավ, որ ախոռներից մինի դուռը բաց է, ուստի կարծելով, որ այդտեղ պիտո է կատարված լինի դիվահարցությունը, ներս մտավ նորա մեջ։ Ախոռի հատակի վերա քարշած էր կավիճով մի շրջանագիծ․ նորա մեջտեղում մի ահագին սև կատու թաթերով բռնելով մի գլխատած հավի մարմին, ուտում էր մռմռալով։ Դորա մոտ դրած էր մի պտուկ։ Պ. Մարկոսը մոտեցավ պտուկին, տեսավ որ ջրով լիքն է, շրջեց պտուկը, և ահա նորա միջից դուրս ընկան չղջկի կուրծքի կարթաձև ոսկորը և Հուլիա Պոստրանայի [3] պատկերը։ Այս բաները մեծ զարմանք բերեցին պ. Մարկոսի վերա, բայց չկարողացան դրականապես պատասխանել նորա հարցասիրությանը, թե ի՛նչ դիպվածով հատկապես ընկել էր Շաքարյանցը այդ վիճակի մեջ: Շաքարյանցի ծառան դրսումը կանգնած զարմանում էր պ. Մարկոսի քաջասրտության վերա, որով նա համարձակվել էր ներս մտանել մի բնակության մեջ, ուր ստեպ հավաքվում էին փերիներ և դևեր։
Պ. Մարկոսը, թողնելով յուր հետաքրքրությունը, ներս մտավ Շաքարյանցի սենյակը, ուր քնած թողել էր յուր բարեկամը։ Սա զարթեցավ պ. Մարկոսի ներս մտանելուց, առատ քրտինքը թափվում էր նորա ճակատից, և ամենևին չիմանալով յուր գլխից անցածը, համարեց, թե նոր է գալիս պ. Մարկոսը։ Այս պատճառով վեր կացավ տեղից և կամեցավ, հառաջ գնալով, ողջունել յուր բարեկամը. բայց պ. Մարկոսը հառաջեց խոսել.
— Ի՛նչպես է այժմ առողջությունդ, ես, ճշմարիտն ասեմ, շատ վախեցա...
— Երևի թե առավոտուն վաղ մարդ ուղարկելուս պատճառով։ Օրհնած հոգի, ո՞չ ապաքեն տոմսակումս գրել էի հրավիրելուս պատճառը. փառք աստուծո. ի՛նչ վախենալու բան կա. պիտո էր ուրախանալ։
— Սև ուրախություն կգար քո գլխին, եթե չէի կարդացել... ի՛նչ օր էին ձգել քեզ քո բարեկամքը. հավատա՛, Շաքարյանց, դու մի օր հանկարծ կմեռանիս և հոգիդ բաց աչքով կմատնես, որ կերակուր լինի սատանայի։ Մի՞թե ամոթ չունիս, դու քրիստոնյա մարդ ես. ի՛նչպես կարելի է սատանայական բաներով պարապիլ...
Պ. Մարկոսի այս բաները խոսելու ժամանակ, Շաքարյանցը ընկավ մի տխուր մտածության մեջ։ Երազի նման հիշում էր յուր ախոռից ներս
[4] վազելը և պ. Մարկոսին տեսանելը։ Հավաստելու համար, թե այդպե՞ս էր արդյոք, կամեցավ հառաջ ուրանալ այն խորհրդով, որ եթե պ. Մարկոսը ստուգապես տեսել էր ամենայն բան, ապա ինքն ևս խոստովանելու էր բոլորը․ այս դիտմամբ կտրելով պ. Մարկոսի խոսքը, ասաց.
— Եղբա՛յր, ինչե՛ր ես խոսում, ի՛նչ դև, ի՛նչ աղոթք, ի՛նչ բան. խելքդ գլխի՞դ է թե ոչ։
— Իմ խելքս գլխիս է, բայց քոնը եկա՞վ թե չէ. մի ժամ հառաջ խելագարվել էիր ախոռից ներս վազելով, այնպես, որ քեղ հանգստացնելուց հետո, ստիպվեցա գնալ և հարցասիրել քո խելագարության պատճառը։ Ախոռը ներս մտա, տեսա մի մեծ շրջանագծի մեջ, մի սև կատու, որ լափում էր մի գլխատած սև հավի մարմին, տեսա մի ջրով լիք պտուկ․ բայց ասա՛ խնդրեմ, մի՞թե Հուլիա Պոստրանայի պատկերը ևս անհրաժեշտ առարկա է դյութության մեջ, որ չղջկի ոսկրի հետ միասին գրել էիր ջրով լիքը պտուկի մեջ...
— Մի՛թե դու մի բան տեսար,— կտրեց խոսքը պ. Շաքարյանցը։
— Եղբա՛յր, ես կույր չեմ, և ինչ որ մարդկային աչքով կարելի է տեսանել, միշտ տեսանում եմ։ Ի՞նչպես չտեսա Պոստրանայի պատկերը, և դեռ ևս ներկով նկարած։
- Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ես այժմ հասկանում եմ,— ասելով զարկեց երկու ձեռքով ճակատին։
— Ես խաբվել եմ... ափսո՛ս և հազար ափսո՛ս, այդ մի հիմարություն է եղել, երևի թե դրացուս կողմից, որովհետև նա նկարել գիտե... այո՛, նորա բանն է, անիծածը երեկ երեկոյան երևի լսել է իմ ձայնավոր խորհրդածությունը իմ հետ, և այդ բանը բերել է իմ գլուխը։ Փույթ չէ, դրացի՛, ես մի օր քո դռան առաջև ևս կչոքեմ...
— Ասա՛, խնդրեմ, ի՛նչ խորհուրդ ունի այս բոլորը․ ես ոչինչ բան չեմ հասկանում․ և քո ընթացքը, ախոռի հանդերձանքը, այժմյան խոսակցությունդ, իմ համար, եգիպտական առեղծվածներից (հանելուկներից) անցան։
— Պարո՛ն Մարկոս, հոգի՛ս, դու գիտես, որ ես քեզ հոգուս պես սիրում եմ և քեզանից երբեք մի բան ծածկած չեմ, ուրեմն լսիր և այս գաղտնիքս, որ ոչ ոք չգիտե, և առաջինը դու պիտո է լինես, որ իմանաս։ Ես քո բարեկամության վերա երկբայություն չունիմ, ուստի և անկասկած կարող եմ հավատալ քեզ իմ գաղտնիքը, որովհետև ճակատագիրը այսպես է բերել, որ դու իմանայիր Նորան։ Փո՛ւյթ չէ, դու ևս մի կարդացող մարդ ես, այսօր դարձիր և խոստովանահայր, ի՛նչ կա որ։ Գ
Պ. Շաքարյանցը, այս յուր հառաջաբանով, այլև ձեռների և դեմքի շարժվածքով մի այնպիսի ձև ցույց տվեց պ. Մարկոսին, որ սա կարծեց, թե նորա հավատալու գաղտնիքը մի քաղաքական մեծակշիռ բան է, վասն որո պ. Մարկոսը, պատրաստվելով լսել, ավելորդ չհամարեց վերստին հավատացնել պ. Շաքարյանցին, յուր դեպի նա անկեղծ բարեկամությունը։
— Շնորհակայ եմ, շնորհակալ եմ,– ասաց Շաքարյանցը,– ես գիտեմ քո բարեկամությունը, և այդ էր պատճառը, որ հոժարեցա հավատալ քեզ իմ գաղտնիքը, լսի՛ր ուրեմն։
— Մի քանի ժամանակ է, որ երազում մի գեղեցիկ աղջիկ տեսանելով, սիրահարվել էի նորա վերա, այնպես, որ ո՛չ ցերեկս ցերեկ էր, ո՛չ գիշերս գիշեր։ Եթե միայն մնում էի տանս և ընկնում էի մտածության մեջ, հանկարծ մի շարժողութենից, մի աղաղակից դուրս գալով այդ խոր մտածության միջից և աչքս դարձնելով դեպի այն կողմը, որտեղից լսել էի աղաղակը կամ շարժողության ձայնը, այն սիրած աղջիկս, ուրվականի պես երևում էր աչքիս և անհայտանում դարձյալ։ Շատ մտածեցի, շատ որոնեցի մեր քաղաքի մեջ, թե կա՞ր արդյոք այդպիսի մի աղջիկ. ճշմարիտն ասեմ, եթե լիներ, այնուհետև ամենայն ջանք պիտո է գործ դնեի, այդ աղջիկը ինձ կին խնդրելու, որովհետև ինձ թվում էր, թե ստեղծված եմ միմիայն նորա համար, և միմիայն նորա հետ ամուսնանալով, կարծում էի, թե կարող էի երջանկանալ։ Բայց բոլոր իմ հարց ու խնդիրս, բոլոր աշխատությունս զուր կորան. իսկ աղջկա պատկերը ասես թե բևեռել էին աչքիս, որովհետև աչքերս այս կամ այն կողմը ձգելու ժամանակ, անդադար տեսանում էի նորան։ Թուլացա, մաշվեցա. մարդու հետ խոսելու ժամանակ, շատ անգամ չհասկանալով նորա խոսածը, որովհետև միտքս թռչում էր այն աղջկա քամակից, ամենևին մեքենաբար պատասխանում էի մի անորոշ բան, ո՛չ ստորասական և ո՛չ բացասական, այն խորհրդով, որ դիմացս կանգնած մարդը հակառակախոսության պատճառը չգտանելով, թողուր ինձ հանգիստ։ Ամենայն ջանք գործ էի դնում հեռի փախչել որևիցե ընկերակցութենից. այն մարդիկը, որ հառաջ շատ սիրելի էին ինձ, այժմ դարձել էին իմ աչքում փսխողական փոշի. նոցա իմ մոտ ներս մտանելը ատելի էր ինձ, որովհետև ընդհատվում էր իմ մտածությունը. ես երջանիկ էի, մինչև անգամ, միմիայն երևակայելով այն հրեշտակային պատկերը։ Ահա այսպիսի հոգեմաշ հանգամանքների մեջ կորուսի բոլոր հոգեկան և մարմնական կարողությունքս, փոքր էր մնացել որ մահիճ ընկնեի:
— Անցյալները... մի օր, քաղաքից դուրս գնացած լինելով, մի ծառաստանի մեջ ման գալու ժամանակ, հանկարծ, ծառերի քամակից տեսանում եմ այդ աղջիկը, որ կանգնած, կամենում է բռնել մի թիթեռնակ։ Ինձ թվեց, թե աչքիս է երևում... շփում եմ ճակատս, սրբում եմ աչքերս, ոոպեսզի, եթե երևույթ է այդ, ապա արյունը երակներումս ընթացք ստանալով, անհետանա այդ երևույթը... բայց ահա զարմանք... աղջիկը նույն դրության մեջ, կանգնած ոտքի մատների վերա և պարզած աջ ձեռքը, աշխատում է բռնել մի մեծ թիթեռնակ, որ նստած մի թուփի վերա, շարժում էր յուր պայծառ, ծաղկանկար թևերը։ Մի անգամ դարձյալ սրբում եմ աչքս... և դարձյալ տեսանելով նորան վազում եմ դեպի նա... բայց, ավա՛ղ... աղջիկը մի զարհուրալից երկյուղ ցույց տվող ձայն արձակելով, անհայտացավ ծառերի քամակում։ Շատ որոնեցի նորան անտառի մեջ, այնուամենայնիվ չկարողացա գտանել։ Այն բանից հետո, սերը, առավել և առավել զորացավ իմ մեջ, որ հալումաշ արեց ինձ. թվում էր, թե մի վերք գոյացել էր սրտումս և ճարակում է սորան։ Քունը իսպառ փախավ աչքիցս, օրը ինձ տարի էր թվում. վերջապես, զրկվելով ամենայն բարեհաջող հույսերից, մտածեցի գործ դնել իմ գերմարդկային զորությունը... Ես հառաջ ևս կարող էի այդ բանը առնել, բայց չէի կամենում, հուսալով, որ առանց դորան ևս կարող եմ մի բան իմանալ։ Քանի օր էր արդեն, որ վճռել էի կատարել մի մեծ վհկական արարողություն, բայց մնացել էր այգ իմ դիտավորությունը անկատար, չգտանելով մի բոլորովին սև հավ, որ անշուշտ հարկավոր էր. մյուս այլ բաները վաղուց պատրաստել էի։ Երեկ երեկոյան, սպասավորս գտել էր մի այդպիսի հավ, և այնպես ուրախ էի դորա վերա, որպես թե այդ հավի մեջ տեսանում էի այն գեղեցիկ օրիորդը, որ խելքս առել էր գլխիցս: Ուրախ ուրախ ման էի գալիս դրսումը ամբողջ գիշերը. լուսնի արծաթափայլ ճառագայթները խաղում էին տանս պատուհանի ապակիների հետ։ Կապույտ երկինքը զարդարված անհամար գոհարներով, ասես թե, ուրախակից էր լինում ինձ. մեղմիկ քամին ողջունում էր ծառերի ամեն մի տերևը, այս բոլոր բանաստեղծական հանգամանքները այնպես վառեցին ու բորբոքեցին հոգիս, որ չկարողացա զսպել սրտիս խորհուրդը, որ եռած ջրի նման վեր ու վայր էր լինում իմ մեջ։ Սկսեցի բարձր-բարձր խոսել իմ հետ, կատարելի վհկական արարողությանս մասին։ Ձայնավոր մտածությունք էի առնում և նկարագրում էի այն օրիորդը, որ անշուշտ համարում էի հավերժահարսն։
— Երբ որ ամենայն բան խոսել էի և մի փոքր հանդարտել էի, թափելով սրտիս ուրախության ավելորդը, լսում եմ ահա, որ մի մարդ, պարսպի մյուս կողմից ծիծաղում է բարձրաձայն։ Ես ամբոխվեցա, որովհետև իմ բոլոր խոսակցությունքը անտարակույս պիտի լսած լիներ այդ անպարկեշտ մարդը։ Վեր ելա պարսպի վերա, կամելով տեսանել թե ո՛վ էր այն, և ահա ոչ ոք չկար... բայց... արդարացի կասկած ունիմ դրացուս վերա, որի հետ անցյալները կռվել էի մի մսրահավի համար։
— Գնալով անկողին մտածեցի հոգ տանել և մեր կատարելի խնջույքի վերա, որովհետև երջանկություն ասացյալը ոչինչ հարգ ու արժանավորություն չունի, եթե փակվում է միայն մի մարդու մեջ, և եթե այդ մարդը չէ կարող ուրիշները ևս հաղորդել նորան։ Գիշերը, երազում տեսա իմ հավերժահարսը, որ, մի բարակ բատիստյա շապիկով, դուրս էր գալիս գետից։ Ջուրը թացացնելով նորա շապիկը շինել էր բոլորովին թափանցիկ, և այդ պատճառով աչքերս վերստին կախարդվեցան նորա գեղեցկութենից...
— Այսօր առավոտ ուղարկեցի քեզ այն տոմսակը, որ ստացար. իսկ ինքս գնացի ախոռ կատարելու իմ վհկական արարողությունը։ Այդ դյությության խորհուրդը այն էր, որ անմաքուր ոգիների միջնորդությամբ կանչեի իմ գեղեցկության գաղափարի ուրվականը, որ անտարակույս պիտի երևեր ինձ, յոթն ջրհորի ջրով լցրած պտուկի մեջ, և հարցանեի նորանից, նորա ո՛վ և ինչ լինելը։
— Քեզ արդեն հայտնի է, որ ես շատ անգամ կատարել եմ և ավելի ծանր գործեր, այս պատճառով ոչինչ տարակույս չունեի իմ հառաջադիմաթյան վերա։ Հանկարծ, մինչ բոլոր արարողությունը կատարած, մեծ և անզովանալի փափագով աչքս ձգում եմ պտուկի վերա, երևում է ինձ մի կերպարանք, որ սատանա լինելու համար, միմիայն կոտոշ չուներ գլխին։ Ես նայում եմ դարձյալ, երևում է նույն կերպարանքը, և ինձ թվեցավ, թե այդ կերպարանքը ժպտում էր... բայց այնպես ահարկու էր նորա տեսիլը, որ մահու սարսափ բերեց վերաս։ Իմ գեղեցիկ օրիորդի ուրվականը կանչելը և այդ հրեշի ինձ երևելը ապացուցանում էր, թե օրիորդը, որի վերա սիրահարված էի, արդարև ադամորդի չէր, որ խայտառակելով իմ թեթևամտությունը, երևել էր ինձ այդ դիվական կերպարանքով, դեռ ևս ծիծաղելով իմ վերա... Այստեղ կորուսի ևս ինձ... գիտեմ միայն, որ ներս վազեցի... բայց թե ի՛նչ էր պատահել այնուհետև, դու պիտո է ինձանից լավ իմանաս, որովհետև ներկա էիր։
Պ. Շաքարյանցը այնպիսի անկեղծ ոգևորությամբ խոսեց այս բաները, որ պ. Մարկոսը շարժվեցավ։ Նորա երեսի մեռելատիպ կերպարանքը, վշտահար աչքերը, դողդոջուն ձայնը և հեկեկանքից ընդհատված կարճ և արագ շնչառությունը — այս բոլորը միանալով կազմում էին արգարև մի տխուր և սրտաշարժ ներդաշնակություն։
Պ. Մարկոսը աշխատելով այս խավար մտածության ամպերը ցրվել յուր բարեկամի գլխից ասաց. — Ես, մտանելով ախոռը, զննեցի քո արարողության համար պատրաստած բաների մնացորդը և տեսա մի ջրով լիք պտուկի հատակում Հուլիա Պոստրանայի պատկերը, որ ձեռքով և բավական կոպիտ նկարած էր. հանեցի և ձգեցի նորան հատակի վերա...
— Ի՞նչ բան ունի այդ հրեշի պատկերը իմ պտուկի մեջ, ո՞ր սատանան ձգել է նորան այստեղ, և մի՞թե ճշմարիտ է այդ, մի՞թե ես երկյուղ կրելով այդ հիմար պատկերից, անկատար թողեցի իմ արարողությունը, որ գուցե հասուցաներ ինձ իմ նպատակիս։
Պ. Շաքարյանցը, այս խոսքերը ասելով, սկսեց երեխայի պես լայ և գլուխը ծեծել ձեռներով։ Նա մտածում էր, որ եթե կիսակատար չթողուր յուր վհկական արարողությունը, ապա երևելու էր նորա հավերժահարսը և ինքը հասանելու յուր փափագելի նպատակին։ Պ. Մարկոսի կարեկցությունը ստացավ մի գործունյա բնավորություն։ Նա մտքումը դնելով անպատճառ գտանել այդ օրիորդը, որի համար խելքը թռուցել էր պ. Շաքարյանցը, խնդրեց սորանից նկարագրել այդ օրիորդը։
Պ. Շաքարյանցը թեև բանաստեղծ չէր, թեև չուներ մի առույգ և կայտառ հոգի, մի կենդանի լեզու, այնուամենայնիվ, այս դիպվածում, այնպես խոսեց, որ, ասես թե, նորա բոլոր շարժողությունքը, դեմքը, աչքերի փայլը, ձայնը, և այլն, և այլն, ամենեքին յուրյանց համար ջոկ-ջոկ լեզու դարձած խոսում էին պ. Շաքարյանցի փոխանակ։ Նա հայտնեց, թե օրիորդը բարձրահասակ է, սպիտակ, մազերը շիկագույն, աչքերը պարզ երկնագույն, շրթունքը կարմիր, որի երեսը նմանեցնում էր թավիշի. իրանը շատ կանոնավոր, կուրծքը կատարելապես կերպարանագործված և պարարտ, իսկ հագուստը վերջին — ամենանոր ձևով, որ կրում էին Փարիզում։ Պ. Շաքարյանցը կարծում էր նույնպես, թե այդ օրիորդը պիտո է գեղեցիկ և սուր ձայն ունենա, նա եզրափակում էր այսպես նորա աղաղակից, որ արձակել էր անտառի մեջ, պ. Շաքարյանցի երևելու ժամանակ։
Պ. Մարկոսը, այս բոլոր նշանները գրելով յուր ծոցի տետրակի մեջ, խոստացավ ամենայն հնար գործ դնել, ամենայն հարց ու խնդիր անտես չառնել, այդ օրիորդը գտանելու համար, եթե միայն կար արդարև մի այդպիսի օրիորդ յուրյանց քաղաքում։
Երբ մի փոքր հանդարտել էր պ. Շաքարյանցը, պ. Մարկոսը խնդրեց մի բաժակ արաղ և մի փոքր նախաճաշիկ։ Նա ասում էր, որ այդ կամրացնե պ. Շաքարյանցի թուլացած զորությունքը։ Արդարև մի րոպե հոդի առնելուց հետո, երկու սրտակից բարեկամների խոսակցությունը ստացավ բոլորովին այլ ուղղություն։ — Այժմ խոսենք մեր խնջույքի մասին,— ասաց պ. Մարկոսը, արաղը խմելուց հետո, ցած դնելով բաժակը։
— Խոսենք, եղբա՛յր, խոսենք,— պատասխանեց պ. Շաքարյանցը մեքենաբար, ցանկանալով մոռանալ անցած գնացածը։
— Քո պատրաստության մեջ ես տեսանում եմ թերությունք,— շարունակեց պ. Մարկոսը,— եզրակացնելով այն ծանոթութենից, որ տվեցիր ինձ այսօր քո կարճառոտ տոմսակով։ Դու մոռացել ես հոգալ, նախ, ռոմ, երկրորդ, անգլիական ճին, երրորդ, կոնյակ, չորրորդ, սարեպտի բալասան, մյուս ինչ որ հոգացել ես, լավ է։ Բայց այսքան պիտո է իմանալ, որ ուրախությունը ուրախություն չէ լինում, եթե նորա շինվածքը, հաստատ պահող հիմքերը չկային, այն չորս տեսակ ըմպելին այնպիսի սյուներ են, որոնց վերա կարելի է ուրախության պալատներ ևս շինել։
— Եղբա՛յր, ների՛ր, մոռացել եմ. մի գուցե այդ բանը վերագրես իմ ժլատությանը. ես իսկույն կհոգամ, և շնորհակալ եմ, որ ասացիր, թեև կարող էի ես ևս միտք բերել, բայց այսպիսի շփոթության մեջ... գուցե մոռանայի ևս։ Շատ ստույգ է, թե ոչինչ բան այնպես հիմնավոր չէ, ինչպես միաբան խորհրդով կատարվածը. և ահա ես իսկույն կհոգամ ինչ որ պակաս է. է՛յ, Սարգի՛ս։
Սարգիսը Շաքարյանցի սպասավորն էր, որ իսկույն երևեցավ յուր պարոնի ձայն տալու վերա։
— Տե՛ս, ի՛նչ է ասում պարոնը,— շարունակեց Շաքարյանցը ծառային, ցույց տալով պ. Մարկոսի վերա,— իսկույն պատրաստիր ինչ որ կհրամայե քեզ։
— Երկու շիշ Յամայկայի լավ ռոմ, երկու շիշ կոնյակ, երկու շիշ անգլիական ճին և երկու շիշ սարեպտի բալասան,— իսկույն կցորդեց պ. Մարկոսը։
Սարգիսը գլուխ տվեց և դուրս գնաց։
Պ. Շաքարյանցը շարունակեց.
— Ուրիշ ի՛նչ այնպիսի բաներ կային, որոնց վերա պիտո է խոսել։
— Դու գրում էիր, թե պիտո է խորհուրդ կատարել, ո՛վին հրավիրել և ո՛վին ոչ,– պատասխանեց պ. Մ արկոսը։
— Այո՛, այդպես։ Ես շինել եմ ահա մի ցուցակ, որի մեջ գրել եմ մեր հրավիրելի բարեկամների և ծանոթների անունները։
— Կարդա՛ տեսանեմ։
Պ. Շաքարյանցը հանեց սեղանի վերայի թղթերի տակից, որ խառնիխուռն ընկած էին, մի թերթ թուղթ և սկսեց կարդալ։ — Ուրեմն բոլորը տասն մարդ,— ասաց պ. Մարկոսը,— մեզանով կլինի տասներկու. առաքելական թիվ է, խորհրդավոր է։ Միայն գիտե՞ս, ես այդ մարդերից մի քանիսին չեմ ճանաչում, իսկ այսպիսի հրավերի ժամանակ, հարկավոր էր որ վերահասու եղած լինեինք դոցա բոլորի բնավորությանը, որովհետև առանց այսպիսի խտրության, հանդիպողին հրավիրել, իմ կարծիքով, հիմարություն է։ Նախ, այն պատճառով, որ մեր խնջույքի մեջ կարող էր մի անախորժ դիպված հառաջանալ, պատճառված որևիցե հիմարութենից. երկրորդ, զանազան խոսակցությունք ծագել, որ ընդդեմ էին մեր ուրախությամբ ոգևորված ընկերության ուղղությանը։ Պատահում են մարդիկ, որ առանց ուշադիր լինելու տեղին, հանգամանքներին և պատշաճին, փիլիսոփայություն է, որ առնում են և այդ կերպով գլխացավություն պատճառելով ներկա գտնված մարդերին, արդեն հերիք պատճառ են դառնում, որ նոցա հոգին ուրախութենից դեպի տրտմություն փոխադրվի: Եվ ճշմարիտը պիտո է ասել, ուրախության մեջ ի՛նչ հարկավոր են ուսումնական խոսակցությունք. մարդը ուրախանալու ժամանակ պիտի մոռանա յուր անձը, յուր որպիսությությունը, յուր շրջակայքը և հանգամանքները, որ ուրախությունը համ տա նորա բերանին։ Խոսքը մեր մեջ մնա, մարդը այդպիսի ժամանակ պիտի մի փոքր անասնանա... կարծեմ, դու ևս ընդդեմ չես այս իմ կարծիքին։
— Քո ասածը զուտ ճշմարտություն է, ի՛նչպես կարելի է ընդդիմանալ նորան, ամենայն ժամանակ ուսումնականություն հա ուսումնականություն անտանելի է, մարդու գլուխ կճաքեցնե. մյուս կողմից ի՛նչ մի մեծ վնաս է, եթե մարդը երբեմն երբեմն անասնանա նույնպես. հավատա՛ ինձ, անասունի կյանքը մեր կյանքից շատ վատ չէ աշխարհի երեսին։
— Դու ևս ճշմարիտ ես խոսում։
— Բացի դորանից, մարդը ինչո՛վ է զանազանվում անասուններից և ի՛նչ բանով գերազանց է քան թե անասունքը, մի՞թե նորանով, որ խելոքները և ուսումնականքը գոռում են, թե մարդը բանականություն ունի, թե նա մի բարոյական էակ է և այլն և այլն. ամենևին ոչ։ Մարդու զանազանությունը և գերազանցությունը անասուններից այն է, որ անասունը խմում է այն ժամանակ միայն, երբ ծարավի է. իսկ մարդը և ծարավի չլինելով կարող է բաժակներ դատարկել։ Անասունը խմում է միայն լոկ ջուր, իսկ մարդը, ցույց տալով յուր մեծությունը և անասուններից գերազանցությունը, խմում է ոգիավոր հեղանյութք, երբեմն 30° և երբեմն ավելի բարձր աստիճանի։ Արի՛, ճշմարիտը խոստովանենք, պ. Մարկոս, մի՞թե մարդը ևս մի տեսակ անասուն չէ. բայց մեր
10 Մ. Նալքանդյան, Երկեր թշնամիքը, այն ուսումնական անվանված հիմարքը, պիտի ասեն, թե մարդը բանական հոգի ունի, մարդը խոսում է և այլն։ Նախ, ո՛վ է տեսել այդ հոգին, մարդու վիզը որ կտրես, ո՞չ ապաքեն այնպես մեռանում է, ինչպես այն սև հավը, որ տեսար ախոռումս․ երկուքի ևս մեռելությունը միևնույն է, երկու դիպվածում ևս մահ, և ո՛չ ոք մինչև այժմ չէ տեսել, մարդու մեռանելու ժամանակ նորա հոգու դուրս գնալը մարմնի միջից։ Երկրորդ, մի՞թե անասունքը բան չեն հասկանում, ապա, թե մարդ ես, վեր ա՛ռ գետնիցը մի քար և տես թե քեզնից ոչ շատ հեռի նստած ճնճղուկը, ագռավը, կամ շունը կսպասե՞ն, որ դու զարկեիր նորանց։ Եվ ի՜նչ տեղից գիտենք, որ այդ անասունքը չեն խոսում միմյանց հետ յուրյանց լեզվով, մեր նոցա լեզուն չհասկանալուց կարելի՞ է եզրափակել նոցա անբանությունը, ոչ ապաքեն մեր խոսածը ևս նոցա համար այնպես անհասկանալի է, որպես նոցանը մեր համար։ Այդ փիլիսոփայությունքը և դիտությունքը խաբեբայությունք են։ Գոնե, իմ կարծիքով, վերին աստիճանի փիլիսոփայությանը այն է, որ մարդու փորը կուշտ լինի, ըմպելիքը առատ, օրը ուրախ, սիրական կինը կողքումը։ Եթե, սոբանից ավելի, կա մի երջանկություն, ասա, ընդունեմ։
- Ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ է. սիրելի Շաքարյանց, ուրեմն համաձայն ես ինձ, որ պիտո էր ընտրություն առնել հրավիրելի մարդերի մեջ։
- Ամենևին համաձայն եմ, և այդ պատճառով ևս խնդրել եմ քեզ իմ մոտ. արի՛ նստենք և կատարենք մեր գործը։
- Շատ բարի, բայց, ինչպես ասացի, այդ մարդերից շատերը անծանոթ են ինձ։ Արդյոք ավելի լավ չէ՞ր լինելու, եթե այդ խորհուրդը կատարեինք պ. Մանթուխյանցի ներկայությամբ․ նա դոցա բոլորին ճանաչում է, և բարեկամ լինելով մեզ, իհարկե ճշմարիտը կասե մեր օգտի համար։
— Հայտնի բան է, այդ լավ էր, բայց ցավը այս է, որ նա հազիվ թե ժամանակ ունենա․ նորա պարապմունքը կներե՞ն արդյոք ժամանակ կորուսանել այս խորհրդակատարության վերա։
— Դա ի՛նչ մի երևելի գործ ունի, ի՛նչ մի արքունի պաշտոնի տեր է, որ չկարողանար բարեկամների համար մի քանի ժամ հետ դնել յուր պարապմունքը։
— Ճշմարի՛տ է, նորա բուն գործը մի երևելի բան չէ, ինչպես քեզ ես հայտնի է, և նա այնպիսի մարդ է, որ ոչ թե մի քանի ժամ, այլև օրեր պատրաստ էր զոհ բերել յուր բարեկամներին․ բայց ի՛նչ առնես, այս րոպեին նա այնպիսի գրության մեջ է, որ ժամանակը շատ թանկ արժե Նորան։ Ես քեզանից գաղտնիք չունիմ — հավելացրեց պ. Շաքարյանցը, բարեկամաբար զարկելով պ. Մարկոսի ուսին,— և հույս ունիմ, որ դու այնքան խորհրդապահ կլինիս, որ ոչ ոքի չասես այն գաղտնիքը, եթե երդում տալով հավատայի քեզ։
— Երեք հարյուր տասն և ութն հայրապետների նզովքը գլխիս լինի, եթե մի մարդու ևս հայտնեմ այդ բանը,— ասաց ջերմ-ջերմ պ. Մարկոսը։
— Լսի՛ր ուրեմն, պ. Մանթուխյանցը շուտով այնպես հարուստ կդառնա, որ Րոթշիլդը կոպեկ չարժե նորա առաջև։
— Ի՛նչ ես խոսում։
— Լսի՛ր, նա պարապում է ալքիմիայով...
— Ի՜նչ ասել է ալքիմիա, խնդրեմ հասկացրու,— վեր առեց շուտով պ. Մարկոսը։
— Դա մի գիտություն է, որ ուսուցանում է հասարակ մետալները, զոր օրինակ, երկաթը, պղինձը, անադը և այլն, ազնվացնել, այսինքն ոսկի և արծաթ փոխարկել նորանց։
— Մի՞թե կարելի է այդպիսի բան։
— Անտարակույս, հարկավոր է միայն լավ ուսանել ալքիմիան։
— Ճշմարի՛տ, առաջին անգամ լսում եմ այդպիսի բան։
— Ապա ի՛նչ էիր կարծում, սիրելիս։ Ալքիմիան քո կարդացած բաների նման չէ. ի՛նչ քո կարդացած, և իմ թալիսմաններին ևս նման չէ. դա մի ջոկ բան է...
— Ի՛նչ տեղից է այդ գիտությունը, և ի՛նչպես ուսել է Պ. Մանթուխյանցը։
— Թե ի՛նչ տեղից է այդ գիտությունը, երկար կլինի պատմել, մանավանդ ես ևս հաստատ չգիտեմ, թեև միանգամ պատմել է ինձ պ. Մանթուխյանցը, իսկ թե ի՛նչպես հասել է նա այդ գիտությանը, այդ բանը մի գաղտնիք է, որ ինձ ևս չէ բացել։
— Տարակույս չկա, որ շատ թե փոքր տեղեկություն ունիս այդ գիտության վերա, գո՛նե այնքան պատմի՛ր ինձ, որքան գիտես, հետո ես ինքս ման կգամ գրքերի մեջ։
— Դու զուր տեղը մի՛ որոնիր քո գրքերի մեջ, ոչինչ գտանելու չե՛ս. իսկ թե շատ խնդրում ես ինձ, ուրեմն ես ցույց կտամ քեզ մի թուղթ, որի վերա գրած է Մանթուխյանցը մի քանի ծանոթությունք ալքիմիայի մասին։ Նա տվեց ինձ այդ թուղթը հավատացնելու համար ինձ, թե կա մի այդպիսի գիտություն և թե շատ խելացի մարդիկ եղած են դորա սպա- սավորք։
— Աստուծո սիրուն, ցույց տուր ինձ այդ թուղթը, ես շատ ուրախ կլինիմ և շատ շնորհակալ, և դորա փոխանակ կտամ քեզ մի գրչագիր աղոթագիրք, որի զորությանը չեն դիմանում ոչ թե հասարակ դևերը, այլև բեհեղզեբուդը, բելիարը և սատանան իսկ։
Պ. Շաքարյանցը վեր կացավ տեղից և գնալով մյուս սենյակը, բացեց պահարանը և սկսեց որոնել։ Նորա պահարանի անկարգությունը անցել էր օսմանյան սուլթանի կանանոցի անկարգութենից, և, ինչպես ասում է ռուսաց առածը, սատանան ոտը կկոտրեր մտանելով այդ անկարգ պահարանի մեջ։ Գրչադիր ախտարքների, ուրբաթագրքերի, կարմիր թանաքով գրված մագաղաթների թիվը համարը չկար, բոլորը խառն ի խուռն ծալված ճնշված, որը առանց երեսի, որի թերթերը ցիրուցան, որը ցեցակեր. մի խոսքով, բաբելոնյան խառնակություն։ Ահա այս պահարանի մեջ սկսեց որոնել Մանթուխյանցի, ալքիմիայի մասին տված, ծանոթաբանությունքը։
Պ. Մարկոսը, մնալով մյուս սենեկում, կամաց, քթի տակից, երգում էր մի մեզեդի։
Պ. Շաքարյանցը երկար որոնելուց հետո գտավ Մանթուխյանցի գրչագիրը և ինքնաբավական կերպով եկավ մյուս սենյակը, ուր պ. Մարկոսը երգում էր յուր մեղեդին։
— Գտա, գտա,— կանչեց Պ. Շաքարյանցը։
— Տնաքանդ, խոսելու ժամանակ չէ, բե՛ր կարդանք,- իսկույն պատասխանեց պ. Մարկոսը։
— Առ, կարդա՛, բայց ձայնով, ես ևս կամիմ լսել, որովհետև մոռացել եմ դորա բովանդակությունը,— ասաց պ. Շաքարյանցը, տալով թուղթը պ. Մարկոսին։
— Այնպես կարդամ, որ հիանաս,– պատասխանեց պ. Մարկոսը ջերմությամբ։ Եվ արդարև նորա անդադար Նարեկ կարդալը շատ ձեռնտու էր եղել նորան ընթերցանության մեջ վարժվելու։
Պ. Շաքարյանցը նստավ յուր բարեկամի մոտ։
Պ. Մարկոսը սկսեց կարդալ։
«ԾԱՆՈԹԱԻԱՆՈԻԹՅՈԻՆ ԱԼՔԻՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ, ՔԱՂՎԱԾ ՄԻ ՃԻՆ ԳՐ9ԱՂՐԻՑ։ Այդ գրչագիրը գրված էր Ուռհա քաղաքում հայոց ՌԻԸ թվականին։ Ձեռս երթայ գիրս մնայ, տկար մարմինս ի հող դաոնայ։ Ցիշեցէք միով հայր մեղայիլ զաշխատողս, գներքևեալ ոգիս Աստուծոյ ծառայից ծառայ զՄանթուխեանց։
Ալքիմիայի սկիզբը հայտնի չէ. չէ պիտո որոնել նորան ո՛չ հունաց, ո՛չ եգիպտացոց, ոչ հնդկացոց և ո՛չ չինեացոց մեջ. այս իմաստուն ազգերը չեն մտածել մարմինների վերլուծության վերա։ Պիտո է, որ արաբացիք համարվին ամենահին ալքիմիկոսք, նոցա մեջ միայն այգ գիտության խորհուրդը էր ոսկի շինել ուսուցանել։ Սկիզբը կարծիքի, թե կարելի բան էր զանազան նյութերից ոսկի շինել, նույնքան հին է, որքան ագահությունը դեպի ոսկին։ Հոլլիոս Ֆիրմիկ Մատուրնոսը չորրորդ դարու սկզբումը և էնեաս Բլասիուս, հետևյալ դարում, խոսում են այդ գիտության վերա, որպես արդեն բոլորովին հայտնի առարկայի վերա։ Ալքիմիկոսներից ոմանք հաստատում էին, թե յուրյանց գիտության հետքը երևում են եգիպտական քուրմերի սրբազան մատյանների մեջ, և թե եգիպտացոց ձեռքով Վուլկանին նվիրված տաճարը կանգնեցուցած էր ալքիմիայի պատվի համար. ոմանք, թե այդ գիտությունը վեր է քան թե մարդկային խելքը, և թե աստվածակույս կողմից հայտնված է նա մարդերին. նոքա Ադեպտֆ անվանում էին յուրյանց և ամենևին կամք չունեին հաղորդել ուրիշները յուրյանց գաղտնիքին, ասելով, թե սարսափելի տարաբախտություն անպատճառ հասանելու էր նոցա, գաղտնիքը բանալու համար։
Ութերորդ դարու մոտ, ապրել է արաբացոց մեջ Գեբեր կամ Ջեբեր անունով գիտնականը, որ ծնած է Խորասանում. այդ մարդը հեղինակ է ալքիմիայի մասին գրված ամենահին աշխատությունների։ Այդ աշխատութեններից մինի մեջ, որ լատին թարգմանությամբ հայտնի էր անունովս Summa perfections[5], նա հավաքած ունի այն բոլոր տեղեկությունքը ալքիմիայի մասին, ինչքան եղած էին դոքա մինչև նորա օրը։ Այղ աշխատության խորհուրդը է, բանալ մետալների դեպի ոսկի փոխարկելու գաղտնիքը և գտանել ընդհանուր դեղը — կենսական կաթիլը։ Եվ արդարև Ջեբերը, յուր կարմիր կաթիլը, որ լուծած ոսկի էր, տալիս է որպես մի հնար, կյանքը անորոշ ժամանակով երկարացնելու և մանկության ծաղիկը վերանորոգելու։
Մինը բոլոր հին և նշանավոր ալքիմիկոսներից Եվրոպայումը էր այն սարսափելի կախարդը, որի անունի հետ կապակից է այն հրաշալի «պղնձյա գլխի» հիշատակը,— Ֆրանսիսկյան կարգի աբեղա, Բոճեր Բեքոնը։
Րոճեր Բեքոնը ծնած է Սոմերսետ կոմսության մեջ 1214 թվականին և ուսումն է առած նախ Օքսֆորդում, հետո Փարիզում։ Նորա աշխատությունքը կարդալով չէ կարելի չզարմանալ հեղինակի բաղմահայաց գիտության վերա, հայտնի բան է հաշվի տակ ձգելով նորա դարու անկրթությունը և տգիտությունը, որի մեջ երևել է Բեքոնը։ Նորա Opus majus[6] գործը հաստատում է մեզ, թե մի քանի ալքիմիկոսք կարող են ոսկի շինել և գտել են այն դեղը, որի օգնությամբ կարելի է քանի հարյուր տարիներ ապրել։ Ֆրանսիսկյան կարգի աբեղայքը, նորա նախանձոտ եղբայրակիցքը, դատապարտեցին նորան որպես կախարդ, երևի թե պղնձյա գլխի համար, որ խոսում էր և համարում էր ոչինչ պակաս, քան թե կարող էր մարդը, և խեղճ Րոճեր Բեքոնը յուր դավաճան կարգակիցների ձեռքով ձգվեցավ բանտի մեջ։
Այդ միջոցին ալքիմիայի ասպարիզում փայլում էր մի այլ նշանավոր մարդ, ոչինչ պակաս յուր գիտությամբ քան թե Բեքոնը։ Սա էր Ալբերտոս Բոլստետյանը, կամ Ալբերտոս Մեծը, որ համբաված էր որպես երևելի կախարդ և ծնած է Շվաբիում, 1205 թվականին։ Նա մտավ Դոմինիկյան կրոնավորների կարգը Քյոլն քաղաքում և վերջապես դարձավ Րեգենիսբուրգի եպիսկոպոս։ Սա ևս Բեքոնի նման աշխատում էր այն ամենայն ուսման և գիտության մեջ, որ վերաբերում էին մարդուն, magnus in magia, major in philosophia, maximus in theologia[7] : Շատ են այս մրդու աշխատությունքը, բայց ալքիմիայի մասին երկու։ Առաջինը անվանվում է De Alchymia[8]այստեղ կարգում է քիմիական նյութերի մանրամասնությունքը, որ հայտնի էին յուր ժամանակին, նկարագրում է անոթները, որ գործածության մեջ էին այն միջոցներում, և զանազան փորձեր և նկատողոլթյունք, որ հաջողել էր նորան կատարել։ Երկրորդի առարկան են հանքերը, որ ցույց են տալիս հեղինակի հասուն գիտությունը քարերի, մետալների և աղերի որպիսութեններին։ Ալբերտոսը վարժապետ էր Թովմաս Ակվինացու, որ նույնպես թողել է մի աշխատություն ալքիմիայի մասին, բայց այդ աշխատությունը, նորա բոլոր մյուս աշխատութենների նման պատած է ծածկախոսության մառախուղով։ Այս աստվածաբանի աշխատութենների մեջ աոաջին անգամ տեսնում ենք աստեղահմայության և ալքիմիայի զուգակցությունը։
Ազգային կարծիքը ասում էր, թե Ալբերտոսը ունի մի գերբնական գործակից, որ օգնում էր նորան աշխատության մեջ, այլև հաղթելու այն բոլոր դժվարութեններին, որոնց հանդիպում էր նա։ Ալբերտոսը մի անգամ ճաշի խնդրեց յուր մոտ մի հոլանդացի կոմս։ Յուր երևելի հյուրը ավելի պատվասիրելու համար հրամայեց նա սեղան դնել այգում. եղանակը ձմեռն էր։ Հայտնի բան է, որ կոմսը և նորա մարդիկը զարմացան ալքիմիկոսի այս գործողության վերա, ըստ որում գետնի երեսին ընկած էր մի քանի ոտնաչափ ձյուն։ Բայց Ալբերտոսը սեղան նստած չնստած, անհայտացավ ձյունը, մի ախորժ ջերմություն փոխանակեց անհամբույր ցուրտը, ծառերը զգեցան կանաչ, ծաղիկները անուշահոտությամբ լցուցին օդը, և անհամար բազմություն ուրախ թռչունների սկսեցին զրուցել կանաչ ճյուղերի վերա։ Այս զմայլանքը շարունակվեցավ ամբողջ ճաշի ժամանակ․ բայց գինու վերջին բաժակը խմելով, իսկույն անհետացավ ամառը, և ցուրտը դարձյալ փչեց յուր բոլոր աոաջին խստությամբ։
Երկար ժամանակ, բացի Բենեդիկտյան կարգի Բասիլիոս Վալենտին աբեղայից, որ Գերմանիայի էրֆուրդ քաղաքում ծնած էր 1394-ին, չերևեցավ մի օրինավոր ալքիմիկոս, թեև շատ կային աննշան մարդիկ, որ պարապում էին այդ գիտությամբ։ Այս մարդերից մինը, հատկապես Հովհան դը Մեոն (Jean de Meun), վարդի պատմության հեղինակը, մի քանի ոտանավորների մեջ ցույց էր տվել փիլիսոփայական քարի գաղտնիքը, առանց հայտնելու շահաստացության ցանկություն։ Պիտո է նույնպես հիշել այստեղ և Նիկոլայոս Ֆլամելը, որ շատ խոսքերի պատճառ է եղել յուր կյանքի մասին։ Ազգը ասում էր թե նա գտանելով փիլիսոփայական քարը, տեր էր դարձել անհամար հարստության, որոնց մի մասը գործ է դրել տներ և մինչև անգամ եկեղեցիք շինելու համար, և մեռած ձևանալով, յուր կնոջ հետ միասին, գնացել է մի հեռավոր աշխարհ և անմահանալով այնտեղ թագավորում էր անսպառելի գանձերի վերա։
1527 թվականը մի մեծ տարեգլուխ է ալքիմիայի համար։ Առաջին ամբիոնը դասախոսության հիմնվեցավ Բազըլ քաղաքում և Թեոֆրաստ Պարացելսոսը հրավիրվեցավ ունել այդ ամբիոնը։ Այս գերօրինակ մարդը ծնած է 1493 թվականին Ցյուրիխ քաղաքի մոտ։ Նորա հայրը, որպես բժիշկ ուսուց նորան ֆիզիկա և խիրուրգիա, բայց ալքիմիան սիրական գիտությունն էր երիտասարդ Պարացելսոսի. նա ուսավ այդ գիտությունը նախ Տրիթեմիոս Մանհեյմյան աբեղայի մոտ, հետո Սիգիսմունդ Ֆուգերոսի մոտ։ Պարացելսոսը պարապում էր որոնելով ընդհանուր դեղը և անորոշ ժամանակով կյանք երկարացնելու հնարը։ Յուր աշխատութենների մեջ նա մեծ զանազանություն է դնում ընդհանուր դեղի, рапасеа[9], և կենսական կաթիլի մեջ։ Յուր նպատակին հասնելու համար, նա կատարեց շատ փորձեր. Բայց,— ասում է Պարացելսոսը,— ես դեռ շատ հառաջ գիտեի փիլիսոփայական քարի գաղտնիքը, որ ուսել էի Կոստանդնուպոլսում, գտանվելով ռուսաց թագավորի որդու (?), որ դեսպան էր այդ մայրաքաղաքում, պաշտոնյաների կարգում։
Մի զարմանալի հանգամանք հասուցել է դորան այդ պաավին։ Նա այց ելանելով եվրոպական համալսարանների մեծ մասին, գերի ընկել էր թաթարների ձեռք և արձակվելով դեպի Ռուսիա, ներկայացել էր թագավորին, երևի թե Վասիլիոս չորրորդին, որ յուր որդու հետ ուղարկել էր նորան Կոստանդնոլպոլիս։
Պարացելսոսը երկար ժամանակ չմնաց որպես ուսումնապետ ալքիմիայի։ Մի օտարոտի անցք պատճառ դարձավ, որ նա հրաժարվի այդ պաշտոնից։ Նա, ուսուցանելով ալքիմիա, պարապում էր և գործական բժշկությամբ։ Միանգամ հրավիրեցին նորան գնալ մի վտանգավոր ցավով հիվանդ աբեղայի մոտ։ Պարացելսոսը, հառաջ քան թե սկսած էր գործ դնել յուր բժշկությունը, հարկավոր համարեց պայման կապել յուր աշխատության համար ստանալու վարձի մասին։ Աբեղան խոստացավ 100 գուլդն, եթե միայն առողջանա։ Պարացելսոսը պատրաստեց օփյումից երեք հատադեղ և քսան և չորս ժամի մեջ առողջացրեց հիվանդ աբեղան։ Առողջացած աբեղան համարեց, թե խոստացած արծաթը շատ մեծ էր, համեմատելով Պարացելսոսի կարճաժամանակյա բժշկագործությանը, ուստի և հրաժարվեցավ հատուցանելուց։
Բացվեցավ մի դատաստանական վեճ. գործը հանձնվեցավ վերջապես բժիշկների քննության և վերահասության, որոնք վճռեցին, թե հերիք է մի շատ չափավոր վարձատրություն, որովհետև հիվանդը խիստ կարճ միջոցում առողջացել էր։ Պարացելսոսը կորուսանելով այս վեճը, ցույց տվեց դատաստանի մեջ յուր արհամարհանքը այդպիսի անիրավ վճռահատության վերա. այս բանը պատճառ տվեց նորա ընդդեմ մի մեծ թշնամություն հառաձանալու, որ և ապա հարկադրեց նորան հեռանալ Բազըլից։ Նա զրկված ամենայն օգնութենից, ման եկավ շատ քաղաքներ, հետո հասանելով վերջին աղքատության, 1541 թվականի սեպտեմբերին վախճանվեցավ Ստրասբուրգ քաղաքում։ Այս մեծ ալքիմիկոսը սաստիկ անձնատուր էր արբեցության, և շատերը ասում են, թե նա զոհ գնաց յուր նախանձորդների վրեժխնդրությանը, որոնք մի խնջույքի մեջ դեղել էին նորան։
1703 թվականին. երևեցավ Անգլիայում մի մեծ ալքիմիկոս-բժշկության վարդապետ, Պրայս անունով (Price): Այս բժիշկը պատրաստում էր փոշիներ, սպիտակ և կարմիր, և դոցա միջնորդությամբ, կամեցածի պես, ժիպակը փոխարկում էր երբեմն ոսկի և երբեմն արծաթ։ Նա յոթն անգամ հրապարակական փորձեր փորձեց, մինչ ներկա էր մի մեծ բազմություն ժողովրդի։ Թագավորական հասարակությունը, որ հատաջուց շատ սառն աչքով նայում էր այս փորձերի վերա, հարկ համարեց, որովհետև վարդապետ Պրայսը անդամ էր այդ հասարակության, մի առանձին ժողով կարգել, ոսկեգործության հնարները և եղանակները քննելու համար: Երբ հարկադրեցին Պրայսին փորձ կատարել ժողովի անդամների առաջև, նա պատասխանեց, թե չունի այլևս այն փոշիները, առանց որոնց անհնար էր, բացի սորանից մեջ բերեց մի քանի այլ պատճառք։ Ժողովը ժամանակ տվեց նորան փոշիներ պատրաստելու համար, և հետևյալ տարումը պիտի վճռվեր նորա գաղտնիքի գործը, բայց ալքիմիկոսը չկամենալով հայտնել յուր գաղտնիքը, մահադեղ ընդունելով մեռավ։
Բացի այս երևելի մարդերից ուրիշ շատերը պարապած են այս գիտութենով, բայց ցույց տալու համար թե ուշադրության արժանի էր այս ուսումը, հերիք համարվում է այս հարևանցի գծագրությունը։ Այժմ անցանենք համառոտապես դնել այստեղ ալքիմիայի տեսությունը, թե նա ի՛նչ հիման վերա կարելի է համարում ոսկեգործությունը, և թե ի՛նչ հնարներ ունի այդ մասին։
Ջեբերի տեսությունը այսպես է, թե բոլոր մետաղները բաղկացած են ժիպակից և շատ կամ փոքր մաքուր ծծումբից (բացի այս երկու տարրական մարմիններից Ջեբերը խոստովանում էր և մի երրորդ մարմին— մկնղեղը). այսպես տեսանելով բոլոր մետալները, ուրեմն և ոսկին, ապա հարկավոր էր փորձել և իմանալ, թե այս մարմիններից որքան և ինչչափով գտանվում են ոսկու մեջ, կամ մյուս հասարակ մետալների մեջ. հասկանալով այս բանը, մյուս մետալների բաղադրական մասները հավասարելով ոսկու բաղադրական մասներին, անտարակույս անագը, պղինձը, երկաթը և մյուսները փոխարկվելու էին դեպի ոսկի։ Այս փորձերի մեջ ներգործողքը էին զանազան աղեր, պաղլեղ, արջասպ, ապակի, բուռա, քացախ և կրակ։
Ջեբերի ժամանակից սկսած մինչև երկու հարյուր տարի հետո, ալքիմիան, անդադար մշակվելով, փոխեց յուր տեսությունը և դարձավ այսպես. որովհետև ոսկու բաղկացուցիչ մասները շատ կամ սակավ գտանվում են մյուս բոլոր մետալների մեջ, և որովհետև սաստիկ խառնված լինելով պահանջում են մի ամենազուտ մաքրողություն, այդ պատճառով կրակը է մի մեծ ներգործող, որի կարողությունը անսահման է։ Ոչինչ չէ հառաջանում առանց նորան. իսկ նորանով ամենայն բան կարելի է։
Կրակի օգնությամբ, հանքերը հողային վիճակից հեշտությամբ կարող են հեղափոխվիլ դեպի մետալ, իսկ կերպարանափոխությունը, որ գործվում է նոցա մեջ կրակի ազդեցութենից, է մի ապացույց, թե այդ մետալները կարող են առավել ևս կատարելագործվիլ։ Ալքիմիկոսք կարծում են, թե կրակի միջնորդությամբ, ամենախոշոր մետալները կարելի է հեղափոխել դեպի լավ, այսինքն դեպի ոսկի։
Այս համառոտ ծանոթաբանությունը քաղված է վերոհիշյալ գրչագրից այն դիտավորությամբ, որ չհասկացող մարդիկ ծաղր չառնեն մեր գիտությունը:
— Մե՜ծ աստված,— բացականչեց պ. Մարկոսը, ավարտելով թղթի կարդալը,— ալս ի՛նչ բաներ են... և զխորհուրդս քո ո՛ գիտաց... որպէս զի մեծ են գործք քո, տէր...
— Ապա, պ. Մարկոս, այսպիսի բաներ կան աշխարհի երեսին։
— Բայց ասացեք խնդրեմ,— շարունակեց պ. Մարկոսը,— եթե Մանթուխյանցը այդպես սաստիկ պարապած է, ասել է, թե նա խնջույքում ևս չէ կարող գտանվիլ։
— Ինչու՛ համար, ես հույս ունիմ, որ նա մինչև էգուց բանը ավարտած կլինի։ Երեկի երեկոյին եկել էր իմ մոտ, որ ածուխ գնելու համար կես մանեթ արծաթ խնդրե։ Այդ միջոցին ասաց ինձ, թե փոքր է մնացել նպատակին հասանելու համար, որովհետև արդեն յոթանասուն հինգ փորձ կատարել է, իրյար հետ միավորելով զանազան մետալներ, զանազան չափերով. բոլոր փորձերը բաղկանում են յոթանասուն և յոթն փորձից, ուրեմն մնացել են երկու փորձք, որ անտարակույս կկատարե այսօր, կամ էգուց առավոտ և էվերջացնե բանը։ Դժվարը յոթանասուն հինգ փորձն էր, որ կատարել է, երկու փորձը ի՛նչ բան է նորա համար։
— Ինչու համար քեզանից խնդրում էր կես մանեթ ածուխ գնելու համար, մի՛թե ինքը չունի՞ այդչափ կարողություն,- հարց արեց պ. Մարկոսը:
— Նա մոտ երկու հազար մանեթ արծաթ ուներ, բայց այդ բոլորը պահեց ալքիմիային զանազան նյութեր գներով։ Այս վերջին երեք ամսումը զանազան ժամանակ ինձանից է ստանում հարկավոր արծաթը, ես արդեն տվել եմ նորան մոտ իբր երեք հարյուր մանեթ. երեք հազար ևս կհավատամ, ի՛նչ բան է այդ, մանավանդ այնպիսի մարդու համար, որ այսօր էգուց դառնալու է աշխարհի հարստության տեր։
— Ես տեսանում եմ, որ դու մի ընկերության նման բան ունիս նորա հետ. աստված տա, աստված տա, ես ուրախ եմ, հարստացի՛ր, եղբայր, և դու, քո նման մարդը, խելացի, հասուն դատողությամբ, անպակաս լինի մեր ազգից... բայց թե գլուխ գա ձեր բանը, չասե՞ս, մի նոր խնջույք այլևս կկատարենք։
— Ի՞նչ մին, ի՞նչ տասը... խելոք, ես քո համար շամպայնից վաննա (բազանիս) կշինեմ, որ յվացվիս. այն ժամանակ ի՞նչ րան է մեր համար արծաթը։ Նորան այն ժամանակ ծանր է դուրս գալ գրպանից, եթե ճարել ես ճակատիդ դառը քրտինքով, եթե նորան հավաքելու համար կոտրել ես մեջքիդ օղը. բայց եթե ունեիր մի գիտություն, որ հրամայում էր պղնձին կամ երկաթին ոսկի փոխվիլ, և անշունչ մետալը հնազանդվում էր քո իշխանական հրամանին, այն ժամանակ ի՛նչ հարգ ոսկուն կամ արծաթին։ Թո՛ղ ուրիշները որոնեն նորան Ուրալյան սարերում, Բրազիլիայի և Կալիֆորնիայի մեջ, մեք Մանթուխյանցի քուրայից կստանանք նորան,– պատասխանեց պ. Շաքարյանցը ինքնաբավական կերպով։
Այս խոսքերից հետո, լցրեց նա ծխամանը թաբաքով։ Պ. Մարկոսը ևս, հետևելով պ. Շաքարյանցի օրինակին, սկսեց ծխել թուրքի թաբաքը և, արձակելով ծուխի օղեր, որ շատ հաջողակությամբ բաց էր թողնում բերանից, թվում էր, թե ընկնում է մտածողության մեջ։ Մինչդեռ սոքա զբաղված էին, և ահա սենեկի դուռերը բացվեցան հանկարծ և շեմքի վերա երևեցավ քիթը բերանը մրոտ մի մարդ։ Նորա հին սերտուկը շատ տեղ ծակոտված էր կրակի կայծերից, ձեռները, գործ ունենալով միշտ ջերմ մետալների հետ, կոշտացած էին բոլորովին և ճաքճքված, և այդ ճեղքվածքը, լցված լինելով ածուխի և այլ կեղտերի փոշիներով, կազմում էին զանազան ուղղութենով սև գծեր։
Նորա ալեխառն մազերը համարյա թե դեղնած էին բոլորովին և այդ անկանոն գունափոխությունը մազերի, երևի թե, պատճառված էր զանազան քիմիական շոգիների աղդեցութենից, որպիսի էին խլոռից բաղկացած աղերի շոգիքը, որոնք մեծ ազդեցություն ունին ներկանյութի (pigmentum) վերա։ Երեսի գծագրությունը բավական անկանոն, խոր ներս ընկած աչքերը, յուրյանց անսովոր փայլողությամբ, հաստատում էին նորա հոգու անհանգիստ բնավորությունը։ Ճակատը ճաղատացած, ինչպես թվում է, ժիպակեղեն բաղադրութենների շոգիներից, քիթը մեծ (թեև յուրաքանչյուր ոք մեզանից, որպես հայ, տեզիք չունի գանգատելու քթի փոքրության վերա), որի ծայրը բուի կտուցի նման կեռացած դեպի վերին շրթունքը, համարյա թե ծածկվում էր թավ ընչացքի մեջ, որ նույնպես դեղնած էր։ Երեսը ընդհանրապես դեղին, բայց այտերի վերին մասները մույգ կարմիր։ Այդ կարմրության մասին այսպես է մեր կարծիքը, թե պիտո է, որ այդ մարդը շատ կանգնած լիներ կրակի առաջև, որովհետև այդպիսիների երեսը մեծ մասնով հատկանում է թշերի վերին մասների մույգ կարմրությամբ։ Զարմանք չէ. երեսի այդ մասը զրկված լինելով մազերից, առավել ենթարկվում է ջերմության ազդեցությանը, որ գրգռելով կաշին, պատճառ է տալիս արյունի ավելորդ հավաքվելուն։ Արյունը անդադար և սովորականից դուրս առատությամբ մտանելով այդ մազի նման երակների մեջ, լայնացնում է նորանց, այս ընդլայնողությանը ձեռնտու է լինում և ջերմությունը. այս կերպով այդ երակները ավելի մեծ մակերևույթ ստանալով դուրս են փայլեցնում յուրյանց գույնը երեսի վերա։ Ինչևիցե. այդ պարոնը կլիներ այսպես 55 տարեկան
— Բարո՛վ, բարո՛վ, պ. Մանթուխյանց. այս ո՞ր քամին փչեց քեզ մեր մոտ, այս րոպեիս խոսում էինք քո մասին։ Մ. Մարկոսը խնդրում էր ինձանից, որ յուր հետ միասին գայի քո մոտ, բայց ես իմանալով քո ժամանակի սակավությունը, հրաժարվեցա, որովհետև անտարակույս պիտի նեղություն պատճառեի քեզ. խնդրեմ, հրամայեցեք նստեցեք, շատ ուրախ եմ։
— Բարով,— Մանթուխյանցը, դառնալով դեպի պ. Մարկոսը, և քարշելով մի աթոռ, նստավ սեղանի մոտ։
— ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ... —
— Ի՛նչպես վերջացավ բանը, հաջո՛ղ, թե անհաջող։
Պ. Մանթուխյանցը խոսքերով չպատասխանեց այս հարցմունքին, աչքով միայն ստորասաբար նշանացի արեց. նորա ինքնաբավականությունը երևեցավ և դեմքի ուրախ ցուցակության մեջ, որ համարյա թե գտնվում էր մի ջերմախտական-ցնցողական վիճակում։ Նա չէր կարող բառերով հայտնել յուր ուրախությունը և հաջողությունը, որովհետև երրորդ մարդ կար այնտեղ, որից թաքուն էր, գոնե համարում էր թաքուն, այդ բանը։
— Ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ,— կրկնեց պ. Մանթուխյանցը,— մի բաժակ արաղ արժե՛ որ խմեմ. ասում են, թե «ծերաց գավազան» է երկար աշխատութենից հետո։
— Հրամայեցե՛ք, անուշ արեցեք։
Այս ասելով պ. Շաքարյանցը լցրեց արաղը մի բաժակի մեջ և տվեց Մանթուխյանցին։ Պ. Մանթուխյանցը, բաժակը ձեռք առած չառած, կարդաց տակի գրերը...
— Չկամի՞ք ծխել,— հարց արեց պ. Շաքարյանցը։
— Ի՞նչ է հարցանում այս մարդը, երկնքից ի՞նչ է թափվել երկրի վերա, որ սա չէ ընդունել։
Թաբաք ծխողները դարձան երեք հոգի. ծխով լցվել էր ամբողջ տունը, ծխողքը հազիվ հազ տեսանում էին միմյանց. պ. Շաքարյանցի սենյակը դարձել էր մի մաքրատուն։ Մի քանի վայրկենից հետո, այս երեք մարդիկը, ամենայն ծանրությամբ սկսեցին ընտրություն առնել մարդերի, որ հրավիրելու էին յուրյանց խնջույքին մասնակից լինելու համար։ Ե
— Ի՞նչ մարդիկ միտք ունիք հրավիրել,— հարց արեց Մանթուխյանցը:
— Ահա ցուցակը,— պատասխանեց պ. Շաքարյանցը:
Մանթուխյանցք վեր առավ ցուցակը և հարևանցի նայելով նորա վերա ասաց,— Չե՞ք հրավիրելու այն մարդուն, որ նոր եկել է այստեղ և որ ամենուրեք գտանվում է, ի՜նչպես է նորա անունը...
— Ո՜ր մարդը,— կրկնեցին բարեկամքը միաբերան։
— Սատանայական մոռացել եմ... ա՜հ... այնպես է, այնպես, Կոմս էմմանոլել...
— Որ սիրուն քո՞ւյր ունի,— ասաց պ. Մարկոսը։
Շաքարյանցը աչքերը չորս բացեց սիրուն քվեր անուն լսածի պես։
— Այն նորա քռւյրը չէ,— շարունակեց Մանթուխյանցը.— եթե այն օրիորդի համար եք ասում, որ միշտ պատահում է նորա տնումն. բայց այսքան պիտի իմանալ, որ շատ օրիորդքը մուտ և ել ունին նորա տան մեջ, և այդ օրիորդքը թատրոնախաղ աղջիկներ են մեծ մասնով։
Պ. Մարկոսը, որ, ինչպես հայտնի է ընթերցողին, մի փոքր հառաջ խոսք էր տվել պ. Շաքարյանցին, ոչինչ հարցախնդիր անտես չառնել, ամենայն կերպ հնար գործ դնել նորա սիրական օրիորդը որոնելու համար, մեծ ախորժանքով լսեց թատրոնական աղջիկների Կոմս էմմանուելի մոտ երթևեկություն ունենալու պատմությունը։ Նա, ինչպես համարում էր ինքը յուրյան, որպես բարակ քաղաքագետ, մտքումը դրեց անպատճառ ծանոթանալ Կոմսի հետ, որպեսզի հետո կարողանա նորա միջնորդությամբ ծանոթանալ և թատրոնական աղջիկների հետ։
— Եթե արժանի է, հրավիրենք նորան ևս,— հավելացրեց պ. Շաքարյանցը,— ես ծանոթ չլինելով, չէի նշանակել։
— Կհրավիրես, ծանոթ կլինի կերթա,— իսկույն պատասխանեց պ. Մարկոսը։
— Ինչ բաներ եք խոսում. ես շատ ուրախ եմ, որ չկա նորա անունը. և եթե դուք հրավիրելու միտք ունենայիք, ես անտարակույս պիտի խորհուրդ տայի ձեզ հրաժարվիլ այդ մտքից,— ասաց Մանթուխյանցը։
— Ինչո՜վ համար, եթե ամենեքյան հրավիրում են նորան,— խոսեց Շաքարյանցը։
— Նորա համար...— պատասխանեց Մանթուխյանցը,— նորա համար, որ նա մի անտանելի մարդ է։
— Ինչո՜վ,— հարց արեցին բարեկամքը։
— Ամենայն բանով... նա խելագա՜ր է... վկա՜ է աստված, խելագար է։ Հավատացեք ինձ, մի մարդ չկա, որին հավաներ այդ պարոնը, նորա աչքումը ամենեքյան հիմար են, ամենեքյան օբսկուրանտ, ամենեքյան եղվիտ... ի՜նչ ասել է, աստված միմիայն Կոմս էմմանուելին է խելացի ստեղծեր: Շատ բարի, թեև այդպես չէ, բայց ասենք, թե խելացի է մի փոքր, բայց բնակվելով անխելների և տգետների հետ ո՞չ ապաքեն պարտական էր գո՜նե պատշաճի ընդդեմ չներգործելով, ինքը ևս անխելանալ և հիմարանալ։ Առածը ասում է, եթե մի քաղաքում բնակվող մարզիկը միականի են, դու ևս, մտանելով այդ քաղաքը, պարտական ես մի աչքդ հանել, որ հավասարվիս ուրիշներին։ Բայց կոմս էմմանուել ասած մարդդ այնպես չէ, ամբողջ քաղաքի, ամբողջ ազգի սովորութեններին և հասկացողությանը ընդդեմ պատերազմ է բացում. չէ խնայում ոչ ոքին, ամենի ճակատին զարկում է. ասացեք այժմ, խելացի՞ մարդու գործ է այդ։ Խելացի մարդը հարգում է ուրիշները և եթե մի բարձրաստիճան կամ հարուստ մարդ, որ հարգելի էր հասարակության աչքում, ասե թե այսօր ամսի քառասուն և հինգն է, նա պիտո է համաձայնի, ով չգիտե, որ ամսի քառասուն և հինգը չէ կարող լինել, բայց մեջտեղում քաղաքավարություն կա. մեր կարծիքով, այսպես պարտական է ներգործել խելացի մարդը։ Կոմս էմմանուելը ոչ թե չէ ընթանում այսպես, այլ յուր տարապայման համարձակախոսությամբ ազգի պակասութենների վերա, կամ ազգին հարգելի մարգերի վերա, թեև վաղուց մեռած էին նոքա, զզվեցուցել է ժողովուրդը այնպես, որ ոչ ոք չկամի լսել նորա խոսակցությունը։ Չէ՜, եղբա՜յր, նա մեր ընկեր մարդ չէ, հեռի մնանք այդպիսիներից, որոնք մարդ խայտառակելը շինել են յուրյանց կյանքի և գոյության խորհուրդ։
Այս խոսքերը սաստիկ տպավորություն գործեցին պ. Մարկոսի վերա և, վշտացնելով նորա անձնասիրությունը, որովհետև նորան ևս հավանելու չէր Կոմս էմմանուելը, թշնամական ուղղություն տվեցին դեպի սա։ Զարմանք բան է. շատ անգամ պատահում է, որ մեզանից յուրաքանչյուրը տանում է շատ անծանոթ և անտես թշնամիք, ես ոչինչ վնաս հասուցած չեմ Մարկոսին, բայց Կիրակոսը անգործութենից ստիպվելով և իմ անձնավորությունը յուր դատարկաբանության համար նյութ շինելով, կամ, ավելի լավ ասել, կերակուր տալով բամբասանքի և նախանձու օձին, որ վաղուց նստել է նորա փորի մեջ, վատաբանում է ինձ։ Մարկոսը, որ չէ ճանաչում ինձ, որ չգիտե իմ գործերը, իմ սիրտը, իմ հոգին և ուղղությունը, որին մի մազի չափ վնաս չեմ տվել, որի հետ ոչինչ ունիմ հասարակաց, դառնում է իմ թշնամին, ինձ բամբասող և վատաբանող։ Մի՜թե կարելի՜ է այս, ո՜չ ապաքեն Մարկոսը և Կիրակոսը քրիստոնյայք են։ Եվ ի՜նչպես քրիստոնյայք. ուրբաթի, չորեքշաբթի, և շաբաթական պահքերը, այլև մեծ պահքը պահում են ամբողջ, երեկա առավոտ եկեղեցի են գնում, տարին մի քանի անգամ պատարագ և մատաղ են առնում, և եթե տեղը գա, ես լուսավորչական եմ, դա ավետարանական է, ասելով, պատրաստ են միմյանց գլուխ ջարդել։ Բայց չնայելով այս բաների վերա, Մարկոսը և Կիրակոսը չեն խղճահարվում կատարել մի բարոյական սպանություն, և այս բանը գործվում է, այո՜, քրիստոնեության և բարեպաշտության դիմակների տակ։ Քրիստոնեությունը, չարաչար գործ դրված, միշտ պատճառ է եղել անքրիստոնյա բարբարոսութենների, քրիստոնեությունը, այդպիսի երկնային և սուրբ բանը, շատ անպիտան և անարժան մարգերի ձեռքում եղել է դավաճանության և արյունահեղության գործիք։ Շատ ամբարիշտ մարդիկ յուրյանց հանցանքը ծածկել են քրիստոնության վարագույրի տակ։
Պ. Շաքարյանցը, լսելով Մանթուխյանցի կարծիքը Կոմս էմմանուելի մասին, որպես թեթևամիտ մարդ իսկույն համաձայնելով պատասխանեց.— Եթե մի այդպիսի մարդ է Կոմս էմմանուելը, եղբայր, ապա նզովյալ լինի դորա ծնունդը. ինչ հարկավոր է մեզ հրավիրել մի այդպիսի գազան մեր ազգասեր և եղբայրասեր ընկերության մեջ։
— Մի բան ասեմ. մանավանդ նորան պիտո է հրավիրել, որովհետև այդպիսի բնավորության տեր մարդ էր,— ջերմ խոսեց պ. Մարկոսը։
— Այդ ի՜նչ խորհրդով,— հարց արեցին բարեկամքը։
— Ո՜ր տեղում կարելի է խայտառակել մի այդպիսի մարդ, եթե ոչ մի խնջույքի մեջ, մանավանդ եթե այդ խնջույքի հրավիրված անդամքը բոլոր մեր մարդիկ էին,— ասաց պ. Մարկոսը։
— Ի՜նչ մի խայտառակություն է. մեր նորան հրավիրելը արդեն մի մեծ պատիվ էր, որ ցույց էինք տալիս,— շարունակեցին բարեկամքը։
— Սխալվո՜ւմ եք. մեք կհարբեցնենք նորան և հետո կծիծաղենք նորա վերա։ Այդպիսի մարդիկ, որ չխմած ժամանակ այդպիսի թունավոր լեզու ունին, որ վատ առողջության տեր են, հարբելով դառնում են մի թրջած հավ, և այնուհետև մեր ձեռքումն էր նա, կարող ենք ամենայն տեսակ լրբություն առնել,– հառաջ տարավ յուր խոսքը պ. Մարկոսը։
— Գիտե՞ս, որ նա հարբելու էր և դու զգաստ մնալու, որ կարողանայիր քո դիտավորությունդ իրագործել, նա մի ջիլ մարդ է, գուցե քեզանից շատ խմե,— ասաց Մանթուխյանցր:
— Եղբայ՜ր, դու վշտացնում ես ինձ. նա ի՝նչ մարդ է, որ ինձանից շատ խմե։ Ես մինչև այժմ կարծում էի, թե դու փոքր ի շատե ճանաչում էիր ինձ, փոքր ի շատե հարգում էիր ինձ, բայց այժմ հասկացա, որ ես մազի չափ պատիվ չեմ ունեցել քո մոտ: Մի՞թե խա՞ղ է, կամ, կատա՞կ է իմ հետ խմել. ես նորան այն օրը ձգեմ, որ շունը ձեռքից հաց չառնու,— պատասխանեց պ. Մարկոսը մի փոքր վիրավորված Մանթուխյանցի երկբայութենից, որ ցույց էր տվել յուր խմելու վերա,— եթե դուք հրավիրելը հանձն առնուք, խայտառակելը իմ վիզը, կամի՞ք, դաշն բռնենք մի վեդրո արաղով։
— Դուք ինձանից խորհուրդ հարցրեցիք,— ասաց Մանթուխյանցը,— ես հայտնեցի ձեզ իմ սրտի վկայությունը, որպես անկեղծ բարեկամ, թե արժանի էր, որքան կարելի է, հեռի մնալ Կոմս էմմանուել ասած մարդուց, բայց եթե ձեր միտքը հրավիրել է, հրավիրևցեք, ինձ մի մասնավոր վնաս չունի, շատ շատ, մյուս օր պիտի մի ոտանավոր զրե, կամ յուր Հիշատակարանին զոհե իմ պատվասիրությունը, անձնասիրությունը, ինչպես սովոր է, թող ինչ կամի առնե, գլուխը քարը...
Կորչի գնա... մեզ հարկավոր չէ. նորա խունկ ու մոմը պետք չէ, միայն թե մեր եկեղեցին թող չգա։ Ես տեսանել չկամիմ մի այդպիսի ինքնահավան մարդ, որ ողջի վերա ծիծաղում էր,— պատասխանեց Շաքարյանցը։
— Ինչպես էր ծիծաղում, հրապարակով... նզովյալը — լեզուն շինել է օձի լեզու, մի աման արյուն գլխին դրած ման է գալիս, սորա կամ նորա վերա թափելու համար,– կցորդեց շուտով Մանթուխյանցը։
— Ինչպես հաճո է ձեզ,– խաղաղ սրտով ասաց պ. Մարկոսը,— ես շատ դիտավորությունք ունեի... Այս խոսքերը ասելու ժամանակ մի այնպիսի հայացք ձգեց պ. Շաքարյանցի վերա, որ սա հասկացավ, թե պ. Մարկոսի խորհուրդը, ծանոթանալու Կոմս էմմանուելի հետ, է ծանոթանալ նորա սիրուն բարեկամ օրիորդների հետ։
— Ես կամեի մեր խնջույքի մեջ խայտառակել նորան,— շարունակեց պ. Մարկոսը,— ես այնպիսի բաներ հարցանեի, որ բաց մնար նորա բերանը, զոր օրինակ.— Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զքո զօրութիւնդ.- ի՞նչ է ասել, է, թո՜ղ մի մեկներ ինձ։ Նա միանգամայն պիտո է խայտառակվեր անպատասխանի մնալով։
— Ինչպես չէ, կպատասխանե քեզ. եղբա՜յր, նա քո ասած մարգերից չէ և ոչ միայն քո ասած, այլ նա մարդ չէ ընդհանրապես։ Դու կարծում ես, թե նա կխոսե՞ քո հետ, երեսը շուրջ կտա և կհեռանա, մանավանդ եթե մի այդպիսի խնդիր առաջարկես. թող այդ խնդիրը լիներ խելացի և լոգիկական, բայց այդ բոլորը անվանելու է խելագարության և հիմարություն։ Ես, որ խոսում եմ այս բաները, փորձով գիտեմ։ Մի անգամ բնական գիտութենից մի բան հարցրեցի, թեև քաջ գիտեի, որ չգիտեր նա այդ բանը և գիտել ևս չէր կարող, որովհետև ոչ մի դպրոցի մեջ չեն ուսուցանում, բայց նա փոխանակ խոստովանելու յուր տգիտությունը, հրապարակով ծիծաղեցավ իմ վերա: Նա ասաց, թե իմ առարկան միջին դարերում ահա խելքից հանել էր Եվրոպայում մի քանի թեթևա– հավատ մարդիկ, և թե նոր այժմ մի չար բախտով յոթն ութն դարերից հետո հասել էր հայերին։
— Չար բախտո՞վ. ուրեմն չկամի այդ մարդը, որ մեր ազգը ստանա եվրոպական լուսավորություն,— հարց արեց պ. Մարկոսը։
— Սատանան գիտե նորա խորհուրդը, ո՜վ գիտե թե ինչ օձեր նստած կան նորա փորում, նա ասում է թե պիտո է հետևել եվրոպական այժըմյան լուսավորության, և ո՜չ այն լուսավորություն ասված խավարին, որով պատած էր Եվրոպան միջին դարերում։ Չէ իմանում, որ ամենայն հին բան լավ է, չէ իմանում, որ մի ժանգոտ դրամ լավ է քան թե նորը և փայլունը, ինչպես ամենայն առողջամտությամբ հաստատեց Մեղա Հայաստանի[10] անունով լրագիրը, որ դուրս է տալիս Թիֆլիզում մեր գիտնական, լուսավոր, եվրոպացի և մեծաքանքար Մանդինյանց տեր Ստեփանը։ Չկամի լսել և հասկանալ, թե ինչ որ հնոլմը կար, այժմ չկա. ինչ երևելի փիլիսոփաներ եղած են հունաց մեջ, ի՜նչ ճարտասաններ հռոմայեցոց մեջ. նա ասում է, թե այդ փիլիսոփայքը յուրյանց գիտությամբ, այժմյան ժամանակումս կարող են միայն աշակերտ լինել եվրոպական դպրոցներին,— պատասխանեց Մանթոլխյանցը։
— Ինչպես է ապա նորա կարծիքը գուշակողների մասին, կամ նոցա գործած գերբնական գործերի մասին,— շարունակեց պ. Մարկոսը։
— Հատկապես խոսեցի այդ մասին։ Ասում է, թե այդ իմաստունքը ոչ այլ ինչ էին, եթե ոչ կրթված մարդիկ, յուրյանց հայացքով ավելի վերհամբարձ քան թե խաժամուժ ամբոխը։ Նոքա, այն ժամանակի հայացքով, լավ ուսած լինելով ազգերի ներկա դրությունքը, նոցա հիման վերա գուշակում էին նոցա համար գալոց օրերը։ Արևելյան ազգերը, շատ անձնատուր եղած լինելով երևակայության և ֆանտաստիկական պատկերների, առավել շուտով ընդունում էին մի ճշմարտություն, եթե բնական պատճառներից հառաջացած գործողությունը կամ բնական կերպով կատարվելու իրողությունը մեկնվեր նոցա գերբնական կերպով, կամ դրվեր ֆանտաստիկական շրջանակի մեջ։ Նա ասում է, թե այժմյան երևելի պատմաբանների և քաղաքագետ մարգերի դուշակությունքը ավելի ճշտությամբ կատարվում են, բայց ոչ մինը այդ լուսավոր մարգերից պահանջողություն չունի գուշակողական պատվանուն ստանալու։ Հրաշքների մասին ասում է, թե անհավատ, թյուր, շնացող և չար ազգը միայն նշան կխնդրե. պատճառ, ինքը խելք չունենալով հասկանալ որևիցե ճշմարտություն, այլև հավատ և գիտակցություն չունենալով պահանջում է, որ ճշմարտություն խոսողը մի գերբնական զորություն ցույց տա յուրյանից, որպեսզի տեսանելով նորա կարողությունը հետևաբար կշիռ տա նորա ասածներին կամ ընդունե։ Առհասարակ ստրկության մեջ գոյացած և ստրկության ատմոսֆերայի մեջ աճած մարդը, բացի յուր վզի լուծից և բռնավորի գավազանից ուրիշ բան տեսած չլինելով, մի մարդու պատահելու ժամանակ, երբեք չէ մտածում, որ այդ մարդը ևս յուր նման աստուծո ստեղծած էր, այլ իսկույն ծնարանում է յուր և այդ մարդու մեջ մի թվաբանական հարաբերություն, և պատրաստ է ստրկանալ նորան, եթե նա կարողանա մի զորություն ցույց տալ. նա չունի մի ազնիվ զգացողություն անձնական պատվի մասին, պատճառ, մինչև անձնական պատիվը և անձնասիրությունը չմեռանի, ստրկությունը չէ ծնանում։
— Նա հարց արեց ինձանից, թե փո՞քր բաներ կան բնության օրենքների վերա հառաջացող, որ տգետ և խաժամուժ ամբոխը ամենայն միամտությամբ պատրաստ է ընդունել մի գերբնական բանի տեղ։ Ի՜նչ կասեն այժմ Աֆրիկայի կամ Ամերիկայի վայրենիքը, եթե տեսանեն, որ շոգեշարժ կառքը, առանց մի գրաստի կամ թե մարդու օգնության, որ մինչև այժմ ճանաչել էին աղբյուր հառաջ շարժողության մի տեղից դեպի մի այլ տեղ, վազում է անհավատալի արագությամբ մի օրվա մեջ կատարելով հարյուրավոր մղոններ, կամ թե տեսանեն, որ մի աշխարհից դեպի մյուսը խոսում են երկու րոպեում, էլեքտրամագնիտական հեռագրով: Եթե մի խաբեբա մարդ կամենար օգուտ քաղել այդ ազգերի կուրութենից, հրաշքի տեղ չէ՞ պիտո կարողանար ընդունել տալ այս բաները, որ կատարվում էին բնության օրենքներով։
— Ի՛նչ անզգամ մարդ է դա, ի՜նչ չար լեզու ունի. աստված ագատե,— ասաց Շաքարյանցը։
— Ո՜ր անզգամը խելացնոր չէ. եթե մի մարդ նորա ասածներին նայելու լինի, անտարակույս տաբու մեջ տասն անգամ զատիկ կկատարե: Իմ կարծիքը այս է, որ ինչքան կարելի է պիտո է հեռի մնալ ղորանից. բայց այս մի լոկ կարծիք է իմ կողմից, դուք ազատ եք տնօրինել ինչպես կամիք, պատասխանեց Մանթուխյանցը։
Պ. Շաքարյանցը, որպես տանուտեր, նախագահ հանդիսացավ խորհրդածու ընկերության և բոլորովին բացասաբար վճռեց, որ Կոմս էմմանուելը, այդ հասարակաց խաղաղության վրդովիչը, չհրավիրվի, այլ միայն մնացած մյուսերով, որ դրված էին ցուցակի մեջ, կատարվի յուրյանց խնջույքը: Պ. Մարկոսը խնդրեց հատկացնել խնջույքի օրը. նորան պատասխանեց Շաքարյանցը, թե լինելու է մայիսի 20-ին։
Պ. Մարկոսը, մնաս բարյավ ասելով, դուրս գնաց Շաքարյանցի տանից, թողնելով այնտեղ երկու բարեկամքը։
Զ
Պ. Մարկոսը դուրս եկած չեկած Շաքարյանցի տանից, Մանթուխյանցը, որ մինչև այս րոպես մեծ բռնություն գործ դնելով յուր վերա, վարագուրել էր յուր ուրախությունը, վեր թռավ տեղից, և երկու ձեռքով փաթաթվելով Շաքարյանցի վզին, փոքր մնաց, որ յուր ասիացի քնքշությամբ խեղդեր սորան։
Մի օտարոտի տեսարան էր։ Շաքարյանցը ամենևին ոչինչ տեղեկություն չուներ այս տարօրինակ ուրախության մասին, որ այսպես բարբարոսաբար դուրս էր երեում Մանթուխյանցից. այս պատճառով, ամենայն սառնությամբ հանձն էր առնում Մանթուխյանցի կոպիտ քնքշությունքը։ Դորա փոխանակ, Մանթուխյանցը հասած լինելով վերջապես յուր այսքան տարիներով հղացած ցանկությանը, խելքը թռցնում էր ուրախութենից։ Երկու բարեկամքը ևս բավական ժամանակ մնացին առանց խոսելու։ Այդ միջոցին, նոցա միտք հասկացնող միջնորդը չէր աստվածեղեն խոսքը և բանականությունը, այլ մի տեսակ կատաղի ցնցողական շարժողություն։ Եթե մի օտար մարդ նկատեր հեռվից այս տեսարանը, անտարակույս, կարծելու էր թե մարդիկ չէին սոքա, այլ վայրենի արջեր, որ թավալվում էին սոֆայի վերա, թեպետ մինը նոցանից կարծում էր յուր անձը երևելի դյութ (чародей, կախարդ), իսկ մյուսը երևելի ալքիմիկոս։
Երբ բավական զորություն գործ դնելով երկուքը ևս ուժաթափվեցան, Մանթուխյանցը, ուրախական արտասուք աչքերում և հեկեկանքից ընդհատված ձայնով աղաղակեց.
— Ոսկին ծոցումս է...
Շաքարյանցի ականջին շատ քաղցր եկավ ոսկու ձայնը, վասն որո վերջին անգամ համբուրելով Մանթուխյանցի երեսը, շնորհավորեց նորա հառաջադիմությունը, որ յուրյանը պայմանի զորությամբ, պիտի մեծ ազդեցություն ունենար և Շաքարյանցի կյանքի վերա։
Երկու բարեկամքը ևս մի փոքր հանդարտելով նստած աթոռների վերա, Շաքարյանցը լցրեց արաղը բաժակների մեջ։ Մեծ սիրով բաժակները միմյանց զարկելուց հետո խմեցին։ Բայց Մանթուխյանցը արաղի վերջին ումպը կուլ չտված, սկսեց պատմել, թե ինչ կերպով վերջապես հաջողել էր յուր խորհրդական խառնուրդից ստանալ անարատ ոսկի։
— Վերջին փորձն էր մնացել,— ասաց Մանթուխյանցը, մի կտոր հաց բերանը դնելով,— և ճշմարիտը պիտո է ասել, փոքր մնաց, որ մեղանչեի այս սուրբ գիտության ընդդեմ․ յոթանասուն վեց զուր փորձերը դղրդել էին իմ հույսի և հավատի հաստատությունը, և այդ վերջին փորձը եթե զուր գնար նույնպես, պիտո է գլորեր ինձ հուսահատության ծովը։ Բայց աստված ողորմեցավ երեսիս ջրին։ Վառեցի կրակը, շարեցի քուրայի մեջ զանազան մետալներով լցրած հողեղեն ամանները և սկսեցի փուքսի գործադրությամբ զորացնել կրակը, որով և բարձրացնել ջերմության աստիճանը, որ անպատճառ հարկավոր էր դժվարահալ մետալները հալեցնելու համար։ Բավական չէր միայն նոցա հալվիլը, այլ և հարկավոր էր որ եռ գային, այս պատճառով թողեցի այդ սաստիկ կրակի մեջ իմ պատրաստությունքը, դուրս գնացի արվեստանոցիցս մի փոքր մկնդեղ բերելու, մետալների հետ խառնելու համար։ Բայց երբ վերադարձա դեպի արվեստանոցս, չես կարող երևակայել, թե ինչ աստիճանի հասավ իմ կատաղությունը։ Հողեղեն ամանները ո՜րը ճաքվել էին և որը բոլորովին փշրվել, այնպես, որ ոչինչ նյութ մնացած չէր նոցա մեջ։ Երկաթի գավազանով խառնելով քուրան, հասկացա, որ հալածէին մետալները կրակի տակ քուրայի մեջ, որ նախատեսությամբ հառաջուց պատել էի բարակ մաղած մոխրով։ Հեռացուցի կրակը։ Հալած մետալները, որ խառնվելով միմյանց հետ կազմում էին մի փոքրիկ լճակ, և որի երեսի վերա սերի պես կանգնել էր կապտագույն կեղևը, գրավեցին իմ ուշադրությունը, կանաչ ու կապտագույն բաց կարմիր բարձրանում էր նորանից։ Սիրտս կոտրած էր բոլորովին, որովհետև համարում էի թե զուր է գնացել աշխատությունս, ըստ որում մկնդեղը պակաս էր։ Վերջապես սառեցավ խառնուրդը և կարելի եղավ քննել նորան... ո՜վ, բախտիս, գործողությունը հաջողվել էր այնպես, որ առավել լավ չէր կարելի ցանկանալ...
Այս խոսքերը խոսելով, Մանթուխյանցը հանեց կեղտոտ և հնոտի սերտուկի ծոցից մի սևագույն դեղին մետալի կտոր և դրեց սեղանի վերա։ Բայց նորա սիրտը և հողին այնպես ջերմացած էին այդ մետալի վերա, որ իսկույն հափշտակեց դարձյալ սեղանից և բռնելով ձեռքում զննում էր, չտալով Շաքարյանցի ձեռքը։
— Լա՜վ է, լավ, թող ես ևս տեսանեմ,— ասաց Շաքարյանցը,— դու տեսել ես և դարձյալ կտեսանես։ Բացի դորանից, քո համար մի զարմանալի բան չէ, ո՞ր ապաքեն դու ես դորա արարիչը, ո՞չ ապաքեն էգուց փուդերով կարող ես ստանալ․ թող մի լավ զննեմ դորան։ — Որովհետև իմ աշխատության վաստակն է դա, այդ պատճառով ևս ինձ ավելի քաղցր է նայել դորա վերա, քան թե մի այլ մարդու։ Մի՞թե չգիտես, որ ծնողին ավելի քաղցր է յուր զավակը, քան թե մի օտարին։ Գիտե՞ս, թե ինչքան քրտինք եմ թափել ես, մինչև հասել եմ դորան։
Մանթուխյանցը այս խոսքերը ասելով տվեց մետալը Շաքարյանցին, բայց աչքի հայացքով, ասես թե, հեռվից լափում էր այդ մետալի կտորը։
Շաքարյանցը, սեղանավորի աչքով քննելով մետալը, խոստովանեց նույնպես, թե ոսկի էր այն։— Բայց մի բանի վերա շատ զարմանում եմ,— ասաց նա,— ինչպես է, որ առանց մկնդեղի ստացվել է։ Ո՞չ ապաքեն ուրիշ անգամ, սույն իսկ նյութերով որ այժմ բաղկացնում են այս մետալը, փորձ արել էիր, ինչո՞ւ ապա այն ժամանակ չհաջողվեցավ ու այժմ այսպես..․
— Է՜հ, ինչ առնենք, եթե փորձը չհաջողվեցավ այն ժամանակ, միթե դատապարտվեցա՞ն այդ նյութերը երբեք չհաջողվելու։ Դու փոխանակ ուրախանալու, տրտմում ես...,— ասաց Մանթուխյանցը տհաճությամբ։
— Չեմ տրտմում,— բացականչեց Շաքարյանցը,— միայն․․․
— Գուցե կասկածում ես, կամ երկբայություն ունիս այդ մետալի արդարև ոսկի լինելու մասին․ եթե կամիս, տար ոսկերիչների մոտ, նոքա կվկայեն քեզ, որ ստուգապես ոսկի էր։
— Ոսկի եղածը ոսկի է, խոսք չկա...
— Ուրեմն ինչ։ Այդ պրծած բան է. այժմ ցնծանք և ուրախանանք։ Թող պարծենա Անգլիան յուր հարստությամբ, թող և Ուրալյան սառցագլուխ սարերը ուռչին յուրյանց մեջ, թե ոսկու մայր էին։ Կեցցե՜ գիտություն, կեցցե՜ աշխատություն։ Ասացի, այս վերջացած բա՜ն է, այժմ մտածենք խնջույքի վերա։
— Խնջույքի վերա ի՜նչ մտածելու բան կա, այնպես խնջույք կարելի է առնել, որ աշխարհը զարմանա։ Շամպայն ասածդ հեղեղի պես կթափեմ, կբանամ քսակիս բերանը, թո՜ղ մեր Սարգիսը դիմանա միայն խցանը բանալով․ բայց բանը այդ չէ, մեք ուրիշ մտածելիք ունինք։
— Օրհնած, մտածելուց գլուխներս ճաքեցավ, փոքր մնաց, որ գլխիս ուղեղը հոտի, թող մի փոքր հանգստանանք, ուրախանանք։
— Բայց լսի՜ր, իմ ասած մտածելիքը զվարճալի բաներ են, և կարծեմ, որ դու ևս հեռի չմնաս այդ բաներից, անտարակույս քո հոժարությունը ևս հարկավոր է, այստեղ ես համարյա թե ոչինչ եմ։
— Ի՜նչ բաներ են ապա,— հարց արեց Մանթուխյանցը։
— Ոսկին, որ առաջին անգամ այդքան փոքր շինեցիր, երկրորդ անգամը շատ պիտի շինես, այնպես չէ՞։ — Անտարակույս․ այս մի փորձ էր, և ես հավաստի չլինելով հաջողության մասին, խնայաբար գործ էի դնում միշտ նյութերը, որ թեև թեթևագին բաներ են, այնուամենայնիվ իմ պես մարդու համար, ինչպես էի մինչև ներկա րոպես, այդ փոքրը ևս բան արժեր։ Ձեզ քաջ հայտնի է, որ քանի-քանի անգամ չնչին արծաթներ խնդրած եմ քեզանից ածուխ գնելու համար։ Այժմ որ աստված ամենակարողը հաջողություն տվեց ինձ, ես պատրաստություն կտեսանեմ դեռ հառաջ մի փուդ պատրաստելու, հետո դարձյալ կշատացնեմ, այժմ չէ կարելի, ըստ որում անոթներս փոքր են, հարկավոր է անոթներ և գործիք բերել տալ օտար աշխարհներից։
— Շատ լավ, եթե մի մի փուդ ևս պատրաստելու լինիս, այնուամենայնիվ կարճ միջոցում մեծ հարստություն կարելի է դիզել։
— Երկբայություն չունիմ այդ մասին։
— Այդքան հարստության տեր դառնալուց հետո, ասելիքս այս էր, թև ի՜նչ պիտո է առնենք ազգի համար։
— Ուրեմն քո առաջարկած մտածելի բաները ազգի՞ն են վերաբերվում։
— Այո։
— Այդ ուրիշ բան է. ես այդ խնդրի մասին պատրաստ եմ օրերով խոսել, սիրական Շաքարյանց, և բացահայտ կերպով հասկացնել քեզ իմ տեսությունս, թե ի՜նչ էր մի հայի պարտականությունը յուր ազգի առաջև։
— Դու մի գիտուն մարդ ես, մի գուցե սկսանես այժմ խոր փիլիսոփայություններ, իմ գլուխս դուրս չէ գալիս այդպիսի բաներից, հասարակ կերպով հասկացրու ինձ և հայտնիր քո դիտավորությունը։ Իմ կարծիքը այս է, որ շատ ոսկի շինելուց հետո, վաճառենք նորան և գոյացնենք մի մեծ արծաթագլուխ, որ և դնելով մի շահավետ գանձարանի մեջ, կարողանանք մի հոյակապ դպրոց բանալ և այդ գումարի տարեկան շահովը կրթել ազգի խեղճ ողորմելի զավակները, որոնց մասին այսքան աղաղակում են օրագիրքը և հեղինակները։
— Ի սեր աստուծո, ձեռք վեր առեք այդպիսի խորհրդից, եթե կամիս, որ պատճառ լինիք ազգի կործանությանը, ապա բանանք այգ դպրոցը։
— Ի՜նչ ես խոսում։
— Ի՜նչ պիտի խոսեմ, ո՜ր դպրոցի աշակերտը տեսար, որ ազգը սիրեր ու նորա օգուտը պաշտեր։ Ամենայն ոք, որ փոքր ի շատե ուսումն է ստանում, մոռանում է յուր ազգը, հավատն ու օրենքը, ո՜չ պահք Է իմանում, ո՛չ մատաղը, ո՛չ քավությունը, ո՛չ թողություն։ Եթե մի փոքր մեղադրես այդպիսուն նորա սխալների պատճառով, կտեսանես ահա, որ հիմար ֆանատիկոս անունը կբևեռե ճակատիդ։ Մեր ազգը ինչպես որ Լուսավորչից (մատաղ գնամ նորա զորությանը), ստացել է յուր կրոնը, ինչպես պաշտում է Լուսավորչի լույս հավատը, պետք է աշխատենք, որ այդ հավատը ամուր և անխախտ պահպանվի, մեզ հարկավոր է ոչ թե հավատի թշնամիք հավելացնել, այլ հավատի պաշտպանք և պատսպարողք։ Վարժատուն ասած բանդ, ճշմարիտ է, ուսուցանում է մարդու զանազան լեզուք, զանազան արտաքին գիտությունք, բայց եթե առողջ բանականությամբ քննենք, այդ բոլորը հոգու փրկության պատճառ չէ կարող լինել, այլ մանավանդ կորստի։ Ինչ ունինք, սիրելի, այս աշխարհիս մեջ, ինչ պիտի տանենք այստեղից․ մի չոր հոգի ունինք, պետք է աշխատել, որ դժոխքի բաժին չլինի մեր խեղճ հոգին։ Ուսում ստացողը նույնպես պիտի մեռանի՞ թե ոչ, ուսում ստացողի կյանքը նույնքա՞ն է որքան տգետինը թե ոչ. ուրեմն ի՛նչ գործնական օգուտ ունի հոգին ուսումից․ ո՛ր սուրբերը ուսյալ էին։ Մարգարեքը հովիվ չէի՞ն, առաքյալքը ձկնորս չէ՞ին։ Աստված, ողորմիր ինձ ասել չուսանողը, այլ, դորա փոխանակ, աստված, ես քեզ ողորմիմ ասողը չէ՞ր, որ ծովի վերա ոտքով վազեց դեպի նավը, որով աստված, ողորմի՛ր ինձ աղոթքը ուսուցանող վարդապետը գնում էր։ Եվ այս վարդապետը չէ՞ր որ տեսանելով այն ռամիկ մարդու սրբությունը, որով, անտարակույս, որպես ցամաքի վերա ման էր գալիս նա, ասաց թե քեզ ոչինչ ավելի հարկավոր չէ, երանի՜ թե ես ևս քո պես անգետ լինեի, բայց քո աղոթքի պես իմ աղոթքը ևս արժանընդունակ լիներ։ Մեր գլխավոր պարտականությունն է եկեղեցիք շինել, եղած եկեղեցիների պատկերները արծաթապատել, քառասնիցը անպակաս առնել, ննջեցյալների գերեզմանը օրհնել տալ, մատաղը չմոռանալ և պահքը պահել․ եթե սորանից ավելի կամենանք, ընդունելի և աստվածահաճո բաներ դեռ ևս շատ կան, ջրհոր փորել, տանը մնացած աղջիկ լույս ու արև հանել, տոնի, զատկի աղքատներին հանդերձ բաժանել։ Անտարակույս այս բոլորը կառնենք մեք քո հետ. բացի սորանից հարկավոր է, որ դարպաս ուղարկենք Երուսաղեմ, Մշու սուրբ Կարապետ և այլ այսպիսի ուխտատեղեր, որ օրհնենքադիր ստանանք։ Ախ ի՛նչ գեղեցիկ են այդ օրհնության գրերի ոճը և շարադրությունը։ «Ի սուրբ և աստուածընկալ դրանէ... աստուածային օրհնութիւնն եկեալ հանդիցէ, ծաւալեսցի ի վերայ ձեր և համայն ձերայնոց...» և այսպիսի օրհնության գիր շատ անգամ կարելի է կես մանեթով ստանալ։ Ի՛նչ է մարդուս երջանկությունը սորանից ավելի. «Ցայտ լիցի աստուածասիրութեանդս», կշարունակե օրհնության գիրը, «զի զոր առաքեալ էիք ձեռամբ (այս ինչ անձին) զմի տեօրտի պիրլիք[11], ընկալաք մեծաւ օրհնութեամբ և զանուն ձեր և համայն ննջեցելոց ձերոց գրեցաք առաջի սուրբ սեղանոյն, յորոյ վերայ սուրբ պատարագն մատչի» և այլն։ Քանի որ այդ վանքերք կան, քանի որ անմահ պատարագը կմատուցանվի այդ տեղերում, այդ արծաթը տվողի և նորա բոլոր ննջեցյալների անունը պիտի հիշատակվի։ Երանի՜ մեզ, Շաքարյանց, երանի — հազար երանի։ Թո՛ղ ուրիշները գլուխ կոտրեն ուսում ստանալու, մեք քո հետ հոգիներիս պատրաստությունը տեսանենք. Հարկավոր է մեր ճարելու հարստութենից մասն և բաժին հանել Վարագա սուրբ նշանին, Վանկո սուրբ նշանին, Աղթամարա սուրբ նշանին, Գեղարդա սուրբ նշանին, Օթյաց սուրբ նշանին[12] և այլ մյուս սուրբ նշաններին, որ գրված կան իմ մոտ գտնված գրչագիրների մեջ. Այս անպատճառ հարկավոր է որ այդ սուրբ նշանների բարեխոսությունը ևս անպակաս լինի մեր վերայից. սուրբ նշանները անբարբառ բարեխոս են հավատացյալներին. բացի դորանից, «մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յուր Տէր Ցիսուս բևեռեցաւ».— ասում է խաչի տաղը։ Իմ կարծիքով ազգը եկեղեցին է, հոգևորքն են, մեք մասնավոր մարդիկ ենք, մեք մեր հոգու փրկության մասին մտածելուց ավելի ուրիշ պարտականություն չունինք, իսկ ազգի բաները, եկեղեցու բաները թող հոգան. փառք աստուծո, կաթողիկոս ունինք, Լուսավորչի հաջորդը, պատրիարքներ, առաջնորդներ. վանքերը լի են վարդապետներով, թող նոքա մտածեն այդ բաները, և մտածել են և մտածում են ևս։ Դու ի՛նչ ես կարծում, եթե նոքա չլինեին, մեր լույս հավատը կպահպանվե՞ր մինչև այժմ. աստված կյանք տա մեր հոգևորներին, աստված նոցա շուքը մեր վերայից անպակաս առնե»։
Այսպես էր Մանթուխյանցի քարոզը, որ կարդաց Շաքարյանցի գլխին։ Շաքարյանցը մի գիտնական մարդու տեղ դրած լինելով Մանթուխյանցին, իսկույն հնազանդեցավ նորա ասածներին, մանավանդ ինքը պարապելով դյութական բաներով, մի փոքր երկյուղ ևս ուներ, որ մի՝ գուցե աստված բարկանա յուր վերա, ուստի և հոժարակամ ընդունեց այն բոլոր աոաջարկությունքը, որոնց խորհուրդը և նպատակն էր մոտ մնալ եկեղեցուն և հոգևորներին, որոնց միջնորդությամբ կարող էր թողուլ աստված յուր դյութությամբ պարապելու մեղքը։
— Մեք այս բաների վերա ուրիշ անգամ ավելի ընդարձակ կխոսենք,— ասաց Մանթուխյանցը, ձեռքը պարզելով դեպի արաղի շիշը։ Շաքարյանցը հառաջամատույց գտանվեցավ և իսկույն լցրեց բաժակները արաղով։ Այս րոպեից սկսած Մանթուխյանցի և Շաքարյանցի հարաբերությունը ամենևին այն չէր, ինչ որ քանի մի օր հառաջ։
Մանթուխյանցը, ոսկին շինելուց հառաջ, գալիս էր Շաքարյանցի մոտ, որպես յուրյանից առավել մեծ մարդու մոտ, ըստ որում, ինչպես ասել ենք յուր տեղում, Շաքարյանցը ուներ մի փոքր կարողություն։ Բայց երբ գտավ ոսկի շինելու գաղտնիքը, Շաքարյանցը սկսեց նայել Մանթուխյանցի վերա նույնպիսի մեծարական աչքով։ Եվ Մանթուխյանցը, որպես մի տգետ մարդ, իսկույն սկսեց օգուտ քաղել յուր դրութենից, փոխեց յուր խոսակցության ոճը Շաքարյանցի հետ, և կրավորական բնավորությունը դեպի ներգործական։ Ճշմարիտը պիտո է ասել, Շաքարյանցը յուր ժամանակին այս աչքով նայած չէր Մանթուխյանցի վերա։ Ինչևիցե։ Մեք թողունք առ ժամանակ սորանց այստեղ և տեղափոխվինք մտքով դեպի մի այլ ընկերություն։
Է
Շատ ժամանակ չէր, որ Կոմս էմմանուելը բնակվում էր այս քաղաքի մեջ, ուր անցան նախընթաց գլուխներում պատմած անցքերը։ Նորա անձնական տկարությունքը հարկադրել էին նորան, օդափոխության համար դուրս գալ յուր մռայլոտ բնակարանից, ուր շատ տարիներ անցուցել էր մելամաղձական և տխուր միայնության մեջ։
Դպրության կանոնքը արգելում են մեզ, առանց որևիցե մարդու կամք ստանալու, տպագրությամբ հրատարակել նորա վարքագրությունը. այս պատճառով համարձակություն չունիմ խոսել հրապարակով իմ ընթերցողների հետ Կոմս էմմանուելի անձին վերա, հերիքանալով, որ թույլտվություն ունիմ նորա կողմից ասել այնքան, որքան ասացի կամ որքան դեռևս պիտի ասեմ։
Բացի սորանից, Կոմս էմմանուելը մի նոր մարդ չէ մեր ազգի համար. նա փոքր ի շատե հայտնի է ընթերցող հասարակությանը յուր Հիշատակարաններով և ոտանավորներով, որ տպվում են Հյասիսափայլ օրագրի մեջ. այս պատճառով ևս իմ ընթերցողքը չեն կարող ասել ինձ, թե խոսում էի մի բոլորովին նոցա անծանոթ մարդու մասին: Ինչևիցե։
Ահա այս քաղաքը գալով Կոմս էմմանուելը ման էր եկել համարյա թե բոլոր փողոցները, տեսել էր բոլոր եկեղեցիքը, վաճառանոցները, ըստ որում հայաբնակ քաղաքներում սոցանից ավելի բան չկա, որ կարողանար գրավել մի եկավոր կամ հարցախնդիր մարդու ուշադրությունը։ Առհասարակ շատ տխուր երևույթ է այս, բայց անմիջական հետևանք հայերի կյանքի ասիական բնավորությանը: Այնտեղ, ուր չկա կրթություն և դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս քանդվում են։ Որևիցե գործ, որ պիտի պատկաներ ամբողջ ազգին, հարկ է որ կատարվի հասարակաց ձեռքով, հասարակաց հոգու միաբան գործակցությամբ. բայց ուր իշխում է եսականություն, այնտեղից հալածական է միաբանական աստվածային հոգին։ Եսական հոգով բան չէ հառաջանում նորա համար, որ նա կենտրոնացած է յուր մեջ. նա մեռած է շրջակայքի համար, թեև գտանվում էր մի կենդանության պատկեր ունեցող կեղևի մեջ։ Մի այդպիսի մարդու վարդապետությունը զոհաբերության մասին (առանց որին ոչինչ առաքինություն չկա) այսպես է, թե այն զոհն է արժան և ընդունելի, որ վարձատրվում է իսկույն նյութական ճանապարհով: Նա չկամի ևս հասկանալ, թե առաքինություն ասածը մի վերացական բան է և չէ երևում նյութական կերպարանքի տակ։ Հեռի է նորանից այն հասկացողությունը և վարդապետությունը, թե ամենայն զոհ, որ վարձատրվում էր մաքուր խղճմտանքի գիտակցությամբ, արդեն ամենալավ աղբյուրն էր մխիթարության։ Ո՛հ, արևը շատ անգամ դեռևս պիտի մտանե հայերի ասիական պղտոր հայացքի վերայով... գնայուն մեռյալները (ходячие трупы) դեռևս շատ ժամանակ պիտի կենդանի մարդիկ թվին մեր արտասվելի ազգի աչքում։ Երևում է, որ մեք տեսանելու չէինք նախախնամության այցելությունը այս ազգին հասած, բայց արդյոք պիտի տեսանեի՞ն մեր որդիքը կամ թոռները, դժվար է հավատալ։ Չսերմանած, հնձելու հույսը չար անձնախաբեություն է. եթե մեր պապերը և հայրերը սերմանած լինեին, մեք այժմ կհնձեինք, ներկայումս չենք հնձում նորա համար, որ մեր նախնիքը չեն սերմանած, բայց մեք ևս չենք սերմանում, ի՛նչպես ուրեմն կարող են հնձել մեր որդիքը և թոռները։ Հայերի համար, երեկ և այսօր նույն և միշտ. չեմ ասում հավիտյան, որովհետև այդ ազգի բռնած ճանապարհը այնպես է, որ դարերի ևս դժվար թե կդիմանար, ուր մնա հավիտյանը։ ...Երեկոյան ժամանակ, Կոմս էմմանուելը հեռացավ դեպի քաղաքի ծայրը, դեպի մի պարսպավոր եկեղեցի, որի բակը էր միևնույն ժամանակ և գերեզմանատուն։
Կանաչապատ էր բոլորովին այդ եկեղեցու բակը, և շատ ծառեր տնկած կային պարսպի հետ զուգահեռաբար, որոնց ստվերքը ստանում էին առավել և առավել հսկայական երկայնություն, որքան արևը խոնարհվում էր դեպի մուտ։ Թեթև քամին, խաղալով ծառերի տերևների հետ, պատճառում էր մի ախորժելի խշխշոց. ծաղիկները և արոտները սկսանում էին առուգանալ, թարմանալ և բարձրացնել յուրյանց գլուխը, ազատվելով արևի ուղղահայաց այրող ճառագայթներից, որ խաղում էին այժմ կաթողիկեի ոսկեզօծ խաչի վերա։
Այցելուն աչքը ձգեց լայնարձակ, գեղեցկանիստ բակի վերա. ոչի՛նչ, և ո՛չ ոք... Այնտեղ ապրում էր միայն անշունչ բնությունը. այնտեղ, քամին միայն, որոտը, և նշանակյալ ժամերում, եկեղեցու տխուր հնչող զանգակը կարող են ընդհատել միշտ թագավորող լռությունը։ Գերեզմանները որը կարգով և որը անկարգ շարված էին կանաչ, թավիշապատ հատակի վերա։ Ասես թե մարդերի գերեզմանքը ծառայում են բնության ձեռքում շախմատի քարերի տեղ։ Բնությունը խաղում է այս խաղը ժամանակի հետ։ Ամեն մի նոր գերեզման նոր քար է, որ ստանում է բնությունը և դնում է և զանազան ուղղություններով շարում է յուր խաղակից ժամանակի առաջև։ ժամանակը տանում է այդ քարերը հատակից...
Երբ Կոմս էմմանուելը ման գալով գերեզմանների մեջ և կարդալով տխուր և սխալներով լի տապանագիրքը, որոնց և՛ գրել տվողը, և՛ գրողը, և՛ փորողը չեն գիտեցած հայերեն, անցավ դեպի եկեղեցու սեղանի քամակը, այսինքն, արևելյան կողմը. այստեղ տեսավ նա մի կենդանի էակ. բայց և սա սպասավ, ր էր մահու թագավորությանը...
Մի վաթսունամյա, բայց առույգ ծերունի, ճաղատ ճակատով և սպիտակ մազերով, բահը ձեռքին փորում էր... Նորա խոշոր դեմքի գծագրության հանդարտութենից երևում էր, որ շատ սառնությամբ կատարում էր այդ գործը, և ամենևին մեքենաբար, առանց մտածելու և յուր գործի հետևանքից կամ շարժառիթից մի տպավորություն ներս ընդունել յուր հոգու վերա։
Կոմս էմմանուելը մոտեցավ այս մարդուն։
«Բարև, ծերունի»,— ասաց նա։
- Աստուծո բարին,— պատասխանեց խոսակիցը։
«Դարձյա՞լ գերեզման...»։
- Օրհնած, այս տարի դեռ տասներորդն է, որ փորում եմ, միթե շա՞տ է, Եթե այսքան ևս չլինի, ասե՞ս որ պիտեր քաղցած մեռանել։ Ի՛նչ է իմ ստացածս եկեղեցուց, որպես տարեկան ռոճիկ,— երեսուն մանեթ. աստուծո համար ասա՛, կարելի՞ է այդքան գումարով ապրիլ, տուն տեղ և ընտանիք պահել։ Մեզ ասում են, թե արդյունք ունեինք ժողովրդից. ի՛նչ տեղից է մեր արդյունքը: Մկրտութենից, պսակից և մեռյալից, բայց մկրտությունը և պսակը, համարյա թե ոչինչ արդյունքի աղբյուր չեն. քսան կոպեկ, երբեմն երեսուն և երբեմն կես մանեթ։ Ամբողջ մանեթ տասն տարին մի անգամ չէ պատահում։ Մնում է մեռյալը. գերեզման փորելուց ստանում եմ երկու մանեթ, լվանալու համար, եթե արական է, տալիս են մի բան. մնաց որ մեռյալի շապիկը, վերայի գտանված հանդերձեղենը կամ մահիճը, որի մեջ հանգուցյալը փչել էր յուր հոգին, նույնպես պատկանում է մեզ. նոր հանդերձը իբրև կողոպուտ[13] կպատկանի ծխատեր քահանային, այս պատճառով ահա մեռյալից ավելի եկամուտքի արդյունավոր աղբյուր չունինք։
— Ուրեմն, դու ուրախանում ես, եթե մեռանում է մի մարդ։
— Ինչ մեղքս պահեմ, այո՛. իմ աղքատությունը ստիպում է ուրախանալ։ Չքավորությունը, աղքատությունը, ապրելու և ընտանիք պահելու հոգսը, շատ անգամ խտրություն չունին հնարների մեջ, որոնցով կարելի էր արծաթ վաստակել, կյանքի անհրաժեշտ պիտույքը հոգալու համար: Բացի սորանից, այս ևս կա, որ իմ ուրախանալուցս չէ, որ մարդիկ մեռանում են։ Խոլերայի ժամանակ[14] ճշմարի՛տ ավելի պատճառ ունեի տրտմելու, ըստ որում երկյուղ կար սրտիս մեջ, որ մի գուցե ես ևս, կամ իմ ընտանիքիցս մի մարդ մեռանի. բայց դորա փոխանակ, այն ի՛նչ արդյունք էր այն տարում...
— Բայց, մի կատարված գործողության վերա մեծ ուրախություն ցույց տալը, ասել է, թե պատրաստություն կար ձեռնտու լինել, եթե միայն հնար լիներ, որ այդպիսի գործողությունք կատարվեին առավել ստեպ։
— Ճշմարի՛տն ասեմ, ցավելու չեմ, եթե ամենայն օր գերեզման փորեմ այնպիսի մարդերի համար, որպիսու համար փորում եմ այս գերեզմանը։
— Ուրեմն կան մարդիկ, որոնց մեռանելը այնքան ախորժ չէր քեզ, չնայելով, որ պիտի արդյունավորվեիր։
— Ինչպես չէ։ Զորօրինակ երիտասարդ մարդիկ, նոր դեռևս ընտանիքի տեր դարձած, նոր տեսած կյանքի արևը, որոնք դուռը միշտ բաց է իմ պես աղքատների համար. տոնի, զատկի, տալիս են մի բան, եթե մկրտություն կամ մի այլ հոգևոր պետք կատարվի նոքա տանը, նույնպես չեն մոռանում ժամակոչը։ Որքան և իցե, այդպիսի մարդերից տարու մեջ ստանում եմ գո՛նե մի մանեթ. ճշմարի՛տ, եթե այդպիսիք մեռանին, մինչև չորս հինգ մանեթ կստանաս, բայց, բանը այս է, որ այդ չորս կամ հինգ մանեթով բոլոր հաշիվդ կվերջանա մեռանողին հետ։ Ահա այսպիսի մարդիկ, եթե մեռանին, ափսոսում եմ. բայց այն մյուս մարդի՞կը, որոնցից ոչինչ արդյունք չունինք, որոնց շեմքը երբեք չենք կոխած, որք հացը մի անգամ ուտում են, մյուս անգամ կշռում, թե մի՛ գուցե պակաս էր, որ բոլորովին նման են անպիտան ձիու, որի տերը միմիայն օգուտ, որ կարո՛ղ էր քաղել նորանից, այդ էր նորա կաշուցը, որ սատակելուց հետո կարող էր վաճառել, ըստ որում նորա կենդանությունը չէր արժում և նորա կաշուն։
— Այն մարդը, որի համար փորում ես այդ գերեզմանը, նույնպես պատկանում է այս վերջի՞ն տեսակի մարդերին։
— Ավելի վատթար։ Սա, մեր եկեղեցու նախկին երեսփոխանն էր, տասն և հինգ տարի կատարեց այս պաշտոնը, բայց ի՛նչպես, մի հարցրու։
Տարին մի անգամ մի քանի քահանայք գալիս էին հաշիվ տեսանելու, բայց ի՛նչ հաշիվ, ի՛նչ քննություն։ Հանգուցյալը լավ գիտեր յուր բանը։ Հաշիվը սկսանելուց հառաջ, պատրաստում էր, ահա այն ծառերի տակ, խորովածը, գինին և արաղը։ Անտարակույս, հառաջ գնում էին այդ բարությունքը վայելելու, որ մի փոքր ուժ ստանան այն մեծ և երկար, ամբողջ տարու մանրամասն հաշիվը քննելու համար։ Խելացի էր շատ մեր երեսփոխանը, նա սկսանում էր մի մի արաղից և բանը բերում էր հասցնում էր այնտեղ, որ հաշվետեսքը տաղ չէին թողնում, մեղեդի, շարական չէին թողնում, որ չերգեին... Սովորաբար առավոտյան տասն ժամից կսկսվեր այս բանը և կտևեր մինչև ժամը երկու կամ երեքը ճաշից հետո. այս միջոցին երեսփոխանը ասում էր. «այժմ սկսենք հաշվի բանը, որովհետև մի երկու ժամից երեկոյան զանգակը կզարկեն, ժողովուրդ գուցե սկսանի գալ եկեղեցի և խափան լինել մեր գործին»։ Առհասարակ շատ բարեսիրտ են մեր քահանայք, այս չէ կարելի ուրանալ. երախտագիտության մասին ևս հետ չեն ժողովրդից. այս պատճառով ևս ասում էին.— Օրհնա՛ծ, այսքան տարի եկեղեցու դռանը ծերացար, այժմ պիտի խարդախությո՞ւն գործեիր հաշիվների մեջ. մի՛թե մենք չենք հավատում քեզ։ Մեր գալը մի օրենք է, որ կատարում ենք, լցուցանում ենք առաջնորդի հրամանը, որ սաստիկ պատվիրում է ուշի ուշով քննել հաշիվները, որպես թե գողերի և ավազակների ձեռքում էր եկեղեցին։ Հանճարեղ երեսփոխանը պատասխանում էր. «Չէ՛, տյարք հարք, ես խնդրում եմ, որ հաշիվներիս վերա աչք դարձուցանեք, եկեղեցու մի կոպեկը ևս կրակ լինի իմ համար, եթե խառնել եմ իմ գույքի մեջ»։ — Թե աստված սիրում ես, ձեռք վեր առ այդ բաներից, մեք լավ ճանաչում ենք քեզ, աստված տա, որ բոլոր երեսփոխանք այն հոգին ու հավատը ունենային, ինչ որ դու ունիս. բե՛ր մատյանները, — շարունակում են քահանայք: Երեսփոխանը բերում է. և ահա, եկեղեցու տարեկան ելից և մտից տակը գրվում է գեղեցիկ գրչով. «Հոգևոր կառավարութիւնս վերահասու եղեալ ստուգութեան հաշուոց, ելից և մտից եկեղեցւոյն, եգիտ զայնս ի պատշաճեալ կարգի, ըստ օրինացն հրամայելոյ, զորմէ ստորագրութեամբ անդամոց և դրութեամբ կնքոյ վկայէ»։
Այնուհետև մի ամբողջ տարի ո՛վ էր եկեղեցու մոտ եկողը, ո՛վ էր հաշիվ հարցնողը։ Տարեգլխին, նույն քահանայքը, նույն խորովածը, նույն պատիվը, տաղը և շարականը, հետևաբար և նույն վկայությունը «ստորագրութեամբ անդամոց գրութեամբ կնքոյ»։
Ահա այս կերպով տասն և հինգ տարի վարեց հանգուցյալը երեսփոխանության պաշտոնը։ Բայց երբ սորանից հինգ տարի հառաջ հիվանդանալով հարկադրվեցավ թողուլ յուր արհեստը, եկեղեցին, բացի քանի մի փուդ մոմից, կոճատից և խունկից այլ բան չուներ...
— Ապա ժողովո՞ւրդը,— հարց արեց Կոմս էմմանուելը։
— Հը՛մ, ժողովրդին ի՛նչ. եկեղեցական գործերի մեջ ի՛նչ գործ ունի ժողովուրդը. այստեղ հոգևոր իշխանություն կա, կառավարություն և առաջնորդ,— պատասխանեց ժամակոչը, ճակատի քրտինքը սրբելով։
— Շատ բարի. բայց եկեղեցին ո՛չ հոգևոր կառավարությանն է և ոչ առաջնորդին. եկեղեցին պատկանում է ժողովրդին և դեռ օրենքի զորությամբ ևս ժողովուրդը պիտի վերահասու լինի եկեղեցու տարեկան արդյունքին և ծախքին։ Երեսփոխանը ի՛նչ է. ո՛վի երեսփոխանն է նա. ո՞չ ապաքեն ժողովրդի եկեղեցու մեջ, ժողովրդի գործակատարը։ Ժողովուրդը գնում է մի մարդ եկեղեցու մեջ, որ նա տնտեսե տարեկան արդյունքը և ծախքը, այլև հոգաբարձու լինի եկեղեցու պիտույքին։
— Մեր ժողովուրդը այդպիսի բան չգիտե։ Նորան վաղուց արդեն հավատացուցել են, որ ժողովուրդը, ազգը հոգևոր բաների մեջ իրավունք չունի խառնվելու, որովհետև այդ բոլորը պահված է հոգևոր իշխանության։
— Եկեղեցու ել ու մուտը հոգևոր պաշտոն չէ, մի սրբազան խորհուրդ չէ, որ սոսկական մարդը համարձակություն չունենար մերձենալու։ Հոգևոր իշխանության գործը է հոգաբարձու լինել եկեղեցու կրոնական մասին և ոչ եկեղեցու տնտեսությանը, որ հասարակաց ոչինչ չունի կրոնի հետ: Եկեղեցին շինողը և պահողը է ժողովուրդը, սորա վերա է նորա ծանրությունը. եթե եկեղեցին քանդվի, ժողովուրդն է շինում, դարձյալ եկեղեցու արդյունքը ժողովրդիցն է:
— Ոչխարը, բուրդը և կաթը յուր տիրոջը տալով, իրավո՞ւնք ունի պահանջելու, որ տերը հաշիվ տար նորան, թե ո՛րքան արդյունք էր ստացել նորա բուրդից և կաթից, և թե ո՛ւր, կամ ի՛նչ բանի համար ծախք էր արել։
— Ոչխարը անբան անասուն է. բայց ժողովուրդը բաղկանում է բանական մարդերից. մի՛թե ընդունո՞ւմ է ժողովուրդը, որ վարվեին յուր հետ, որպես անբան անասունի հետ։ Ես շատ զարմանում եմ ձեր ժողովրդի վերա։
— Եթե զարմանում ես, ապա ուրեմն ոչինչ հասկացողություն չունիս մեր ազգի մասին։ Ժողովուրդ ասացյալը բաղկանում է զանազան առանձին առանձին մարդերից, այնպես չէ՞։
— Անտարակույս։
— Ուրեմն ժողովուրդը խոսելու համար, հարկավոր է, որ այդ առանձին առանձին մարդիկը միմյանց մոտենան, խորհուրդ կատարեն, և յուրյանց մասնավոր ձայները, դեպի մի ամբողջ հավաքելով, լսեցնեն որպես մի հասարակաց ձայն, այնպես չէ՞։
— Ամենևին այդպես։
— Բայց դու, տեսա՞ր, երբ և իցե քո կյանքում, երկու հայ, մաքուր խղճմտանքով և անկեղծ սրտով միմյանց մոտ եկած մի ազգային գործի համար, որի օգուտը անմիջական հարակցություն չուներ նոցա անձնական շահասիրությանը։ Տեսվա՞ծ բան է հայերի մեջ բարոյական մտավորություն, կա՞ հայերի համար մի սուրբ առարկա, որի անունով ամենայն երկրորդական պղտորությունք հետ դնելով բարեկամական ձեռք պարգևին միմյանց։ Ախ, պարո՛ն, երևում է, որ դեռ անփորձ ես և երիտասարդ, արյունդ տաք, ինչ ասես մտածել է տալիս, առանց կշռելու այն հանգամանքը, որոնց թույլտվութենից կախ էր այդ գեղեցիկ գաղափարների իրագործությունը: Իմ այս մազերը չեն սպիտակացել ջրաղացի դռնում, այլ ժողովրդի մեջ. և ես մտել եմ ժողովրդի ամեն մի կարգի մեջ, սկսած հետին աղքատից մինչև երևելի պարոնը։ Տարու մեջ, ես տեսանում եմ շատ տեսակ հասարակությունք։ Ամեն մի թաղումի, կիրակամտի կամ այլ այսպիսի բաների ժամանակ՝ ըստ մեծի մասին մի տան մեջ հավաքված են լինում երեսուն, քառասուն և երբեմն հիսուն կամ վաթսուն հոգի: Այդ տեղերում լինում են շատ խոսակցությունք, և այդպիսի տեղերում կարելի է ճանաչել ժողովրդի ստույգ բնավորությունը։ Նա այստեղ ազատ է, չէ հավաքվել պաշտոնական խորհրդով, որ միտքը փոքր ի շատե լարված կամ նախապաշարված լինի, չէ սերտել խոսելիքը, ինչպես պաշտոնական ժողովների ժամանակ. բացի սորանից, նա անվավեր է համարում այն բոլոր խոսք ու զրույցք, որ լինում էին այսպիսի տեղերում, և այս պատճառով ևս ցույց է տալիս յուր հոգու միջինը ամենայն միամտությամբ, և խելացի կամ զննող մարդը, որ կամեր, շատ բան կարող է իմանալ այսպիսի ժողովներից: Իմ կոչումը և պաշտոնը այնպես է, որ ոչ ոք արժանի չէ համարում խոսել իմ հետ. աղախինքը կամ սպասավորքը զզվելով տալիս են ինձ մի բաժակ արաղ, կամ առաջևս դնում են կերակուրը. շատ անգամ տեսել եմ, որ բաժակը կամ ամանը, որ ևս գործ էի դրել, իսկույն կոտրում էին, որպես թե նա պղծվել էր։ Այսպես լինելով իմ դրությունը ժողովրդի մեջ, ինքս ոչինչ չխոսելով հարկադրվում եմ ականջ դնել ուրիշների խոսածին։ Մի անգամ մի տան մեջ հավաքված կային մոտ իբր իննսուն հոգի, կիրակամուտ էինք կատարում մի հանգուցելու։ Այդտեղ սկսվեցավ մի խոսակցություն հասարակաց և մասնավոր խնդիրների վերա, որ տևեց ամբողջ երեք ժամ։ Բայց չկարծեք, որ իննսուն հոգին ևս խոսում էր, թեպետ գործը իննսունին ևս վերաբերվում էր։ Այնտեղ երեսուն հոգու չափ հետին դասակարգից, այսինքն չունևորք, կային, որոնք ոչ լեզու ունին և ոչ բերան, ձուկի նման մունջ են։ Այս դասակարգը պարկեշտ է, և գիտելով յուր աղքատությունը, որովհետև խոսելու կամ բանի մեջ խառնվելու իրավունքը շատ կամ սակավ կարողության տեր մարդն ունի, ոչինչ չէ խոսում, թեպետ և խոսել ևս չգիտե, ինչպես նաև շատերը... և թե ի՛նչ բանի վերա խոսում էին, նույնպես չգիտե. նորա խելքը չէ հասանում այդպիսի բաների։ Նա ապրում է քաղաքի մեջ յուր չքավորությամբ և հույս ունի հարուստների վերա, որ կհոգան քաղաքի բոլոր պիտույքը։ Այսպես ահա, իննսունից երեսունը դուրս եկավ, մնաց վաթսուն։ Բայց այս վաթսունը ևս չէ խոսում։ Վաթսունի մեջ կան քառասուն և հինգ կամ հիսուն միջակ մարդիկ, որոնց ամոթ է հարուստի ներկայությամբ խոսել, կամ հրատարակել յուրյանը կարծիքը. պատճառ, միանգամ հավատացած են, թե կարծիք հայտնելու իրավունքը պատկանում է միայն պարոններին, այսինքն նոցա, որ շատ արծաթ ունին։ Միջին դասակարգի մարդիկը, եթե հավաքվին մի այնպիսի տեղ, ուր չկան հարուստ մարդիկ, այնտեղ խոսում են, քննում են և շատ անգամ ավելի առողջարար մտածում են, քան թե մի ութսուն տարեկան ջախջախած ծեր, որ միշտ կանչվում է ժողով, որովհետև հարուստ էր։ Այս կերպով մնացին մեջ տեղում տասն կամ տասն և հինգ հոգի հարուստքը, որ խոսում էին։ Բայց պիտի այս ևս ասել, որ այս մարդիկը ևս բաժանվում են զանազան դասակարգ։ Ծեր կամ հին ժամանակներից հարուստ տան Ժառանգը ավելի պատվավոր է, քան թե մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ․ այս պատճառով ևս, նորա կարծիքը կամ խոսքը ավելի մեծակշիռ է։ Սակայն այս է բանը, որ այդ ծերերը անցուցած լինելով, ինչպես ևս, յուրյանց ժամանակները, ամենայն բանի վերա նայում են այն աչքով, ինչ աչքով նոցա հայրերը նայում էին, կամ ամենայն բան չափում էին հին չափով։ Այժմյան ժամանակիս տղայքը բոլորովին ուրիշ կերպով են նայում և հավան չեն ծերերի կարծիքին։ Ծերերը պահանջում են, որ ամենայն բան կամաց-կամաց լինի, համբերությամբ լինի, առանց մի մարդու անձնասիրության մոտենալու, բայց երիտասարդքը պահանջում են, որ վճռաբար կատարվի ամենայն գործ, հետ դրվի դանդաղկոտությունը և չխնայվի մի մարդու անձնասիրություն, եթե այդ մարդը յուր անձնասիրությամբ կապում էր ազգի կամ քաղաքի հառաջադիմաթյան ընթացքը։ Խոսակցության ձայնը սկսանում է այնուհետև բարձրանալ, հասնում է մինչև միմյանց պատվի ձեռնամերձ լինելու, ծերը ազդում է երիտասարդին, դու դեռ տղա ես, ի՜նչ մարդ ես որ մեջտեղ ես եկել, քո խելքի՞ բան է այսպիսի բաների վերա խոսել։ Երիտասարդը առավել է զայրանում և պատասխանում է. ժամանակը մեզ է պատկանում, և մեք ավելի լավ ճանաչում ենք նորան քան թե դուք, ձեր ժամանակը անցավ, հերիք է որ ձեր պեսների անխել կարծիքները երեսուն քառասուն տարի պաշտվեցան քաղաքի կամ ազգի վնասի համար։ Մյուս մնացող հարուստներից ոմանք նույնպես խոսում են յուրյանց մեջ։ Նոցանից մինը կամ երկուքը պահում են երիտասարդի կողմը, մյուսքը պաշտպանում են ծերի կարծիքը. բաբելոնյան խառնակություն։ Բայց այս բոլորը չէ դեռ ևս․ այնտեղ երկու երեք մարդ, միօրինակ դատապարտում են երկու կողմը ևս, այլև արտաքին կերպով ցույց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթե առանձնապես պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը և համաձայնում են նորա հետ. իսկ թե բախտը բերե պատահել ծերին, նորանից ևս չեն հրաժարվում, նորա ասածները ևս ճշմարիտ են, և այս պարոնները պատրաստ են ստորագրությամբ հաստատել ծերի խոսքերը։ Այս տեսակ չեզոքական մարզիկը այսպես մտածում են. թե հարկավոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանե հասարակության գանձարանը, միթե օգո՞ւտ ունի նոցա անձնական շահասիրությանը, ուրեմն ի՜նչ հարկավոր է ամեն մարդու հետ կռիվ վեճ բանալ։ Քաղաքը մինչև այժմ կառավարվել է, այսուհետև ևս կկառավարվի, մեք մեր կյանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն։
Ահա քեզ, պարոն, մի անշուք, բայց ճիշտ պատկեր մհր հասարակության․ այսպես լինելով բանը, ո՞ւր կմնան ձեր պահանջողությունքը և խոսքերը։
Շատ տխուր տպավորություն, գործեցին այս բաները Կոմս էմմանուելի վերա. նա, որ քաջ գիտեր այս բոլորը, վերստին լսում է մի ժամակոչի բերանից...
Արևը հետ քարշեց յուր վերջին ճառագայթը, և ժամակոչը երկու ձեռքը դնելով գերեզմանի ափերին, դուրս եկավ նորա միջից։
— Հերիք է այսքանը,— ասաց նա ինքն յուրյան, բայց այնպես, որ լսեց Կոմս էմմանուելը։
— Ինչպես թե հերիք է, հազիվ մի և կես կանգուն կա փորածի խորությունը, այդպիսի գերեզմա՞ն կլինի,— պատասխանեց Կոմս էմմանուելը։
— Ի՜նչ է, մտածում ես, որ դուրս կփախչի մեռյալը, այգ երբեք լինելու չէ։ Քահանան անշարժ եղիցի ասելով խաչի կնիքը դնելուց հետո, եթե մի կանգուն ևս խորություն չունենա փորածը, մեռյալը չէ դուրս գալու։
— Ես գիտեմ, որ մեռյալը չէր դուրս գալու, բայց փոքր հողի տակ ծածկելով մարմինը, երբ որ սկսանում էր փտել, յուր վերլուծության միջոցին, օդը կապականե անպիտան արտաշնչությամբ, որից հա ռաջան ում են զանազան վատ հիվանդությունը։ Եվ այս է պատճառը, որ օրենքը ևս հրամայում է երեք կանգուն խորությամբ փորել գերեզմանը, այս պահանջում են առողջապահական կանոնքը»։
Բայց ժամկոչը ուշադիր չեղավ այս խոսքերին. նա յուր կյանքում չէր փորել այդպիսի խոր գերեզման։
Ը
Կոմս էմմանուելը, տխրությամբ լցված, բաժանվեցավ մահու թագավորության սպասավորից և սկսեց դիմել դեպի պարսպի դարպասը, որ գնա յուր օթևանը։ Նա մտածում էր, թե արդարև հայոց ազգը թեպետև քանի հազար տարեկան, այնուամենայնիվ դեռևս մի խակ տղա է և գուցե երբեք դուրս գալու չէ այս տղայութենից։ Այսպիսի ազգերը, ասում էր ինքն յուրյան, կարոտ են, որ, ինչպես անչափահաս որբեր, գտանվին հոգաբարձության տակ, բայց հայոց ազգը չունի հոգաբարձու և գտանելու չէ երբեք։ Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը, շարունակում էր նա մտածել, անտարակույս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը․․.
Այս խորախորհուրդ, բայց տխուր և տրտում մտածությունքը զայրացուցին Կոմս էմմանուելի սիրտը, և արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս թռան նորա լցված աչքերից և թաղվեցան գետնի փոշու մեջ։ Այո՜,— ասաց նա, նայելով յուր արտասուքի ընթացքին,— թեպետև ասում են, որ արտասուքի թափվիլը թեթևություն է տալիս մի վշտահար սրտի, բայց դուք թաղվելով այս ոտնակոխ փոշու մեջ, տեղիք եք տալիս, որ ավելի տխրության ամպեր պատեն իմ սրտին։ Դուք ցույց եք տալիս ինձ, որ տարագիր ընկած ազգի կամ մասնավոր մարդու արտասուքի համար ևս չկա մի ազնիվ առարկա, որ ժողովեր այս ազնիվ հյո֊թը, որ միմիայն հոգու ներգործելուց դուրս է գալիս մարմնից։
Այո՜, երանի՜ այն անբախտին, այն թշվառին, որ մնաց յուր տեղում, գոնե նորա արտասուքը կթափվին հայրենիքի ավերակների կամ յուր անցած կյանքի հիշատակարանների վերա, որ սուրբ են և միշտ պիտի սուրբ մնան քնքուշ և հասկացող սրտի համար։ Բայց վա՜յ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց ավելի չկա մի ուրիշ ազնիվ ընդունարան։
— Ի՜նչ այդպես գլուխներդ կախած գնում եք, պարոն,— ասաց մի ձայն։
Կոմս Էմմանուելը վեր բարձրացրեց գլուխը և ձեռքի թաշկինակով սրբեց աչքերը շտապով, բայց, ծածկել կամելով յուր արտասված լինելը, ձևացուց, որպես թե սրբում էր ճակատի փոշին կամ քրտինքը։ Երբեմն, արտասուքներ, որ հառաջանում են հոգու խիստ մոտիկ, խիստ սիրական, բայց օտարի համար գաղտնի պատճառից, չէ պիտո երևին ուրիշին, սա իրավունք չունի նկատել այդ նվիրական գաղտնիքի ազդեցության հետևանքը, այդ մի սուրբ բան է և պիտի ծածուկ մնա միշտ ուրիշից, որ մի գուցե օտարոտի խորհուրդների տեր լինելով, անարժանաբար տեսաներ մի այսպիսի մաքուր զեղումն սրտի։
Կոմսի հետ խոսողը էր մի տիրացու։
— Դո՞ւք եք,— ասաց Կոմսը փոխված ձայնով։ Նորա կիրքը նըստած չէր դեռևս, և արյունը ալեկոծվում էր սրտի և թոքերի մեջ։
— Այո՜, ե՜ս եմ,— պատասխանեց տիրացուն։— Երևի, օդի լավության պատճառով դուրս եք եկել ման գալու, շատ լավ եք արել։ Մի միայն երջանկություն, որ կա մեր քաղաքում, դա օդի մաքրությունն է, մանավանդ առավոտները և երեկոյան ժամանակ։
— Ստո՜ւյգ է, ես ևս նկատում եմ այդ,— պատասխանեց Կոմսը, բայց այնպիսի սառնությամբ, որ հայտնի ցույց էր տալիս, թե ծանրություն էր յուրյան խոսել այն րոպեին օդի վերա։
Արդարև, եթե մարդու կյանքը առնունք որպես մի թել, ապա ուրեմն, շատ խայտաբղետ և պիսակ մի թել է նա։ Այգ կարճ կամ երկայն շըղթայի օղերը ունին յուրյանց վերա զանազան դրոշմներ, ոմանք ուրախության, ոմանք տրտմության, ոմանք հուսահատության, մի խոսքով, հոգու բոլոր զգացողաթյունքը, բոլոր հոգեբանական երևույթքը։ Կյանքի մեջ կան և այնպիսի րոպեներ, երբ մարդը պիտի խոսե միմիայն յուր հետ, յուր հոգու հետ, յուր աստուծո հետ։ Այդպիսի նվիրական րոպեներում մարդը հրաժարվում է նյութական աշխարհից, նա մոռանում է յուր շրջակայքը, նա դուրս է գալիս մտքի ծովի վերա և այդ ճանապարհորդությամբ ապրում է այն րոպեին։ Այդպիսի րոպեներում մարդու բոլոր զգացողաթյունքը և կարողությունքը կենտրոնանալով մտքի գործարանի մեջ, ուղեղի վերին կիսարաժինների մեջ, մյուս ջղերը և գործարանքը ասես թե դադարում են ներգործելուց։ Աչքը տեսողական գործարանը, համարյա թե սառչում է, և այն րոպեին նորա վերա ընկած ճառագայթը մի առարկայից, չէ հասանում դեպի ուղեղը, ականջը, լսողական գործարանը, նույնպես, և եթե առաջինը կամ երկրորդը հասուցանեն մի կիսատ թերատ տպավորություն դեպի ուղեղը, սա հայ է և չէ կարող ընդունել տպավորությունքը, մինչև մի դղրդեցուցիչ խթան չներգործե նորա վերա։ Բայց, սատանայական, այնպես է պատահում, որ եթե ոչ միշտ, գոնե շատ անգամ, այսպիսի քաղցր րոպեները ընդհատվում են այդ րոպեների բնավորության մի բոլորովին հակառակ հանդիպմամբ։ Սա մի անախորժ զգացողություն է, որ մարդը ձգում է համարյա թե մի տեսակ կատաղության մեջ. և ամենասիրելի մարդը սատանա է թվում այսպիսի ժամանակ։
Բայց Կոմս էմմանուելի սառն ընդունելությունը ոչինչ ազդեցություն չգործեց տիրացուի վերա։ Նա սովորած չէր օդից խոնավություն ընդունել. գորա հակառակ, այն տեսակ մարգերից էր, որոնց ջրհեղեղ է հարկավոր խոնավություն զգացուցանելու համար, անձրևը փոքր է։
— Ես ևս դուրս եմ եկած ման գալու,— ասաց տիրացուն, եթե կամիք, գնանք միասին։
Թեպետև շատ ծանր էր Կոմսին ընդունել այս հրավերը, բայց մի փոքր մեղմացել էր արդեն սրտի կրակը, բացի սորանից հիշեց նա յուր սովորական կանոնը, թե չէ պիտո արհամարհել և գայթակղեցնել մի խեղճ մարդ, որի պատահական դրությունը նախանձելի մի բան չէր աշխարհի երեսին։
— Գնանք, գնանք,— պատասխանեց Կոմսը,— բայց այսպես... ուղի՜դ. պատճառ, ես այժմ վերադառնում եմ դեպի տուն և միտք չունիմ երկար միջոց ման գալու։
Սկսեցին գնալ։ Երկու կողմից ևս պահվում էր մի կամակոր լռություն։ Կոմսի միտքը նմանում էր մի ծովի, որը երկար ժամանակ մրրկից ալեկոծվելով, չէ կարող իսկույն հանդարտել, թեև դադարել էր մրրիկը: Մրրկիր հետո ևս դեռ բավական ժամանակ վազում են կատաղությամբ դեպի ծովեզրը փրփրած ու դեպի վեր ցից-ցից գագաթներով սուր անկյունավոր ալիքները, մինչև որ ծովի մրրկից ստացած ուժը թուլանա և ալիքների սուր և կոնաձև գագաթները ստանալով ավելի կամարաձեվություն՝ մոտենան հորիզոնական մակերևույթին։ Բայց այս բանի համար հարկավոր է երկար միջոց. տիրացուն հանդիպեցավ Կոմսին, երբ նորա միտքը հասել էր խռովության մինչև հնարավոր ծայրը. այս պատճառով Կոմսը չէր կարող խոսել այլ բանի մասին, քան թե նյութ էր եղած նորա ամբոխմունքին։ Տիրացուի լռությունը հառաջանում էր նորանից, որ չգիտեր թե ինչպես խոսք բանա և ինչ բանի համար. մանավանդ լսած լինելով յուր ուղեկցի անունը, հարկավոր էր համարում զգուշություն գործ դնել, որովհետև Կոմսը համարված էր այդ քաղաքում որպես մի վտանգավոր մարդ։
Տիրացուն մտածեց մտածեց և վերջապես ուժ ու սիրտ ստանալով ասաց.— Պարոն, դուք ի՞նչպես եք վերլուծում «Լույս զվարթր»։
Ահա քեզ մի ուսումնական խնդիր, որ արժե tartarus emeticus[15]. ինձ հարկավոր չէ մի խոսք ևս հավելացնել. ինքյանք ընթերցողք կարող են հասկանալ խեղճ Կոմսի դրությունը։ Ի՜նչ պիտո է առնել։ Ընկել էր մի անգամ։
— Երկնաւոր, անմահ սուրբ և կենարար հօր սուրբ փառքի, զուարթ լոյս - Ցիսուս Քրիստոս,— պատասխանեց Կոմսը, ախ քաշելով սրտի խորքից: Ինքը ի՜նչ բաների վերա էր մտածում, ի՜նչ օդեղեն ամրոցներ էր շինում, տիրացուն, որ և քառասունի չափ աշակերտ ուներ, ի՜նչ բան էր հարցանում։
Տիրեց դարձյալ լռություն։
Տիրացուն առաջարկեց մի այլ պատմական խնդիր։
— Պարոն,— ասաց նա,— Առաքել պատմագիրը, Քյոռ-Օղլուն և նորա ավազակ ընկերները անվանում է Ջալալիք, այս մարզիկը հա՞յ էին[16]։
— Մի՞թե չգիտեք, որ մահմետականք էին նոքա,— պատասխանեց Կոմսը։
— Ապա ո՜րտեղից է հայերի մեջ Ջալալյան մականունը. ես այնպես էի կարծում, որ այդ տուները հառաջանում են Ջալալիներից։ — Նշանակում է, ազնիվ ծագում եք վերագրում եղած այդ տուներին։ Ես չգիտեմ այդ տուների ծագման պատմությունը, սակայն հավանական է, որ Ջալալիների ժառանգները չեն դոքա, թո՜ղ որ նոցանից թահան արաբը Արաբիայից Կոստանդնուպոլիս գալով միացել էր Քյոռ-Օղլուի հետ, երբ սա գնացել էր այնտեղ Տեմիրճի Օղլուի ձեռքից Այվազը — յուր սիրական մանկլավիկը — ազատելու, որ յուր կարգով մի փոքր ժամանակից հետո նույնպես Ջալալի դարձավ»։
Դարձյալ վերջացան տիրացուի երկբայական խնդիրները դարձյալ լռություն։
Փողոցը, որով գնում էին այս երկուքը, դատարկ էր բոլորովին մարգերից։ Կովերը նախիրից տուն վերադառնալով բարձրացրել էին մի թանձըր փոշի, որ քամի չլինելուց բավական երկար մնում էր օդի մեջ, որ միմիայն դողում էր այս անասունների բառանչելուց։
Այս և այն բաց պատուհաններում երևում էին կանանց և աղջիկների կերպարանքներ, որ մի ձանձրալի միօրինակությամբ անշարժ նըստած նայում էին այս երկու գնացողների վերա։
— Մապրի՜կ, մայրի՜կ,— ասաց դուստրը յուր մորը,— ահա այն մարդը, որ նոր է եկել, երևի թե դարձյալ գնում է Մահտեսի Թովմասի տուն, առավոտ ևս այնտեղ էր, ես տեսա նոցա տանից դուրս գնալը։
«Շատ կարելի է»,— պատասխանեց մայրը,— «գուցե նշանվելու դիտավորություն ունի, Մահտեսի Թովմասի Մարիամը գեղեցիկ աղջիկ է և վարժված, ո՜վ գիտե...
Հանկարծ, այս միջոցին, Կոմս էմմանուելի ականջին հասավ մի ֆորտոպիանոյի ձայն,.. Ուշադրությամբ ականջ դնելով հասկացավ, որ ածում էին «Տէ՜ր, կեցո՜ դու զհայս»[17] երգի եղանակը։ Տիրացուն նկատեց, որ այս ձայնը տպավորություն գործեց Կոմսի վերա, վասնորո և ասաց. «Ես իմանում եմ, թե ո՜վ է դորա ածողը, ահա՜, այն սպիտակ տանիցն Է լսվում... Մահտեսի Թովմասի տանիք, նորա դուստրն է ածողը»: Արդարև մի վայրկենից հետո լսվեցավ մի քնքուշ և թարմ կանացի ձայն, որ երգում էր.
|
Դարձյալ մի տխրության ամպ անցավ Կոմս էմմանուելի երեսի վերայով։ Այս խեղճ մարդը դարձել էր մի ամենազգաստ ծանրաչափ — րարոմետր ազգային բաների համար, որոնց և վերջինը, ամենաթեթևը մեծ ազդեցություն էին գործում նորա վերա։ Մի րոպեի մեջ ուղղելով յուր այլայլված դրությունը, ասաց.
— Ա՜ա՜, Մահտեսի Թովմասի տանի՞ց, ուրեմն օրիորդ Մարիամն է ածողը։
— Ի՞նչպես. դուք գիտեք և անունը,— հարց արեց տիրացուն,— դուք ճանաչո՞ւմ եք նորան[18]: — Այո՜,— պատասխանեց Կոմսը,– ես այսօր առավոտ ևս այնտեղ էի, և օրիորդ Մարիամը ածեց իմ համար Պորտիչիո համր[19]անունով ողբերգության գեղեցիկ ներածությունը։ Ես չգիտեի, որ ունի նա «Տէ՜ր կեցո»-ի նոտերը, ապա թե ո՜չ, խնդրած կլինեի ածել այդ ևս, ըստ որում շատ սիրում եմ այդ տաղը։
— Ճշմարի՛տ է, լավ տաղը շատ լավ բան է։ Բայց իմ տաղարանի մեջ չկա այս, չնայելով, որ բավական հարուստ տաղարան ունիմ, չնայելով որ Բաղդասար Խալֆայի բոլոր տաղերը[20] Զիս քս սիրոյն, Արիք որ երթամք, Գարունն է բացվեր...
Երգի կախարդիչ շարունակությունը ընդհատեց իմ տիրացուի բանասիրական քննությունը․ լսվում էր.
|
[21] — Չէ,— ասաց Կոմս էմմանուելը,— չէ կարելի, որ ես մի րոպե չմտանեմ Մահտեսի Թովմասի տուն։ Մնացեք բարյավ․ ներողությո՜ւն, որ չեմ կարող ավելի երկար ընկերակից լինել ձեզ։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ,— պատասխանեց տիրացուն կակազելով և բոլորովին մեքենաբար, առանց հասկանալու ասածի խորհուրդը։
Կոմս էմմանուելը մտավ Մահտեսի Թովմասի բակը։
Արդեն երեկոյան ժամը ինն էր համարյա, և շամանդաղը սկսում էր փոքր աո փոքր գետինը առնուլ։ Դատարկ փողոցի մեջ լսվում էր մի բարձրաձայն երդեցողություն. «Ցո՜ր քահանայն և ղևտացին հանդիպեալ զանց արարին, աւա՜ղ ո՜հ.»...
Այդ տիրացուն էր, որ տաղերի մասին խոսելուց ոգևորվելով ցույց էր տալիս անմարդացած փողոցի պատերին յուր երաժշտական քանքարը։
Այստեղ հարկավոր է չթողալ առանց հիշատակի այն, որ մյուս առավոտը, որի օրամտի մասին խոսեցի, պաշտոնական լուր էր այդ քաղաքի պառավների բերանում, թե Կոմս էմմանուելը կամի նշանվիլ Մահտեսի Թովմասի դստեր հետ[22]։ Մայր ու աղջիկ, որոնց մասին հիշեցի վերևումը, պատուհանից տեսել էին Կոմսի մտանելը նոցա տուն։ Հայերի մեջ մի անսովոր բան չէ, մանավանդ կանանց մեջ, այսպիսի հիմքերով դրական բան խոսել։
Թ
Մահտեսի Թովմասի տանը կային շատ հյուրեր, արք և կանայք, երբ ներս մտավ Կոմս էմմանուելը։ Մի փոքրից հետո կծանոթացնեմ իմ ընթերցողքը Մահտեսի Թովմասի տան հետ, այժմ թողե՛ք, որ չկտրեմ բանի թելը։
Կոմսը ներս մտած, չմտած, բոլորեքյան ամբոխվեցան, վեր կացան տեղերից և օրիորդ Մարիամը նույնպես դադարելով երգելուց և ածելուց, սկսեց ողջունել նորեկ հյուրը։ Կոմս էմմանուելին շատ անախորժ երևցավ այս, ըստ որում այնտեղ, ուր մտանում ես, որպես մի մոտ ծանոթի տուն, շատ անտեղի են արտաքին քաղաքավարական արարողոլթյունքը:
Կոմս էմմանուելը բոլորին ողջունելուց հետո դեմքը դարձուց դեպի օրիորդ Մարիամը և ասաց.[23] — Ես հատկապես ներս մտա, որ լսեմ «Տէր կեցոն», բայց դուք դադարեցաք իսկույն։ Այժմ կրկնապատիկ եղավ իմ ցավը, նախ, որ ես չեմ լսում, երկրորդ, որ իմ անակնկալ ներս մտանելու պատճառով այս արգո հյուրերը ևս զրկվեցան այդ քաղցր երգի վայելքից, որ շատ գեղեցիկ երգում եք։
«Խնդրեմ, առանց հաճոյախոսության... ես ի՛նչ երգող եմ, այսքան հրապարակի մեջ, ամոթ է մինչև անգամ իմ պեսին երգել»,— պատասխանեց օրիորդը մի փոքր կարմրելով։ Բայց բոլորովին սուտ էր խոսածը. նորա կարծիքը յուր երգածի մասին ամենևին այնպես չէր, ինչպես կամեր հավատացնել Կոմսին։ Այս էր լավը, որ նորա առաջև կանգնողը ևս շատ խաբվելու պտուղ չէր. նա ինքը մի բան սրտի վկայությամբ ճանաչելուց և գնահատելուց հետո, հազար պարկեշտություն, հազար չքմեղություն չէին կարող փոխել նորա կարծիքը։
— Ամենևին զուր եք խոսում,— պատասխանեց Կոմս էմմանուելը,– և ես չէի կարող երբեք երևակայել, որ դուք ընդունակ էիք հանել բերանից՝ երբևիցե, մի անարդար վկայություն ձեր մասին։ Առանց կեղծավորության ասում եմ, գաք շատ գեղեցիկ երգում եք, և ոչ միայն ձեր,[24] այլ և ձեր բարեկամների տան մեջ ևս կարո՜ղ եք երգել, եթե մի խնջույք կամ մի բան պատահի։
– Շատ շնորհակալ եմ. բայց չեմ կարող ընդունել ձեր ասածները հալած յուղի տեղ, ըստ որում ես ինքս նկատում եմ զանազան թերությունք իմ երգեցողության մեջ։
– Ա՜, ա՝, ես այժմ տեսանում եմ, որ դուք կամիք ոչինչ թերություն չունենալու երգելու մեջ, այդ այլ բան է. ես խոսում եմ համեմատաբար։ Այո՜, կատարելության ցանկությունը մի գեղեցիկ առաքինություն է և եթե դուք այդ աչքով նայում եք խնդրի վերա, ուրեմն թույլ տվեցեք ինձ ասել ձեզ իմ կարծիքը և խորհուրդը։ Ինչքան, այսօր առավոտ ձեր տան մեջ, և այժմ փողոցից լսելով, նկատեցի ձեր երգածը, ձեր կոկորդային լյա խազը կարոտ է մի փոքր մշակության։ Եվ առ ժամանակ ես խորհուրդ չեմ տալիս ձեզ երգել այնպիսի բաներ, ուր շատ կային ցած խազեր, այդ կարող է, վնասակար լինել ձեր ձայնին։ Խնդրեմ այս ասածներս ընդունել,որպես մի բարեկամի խորհուրդ, և ոչ որպես պատվեր կամ խրատ, ես առհասարակ սովորություն չունիմ իմ խրատնելով գլխացավություն պատճառել օրիորդներին,— հավելացույց Կոմսը ծիծաղելով։
- Շատ շնորհակալ եմ. ես ինքս բավական նեղություն զգում եմ[25] ցած խազեր երզելու ժամանակ, վասն որո իրավունք տալով ձեր դիտողությանը, կաշխատեմ օգուտ քաղել նորանից, սակայն այս է բանը, որ չեմ հավատում, թե կարող էի երբևիցե հասանել այն աշողակությանը, որ տանելի կերպով երգեի։
— Տուր անձին վերա հավատ չունենալը — ասել է անարգել յար անձը. իսկ յուր անձը ինքը անարգողը կորուսանում է ուրիշներից հարգանք պահանջելու իրավունքը։ Գիտե՞ք այս, օրիորդ Մարիամ,— ասաց Կոմսը ծիծաղելով։
Օրիորդը շառագունեցավ և զգաց վեճի ավելորդությունը, տեսանելով, որ բանի տեղ չէ անցնում յուր կոտրատվիլը։
Մյուս կողմում, բոլոր հյուրերը կանգնած լսում էին այս խոսակցությունքը. երբ որ վերջացան, իսկույն բոլորեքյան նստան յուրյանը տեղերը և Կոմսը աթոռը մոտ քաշելով, Մահտեսի Թովմասին ասաց.— Օրհնած, եթե օրիորդ Մարիամը ուներ Տեր կեցոյի նոտերը, ինչու՛ չասացիք առավոտ, որ մի րոպե ավելի հառաջ վայելած լինեի այդ երգը լսելու երջանկությունը։
— Առավոտուն չկար, և մի օտարոտի բան պատճառ եղավ, որ գնեցի երգարանը[26] տուն, լավ որ Մարիամը տանն էր, որ կարողացավ ֆրանսիարեն խոսել, ապա թե ոչ, անհնարին պիտի լիներ միմյանց հասկանալ։ Կոմս էմմանուհլը լարեց յուր ուշադրությունը այս պատմությունը լսելու համար։
— Յում է այդ մարդու ազգը,— շարունակեց Մահտեսի Թովմասը,— բոլոր Եվրոպա ման է եկած, վերջումը պատահել է Պետերբուրգ, կարծեմ Մոսկվա ևս, այժմ ճանապարհի վերա անցանելով այս քաղաքից, բայց ոչինչ ծանոթ չունենալով, այլև ստուգած լինելով, որ այստեղ շատ սակավ մարդ կար ֆրանսիագետ, եկել էր մեր տուն, որ ինչ ասես բաների մասին խոսե։
—Բայց նա ուստի՛ գիտեր, որ ձեր տանը կա ֆրանսիագետ,— հարց արեց Կոմս էմմանուելը.— այս շատ զարմանալի բան է, հանկարծ, ոչ այն, հազարավոր ֆրանսիարեն չիմացող տուներից ուղղակի մեր տուն մտանել, ուր խոսում էին այդ լեզվով։
— Ես ևս զարմացա, երևի այդպես պատահել է... ինչևիցե, խընդրեցի որ նստի, արդեն ժամը տասներկուսն էր, իսկույն ղահվե մատոցինք, խմեց և խոսեց երկար միջոց Մարիամի և իմ հետ (Մարիամի թարգմանչությամբ)։ Ինձ ասաց, որ շատ կցանկանար լսել մի հայոց երգ, փորձելու համար, թե ի՞նչ տպավորություն կգործեր յուր վերա հայոց երգը, ես խոստացա լցուցանել նորա ցանկությունը։ Մի փոքր նըստելուց և քաղաքի որպիսության մասին այս և այն տեղեկությունքը հարցանելուց հետո, գնալու ժամանակ խնդրեց ինձանից, թե երբ կարող էր գալ մեր տուն մի հայոց երգ լսելու համար։ Ես ժամանակ նշանակեցի էգուց առավոտ դարձյալ տասներկու ժամը, եթե կարո՞ղ եք, դուք ես շնորհ բերեք։
— Մեծ ուրախությամբ կգայի, բայց կարող չեմ, որովհետև այդ ժամին հյուր պիտի ընդունեմ իմ մոտ,— պատասխանեց Կոմսը։
— Ահա այս պատճառով գնացի գնեցի հայոց երգարանը, որի մեջ Մարիամս որոնեց, որոնեց, այդ տաղից ավելի ազնիվը, ավելի հավանելին չգտավ։
— Օրիորդ Մարիամը ցույց է տվել դորանով յուր ճաշակագիտությունը,— ասաց Կոմսը։
— Ուրեմն այս սերտողոէթյո՞ւն էր, որ կատարում էիք,— շարունակեց նա դաոնալով դեպի օրիորդ Մարիամը։
— Այո՛,— պատասխանեց օրիորդը։
—Չէ՞ կարելի, որ վերստին կրկնեք. ավելի լավ է. Repetitio est mater studiorum[27],_ասում է առածը,- հավելացուց Կոմսը, ժպտելով։ — Ինչո՛ւ չէ կարելի,— ասաց իսկույն Մահտեսի Թսվմասը և նշանացի արեց դստերը, որ մոտ գնա ֆորտոպիանին։
Օրիորդ Մարիամը սկսեց ածել և երգել։
Երգեցողության ժամանակ, մի բան շատ անախորժ տպավորություն գործեց Կոմսի վերա, այդ էր, որպես հյուր նստած կանանց միմյանց հետ բարձր ձայնով խոսելը և ծիծաղելը, մինչև երբեմն-երբեմն խափանելով ոչ թե միայն երգողի այլև ֆորաոպիանոյի ձայնը։ Այս հառաջանում էր նորանից, որ իբրև ասիացիք ոչինչ հասկացողություն և համակրություն չունեին կանոնավոր երաժշտության հետ, այլև չէին հասկանում տաղի խոսքերը նորա լեզվի հնության պատճառով[28]
Ցավելի է մեր ազգի դրությունը ընդհանրապես, բայց մասնավոր արտասուքի արժանի են հայ կանայքը։ Խեղճերը բոլորովին անկիրթ և անդաստիարակ, համարյա թե ապրում են միմիայն բուսական և շնչական կյանքով, իմացականի մասին գաղափար ևս չունին։ Կարդալ, գրել, ընդհանրապես չգիտեն, շատ չնչին բացառությամբ։ Յուրյանը տանից կամ յուրյանը բնակված քաղաքից դուրս աշխարհ կա՞, չկա, այդ մասին ևս չունին ոչինչ տեղեկություն։ Այսպես լինելով նոցա դրությունը, ի՛նչ զարմանք, որ մի տաղ կամ մի կանոնավոր երաժշտություն տեղ չգտանե նոցա սրտումը. ի՛նչ զարմանք, եթե սառն աչքով նայեն այսպիսի բանի վերա, առանց որևիցե գաղափար ունենալու ազատական արվեստների մասին։ Նոքա ինչո՛վ մեղավոր են, ո՛վ կրթեց ու դաստիարակեց նորանց, և նոքա յուրյանց անընդունակությամբ չլուսավորվեցան, կամ մնացին վայրենի հասկացողության վիճակի մեջ։[29] Կոմսը, յուր մի րոպե նեղավածք, անունով միայն կլինին հայ բայց ձեր թոռները գուցե այդ անունը ևս ավելորդ համարեն կրել յուրյանը վերա։ Խելացի եղիր, և ձեր դպրոցների մեջ թող լսվի ձեր մայրենի, կենդանի և նվիրական խոսքը։ Երանի՜ թե ձայնս տեղ հասաներ։ դատապարտեց իսկույն, աչքի տակ առնելով այս բոլորը: Եթե այնքան ուժ և զորություն ունենար մարդկային բնավորությունը, որ յուր կրքի սանձը միշտ ամուր պահեր ձեռքում և ամենայն բանի վերա դատաստան կատարելու ժամանակ անտես չառներ այն հանգամանքները, որոնց մեջ գոյացել ու աճել էր դատաստանի տակ ընկած իրողությունը կամ անհատը, ապա ուրեմն, անտարակույս, հարյուրին յոթանասուն պիտի փոքանար նեղսրտելու և բարկանալու պատճառների թիվը։
Վերջապես, օրիորդ Մարիամը ավարտեց յուր երգելը և ածելը, և վերստին լսելով Կոմս էմմանուելի գովեստը, շնորհակալ եղավ նորանից, կատարելով մի խորին բեվերանս։
— Տեսանենք,— ասաց Մահտեսի Թովմասը,— ի՛նչ ազդեցություն կգործե այս տաղը պ. Յումի վերա։
— Ի՛նչ ազդեցություն պիտի գործե. նա չէ կարող ընդունել դորան, որպես բուն հայկական ազգային երգ։
— Ի՛նչ պատճառով։
— Այն պատճառով, որ տաղի բովանդակությունը նա չէ կարող հասկանալ, ըստ որում նա չգիտե հայերեն[30]․ միակ տպավորություն, որ պիտի գործեր նորա վերա, այդ էր տաղի երաժշտությունը — եղանակը, բայց դուք ևս, ինչպես ես, գիտե՛ք, որ նորա եղանակը հայկական չէ։ Անտարակույս, նա ցանկացած էր լսել մի այնպիսի երաժշտություն, որից կարող էր մի գաղափար ծնուցանել յուր մեջ հայոց ազգի երաժշտական ճաշակի կամ հասկացողության վերա, բայց բանը այս է, որ մեք ամենևին չունինք երաժշտություն։
— Ապա հնուց մնացած տաղե՞րը և խաղե՞րը։
— Նոցա եղանակների մեծ մասը թուրքերից է առած․ մյուսները, նայելով թե ժողովուրդը ինչ ազգերի մեջ բնակվել էր, ուրիշներից։ Ես ման գալով շատ հայաբնակ տեղեր, շատ աշխատել եմ, որ բուն հայկական մի բան կարողանամ լսել, բայց այդ բանը մինչ այժմ էլ չի հաջողվել ինձ։ — Եկեղեցական երգերի կամ շարականների մասին ի՛նչ է ձեր կարծիքը։
— Նոցա բոլորի արմատական բնավորությունը բյուգանդական է, որ եթե այժմ, մի փոքր դուրս ևս եկել է բյուգանդական ճշտութենից, այդ պատահել է բոլորովին ակամա։ Պատճառ, երգեցողության դպրոց չլինելով, ամեն մարգ յուր կարողացածի կամ յուր հասկացողության պես երգելով, փոքր ի շատն հեռացել են այդ եղանակները հունական գաղափարից, թեև կան նույնպես մի քանի ձայներ, որ մինչև այժմ հարազատ են հունականին, զորօրինակ երկրորդ ձայնը։
— Մի՞թե հայերը չունեի՞ն հառաջուց կրոնական երգեցողությունք։
— Տարակույս չկա, որ մի բան ունեցել են, բայց հեթանոսության ժամանակ։ Ձեզ հայտնի է, որ Հայաստանի կրոնական լուսավորությունը, չորրորդ դարում կատարված սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, ծագում էր. հունական աղբյուրից։ Լուսավորիչը մեծ եռանդով քրիստոնեությունը վերստին հաստատելով հայերի մեջ, Տրդատ թագավորի հրամանով և զորքով ման էր գալիս Հայաստան, մեհյանները — կռքատունները, կուռքերը քանդելու և կործանելու համար, մեհենական գրքերը այրելու և չքացնելու համար, որ հեթանոսության հիշատակը ես չմնա հայերի մեջ։ Եթե նա չէ խնայել այս պատմական հիշատակարանքը, այն հոյակապ արձանները և մեհենական դպրությունը, որ այժմ մեծ լույս կարող էին ծագել այն խնդրի վերա, թե ի՛նչպես էր նախնի հայկազանց հայկաբանությունը, կարելի՞ է որ թույլ տար հիմնված եկեղեցիների մեջ, քրիստոնեական կրոնի պաշտելության հարակից եղած աղոթքները և երգերը երգել թեև հեթանոսական ժամանակից մնացած, այլ բուն ազգային եղանակներով։ Եվ անհնարին էր թույլ տալ, որ ժողովուրդը լսե վերստին այն ձայները աղոթքի, որ դատապարտված էին, անհնարին էր թույլ տալ մանավանդ այն պատճառով, որ շատ տեղեր Հայաստանում քրիստոնեությունը ներս մտավ թագավորական հրամանի ուժով, շատ տեղ սուր ևս գործ դրվեցավ և մի փոքր հառաջ քրիստոնյա կոտորող ու հալածող հեթանոս հայերը կոտորվեցան ու հալածվեցան քրիստոնյա հայերից։ Մի կողմից հեթանոսականը բաց ձգելով, մյուս կողմից հարկավորաբար քրիստոնեականը — հունականը պիտո էր ներս բերել։ Հացի սորանից, շարականները կամ եկեղեցական երգերը, որ լսում ենք այժմ եկեղեցու մեջ, կես մի գրվեցան թարգմանչաց ժամանակին, թարգմանչաց ձեռքով և կես մի հետո․ մինչև տասներեքերորդ դարը հավելանում է շարականների թիվը։ Մեր թարգմանիչքը ստացան Հունաստանում, և ինչպես նոցա բոլոր գրվածների ու թարգմանութենների մեջ տեսանվում է հունական հոգու ներկայությունը, այսպես ևս եկեղեցական երգերի ճակատագիրը։ Վերջին ժամանակների երգերը. բովանդակությամբ միայն զանազանվում են, ըստ որում ութ ձայները, ինչպես ունի հունար եկեղեցին, վաղուց ահա ներս էին մտած մեր եկեղեցու մեջ։ Հարկավոր է առանց ուշադրության չթողուլ այն ևս, որ եթե հայերի հեթանոսության ժամանակ կային մեհենական երգեր ու երաժշտությունը, ապա ուրեմն խեղճ ողորմելի բաներ, ըստ որում օրինավոր քան չէին կարող ունենալ։
— Ի՛նչ պատճառով։
— Ո՛հ, շատ խո՛ր է դորա պատճառը, և որքան խոր, այնքան ևս խորին ցավակցության արժանի։ Ի՛նչ հարկավոր է այժմ դորա մասին խոսք բանալ և տխուր մտածութեններով կամ քննութեններով ձանձրացնել և այս պատվելիքը, որոնք առանց տարակույսի ախորժակ չանին տխրելու։
— Ո՛չինչ, ո՛չինչ. մեզ ամենևին ձանձրության չէ լսել ձեր խոսակցությունը,— պատասխանեցին մի քանի ձայներ հյուրերի միջից։
— Տեսանու՛մ եք,– ասաց Մահտեսի Թովմասը,– «ահա նոքա ևս ցանկանում են լռել, Մարիամս ևս հեռի չէ փախչելու լսելուց։
Այս մասին բոլորովին անընտրող էր օրիորդ Մարիամը, ըստ որում գաղափար ևս չուներ ազգության մասին, յուր փոքր ի շատե կրթությունը ստացած լինելով մի օտար ազգի դպրոցում։
— Բացի դորանից,– հավելացուց Մահտեսի Թովմասը,– դեռևս տասն ժամը չկա, թե տուն գնաս՝ ի՛նչ պիտո է առնես, ո՛չ ապաքեն ժամանակ է որ անցուցանում ենք, եթե միայն ձանձրալի չէր ձեզ մեր ընկերակցությունը։
— Բայց դուք այժմ մի՛ կարծեք, թե ես ժամերով քարող ունեի այդ մասին ասելու... ո՛ւր էր այն երանությունը, որ. հնար լիներ սրտիս վերայի եղածը դուրս տալ և թեթևանալ այն անտանելի ծանրութենից, որ ճնշում է հոդիս... բայց ինչ... առ այժմ այս քան ասեմ ձեզ, որ ազգային, երգ, կամ առհասարակ ազգային երաժշտություն ասած բանը պատկանում է բանաստեղծության»։
— Անտարակույս,— պատասխանեցին մի քանի մարդիկ Մահտեսի Թովմասի հետ միասին, որով խոսակցությունը դարձավ հասարակաց։
— Հառաջ գնանք և չդադարենք սորա վերա,— շարունակեց Կոմսը։ — Ազգերի բանաստեղծության միակ աղբյուրը է նոցա ազգային պատմությունը, այսինքն ազգի կյանքը։ Ազգային է բանաստեղծությունը, եթե բովանդակում է յուր մեջ ազդին պատկանած բաներ, եթե այդ բանաստեղծության սկզբնական տարրը է մի իրողություն կամ թե անձն, ազգին պատկանած. նույնպես, ազգային է բանաստեղծը, եթե երդում էր կամ գրում էր մի այնպիսի բան, որ անմիջական հարակցություն ուներ ազգի հետ, ազգի իմացական և բարոյական կյանքի հետ. այս չէ կարելի հերքեր։ Բանաստեղծությունը պիտի որ հոգի ունենա, կյանք ունենա, և այս կյանքը նա կարող է ստանալ մի այնպիսի թանից, որ կյանք ուներ, որ ապրում էր ոչ որպես մի հանք կամ մի եգիպտական մումիա[31], այլ որպես գործարանավոր էակ հառաջ էր գնում յուր կերպարանագործության մեջ։ Ինչպես ազգն է, ազգի կյանքն է, այնպես է և նորա պատմությունը, իսկ ինչպես պատմությունն է, այնպես է և նորա բանաստեղծությունը։
— Մի՛ նայեք այն արտաքին զանազանությանը, պատմության և բանաստեղծության մեջ, որ երևում է մի անփորձ աչքի, թե պատմությունը մի հիշատակարան է ստուգապես կատարված իրողութենների, կամ այդ գործերի մեջ գտանված մարգերի, իսկ բանաստեղծությունը դուրս է գալիս իրական ճշգրտութենից։ Այո, պատմության ասպարեզը է միմիայն իրական աշխարհը, բայց բանաստեղծությունը չէ կարող դորանով բավականանալ։ Նա բարձրանում է իրականից դեպի մի այլ անչափելի տարածությամբ լայն աշխարհ — մի աննյութ կամ հոգեկան աշխարհ։ Պատմությանը ավանդում է մեզ ամբողջ կարգի իրողութենների, որ կատարվեցան որպես հետևանք ազգերի կյանքի պահանջողության, որպես հետևանք այդ ազգերի կերպարանագործության քաղաքական հանդիսում։ Պատմությունը քննում է այդ անցքերի բնական և լոգիկական պատճառները, առանց տեղ տալու յուր էջերի վերա վերացականության. և մի իրողության ստուգությունը հաստատում է ուրիշ հարակից կամ երկրորդական իրողութենների վկայությամբ։ Իր բանաստեղծությունը օգուտ է քաղում մի ծայրացյալ ազատութենից և ստիպված չէ ենթարկվիլ տեղագրական, ժամանակագրական կամ իրողութենների կատարվելու համար հարկավոր եղած մեքենականության կանոններին։ Արդարև պատմության և բանաստեղծության մեջ կա այս զանազանությունը, բայց դա մի արտաքին բան է, և խոր քննելով խնդիրը, կտեսանենք, որ բանաստեղծությունը ևս նույնպես ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը։ Պատմությունը նկարագրում է մեր ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ մարմին առան ու երևեցան իրական աշխարհի մեջ այս և այն կերպարանքով, բայց բանաստեղծությունը մարմնավորում է, տեսանելի և շոշափելի կացուցանում է մեզ ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ առանց մարմին ստանալու մնացին ազգի հասկացողության մեջ որպես լոկ գաղափար, բայց որպես մի անհերքելի և որոշյալ դրոշմ ազգի բնավորության վերա»։
Բանաստեղծությունը կատարելագործում է մեր հասկացողությունը ազգի հոգու կամ հոգեղեն կյանքի մասին, որ պակաս էր թողել պատմությունը[32]։ Դիցուք թե բանաստեղծությունը, պատմելով մի անցք կամ խոսելով մի մարդու մասին, չէ պահում այդ անցքերի կարգը, գործ է դնում զանազան կամայական և հնարաստեղծյալ հանգամանքներ, նկարագրում է երբեմն գերբնական անցքեր ու տեսարաններ և այլն, բայց այս է խնդիրը․ կատարվել են այդ իրողությունքը, կամ, եթե չեն ևս կատարված, ապա, կարո՛ղ էին կատարվիլ թե ո՛չ։ Այն գերբնական տեսարանքը, որ ոչ եղած են, ոչ կան և ոչ ևս լինելու են, բայց համաձա՛ն էին նոքա ազգի հասկացողությանը, և այդ ֆանտաստիկական [33] գաղափարների սերմը խոր դրա՞ծ էր ազգի ուղեղի և արյունի մեջ, ահա խնդիրը։
Այժմ աչքի աակ առնանք մեր ազգի կյանքը — ամայի՛ անապատ, կամ ձոր Հովսափալյան — տրտմության հովիտ, աչքի տակ առնունք մեր ազգի պատմությունը, քննենք նորա քաղաքական և հոգեբանական կողմերը։ Բայց արի տե՞ս, որ մեր ժողովուրդը պատմական ժողովուրդ չէ և նորա կյանքը չէ եղած պատմաբանական, կապակից և լոգիկական, այլ. կցկտուր, և այդ կյանքի շարունակությունը և ապահովությունը բոլորովին ապաստան մնացած արտաքին պատահմունքի։ Այն փոքր ի շատե աշխարհակալությունքը մեր Արշակունի թագավորների, Հայաստանի սամանագլխյան ցիցերի մինչև օտարների հողերի վերազարկվելը, որ մեծ խորհուրդ և արժեք ունին մեր գիտուն անվանված պարոնների աչքում, ոչինչ են վերարերությամբ դեպի ազգի քաղաքական կյանքը։ Տերության սահմանագլխի այս կամ այն տեղ լինելը, օտար ազգեր յուր գայիսոնի տակ խոնարհեցնելը պատահական բաներ են, ոչ բղխում են ազգի կյանքի բնավորաթենից և ո՞չ կարող են պահպանել ազգը կամ տերությունը։ Սորա ուժը և կյանքը երևում է միմիայն ազգության մեջ, զանազան անհատներ դեպի մի ամբողջ հավաքող զորության մեջ. և օտար ազգերի ասել չէ նորանց սեփականել — յուրացացանել բարոյապես։ Այդ մի ֆիզիկական միավորություն է, աժի զորությամբ կատարված, լոկ մեքենական մոտավորություն, այդտեղ չէ երևում քիմիական միավորություն, որ միավորվածքը կորոլսանեին յուրյանը առաջին տիպը և որակաթյունքը և կազմեին մի նոր մարմին։ Ֆիզիկապես միավորվածքը, եթե բաղկանում են հազար մասնից, ապա այդ հազարը ևս պահում են յուրյանը արմատական կամ բնական բնավորությունը։ Հայոց կցկտուր քաղաքական կյանքը վարելով յուր քաղաքականությունը լոկ, ֆիզիկապես մեքենականության վերա հիմնված լինելով նորա տեսաթյունքը, կյանք տեսանել համարելով միմիայն սահմանների գլխում, չէ մտածել երբեք յուր ուժը և զորությունը ամփոփել յուր բարոյական կենտրոնում, չէ մտածել աճեցնել յուր զորությունքը և ազգության տունկը որպես մի գործարանավոր էակ, այլ հանքերի նման, առանց ներքին զորության, առանց գործարանների, միմյանց վերա բարդելով կոլտակելով և նորա միավորության ապահովությունը այդ միավորվածների քարշողական հատկության մեջ տեսանելով։ Այսպիսի սխալ և անբնական ճանապարհներով հառաջ գնալով քաղաքականությունը, չէր կարող ապրել որպես մի բարոյական էակ. ամենայն էակ ապրում է պայմանների տակ, բայց հայոց համար պակաս էին այս պայմանները, վասն որո և չդիմացավ հին կամ միջին դարերի քաղաքական փոթորիկներին և թագավորը փոխեց յուր գայիսոնը դեպի մի թափառական թշվառի գավազան։ Կառավարության հայացքի նյութական բնավորությունը խոր արմատացավ ազգի մեջ, կառավարությունը կործանվեցավ, բայց նյութականության դրոշմը մնաց տպավորված հայերի վերա։ Այս շատ խորախորհուրդ վնաս էր, բայց իմ մտքերը կերպարանագործելու և այս մասին երկար խոսելու համար հարկավոր է ժամանակ․․․ մանավանդ այստեղ հարմար չէր երկարաբանել... գուցե ավելորդ ևս խոսեցի...
Ահա այսպես լինելով հայերի կյանքը, բանաստեղծությունը ևս ավելի չէր կարող լինել, քան թե եղած է։ Բայց ինչ կար. ո՜չինչ։ Ասացի մի անգամ, երանի՜ թե քանի չեմ մեռած, թափեի սրտիս եղածը մեր ազգի առաջև, պատառեի մի քանի կախարդական վարագույրներ... բայց դժվար թե հաջողի ինձ այս և ես վախում եմ, որ այն բաները ինչ որ այժմ ճնշում են հոգիս, պիտի ճնշեն և ոսկերքս գերեզմանի մեջ.........................
Մեք չունինք ազգային երգեր, չունինք ազգային երաժշտության, չունինք բանաստեղծություն, որովհետև ապրում ենք միմիայն բուսականաբար և շնչականաբար։ Հավը կորեկ է տեսնում երազում, իսկ հայը նյո՜ւթ։ Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում, ժողոված են թուրքից, թաթարից, պարսից, հույնից և ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան հայք։ Նորերումս դուրս եկան ազգային երգերի անունով մի քանի անալի ոտանավորք, Սայաթ-Նովա, Ադամ Աղբար, Շիրին և այլն[34], բայց նորանց ազգային երգ անվանողը և այդպիսի մտավորական հրեշների վերա, անդատաստան երեխայի պես ուրախացող պարոնները ինքյանք չգիտեն, թե ի՜նչ պայմաններ էին հարկավոր որ մի երգ լիներ ազգային։ Նոքա ունին միայն մի պայման և համարում են, թե դորա մեջ էր ամեն բան — երգիչը հայ է։ Բայց հայ է միայն նորանով, որ ծնվել է հայ ծնողներից, նորա երգը չէ և չէ հայերեն, երեք բառ թուրքի, թաթարի և չգիտեմ ինչի, իսկ հայի մի երկու աղճատված կամ ճղակոտոր բան։ Երգերի կազմակերպությունքը հետևած թուրքի ոտանավորներին, հիմնած միմիայն ոտքերի և վերջերի նույնահանգության վերա առանց ամենայն մտքի, բովանդակության, խորհրդի և բանականության։ Ազգային են այն երգերը և պիտի համարվին ազգային, քանի որ կա հայերից ինչ–ինչ մարգերի մեջ այն սխալ և վնասակար վարդապետությունը — թե ամենայն բան, որ երևում էր հայոց ազգի վերա, անշուշտ պիտի ազգանա, ազգի հանցանքը ևս առաքինություն է, այն տիղմը և հոտած ճահիճը, որի մեջ պարանոցաթաղ խեղդվում ենք, նվիրական է, որովհետև մեք նորա մեջ ենք... Ո՛վ բաբելոնյան խառնակությանս մտքերի. բայց փոքր է այս, մտավորական կամ բարոյական հարինք։
— Թեպետև ես շատ գլուխ չունիմ ուսումնական բաների,— ասաց Մահտեսի Թովմասը, երբ Կոմսը ավարտեց յուր խոսքը,— բայց ասես թե ասածներդ խելքիս նստում են. ինչևիցե, դոքա ուսումնական բաներ են և դուք ձեր մեջ ի՞նչ կամիք արեցեք, մեզ չեն վերաբերվում սոքա։
Կոմսը կամեր մի բան ասել, բայց Մահտեսի Թովմասը հառաջ տանելով յուր խոսքը չթողեց նորան բերան բանալ։
— Տեր խոսակցությունը, որի մեջ հիշեցիք գերբնական ու ֆանտաստիկական բաներ, մի բան միտքս ձգեց։ Ես մի դրացի ունիմ, ահա, այս կապույտ պատուհաններով միահարկ տանն է բնակվում,– այս ասելով Մահտեսի Թովմասը մատով ցույց տվեց պատուհանից մի տան, որի բնակիչը ծանոթ է արդեն իմ ընթերցողներին։ — Շաքարյանց է նորա ազգանունը,— հավելացրեց Մահտեսին,— մի վերին աստիճանի ողորմելի մարդ, Գլխին գրել է, թե աշխարհի երեսին կար մի առանձին գիտություն — թալիսմանական, վհկություն, և թե ամենայն բան կարելի էր հառաջացնել չար ոգիների գործակցությամբ։ Միշտ պարապում է խեղ և խելառ բաներով, գիծեր է քարշում ախոռի մեջ, սև հավեր է մորթում։ Սև կատու, մարդու գանգ, չորացոլցած գորտ ու չղջիկ, բու և այլ այսպիսի բաներ լի են դորա ախոռի մեջ...
- Ձեր պատմելով,– խոսքը ընդմիջեց Կոմսը,– դորա ախոռը բավական նմանություն ունի Ֆաուստի սենեկին։
— Ես չգիտեմ Ֆաուստի ով կամ ինչ եղածը, միայն ճշմարիտ է այն, ինչ որ ասացի։ Այս քանի օր է, դարձյալ, վեր ու վայր էր այդ պարոնը, իսկույն հասկացա, որ մի փորացավ ունի, մի նոր խելագարության մտել է գլուխը, ըստ որում, երբեմն ամիսներով, ամենայն ինչ հանդարտ է և ոչինչ չկա. մարդ է մարդու պես։ Երեկյան երեկոյին երկինքը պայծառ էր, դուրս եկա բակը մի փոքր ման գալու։ Տեսանեմ որ այդ պարոնը ևս ման է գալիս յուր բակում, որ բաժանվում է իմից միայն մի բարակ տախտակյա պատով։ Ման է գալիս, բայց, բարձրաձայն խորհելով — ինքը յար հետ խոսակցելով։ Ի՞նչ մեղքս պահեմ, հետաքրքրությանս բռնադատեց ականջ դնել։ Մոտեցա պատին, և ահա լսում եմ, որ շաղփաղփում է մի գեղեցիկ օրիորդի մասին, որ չգիտեմ թե ուր տեսել էր, և այնուհետև շատ և շատ որոնելով ու չդտանելով, այժմ վհկական արարողությամբ, չար ոգիների - փերիների գործակցությամբ պիտի տեսաներ նորա պատկերը կամ ուրվականը, մի ջրով լցված պտուկի մեջ, որ դրած էր նորա ախոռում, այլ և պիտի խոսեր նորա հետ և այլն։ Ես, որովհետև չեմ հավատում այդպիսի բաների, վասն որո մտքումս դրեցի մի խաղ խաղալ դորա հետ։ Խոր դիլերի մեջ, մինչ ամենայն մարդ քնեց ու չորս կողմը հանդարտեց, առա թղթերիս միջից Հուլիա Պաստրանայի պատկերը, ցած իջա պատից նորա բակը և որովհետև միշտ համարյա բաց են նորա ախոռի դուռերը, խնամով ընկղմեցի պատկերը պտուկի մեջ և լավ զետեղեցի նորա պտուկի հատակի վերա։ Չգիտեմ տեսավ թե չէ, կամ թե ինչ ազդեցություն գործեց այդ պատկերի հայտնությունը, եթե տեսավ։
— Ի՜նչ պիտո է առնել,— ասաց Կոմս էմմանուելը,— նանրահավատությունը և նախապաշարմունքը, անկիրթ ժողովրդի համար, վաղուց դարձել է հոգեղեն կամ իմացական կյանքի մի մասնը։ Դույն այդ բանը երբեք դուրս գալու չէ հայոց ազգի սրտից, քանի նորա լուսավորությունը գտանվում է այդպիսի վիճակում, ինչպես այսօր։ Թողած ուսանել բնությունը, որով պիտի մեկնվեր նոցա մի ամբողջ կարգ հրաշքների և պիտի փարատվեին այնուհետև այսպիսի մոլորության ամպերը պղտորված հայկական հորիզոնից, աշխատում են ուսանել մի այնպիսի բան, որ չկա, և որի գոյությանը երաշխավոր է միայն անհիմն, չնչին և պառավական ավանդությունը։
— Ես, որ մտա նորա ախոռը, հերիք չէր որ դրեցի վերասացյալ պատկերը, այլ և մի բան ևս գողացա։
— Գողացա՞ք,— ընդհատեց Կոմսը։
— Այո՛,— պատասխանեց Մահտեսի Թովմասը,— դողացա ահա այս թուղթը, որ դրած էր սեղանի վերա, պտուկի մոտ, և որ տեսա, մինչ զննեցի չորս կողմս փոքրիկ լապտերի լասով, որ ունեի ձեռքումս։
Այս ասելով մի թուղթ հանեց ծոցից և տվեց Կոմս էմմանուելին։
Կոմսը վեր առավ և սկսեց կարդալ.
ՓԵՐԻՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈԻ ԽՐԱՏ
— Եթե կամենաս փերիները հրավիրել, հարկ է, որ սուրբ մնաս անկողնուց։ Առ մի կլայեկած աման, դի՛ր նորա մեջ մի հայելի, հետո այնքան ջուր լի՛ց ամանի մեջ, որ հայելին ծածկվի։ Առ մի ութ կամ տասն տարեկան տղա, բայց հարկավոր է, որ նոր և մաքուր լինին տղայի հանդերձքը, սկսած շապիկից մինչև վերարկուն. ծածկեր տղայի գլուխը մի կարմիր թաշկինակով, իսկ ինքդ սկսիր կարդալ։ Եվ ահա կարդալու բաներդ, ծննդյան ճրագալուցի գրքերը թացի առաջինից, «Ի սկզբանէ արար Աստուած» և բացի վերջինից՝ «Յամին ութուտասաներորդի»։ Երբ որ ավարտել էիր այս ընթերցմունքը, հրավիրված փերիքդ կգան, և տղան կտեսանե նորանց հայելու մեջ։ Իսկ թե չգան, մյուս անդամ կրկներ ընթերցմունքը. և եթե այս անգամ ևս չգան, ապա ուրեմն տղայի անձնավորության մեջ կա մի ներհակություն դեպի փերիները, ուստի փոխի՛ր տղան և երրորդ անգամ կարդա, անպատճառ կգան։ Ինչ որ ունիս հարցանելու նոցանից, պիտի լինի տղայի միջնորդությամբ, դու կասես տղային, իսկ սա կհարցանե փերիներից, որոնց պատասխանը նույնպես կստանաս տղայի միջնորդությամբ։ Բայց գիտելի է, որ երբ երևին փերիքը, առանց ուրիշ բան հարցանելու, պիտո է հարցանել,— ինչ ազգից եք։ Նոքա կհայտնեն յուրյանց որ ազգից լինելը, այն ժամանակ, այն ազգի թղթով երդում տալ տուր և ապա հարցրու հարցանելիքդ, որ պատասխանեն և ամենայն ճշտությամբ և հավատարմությամբ։ Երբ ավարտեցիր հարց ու փորձդ, պիտո է նորանց արձակել, որ գնան, ապա թե ոչ, պարտակա՛ն են մնալու մինչև որ հրաման տաս։ Արձակելու մասին կարգալիքդ այս է. «Եւ ի կատարել ամացն քառասնից» վերջն «ի լեառն Սինայ», Սուրբ Ստեփանոսի գրքից: Այո կկարդաս կավարտես և երեք անգամ կփչես ջրի երեսը և ջուրը մի ոտք չկոխած տեղ կթափես, ահա բոլորը։
Մինչդեռ կարդում էր Կոմսը այս հիմարական խրատը, բոլոր հյութերը որ կային Մահտեսի Թովմասի տանը, մեծ ուշադրությամբ և մասնակցությամբ ականջ էին դնում։ Կոմսը կարդալով ասաց Խեղճ մարդ, ամենայն կարեկցության արժանի. ճշմարիտ, եթե պատահեի նորան, կխրատեի, որ հետ կենար այսպիսի անօգուտ և հիմարական բաներից, և եթե կամեր մի բան ուսանիլ, պարապեր բնական գիտությամբ, այդ մանավանդ հարկավոր է, որովհետև ժողովրդի կյանքը միշտ գործ ունի նյութի հետ։
Օրիորդ Մարիամը այս թղթի կարդացվելու ժամանակ դուրս էր գնացել հյուրընդունարանից և արդեն Կոմսը խոսելու վերա էր, երբ ներս մտավ։ Ձեռքում բռնել էր մի թուղթ։ Կոմսը վերջացնելով յուր խոսքը, դարձավ դեպի օրիորդը հարցանել թե ինչ թուղթ էր այն։ Օրիորդը պատասխանեց, թե մի տաղ է, և թե պատրաստ է երգել այն ևս, եթե, դորա փոխանակ, Կոմսը խոստանար Ցումի սոցա տուն գալու ժամանակ ներկա լինել։
— Ի՞նչպես անգութ եք,– ասաց Կոմսը,— իմանալով որ չեմ կարող խոստանալ, պահանջում եք. մի՛թե չէ կարելի խնդրել, որ առանք փոխարինի երգեք։ — Մի՛թե չէ կարելի,— պատասխանեց օրիորդ Մարիամը, «որ դուք մի փոքր վաղ ճանապարհ ձգեք ձեր հյուրը, իսկ ես մի փոքր երկար պահեմ Յումը մեր մոտ, այնպես որ դու՛ք հանդիպեք նորան այստեղ։
— Լսելու համար այդ երգը, ինչ պիտո է առնել, հարկավոր է հանձն առնուլ այդ թեև ծանր պայմանը։
Օրիորդի շրթունքի վերա խաղաց մի խորամանկ, բայց ինքնաբավական ժպիտ։
— Բայց ասացեք խնդրեմ,— հարց արեց Կոմսը,— ի՛նչ ոտանավոր է այդ և ո՛վի շինած։
— Այն ժամանակ կասեմ, երբ լսեմ ձեր կարծիքը նորա մասին։
Այս ասելով օրիորդ Մարիամը մոտ քարշեց աթոռը ֆորտոպիանոյին, զարկեց մատները կլավիշներին և սկսեց երգել.
|
|
|
։ Երբ ավարտեց երգը օրիորդ Մարիամը, ամենի, աչքը դարձան Կոմսի վերա, որ լսեն նորա կարծիքը այդ երգի մասին։ Բայց Կոմսը ոչինչ չասաց, միմիայն շնորհակալ եղավ օրիորդից, որ զվարճություն պատճառեց, երգելով ու ածելով, սակայն Կոմսի երեսը չէր ցույց տալիս, թե նա զգացած լիներ զվարճություն, դորա հակառակ մթնում և մթնում էր նորա դեմքը, որքան երգը մոտենում էր վերջանալուն։ Նորա հեղինակը էր ինքը Կոմսը, և երգի բովանդակությունը առած էր ստուդապես պատահած անցքից...
— Արդեն ժամանակ է դեպի տուն դառնալու,— ասաց Կոմսը և հրաժարական ողջույն տայով բոլորին, խոստացավ օրիորդ Մարիամին ներկա լինել Ցումի դալու ժամանակ։ Կոմսը անձնատուր լինելով տխուր մտածութենների դուրս գնաց Մահտեսի Թովմասի տանից։
ժ
Այն քաղաքի մեջ, ուր անցանում էին վերևում պատմած անցքերը, վաղուց ահա բնակվում էր պ. Հովնաթանյանցը։ Այս անունը առաջին անգամ պատահում է մեր ընթերցողներին, ուստի պարտականություն ենք համարում մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որ հետո կարողանանք ներս տանել մեր ընթերցողքը նորա տունը, այն րոպեին երբ Կոմս էմմանուելը անձնատուր եղած մելամաղձության ուղղում էր ընթացքը դեպի յուր օթևանը։
Պ. Հովնաթանյանցը, որպես, հայերի աչքով, մի փոքր ի շատե հարուստ վաճառականի գործակալ, դեռևս յուր երիտասարդության ժամանակ ուղարկված էր այստեղ։ Նա բավական միջոց հառաջ վարելով յուր պարոնի գործերը այս քաղաքում, իհարկե ոչ առանց անձնական օգտի, վերջապես դարձել էր նորան ընկերակից։ Բնության մեջ կա մի օրենք, եթե վնասվում է կամ խանգարվում է որևիցե զգայարանը մարդու, կամ այլ կենդանու կազմվածքի, իսկույն մի այլ զգայարան ավելի զորություն և նրբություն ստանալով կատարում է, գո՛նե կիսով չափ, այն խանգարված զգայարանի պաշտոնը։ Կույր մարդերի ձեռքի մատները կամ առհասարակ շոշափողական ջլերը այնպես զորանում են և նրբանում են, որ մի մաշված դրամ ևս շոշափելով կարող են հասկացնել կուրին դրամի որպիսությունը և արժեքը։ Տեսողությունը խոզ մարգերի նրբանում է և զորանում է մինչև այն աստիճան, որ առանց մի ձայն լսելու, միմիայն նայելով խոսողի բերանի, դեմքի և ձեռքերի շարժողություններին, խուլը կարողանում է հասկանալ, թե ինչ էր ասում նորա հանդեպ կանգնած մարդը։ Այն օրենքը, բնական և բժշկական գիտութենների մեջ, հայտնի է անունովս անտագոնիսմոս (Antagonismus)։
Երևի թե այս, կամ սորա նման մի oրենքի հիմքի վերա, կամ գուցե մի այլ բնական պատճառից, պ. Հովնաթանյանցը, ամենևին զուրկ լինելով կրթութենից և դաստիարակութենից, շատ վարժ և հաջող կերպով սկսեց յուր առևտրական գործողությունքը: նա ձեռք էր զարկում գործերի նույն վստահությամբ, ինչ վստահությամբ հմուտ և վարժ որսորդը ուղղում է յուր հրացանը որսի վերա, հավաստի լինելով, որ շուտով պիտի գետին ընկնի որսը որսորդի օգտի համար։ Պ. Հովնաթանյանցի բախտից, ժամանակը ձեռնտու էր նորան, բաների կարգը ևս հաջողում էր... Մի քանի ժամանակից հետո սկսեց նա ձեռք զարկել մեծ-մեծ գործերի. սկսեց յուր վերա առնուլ զանազան տերութենական պաշարներ պատրաստելու պարտականությունք։
Ո՛ւր մնացին նորա նախկին պարոնը կամ ընկերակիցքը. նա սկսեց նայել նոցա վերա այնպես, ինչպես մի մարդ կնայեր բարձր աշտարակից դեպի վայր, փոքր ինչ հառաջ, յուր հետ միասին մի հատակի վերա կանգնող մարզերի վերա։ Չար լեզուներ ասում էին... ի՜նչ ասում էին... ասում էին, թե... ինչե՛ր չեն ասում չար լեզուները... Առհասարակ պիտի իմանալ, որ այսպիսի գործողութենների մեջ մտանող մարդը, եթե հետևում է այն վարդապետության, թե նպատակը կսրբե հնարը, ապա ուրեմն շատ հեշտությամբ կարող է կարճ ժամանակից միլիոնների մասին խոսք բանալ. ըստ որում, որքան քայլ, այնքան շահաստացություն։ Բայց ճշմարիտը պիտո է ասել, ինչո՞ւ չէ պիտո օգուտ քաղել դիպվածներից, օգուտը գողություն չէ, հափշտակություն չէ, այլ հառաջ է բղխում գործերը օրինավոր և խելացի կերպով հառաջ վարելուց։ Դնենք, թե ես պարտականության էի առել իմ վերա տերության զորքի համար պատրաստել մի բան, ասենք թե կոշիկներ։ Եվ այսպես, ինձ հանձնած է երկու հարյուր հազար կոշիկ պատրաստել, յուրաքանչյուր կոշկի համար ես պիտի ստանամ, դնենք թե մի և կես մանեթ։ Բայց այն կոշիկը, որ ցույց էին տվել ինձ որպես գաղափար, որի նմանը ես պարտական էի հատուցանել կառավարությանը, ինձ նստելու էր մի մանեթ և մի քառորդ, և այս կերպով ամեն մի կոշիկից իմ ստանալին էր մի քառորդ, այսինքն է քսան և հինգ կոպեկ արծաթ. մի՞թե հիմարություն չէ լինելու իմ կողմից, եթե ավելի ստոր արժանավորության նյութերից չպատրաստեմ կոշիկները այնպես որ յուրաքանչյուրը ինձ մի մանեթ նստելով, կես-կես մանեթ զուտ օգուտ բերեին։
Եվ այսպես պ. Հովնաթանյանցը հառաջ գնալով, արդեն վաղուց և ընտանիքի տեր դարձած էր։ Ուներ բավական մեծ գերդաստան, կին, որդիք, դստերք, որոնց բացի նյութական հարսաութենից ոչինչ ուներ թողնելու ըստ որում հոգաբարձու չէր եղած յուր զավակների կրթության մասին։ Պարոնը ապրում էր բավական լավ, և նորա մոտ ել ու մուտ ունեին ոչ թե միայն նորա նման մարդիկ, այլև... զանազան խորհուրդներով։ Պ. Հովնաթանյանցի տեսությամբ, բոլոր աշխարհը շարժող և կառավարող ուժը և զորությունը էր արծաթը, և նա այնպիսի մարդերից էր, որոնք դեռևս զարմանում են, թե ի՛նչպես աստված ստեղծել է աշխարհը առանց մի օգտի ակնկալության, և թե ի՛նչպես ամենայն օր երկնքի լուսավորքը լուսավորում են երկիրը առանց մի բան ստանալու։ Այս պարոնը ուներ նույնպես մի քանի եղբարք, որոնցից փոքրը ավելի մոտ հարակցություն ուներ մեր նկարագրած պարոնին քան թե մյուսքը։ Կինը և դստերքը տեր լինելով ավելի հարստության, քան թե յուրյանց կարգի շատ մարդիկ, դատապարտելի հպարտությամբ նայում էին ուրիշների վերա, և նոցա հայացքի մեջ կար մի թունավոր բան, որ հանդիպողի երեսին էր զարկում զորա չքավորությունը, իսկ յուրյանց հարստությունը։ Դստերքը, այսպիսի ուղղությամբ և այսպիսի խանգարված բարոյականությամբ ատմոսֆերայի մեջ աճելով և կրթվելով, դեռևս երեխայութենից սկսեցին մարդու երջանկությունը որոնել ամենայն տեսակ զեղխության մեջ։ Որդիքը, միանգամայն մարմնից բաղկացած, բթացած ուղեղներով և ասես թե արբեցած յուրյանց հոր հարստությամբ, բոլորովին անզգայացած դեպի ամենայն մարդկային և վայելչական բան, յուրյանց անուսումնասիրության և անընդունակության պատճառով, դուրս քշվեցան դպրոցից, ուր դրել էր նորանց նոցա հայրը, ո՛չ այն դիտավորությամբ, որ բան ուսանեին (պ. Հովնաթանյանցը, յուր սրտում, ատեցող էր ամենայն լուսավորության), այլ մանավանդ, ուրիշներին բամբասանքի տեղիք չտալու համար, որպես թե զանցառու էր զավակների կրթության մասին։
Ինքը պարոնը, ինչպես սովորաբար լինում են չնչին դրութենից վեր բարձրացող մարդիկը (թեպետև պ. Հովնաթանյանցը զուրկ էր ամենայն բարոյական բարձրութենից), սեփականել էր ինքյան մի հիմար հպարտություն, և ամենայն հասարակության մեջ կամենում էր խելացի մարդու պաշտոն վարել։ Նորա ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը հաշված ու համարած էին, որպեսզի, մի փոքր ծառայություն բարքի տալով ինքյան գրավե տեսողների համարումը։ Եվ նա սխալված չէր յուր հաշվում։ Հայոց ազգի մեջ դժվարին չէ ստանալ մեծարողական պատվանուններ, որովհետև նախ և հառաջ տվողքը չգիտեն յուրյանց արժանավորությունը, երկրորդ, այդ պատվանունների արժանավորությունքը։ Հարկ չկա ասելու, որ այս ճանապարհով ստացածը լինում է բոլորովին անխորհուրդ։ Մեր պարոնը, մանավանդ խաժամուժ ամբոխի աչքերը ներկելու համար, ազգասիրության էր ցույց տալիս այնպիսի տեղերում և դիպվածներում, ուր հարկ չկա յուր ցանկությունը իսկույն գործով ապացուցանելու։ Ի՛նչ մի դժվար բան է խոսքերով միայն լինել ազգասեր և այսպիսի ամուլ շատախոսությամբ, առանց ամենայն զոհաբերության, տոնացուցի մեջ գրվելու արժանի համարվիլ... Մեր մեջ, ինչ ասես կարելի է Պ. Հովնաթանյանցը խոսում էր դպրոցների վերա և բերան սերտած բառերով հաստատում էր նոցա օգուտը, առանց ամենևին գաղափար ունենալու, թե ի՛նչ ասել է դպրոց, և թե ինչպես պիտի լիներ նա, որ լցուցաներ յուր խորհուրդը։ Պարոնը կլիներ այսպես մոտ հիսուն տարեկան, միջահասակ, հաստափոր և ճաղատ ճակատով. նորա հոնքերի և ընչանցքների սևությունը մանավանդ ավելի որոշակի հայտնի էր լինում նկատողին, որքան անասնական անհոգութենից ուռած թշերը կարմրում էին նորա անխորհուրդ երեսի վերա:
Եթե ինձանից հարցանեին, թե ո՛ր բանից մանավանդ զզվում եմ աշխարհի երեսին, ապա պատասխանելու էի, թե մի երեսից, որ ոչինչ մարդկային բան չէր ցույց տալիս։ Երեսը արդարև հոգու պատկեր է. հոգու ամեն մի շարժվածքը ջլերի անբացատրելի միջնորդությամբ երեվում են երեսի գծերի վերա։ Եվ երեսը, որ ոչինչ էր ցույց տալիս, վկայում է ոչնչությունը հոգու, որ նստած էր մի կազմվածքի մեջ։ Ես գերադասում եմ չքությունը, քան թե լինելությունը, եթե մարդը պիտո է լիներ ու ապրեր որպես մի լոկ բուսական կամ շնչական արարած։ Ես անգութ չեմ դեպի որևիցե արարած, բայց դորա փոխանակ հարգում եմ նորանց յուրյանց տեղում. մարդկային պատկերի տակ անասնությո՞ւն... կղկղա՛նք մարդկության։
Բայց պ. Հովնաթանյանցի համար այսպիսի մտածությունք երազի նյութ ևս չէին, մինչ ամբողջ գիշերը թավալվում էր յուր անկողնի մեջ խռխռալով։ Նա քնած ժամանակ ևս մտածում էր շահաստացության վերա. առավոտը զարթնում էր և նորա կիսաբաց աչքերին երևում էին ոսկեղեն սարեր։ Նա հաց էր ուտում առանց մոռանալու ճիշտ մաթեմատիկական հաշիվը, թե այն օրվա ճաշի համար ծախսված արծաթից. ո՛րքան բաժին հասանում էր այն վերջին, ամենափոքրիկ հացի փշրանքին, որի տասը կտորը միասին կարող էր տանել մի մրջյուն դեպի յուր բույնը։
Նա ստացել էր քարյա, երկու հարկով բավական ընդարձակ տուն, և այս տան գլխավոր արժանավորությունը էր այն, որ միևնույն ժամանակ պատկանում էր երկու փողոցի. նորա պատուհանքը նայում էին դեպի արևելք և արևմուտք։ Թո՛ղ որքան կամին զրպարտեն պ.Հովնաթանյանցին, որպես թե նա հոգաբարձու չէր յուր ընտանիքի երջանկությանը. նորա այսպիսի տուն ընտրելը արդեն հիմնավորապես ապացուցանում է, թե որքան շատ մտածում էր և հոգս էր առնում յուր ընտանիքի մասին: Մի խուլ տան մեջ նորա ընտանիքը կարող էին ձանձրանալ, բայց մի այդպիսի տան մեջ, որի պատուհանքը նայում էին դեպի զանազան փողոցներ, երբեք չէր կարելի ձանձրույթ զգալ, որովհետև մանկահասակ դստերքը երբեմն այս և երբեմն այն պատուհանից կարող էին մի անմեղ հայացքը ձգել անցավորի վերա։ Ուր թողունք այն մեծախորհուրդ հոգացողությունը պ. Հովնաթանյանցի, որով մի ապակեկազմ սենյակ ևս հավելացուց յուր տան կողքին, որի ծաղկազարդ վայելչությունը կարող էր տրամադրել պատանի օրիորդների սիրտը և հոգին դեպի մի րոմանական կյանք...
Պ. Հովնաթանյանցի մասին այսքան տեղեկության տալուց հետո, շտապում եմ սկսանել իմ պատմությունը այն րոպեից, երբ, ինչպես ասացի, Կոմս էմմանուելը գնում էր յուր օթևանը։
Արդեն բավական ուշ էր, և պ. Հովնաթանյանցը միայնակ նստած յուր առանձնարանում նայում էր ճրագին, որ չգիտե ոչինչ տնտեսություն և անխնա վառվում է տան տիրոջ վնասի համար։
Գունաթափված էր երեսը և քրտինքը դուրս էր զարկել ճաղատ ճակատի վերա կաթ-կաթ, ամենևին նույն կերպով, ինչ կերպով յուղոտ ամանի մեջ կանգնում է սրսկած ջուրը։ Նեղության կամ բարկության ժամանակ ձեռքերը ճնշել և տրորել ժառանգություն է փոքրոդի մարդերի. պարոնը վեր կացավ սոֆայի վերայից, ուր ընկած էր որպես մի շնչավոր և ձեռքերը տրորելով սկսեց ման գալ սենեկի մեջ զանազան ուղղությամբ, անհավասար քայլերով։ - Չէ,- ասաց նա,— պիտի այս բանի առաջը առնուլ. անշուշտ վատ կլինի սորա վերջը և կխայտառակվի իմ տունը այս քաղաքի մեջ մինչ ի սպառ։ Ես շատ անբախտ մարդ եմ,— շարունակեց նա,— անբախտ, որպես եղբայր, անբախտ, որպես ամուսին, անբախտ, որպես հայր։ Եվ այս քանի տարու մեջ ի՛նչ բաներ անցկացան իմ գլխից. և այդ բոլոր անախորժութենների, վատահամբավութենների պատճառքը ո՛վքեր են. եղբայր, եղբոր կին, դստերք, փեսա, որդիք և վերջապես ամուսինս։ Ստո՛ւյգ է, որ ասում են, թե աշխարհի երեսին ամենայն լավություն վճարվում է ապերախտությամբ։ Եղբայրս որ, եթե ես չլինեի, պիտի ծառա լիներ ուրիշին, գլխավոր պատճառն է այս բոլոր բաների։ Նորա կինը, թեև գեղեցիկ հռչակված, սակայն իմ ընտանիքի համար դարձավ մի անախորժության անլուծանելի մակարդ։ Ո՛վ ճանապարհից հանեց իմ դուստրը, եթե ոչ նա. ո՛վ սովորեցուց նորան... ա՛հ, մտածելը անգամ դառն... իսկ որդիքս, որդիքս. ի՛նչ առնեմ, ո՞ւմ ասեմ, իմ երեսի կեղտը պիտի որ ես ինքս ծածկեմ օտարների աչքից...
Մինչդեռ այսպիսի մտածմունքով ման էր գալիս նա տան մեջ, ներս մտավ ծառան և հայտնեց բժշկապետի գալը։ Պ. Հովնաթանյանցը իսկույն ընդունեց մի պատվավոր գրություն և, աշխատելով մի փոքր գործունյա մարդու կերպարանք ցույց տալ բժշկապետին, հոնքերը մոտ քարշեց աչքերին։
Դուռը բացվեցավ, և բժշկապետը երևեցավ շեմքի վերա։
Սովորական ողջունատվութենից հետո, պ. Հովնաթանյանցը հարց արեց.
—Ի՛նչպես գտաք։
— Չէ կարելի գովել,— պատասխանեց բժշկապետը։— Նորա հիվանդությունը խճճվում է վերահաս ախտավոր հայտնութեններով։ Քաջ գիտեք դուք, որ նա եղած չէ իմ բժշկական հոգաբարձության տակ յուր ամուսնութենից հառաջ. ես այն օրից տեսա ձեր դուստրը, երբ նա կարոտեցավ իմ մանկաբարձական օգնությանը։ Նորա, հառաջուց ունեցած հիվանդության մասին այսքան միայն լսած եմ բժշկող պարոններից, թե հառաջանում էր արյունի անկարգ շրջանառութենից սեռական գործարաններում։ Ես ընդունում եմ հարգելի բժիշկների վկայությունը, որպես ստույգ իրողություն։ Մարդկային կազմվածքը բաղկանում է զանազան գործարաններից, որոնք մեծ հարակցություն ունին միմյանց հետ. նոցանից մինը խանգարվելով, խանգարում է մյուսը, որով շատ անգամ վտանգվում է և ամբողջ կազմվածքը։ Դուք գանգատել եք ինձ շատ անգամ, թե ձեր դուստրը երկար ժամանակ ունեցած էր էպիլեպսիա, և թե այժմ, թեպետև չէ երևում, սակայն ստեպ-ստեպ սաստիկ ծանրանում է նորա շնչառությունը։
Ինչ ասեմ. եթե բժիշկ կամ թե բնագետ լինեիք, կարո՛ղ էի հասկացնել ձեզ, թե սեռական գործարաններում արյունի անկարգ շրջանառությունը ի՛նչ կերպով ծանրացնում է շնչառությունը։ Բայց այժմ, որքան ևս բացահայտեմ, այնուամենայնիվ դուք հասկանալու չեք. այս ես կա, որ ձեզ այնքան հարկավոր չէ ցավի պատմությունը, որքան այդ տկարության դարման տանելու հնարը։
— Ամենևին ճշմարտություն է, որ խոսում եք,— ասաց պ. Հովնաթանյանցը,— և ես մեծ հոժարությամբ պատրաստ եմ լսել ձեր մարդասիրական խորհուրդը։
— Լավ ասացիք,— պատասխանեց բժշկապետը,— իմ տալու խորհուրդը չէ միայն բժշկական, այլև բարոյական. տարակույս չկա, որ բարոյականությունը հիմնված է մարդասիրության վերա։ — Մեղուն գրել է, Ճռաքաղը[36] ևս հաստատեց...
— Ես չգիտեմ, թե ի՛նչ է գրել մինը և ինչ է հաստատել մյուսը. բայց իմ խորհուրդը,— շարունակեց բժշկապետը, ընդհատելով պարոնի խոսքը:
— Պ. Հովնաթանյանցը յուր կարգով ընդհատեց նորա խոսքը:
— Պարո՛ն բժշկապետ, ես բարերար և գործակալ էի Մեղուին. Ճռաքաղը ևս հեռի չէ մնացել իմ շնորհից, խնդրեմ չմոռանալ:
— Այս բաները այնքան աննշան են և մանավանդ անխորհուրդ ձեր դստեր բժշկության մասին, որ չգիտեմ, թե ինչ մտածեմ, թե ի՛նչ պատճառով մեջ եք բերում այդ բաները։
— Ներողություն, ներողություն, ինձ թվեցավ թե ազգասիրության վերա ենք խոսում ձեր հետ։
— Ուրեմն դուք չգիտեք ձեր խոսածը, և ինչպես վարձկան լալկանը ննջեցելու տունի տեսածի պես սկսանում է յուր ողբը, այնպես և դուք մեքենաբար խոսում եք այդպիսի բաների վերա, առանց զգալու...
— Ես շատ պարապած եմ, ուստի շատ անգամ շփոթվում եմ,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը, ծածկելով յուր տհաճությունը: Սակայն խնդրում եմ լսել ձեր խորհուրդը, որի պատճառով այսքան խոսք հառաջացավ։
— Իմ առաջին և վերջին խորհուրդը այս է, որ հետ հրավիրեք դուք ձեր փեսան... Համաձայնեցեք ինքներդ. ձեր դուստրը գտանվում է պատանեկության հասակում. նա սովորած լինելով քնքշության, արվեստական կերպով դարձել է մի ջլային խառնվածքի տեր, կենակցությունը յուր փեսայի հետ այս դարումս միակ հնար է կին մարդերի համար, ազատվելու յուրյանց ծնողների կամ ամուսինների խոսքերից և նկատողութեններից. մանավանդ որ ձեր դուստրը ամենայն օր շրջապատված է հրապույրներով, ամենայն օր բորբոքված է նորա ուղեղը... ես կարճ եմ ասում ձեզ, որ եթե դուք չկատարեք իմ առաջարկությունը, ձեր դստեր բանը շատ և շատ վատթարանալու է։
— Ներկայումս այդ առաջարկությունը կատարել ինձ ամենևին անհնար է,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը։
— Բայց ձեր դստեր համար արգանդի կատաղություն (Nymphomania) ստանալը ամենևին հնարավոր է,— պատասխանեց բժշկապետը գերմանական սառնությամբ։ — Դուք վաճառական չեք և ոչինչ հաշիվ չգիտեք. վաթսուն հազար մանեթ...
— Իսկ ձեր համար բացի մանեթներից, այլ բան չկա՞ աշխարհի երեսին։
— Մի՞թե դուք առանց օգտի կատարում եք ձեր բժշկական պաշտոն։
— Ես ոչ ոքին պարտական չեմ ձրի ծառայել. բայց իմ համար, իմ անձի համար, միշտ չնչին արժեք ունի արծաթը։
— Այդ կորստական սկզբունքը հերիք պատճառ է, որ դուք չհարստանայիք երբեք։
— Դորա փոխանակ, դուք հարստացել եք. բայց արծաթի ժանգը նստել է ձեր ուղեղի վերա։ Երբեք ցանկանալու չէի այդպիսի հարստության։
— Դուք չափից դուրս եք գնում։
— Նորա համար, որ դուք երբեք չեք եղած չափի տակ. և ձեր այդպիսի անբարեխառնությունը ցոլանում է ձեր ընտանիքի և ձեր զավակների վերա։ Պարոն, խնդրեմ, թույլ տվեցեք ինձ, որպես բժշկապետի, մի քանի նկատողությունը առնել ձեր ընտանեկան կյանքի մասին, բարի խորհրդով։
— Իսկ ես, խնդրում եմ, պարոն բժշկապետ, եթե հնար է ազատ թողուլ ինձ ձեր նկատողութեններից. պատճառ, ամենայն խրատ և խորհուրդ որ ուղղակի վերաբերվում էին իմ ընտանեկան կյանքին, որ մի բան ևս հասարակաց չունի ձեր հետ, պատշաճ չեմ համարում լսել։
— Թե ձեր ընտանեկան կյանքը մի բան ունի՞ հասարակաց իմ հետ, կամ ի՛նչպես և ո՛ր չափով ունի, այդ եթե դուք ուրանաք, քաղաքը վկայում է... ես այժմուս կամեի միայն վկայութեններով և աշխարհի երեսին կատարված փորձերով ապացուցանել ձեզ, թե մի ընտանիք, ինչպես ձերն է, երբեք ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։
— Ինչու այդպես խիստ պատժում է նախախնամությունը իմ ընտանիքը։
— Ո՛հ, սխալվում եք, պարոն. այդ, նախախնամության գործը չէ։ Նախախնամությունը միօրինակ պահպանում է և դարմանում է ամբողջ տիեզերքը առանց խտրություն առնելու, թե այս մինը մարդ էր, իսկ այն մյուսը մի խեղճ ճճի։ Նախախնամության գոգում, հավասարապատիվ զավակներ են բոլոր արարածք, որ գոյանում են և պահպանվում են բնության մեջ։
— Ես մի ժամ առաջ ինձ համարում էի անբախտ, բայց այժմ տեսանում եմ, որ դուք առավել անբախտ եք եղած, քան թե ես: հավասարություն որոնել այս աշխարհում, արդեն թշվառություն է. պատճառ, մի մազի չափով ևս խելք չկա դորա մեջ։ Ինչպես կարելի է, որ ես իմ պատվանուններով և պատվանշաններով հավասար լինիմ իմ ողբոր հետ, որ ոչինչ ուներ. դուք ուրանում եք մարդկային արժանապատվությունը, պարոն բժշկապետ:
— Ես խոստովանում եմ և քարոզում եմ մարդկային արժանավորությունը մարդկության և ոչ արտաքին, պատահական, կամ գնած պատիվների մեջ. և դուք, գերադաս համարելով ձեզ քան թե ձեր եղբայրը, տեղի՞ք ունեիք բամբասել նախախնամությունը, թե նա էր պատճառը, որ ձեր ընտանիքը ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։ Ուր չէ խոստովանվում մարդկային հավասարությունը, ուր յուրաքանչյուր մարդ կցորդ չէ ազատության հավասարապես, այնտեղ թագավորում է մոլութանը։ Իսկ ուր մոլություն է, չկա հոգու խաղաղություն. այնտեղ տիրում է մի դժոխային ամբոխումն և նախանձի որդեթը եռ են գալիս այն ապականյալ սրտի վերա:
— Արդյոք այդ բաները հարակցություն ունի՞ն իմ դստեր հիվանդության կամ բժշկելու հնարի հետ։
— Անտարակույս, այո՛։ Բժշկության մեջ գործակատար են ոչ միայն զանազան մարմինք, որ շատ անդամ պիտո էր զգուշությամբ ներս բերել հիվանդի կազմվաձքի մեջ, այլ, գլխավորապես հոգին։ Որևիցե անախորժություն խանգարելով հոգու և սրտի անդորրությունը, ձգում է ամբողջ կազմվածքը մի ալեկոծված վիճակի մեջ։ Այդպիսի վիճակում ոչ թե միայն չէ կարելի հիվանդը բժշկել, այլև առողջ մարդիկ կարող են հիվանդանալ և մեռանել ևս։ Դո՛ւք, ձեր տարապայման ժլատության պատճառով, չկամենալով կատարել ձեր խոստմունքը, որ արել էիք ձեր փեսային,հարկադրել եք նորան հեռանալ ձեր ընտանիքի միջից... Հերիք չէր այս, դուք հետ եք պահել ձեր մոտ նորա ամուսինը, որ, աստվածային և քաղաքական օրենքներով, պարտակա՛ն էր հնազանդվիլ նորան և գնալ նորա քամակից։ Մի՞թե այս անբնական գործողության հետևանքը չէ, որ այսօր ձեր դուստրը գտանվում է այդ վիճակում։ Հայտնի բան է, մինչդեռ ձեր փեսան հեռանում էր այս քաղաքից, դուք մտածեցիք, թե ոչինչ պակասելու չէր ձեր դստերը այստեղ, բայց մոռացաք, ոը պակասելու էր նորան մի մարդ, որի պաշտոնը օրինավոր կերպով ոչ ոք չէր կարող լցուցանել, և որի հետ զուգված էր ձեր դուստրը այնպիսի անքակտելի կապերով, որ մարդու ձեռքը իշխանություն չունի բաժանել: Դո՛ւք չարաչար գործ դրեցիք ձեր ծնողական իշխանությունը, որ, զավակի ամուսնութենից հետո, վերջանում է իսկույն, դո՛ւք չարաչար օգուտ քաղեցիք ձեր հարստութենից, և առանց մարդկային սրտի զգացողության: ընթանալով ձեր դստեր և փեսայի հետ, նոցա հոգու անդորրությունը փոխանակեցիք արծաթի հետ։
Պ. Հովնաթանյանցի երեսը ծածկվեցավ կարմրությամբ, տհաճությունը կաթում էր նորա մեռած աչքերից։ Նա վերջին ջանքը գործ դրեց յուր անձը սառնարյուն ցույց տալու, որովհետև ձեռնտու չէր պատերազմ հայտնել բժշկապետին, նախ, որ նա գիտեր պ. Հովնաթանյանցի բոլոր ընտանեկան գաղտնիքը, և երկրորդ, որ պարոնի ընտանիքը միշտ կարոտ էր բժշկապետի այցելությանը...
— Ի՛նչ պիտո է առնել,— ասաց պ. Հովնաթանյանցը, մի փոքր ուղղվելով, երբեմն զանազան հանգամանք ստիպում են մեզ այլապես ընթանալ, քան թե ցանկանում էինք։
— Մարդը կորուսանում է յուր արժանավորությունը, եթե կամք չունի, եթե դադարում է նորա մեջ ձգտողությունը։ Մեր պարտականությունն է պատերազմել հանգամանքների հետ և հողի հետ չհավասարվիլ ամեն մի հանգամանքի առաջև, որպես մի անբան անասուն կամ մի կոտոր կապերտ։
— Ուրեմն ձեր վերջին խոսքն է հրավիրել իմ փեսան, որի երեսը ցանկալի չէր ինձ տեսանել։
— Այո՛, այդ է իմ վերջին խոսքը։
— Համաձայնեցեք, պարոն բժշկապետ, որ դուք ձեր խորհուրդը տվեցիք ինձ շատ խիստ խոսքերով։
— Ճշմարտությունը միշտ աչք է ծակում:
— Ճշմարտությունը մի վերացական բան է, որով ամենայն մարդ արդարացնում է յուր գործերը։
— Այո՛, և գողերը և հափշտակողքը կամին հավատացնել աշխարհին, թե յուրյանց կողմում ունեին ճշմարտությունը, բայց այդպիսի դիպվածում չարաչար էր գործ դրված ճշմարտության անունը:
Վերջին խոսքերը ասելով դուրս գնաց բժշկապետը, յուր արծաթապահի մեջ դնելով մի տասն մանեթանոց թզթարծաթ:
Պ. Հովնաթանյանցը մնաց միայն։ Ժամը մոտ էր տասն և մինին: Նա հնչեցուց զանգակը և երևեցավ սպասավորը։
— Պողո՛ս,– կանչեց պարոնը,– կոչի՛ր շուտով Գրիգորը։
— Գրիգորը գլխավոր գործակատար էր պ. Հովնաթանյանցի, և նորա ձեռքում էին բոլոր գործերի հաշիվքը։
Շտապելով ներս մտավ գործակատարը։
— Ի՛նչ շինեցիք գործարանում,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։ — Ինչպես հրամայել էիք, տվեցի գործավորներին հարյուր քառասուն փութ արճիճ...
— Սաստիկ պատվիրեցի՞ր, որ ոչ ովին բան չասեն։
— Այո՛, ասացի։ Երբ կավարտեք գործողությունը, հավելացուցի, պարոնը կպարգևե ձեզ բավական մեծաքանակ արծաթ արաղի համար,- պատասխանեց գործակատարը, ստրկական պատկառանքով։
— Շատ լավ, եթե խոսք դուրս չգա գործավորներից, ոչ ով ոչինչ չէ իմանալու։ Այնքան կլայեկի մեջ հարյուր քառասուն փոսյ արճիճը մի մեծ բան չէ... ընդունողը վաղուց ստացել է երկու հազար մանեթ... անտարակույս, ընդունելուց հետո մի բան դարձյալ պիտո է սևցնել նորան։
— Այո՛, իմ պարոն. բայց դուք շատ լավ իմանում եք այս գործերը։ Աշխատավորքը գործարանում անձնատուր են մեզ, ընդունողը արդեն հաոաջուց պատրաստված... ոչինչ երկյուղ չկա։ Եթե կներեք համարձակությանս, դուք բավական օգուտ կստանաք այս գործողութենից։
— Հը՛մ, բավական օգուտ,– կրկնեց քթի տակից պարոնը,– բայց ի՛նչ արժե ինձ այդ օգուտը և ի՞նչ է մնում նորանից ինձ սեփական։ Այս մինին բերանը ծեփիր, այն մյուսին ընծա տուր... իսկ ո՛րքան գոզալ հարկավոր է, մինչև այգ բոլորը ամենայն ապահովությամբ կանցանե ձեռքից։ Ամենայն անգամ ես գիտեմ, թե ի՛նչ եմ կրում. դեպարտամենտի դուռերը մաջվեցան։
— Է՛հ, ձեզ գիտեն...
— Գիտեն, գիտեն, բայց առաջին ժամանակները չեն այժմ, ասես թե իմ աստղը վայր է ընկել երկնքից։
Պարտականություն կա մեր վերա, պարզելով այս խոսակցությունքը մի փոքր հասկանալի կացուցանել մեր ընթերցողներին բանի խորհուրդը։
Պ. Հովնաթանյանցը յուր վերա էր առած տերութենական հիվանդանոցների համար պատրաստել, չգիտեմ թե որքան կլայեկյա անոթներ և ամաններ։ Այժմյան հոգաբարձության խորհուրդը այն էր, որ հարյուր քառասուն փութ արճիճ խառնվի կլայեկի մեջ։ Սորա հետևանքը լինելու էր այն, որ կառավարությունը այդ արճճի քանակությունը պիտի ստանար որպես անգլիական կլայեկ։ Կարծում ենք, թե այժմ կհասկանան մեզ, մանավանդ նոքա, որ փոքր ի շատե գաղափար ունին կլայեկի և արճճի արժողութենների վերա։
Մինչդեռ խոսում էր պարոնը յուր գործակատարի հետ, ամենայն զգուշությամբ բացվեցավ նախասենեկի դուռը։ Պ. Հովնաթանյանցի առաջև դրած սեղանի վերա վառվում էին երկու ճրագ, որ չէին լուսավորում տան հեռավոր անկյունը, ուր բացվեցավ դուռը, այս պատճառով ևս, դուռը բացվելուց հետո, շեմքի վերա երևեցավ միայն մի մառախլապատ կերպարանք։ Այս կերպարանքը երկու քայլ հառաջ սողալով դեպի խոսողքը, հետ գնաց հանկարծ երեք քայլ։ Պ. Հովնաթանյանցը չտեսավ և չնկատեց այս կերպարանքը. բայց նորա պատահական հայացքից դեպի դռան կողմը սարսափեցավ կերպարանքը և ասես թե հառաջուց գուշակեց որոտալու կայծակները։
Մի ճնշված, խեղճ ողորմելի սիրտ ամենայն վայրկյան, հարյուրներով զարկում էր այդ կերպարանքի մեջ։ Նորա սրտի և հոգու խռովությունը անցել էր չափից, հուսահատությունը սրտապնդեց նորան և նա հառաջ եկավ ոտքի մատների վերա երեք քայլ։ Նորա այդ երեք քայլափոխությունը կատարվեցավ հինգ րոպեում, հետո սոսկաց հանկարծ և մի վայրկենի մեջ այնպես սաստիկ հետ գնաց դեպի դուռը, որ անզգուշաբար զարկելով և աղաղակ հանելով, դարձուց պարոնի ուշադրությունը դեպի այն կողմը։
—Ո՛վ է այդտեղ,— գոռաց պ. Հովնաթանյանցը բիրտ ձայնով:
Այս հարցմունքից հետո չէր կարելի այլևս ծածկվել, պիտո էր հառաջ գալ, և կերպարանքը, գլուխը կախած ստրուկի պես, մոտեցավ սեղանին։ Դա մի ծառա էր, որ չորս ամիս ոչինչ վարձ չստանալով և հասած լինելով վերջին տառապանքի և նեղության, եկել էր խնդրել յուր անցած ծառայության վարձը։
—Ինչո՛ւ ես եկել,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։
—Պարոն,– պատասխանեց ծառան դողալով, - խնդրեմ, եթե կարելի է, շնորհեցեք ինձ տասն արծաթ։
—Ի՛նչ հաշվով տասն արծաթ. ինչի՛դ է հարկավոր այդքան մեծ գումար...
—Պարոն, ես չորս ամիս է, բան չեմ ստացած. ամիսը հինգ մանեթով արդեն քսան մանեթ պատկանում է ինձ. բայց ես չեմ համարձակվում այդքան խնդրել, առժամս հերիք է տասն արծաթը։ Խնդրում եմ, ոտքերդ համբուրում եմ, մի մերժեք ինձ, ես աղքատ տղա եմ...
—Այդ բոլորը լավ, բայց ամսական հինգ մանեթի անուն տվեցիր, այդ ի՜նչ հինգ մանեթ է։
—Իմ ամսական ծառայության վարձը։
—Քեզ ո՛վ է կարգել հինգ մանեթ թոշակ. քո պես ծառան դեռ կերած հացի համար ևս պիտո է մի բան վճարե տիրոջը։
— Պարոն, աղաչում եմ արդարադատ եղիք. մի՞թե վատ ծառայեցի մինչև այժմ, կամ մի՞թե այժմ ղանցառու եղա իմ ծառայական պարտականությանը։ Ո՞չ ապաքեն դուք ինքներդ գովեցիք ինձ, մինչ ես երկու միլիոն կանգուն տասներկու կոպեկանոց կտավը, որ գնել էի իմ ձեռքով, տվեցի պաշար ընդունող աստիճանավորին նշանակած տասն և ութ կոպեկանոցի տեղ։
— Կորի՛ր, անիծած, դո՛ւրս, դո՛ւրս, անզգամ։ Սպասի՛ր, ես քեզ այն օրը ձգեմ, որ օրական հացի կարոտ դառնաս, նզովյալ․ հայ չե՞ս, քեզ մարդ ասողին ի՛նչ ասեմ։ Սորան նայիր, ծառայությանը նայիր, պահանջած վարձին նայիր... կորի՛ր, կորի՛ր, որ աչքս չտեսանե։
Այլ բան չկար, որ խոսեր ողորմելի ծառան, ուստի դուրս եկավ, անիծելով յուր ծնած օրը, յուր հայությունը, որովհետև ուրիշ ամեն տեղ անարգվելուց հետո, հայ պարոնի առաջև ևս անարգվում էր։
Մի՛ վրդովվիք, պատվելի ընթերցողք, այս պատկերը պատկանում է պ. Հովնաթանյանցի ներքին ընտանեկան կյանքին։ Բազմության մեջ նա դարձյալ երևելի հայ է, մինը այն ազգասերներից, որոնք յուրյանց ազգասիրությամբ այնքան լցրել են օդը, որ բոլոր մարդկության շնչառությունը դժվարացել է... նա ազգասեր է. աստված կյանք տա, աստված հաստատ պահե, որ ազգը սիրելով, կառքերով ման գա, աշխարհի վայելչութեններով թմբի, արբենա. մեզ հայերիս պարծանք է և մեր ազգին մեծ օգուտ...
Մի քանի րոպեից հետո, երբ փոքր ինչ հանգստացել էր պ. Հովնաթանյանցը, պատվիրեց գործակատարին, շտեմարանի պատուհանների կոտրատված ապակիների տեղ հաստ թուղթ կպցնել, որ ընդունող աստիճանավորը չկարողանա լավ նկատել պատրաստված հազարավոր վերարկուների մահուդի անպիտանությունը։ Այս ևս մի շատ զգուշավոր հոգաբարձություն էր. վաճառականությունը ևս ունի յուր Մեթերնիկները․․․
Գործակատարը պատրաստակամությամբ հանձն առավ կատարել յուր պարոնի պատվերը ամենայն ճշտությամբ։
— Մուրհակը, որ ստացաք այսօր, վավերացուցա՚ծ է օրենքի զորությամբ,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։
— Այո՛,— պատասխանեց գործակատարը և ձեռքը տարավ դեպի ծոցը, որ հանե և ցույց տա։
— Ներողությո՛ւն,— ասաց նա,— ահավասիկ մուրհակը, բայց այսօր երեկոյին մի նամակ ստացա ձեր անունով քաղաքական սուրհանդակից, որ մոռանալով չմատուցի մինչև այժմ։
Այս ասելով, հանեց գործակատարը մի փոքրիկ ծրար և տվեց պ. Հովնաթանյանցին։
Պարոնը արձակեց գործակատարը և սկսեց կարդալ նամակը, որի բովանդակությունը այսպես էր.
|
Ցավում եմ, որ ճակատագիրը դարձյալ զարկում է մեզ միմյանց. ցավում եմ մանավանդ, որովհետև երրեք ցանկալի չէր ինձ գործ ուենալ ձեր հետ։ Չգիտեմ, թե ինչ կամիք դուք ինձանից։ Մի անգամ ձեր անզգուշության և դատարկաբանության փոխարեն ընթերցաք Հայի հայրենիքը[37]. բայց երևում է, որ փոքր էր ձեզ այդքանը. դուք վերստին վշտացնում եք իմ այրական պատիվը մրոտ ճանապարհներով, որ ես... բայց ո՛չ. ես չկամիմ բնավին ունենալ որևիցե հարակցություն մի այնպիսի մարդու հետ, որին արհամարհում եմ հոգով և հոգու բոլոր զորությամբ։ Մի մոռանաք, գեթ այսուհետև, զգուշությամբ բերան առնուլ իմ անունը. դուք չեք կարող ծամել և կուլ տալ նորան, նա կփշրե ձեր ժանգոտ ատամները։
Կարծեմ, որ այս հառաջաբանությունը անհասկանալի չէ ձեզ. բայց հաստագլուխ մարդու հետ ավելի պարզախոս լինել մեր պարտականությունն է։
Երբ եկա ես այս քաղաքը, որից երկար ժամանակ հեռացել էի, մի քանի բարեկամք ասացին ինձ, թե քաջափայլ պարոնի մինը ստացել է մի անստորագիր նամակ, որպես թե Աստրախանից, որի մեջ ափեղ ցփեղ բաներ խոսվելուց հետո, ասվում է եղած, թե դուք հետամուտ եք խլել այդ պարոնի պաշտոնը և այլ այսպիսի շատ բաներ։ Դուք, իմանալով այս, իսկույն վճռում եք, թե պիտո է, որ ես լինեմ այդ հիմար նամակի հեղինակը, և այդպես հավատացնելով այն պարոնին, որի հետ վաղ ուրեմն վերջացուցած եմ ամենայն հարակցություն, բորբոքում եք զուր տեղը նորա թշնամությունը դեպի ինձ։ Թե ի՛նչ է ձեր փաստը, և ի՛նչ հաստատող վկայություն այդ մասին կարող էիք մեջ բերել, չգիտեմ, այլ այսքան դրականապես ասում եմ, որ ձեր կողմից այդպիսի կարծիք տալը իմ մասին մեծ ցածություն է։ Իմ համար ոչինչ է այդ պարոնի բարեկամությունը կամ թշնամությունը, ըստ որում սովորած չեմ բարեկամ լինել կամ ոտք լիզել օգտի ակնկալությամբ, սակայն ձեր ընթացքի մեջ տեսանում եմ մի վերին աստիճանի տմարդություն։
Թողունք ամենայն հակառակաբանող պատճառքը, այլ այս միայն առնունք աչքի տակ, թե դուք ի՛նչպես կարողացաք կարծել, որ Կոմս էմմանուելը կարող էր երբևիցե մտածել, թե դուք կարող էիք հասանել այն պարոնի պաշտոնին։ Գուցե դուք ձեր ծանծաղամտությամբ երևակայում եք ձեզ մի նշանավոր մարդ, և ձեզ այդպես հավատացնում է ամբոխը ստորաքարշ մարդերի, որոնք աչքերը տնկել էին, որևիցե կերպով օգուտ քաղել ձեր հարստութենից, բայց, իմ աչքում ամենևին զանազանություն չունիք այն ռամիկներից, որոնց վերա գոռում է ձեր արծաթը. արծաթն եմ ասում և ոչ դուք, որովհետև արծաթն է տալիս ձեզ այդպիսի տմարդի իրավունք, և առանց այդ արծաթին, պիտո է մինը լինեիք այն ռամիկներից, եթե ոչ ավելի վատթար. ըստ որում շատ ռամիկների սիրտ և հոգի այնքան ապականված չէ, ինչպես ձերը։
Կարծեմ թե ապացուցել էի ձեզ և ձեր ընկերակիցներին, թե տեղիք չունիմ ծակամուտ ճանապարհներով գործ կատարել, և իմ ասածը կամ գրածը ունիմ զորություն իմ ստորագրությամբ կնքելու, որին եթե վերստին մի նոր ապացուցի տեղ չկարողանա ծառայել այս նամակս, մի օր, երբ թեթևացած կլինիմ գործերից, ցույց կտամ ձեզ ձեր անձը Հիշատակարանիս հայելու մեջ։
Ուրիշ կերպ չեմ կարող վերջացնել նամակս, եթե ոչ այս խոսքերով, թե դուք վշտացնելով իմ պատիվը, պարտական եք զղջալ և քավություն որոնել, այլապես ուրիշ տեսակ հաշիվ կունենաք իմ հետ և կզղջաք ձեր համառության վերա։
Ողջ եղիք, ձեր անձը և բարքը փոխելու, այլև փոքր ինչ խելք ուսանելու համար, իսկ ես մնում եմ միշտ պատրաստ, որքան կարող եմ ձեզ օգտակար լինել»։
— Առ քեզ խայտառակություն,— բացականչեց պարոնը, ձեռքը միմյանց զարկելով,– Не было печали, черти накачали, որը ասում է ռուսը, շատ հարմար է այս հանգամանքներին, որոնց մեջ ընկա... Ստույգ է, որ ես, ասել եմ քաջափայլ պարոնին, թե Կոմսն էր այն անստորագիր նամակի հեղինակը. բայց այդ իմ սեփական կարծիքը չէր. ինձ այդպես հավատացուցել էին Մահտեսի Քուշարը և նորա երախտապարտ սանը։ Բայց արի տե՛ս, որ ներկայումս, Մահտեսին բոլորովին ազատ է Կոմսի հարձակմունքից, որ ուղղվում է միայն իմ ընդդեմ։ Ինչպես առնել, որ մի կերպ վերջացնեինք այս բանը... ինչ հիմար մտածությունք. Կոմսը ո՛վ է, որ Հովնաթանյանցը երկյուղ կրե նորանից. ի՛նչ պիտո է առնէ, որի՞ն է վախեցնում։ Ես այսուհետև ավելի զայրացած կխոսիմ նորա վերա, և պատահած տեղը կաշխատեմ իսպառ խայտառակել նորա և՛ անունը, և՛ անձը։ Լավ, ապա եթե այդ նզովյալը վեր կենա, և ինձ ևս ինչպես Բեգզադեին[38] մատնի փաթեթ շինե և աշխարհին խայտառակե։ Դնենք թե ես չունիմ այնպիսի գործեր, որ կարողանային երկյուղ կրել Կոմսի հարձակմունքից. բայց ընտանի՞քս ի՛նչ առնեմ... որ կարող է ծառայել Կոմսին առատ շտեմարանի տեղ...
Այս մտածությունքը ընդհատվեցան տիկին Հովնաթանյանցի ներս մտանելով մեր պարոնի առանձնարանը։
Հովնաթանյանցը, բոլորովին ամբոխված, ծածկեց նամակը, որովհետև սովոր էր նա մեծ մարդ ցույց տալ յուրյան, մանավանդ յուր ընտանիքի առաջև։ Այսպիսի խայտառակող մի նամակ կարող էր ցածացնել պ. Հովնաթանյանցի պատիվը նորա ընտանիքի աչքում։
— Առավոտը ես գնում եմ ամառանոց, — ասաց տիկինը, — արդեն ժամանակ է. համարյա թե ամբողջ քաղաքը բնակվում է այժմ ամառանոցում, իսկ մենք փտում ենք այստեղ։ Ամենայն պատրաստություն տեսել եմ. կահ կարասիք բարձված են սայլերի վերա։ Դուք էգուց ձեր գործերի ավարտելուց հետո, 5 ժամուն կգաք ամառանոց ճաշելու, — հավելացուց տիկինը։
— Ինչպես կարելի է, — պատասխանեց պ. Հովնաթանյանցը. նախ որ ես դեռ որոշած չէի գնալու օրը, երկրորդ, գործերս դեռ չեմ ավարտել, երրորդ, դստերս հիվանդությունը...
— Առաջինը,— կտրեց խոսքը տիկին Հովնաթանյանցը շտապ խոսելով, — ընտանեկան բաների մեջ ներգործական է իմ ձայնը և վճիռը. երկրորդ, ձեր գործերը վերջ չունին. երրորդ, մեր դուստրը ամառանոցում ավելի հնար կունենա յուր ցավին դարման տանելու... ես վճռել եմ և վերջացուցել եմ. էգուց գնում եմ, կամի՛ս, եկ, չկամիս՝ ինչպես գիտես։
Տիկին Հովնաթանյանցի ցավը չէր, որ մի երկու օր հետո տեղափոխվեին դեպի ամառանոց, բայց տիկինը այդ օրում ժամադրել էր ամառանոցում մի տեսություն...
Վերջին, վճռական խոսքերը ասելուց հետո, դուրս գնաց տիկինը։
Ցավալի էր նայել պ. Հովնաթանյանցի վերա. նա մեռած էր, քան թե կենդանի։ Երկար ժամանակ սենեկի մեջ, դեպի այս և այն կողմը ման գալուց հետո, մտավ անկողին, որոշելով յուր մտքում, առավոտուն գնալ Կոմսի մոտ և բանը մի կերպ վերջացնել խաղաղությամբ։
Այդ գիշերը անցուց նա մի ջերմախտական վիճակի մեջ, երբեմն մի բարակ դող և երբեմն ջերմություն խաղում էին նորա մարմնի մակերևույթի վերա. վերջապես քուն եղավ... քուն եղավ, բայց նորա աչքին, երազում, երևեցան Կոմս էմմանուելը և Բեգզադեն։
- ↑ Կունցով (Կունցովո) - Մոսկվայի մարզի գյուղերից մեկը, որտեղ գտնվում են պատմական շատ հուշարձաններ: (Այս և հաջորդ համարակալված ծանոթագրությունները վերցված են Մ. Նալբանդյանի 1945 թ. Երկերի լիակատար ժողովածուից)։
- ↑ Շահբեգ - Նալրանդյանի գրական ծածկանուններից մեկը «Հիշատակարանում»:
- ↑ Հարկավոր ենք համարում այստեղ մի փոքր ծանոթաբանել Հուլիա Պոստրանայի մասին; Դա մի աղջիկ է, Մեկսիկոյից, 23 տարեկան. հասակի բարձրությունը 4 ոտնաչափ և 6 բթաչափ, զարմանալի կանոնավոր կազմվածքի տեր։ Կզակի վերա բուսած է երկայն մորուք, որ միավորվում է նորա ընչանցքի և թուշերի մորուքի հետ։ Հոնքերը թանձր որպես և գլխի մազը, սաստիկ սև և առանց գանգուրների։ Երեսի մյուս մասերը, որպես և բոլոր մարմինը, բացի արմունկներից, ձեռքի ափերից և ոտքի գարշապարից, պատած է կարճ մազերով։ Կուրծքը սաստիկ կերպարանագործված և լիքը։ Քթի պնչերը տափակաձև և քարշված, այնպես որ առիթ են տալիս եզրակացնելու, թե աճառ չկար նոցա մեջ։ Բերանը մեծ, շրթունքը դեպի դուրս դարձված։ Ներքին ծնոտի վերա կան ատամները ամբողջապես, իսկ վերին ծնոտի ատամներում երևում են պակասությունք։ Դեմքի գծագրությունը չունի նեգրի բնավորություն, բավական փոքր է երեսի անկյունը։ Ձայնը կանացի է, մանավանդ բարձր ոճերը։ Թեև անկիրթ է նա, այնուամենայնիվ ունի լավ խելք և հասկացողություն։ Այս աղջիկը, որին շատերի հետ և մենք ականատես եղանք, ավելի նմանություն ունի կապկի քան թե մարդու, և նայելով զանազան բնագետների և եվրոպական օրագրերի և լրագրերի խոսքերին, դեռևս մի հատ է ամբողջ երկրագունդի վերա։ Անտարակույս մեր ընթերցողներից ոմանք տեսած կլինեն նորան, մինչդեռ գտանվում էր նա 1858 թվականին Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում։ Այս աղջկա ծագումը ծածկած է անհայտության վարագույրի տակ։ Չէ կարելի դրականապես ասել, թե նա պատկանում է արմատակերների մի ցեղին․ պատճառ, ունի շատ որակությունք, որով բաժանվում էր նոցանից։ Չկամինք այստեղ երկարաբանել մեջ բերելով այդ զանազանության ապացույցները, չկամինք նույնպես հիշեք այն բոլոր խոսք ու զրույցը այս աղջկա մասին, այլ միայն դնում ենք այստեղ այն, ինչ որ մեծ մասով ընդունելի է եղած և որ երևում է ավելի ստույգ։ 1830 թվականին, արմատակերների ցեղից մի քանի կանայք Կոպալից, գնացին սարի տակ լճի մեջ լվացվելու։ Յուրյանց տեղը վերադառնալով նկատեցին, որ չկա յուրյանց մի ընկերը։ Շատ որոնեցին, շատ հարց ու խնդիրք արեցին, բայց բոլորը յուր եղավ, և ամենեքին հավանեցան կարծել, որ խեղդված լինի ջրում։ Վեց տարի հետո այս անցքից մի հովիվ յուր ոչխարները սարերում արածեցնելու ժամանակ, մի քարայրի միջից լսեց մի ձայն, որ համարեց մեկսիկացու ձայն։ Նա սկսեց որոնել ձայն տվողը և գտավ․ նա էր կորուսած հնդկական աղջիկը։ Սա պատմեց, թե լվացվելուց հետո, մոլորվելով սարերի մեջ, ընկել էր արմատակերների մի այլ ցեղի ձեոք, որ այսքան ժամանակ
- ↑ արգելել էր նորան վարվելով բռնակալի պես։ Բայց տեղը, ուր գտել էր հովիվը այդ կնոջը, քանի հարյուր մղոնով հեռի էր մարդկային բնակութենից և գտանվում էր այնպիսի կողմում, ուր լիք էին կապիկներ և արջեր։ Այդ միջոցին կերակրում էր նա մի երկու տարեկան աղջիկ, որին շատ սիրում Էր, թեև հավատացնում էր, թե ինքը չէ նորա մայրը, այլ գտանելով նորան անհոգ և անխնամ, դարման էր տանում։ Այդ աղջիկը անվանեցին Հուլիա Պոստրանա, և յուր մայրացուի մահից հետո գրեցին նորան Ուլլոայի գավառապետի գերդաստանի մեջ, որպես աղախին։ Այստեղ մնաց Հուլիան մինչև 1854 թ. ապրիլը և հետո գնաց դեպի Միացյալ Նահանգները։ Այդ օրից սկսեց նա երևել Միացյալ Նահանգների մեծ քաղաքների մեջ և ամենայն տեղ գրգռեց բժիշկների և բնագետների հետաքրքրությունը: Երբ որ Ամերիկայում բավական տեղ երևել էր, ապա եկավ Եվրոպա, համարյա թե յուր վերա դարձուց բոլոր մայրաքաղաքացիների ուշադրությունը։ Մոտ իբր վեց, յոթն ամիս մնաց Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում. հետո ճանապարհորդեց դեպի Գերմանիա։ Նորերումս ռուս օրագրերր հրատարակեցին նորա վերադարձը դեպի Պետերբուրգ, ուր երևում է բաղմությանր մի Ալբինոս կնոջ և մի 30 բթաչափ գաճաճի հետ։
- ↑ (Լատ.) Գագաթ կատարելության: (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ.):
- ↑ (Լատ.) Մեծ աշխատություն: (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ.)
- ↑ (Լատ.) Մեծ՝ կախարդության մեջ, ավելի մեծ՝ փիլիսոփայության մեջ, ամենամեծ՝ աստվածաբանության մեջ։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ.)։
- ↑ (Լատ.) Ալքիմիայի մասին։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ.)։
- ↑ (Լատ.) Ամենաբուժ դեզ։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։
- ↑ Քաղաքական, բանասիրական և առևտրական լրագիր, որ հրատարակվում էր Թիֆլիսում 1858—1862 թթ. Ստեփաննոս. քհն, Մանղինյանցի, իսկ այնուհետևէ մինչև 1886 թ. Պետրոս Սիմեոնյանցի խմբագրությամբ։ Մանդինյանցի «Մեղուն» ուներ կղերա-պահպանոզական ուղղություն և թշնամի էր «Հյասիսափայլին»։
- ↑ Թուրքական ոսկեդրամ, որ պարունակում է չորս լիրա. բառացի նշանակում է՝ չորսը մեկնոց:
- ↑ Օթյաց սուրբ նշան անվանվում է այն խաչ քարը, որ ինչպես պատմվում՝ Այսմավուրքի մեջ, Թադեոս և Բարթողիմեոս աոաքյալքը միմյանց հանդիպելով Պարսկաստանի և Հայաստանի սահմանների մոտ և մի տեղ օթելով գիշերը առավոտուն օծել են այն քարը որպես հիշատակ յուրյանց միմյանց հանդիպելուն. այս պատճառով ևս ասվում է Օթյաց սուրբ նշան: Մի բերանացի ավանդություն, որ հասել է ինձ ծերունի մարդերից, ասում է թե Նոր-նախիջևան քաղաքի մոտ գտնված սուրբ խաչի անունով վանքը շինած է այդ սուրբ նշանի անունով, և թե այն խաչի նշան ունեցող քարը, որ դրած է վանքի ձախակողմյան պատի մեջ, ուր կա և Թադթեոս Առաքելու պատկերը, է այն Օթյաց սուրբ նշանը: Բայց այս մի ավանդություն է. գրավոր հիշատակարան գտանելու համար այդ մասին իմ բոոր հարցասիրությունս զուր է անցած մինչև այժմ: (Ծ. Հ.)։
- ↑ Ցավելով մտաբերում եմ այստեղ մի քանի քահանայք, որ ժողովրդի հետ կռիվ ու վեճ էին բանում կողոպուտ պահանջելով, թե արժան է որ այս հանգուցելու այս ինչ և այն ինչ հանդերձները ևս տային նոցա։ Զզվելի՜ իրավունք: (Ծ. Հ.):
- ↑ 1847 թ. Նոր-Նախիջևանում տարածվեց խոլերա: Հիվանդանում է նաև պատանի Նալբանդյանը և մեծ դժվարությամբ առողջանում։
- ↑ (Լաա.) Գինեքարի փսխեցուցիչ, ործկադեղ (1945 թ. Երկերի ժողով. խմբ.)։
- ↑ Նկատի է ունեցել Սարդիս Ջալալյանին և Գարրիել Այվազովսկուն:
- ↑ Այս երգը առաջին անգամ երևեցավ Կալկաթայի Ազգասեր անունով օրագրի մեջ, որ հրատարակում էր հավիտենական հիշատակի արժանավոր Մեորոպ Դավթյան թազիադյանց ուսումնական ազգասերը։ Այս երգը թե յուր բովանդակության, թե յուր բանաստեղծական վառվռուն հորինվածքի և թե հայոց ներկա վիճակի ճշգրիտ պատկերը հանդիսացնելու և դորա բարվոքելու համար հարկավոր եղած հնարները խնդրելու մասին, արժանի է ազգի մասնավոր ուշադրությանը։ Եթե հնար ունենայի ես, ամենասուրբ պարտականության կդնեի ամեն մի հայի վերա անգրր ուսանել այս երգը։ Մինչև այսօր իմ կյանքի մեջ չեմ տեսած կամ լսած մի այսպիսի երգ. ահա բուն ազգային երգ։ Խե՜ղճ Թաղիադյանց. խաղաղությո՜ւն քո հոգուն, չարչարվեցար, չարչարվեցար ազգի լուսավորության համար, բայց չհաշոզեցավ քեղ, որպես ե շատերին, տեսանել քո մարգարեական ազդու քարոզության պտղաբերությունը մեր ազդի մեջ։ «Արշալույս Արարատյան» Ջմյուռնիո պատվական և անդրանիկ օրագրի 1858 թվականի հոկաեմր. 31, ուրբաթ, 583 համարի մի հոդվածը արժանահիշատակ Թազիագյանցի
- ↑
մասին, արժան եմ համարում դուրս գրել այստեղ բառ առ բառ, իմ ծանոթարանությամր հանդերձ։
«Առ յարգոյ հրատարակիչ Արջալուսոյ Արարատեան
Յարգոյ պարո՜ն»
Տխրությամբ ծանուցնեմ, որ Մեսրոպ Դավիթ Թաղիադեան, վաղածանօթն յարգութեանդ գրաւեայ ի թանգագին կենաց իւրող ի 10 Յունիսի այսր ամի ի Շիրազ քաղաքի. յորոյ վերայ ի ներքոյ գրեալս սակաւատող բանսն խնդրեմ, շնորհ արարեալ հաճեսջիք հրատարակել միջոցաւ պատուական օրագրի ձերում, որով և շնորհապարտ կացացանեյ զձեր խոնարհ ծառայ ԹադԷոս Խ. Աւետամեան։ Կաչկաթա, 21 օգոստոսի, 1858»:Ահա հոդվածը, որ ուղարկում է պարոնը։
«Չէ մեր նպատակ գրել զվարս ազգասէր հեղինակիս, մանաւանդ չի չունիմք զրաւական նիւթս առ նոյն ձեռնարկ, այլ սակաւուք միայն յայտնել կամիմք ղմասն գործոց նորա, որք եղեն մեզ ծանօթ։
Մեսրովր Դաւիթ Թաղիադեան ծնեալ էր ի Կարբի, որ յԵրևան և սնեալ ի սուրբ աթոռն էջմիածնի, առ ժամանակաւ Սրբազնասուրբ Կաթողիկոսին Եփրեմայ, ուր և ձեռնադրեցաւ սարկաւագ։ Իբրե յամի 1823, եկն ի Հնդիկս յերիտասարդութեան հասակի և միջնորդութեամբ Տեաոն Աբրահամու ծայրագոյն նուիրակին Երուսաղէմի, հմուտ ի Համալսարանն եպիսկոպոսական ուսանել զանգղիերէն, ուր թարգմանեաց ի մեր լեզու և ի լոյս ընծայեաց զհուգօ Գրովտիոսի ճշմարտութիւն քրիստոսական հասատոյ զգործ ընտիր։ Ցեա սակալուց ելևալ տնտի եկաց երրորդ վարժապետ ի մարդասիրական ճեմարանի մերում։
Ապա գնացեալ ի Զուղայ կարգեցաւ գլխաւոր վարժապետ դպրոցի որ անդ․զամս յոլովս։ Անտի ջոգաւ ի կողմունս Տաճկաստանի և կացեալ առ ժամանակ մի ի Կոստանդնուպօլիս, շրջի վտարանդի ընդ Հայս և Պարսս և վերադառնայ միւսանգամ ի Հնդիկս»։
- ↑ Ֆրանսիական կոմպոզիտոր Դանիել Օրերի (1782—1871) օպերան։
- ↑ Խոսքը վերաբերում է Բաղդասար դպրի «Տաղարան փոքրիկ» խորագրով գրքին, որը լույս է տեսել Կ. Պոլսում։
- ↑ Զարմանալի բան է. ալս մարդու (Թաղիադյանցի) և Արովյանի կյանքը շատ նմանություն ունին միմյանց։ Երկուքը ևս դուրս գալով էջմիածնից գնում են օտար և հեռավոր աշխարհներ և ուսանելով իսկույն վերադառնում են էջմիածին․ ինչո՞ւ համար, մի դպրոց հիմնարկելու, ստացած լույսը ազգի մեջ տարածելու համար։ Արովյանը կատարեց երկրորդ անօգուտ փորձը, որի առաջինը կատարել էր Թաղիադյանցը։ Սա վերադարձավ էջմիածին Հովհաննես կաթողիկոսի ժամանակին (1835—1840) և աղաչելով պաղատելով, սորան միջնորդ և միասին բարեխոս բռնելով կարողացավ որպես գլխավոր ուսուցիչ մտանել էջմիածնի դպրոցը։ Բայց ի՜նչ ուսուցչություն, ի՜նչ եղավ այս եռանդոտ ջանքի հետեվանքը։ Կարճ միջոցում ստացավ նա, ինչպես սովորական է հայերի մեջ, մի ահագին բազմություն թշնամիների, որոնցից դլխավորքը էին Սյունհոդոսի պրոկուրոր Ղորղանյանցը և ատենադպիր Քարտաշյանցր։ Ի՞նչ զրպարտությունը, ի՜նչ հալածանք բարձրացավ այնուհետև խեղճ Թ սղիադյանցի վերա։ Ցուրտ սենեկի մեջ փայտ չէր ստանում վառելու, ահա մինչև այս վիճակին հասավ նորա թշվառությունը։ Ոչ ով տաք սրտով արժան չէր համարում նայել դպրոցի և հետևաբար նորա գլխավոր վարժապետի կամ կառավարչի վերա։ Հովհաննես կաթողիկոսի իշխանությունը հասած էր վերջին աստիճանի թուլության։ Ութեքյանց (այսպես անվանում էին էջմիածնումը այն ութն աբեղաներին, որ ապստամբվեւ էին կաթողիկոսից և բողոք էին գրել դեպի ռուսաց տերությունը) վճռական
- ↑ գործակատարությունը շվարեցուցել էր Հովհաննես կաթողիկոսը, և ամենամերձ եպիսկոպոսը, որը դեռևս բարերարված էին կաթողիկոսից, հարազատ չէին սորան, թեպետև առ երեսս բարեկամ և գործակից։ Քարտաշյանցը սկսել էր մի երկար ու ձիգ կռիվ Ներսես առաջնորդի հետ, Լուսավորչական և Գրիգարյան, Սյունհոդոս և Սինօդ բառերի մասին։ Ներսես արքեպիսկոպոսը գրում էր ի Գրիգորյան Հայոց Սինօդնք Քարտաշյանցը պահանջում էր որ գրե ի Լուսավորչական Հայոց Սյունհոդոռն։ Սոցանից ջոկ ուրիշ այլ բաների մասին, մինչև որ բողոքել դեպի մինիստր Բլուդովը։ Ներսես սրբազանի պատասխանը այս բողոքի ընդդեմ հասավ Բլուդովի հաջորդի կոմս Պերովսկու ձեռքը։ Շատ չանցավ սորա վերայով, ներսեսը կաթողիկոսացավ, և Քարտաշյանցը իսկույն դուրս եկավ սյունհոգոսի ծառայութենից։ Ինչևիցե։ Ահա այսպիսի մի ժամանակում կացավ Թաղիադյանցը էջմիածին։ Վերջապես տեսանելով, որ ոչինչ հնար չկար մնալու, ստիպվեցավ վերստին դուրս գնալ Աթոռից։
Մի փոքրիկ անցք, որ պատահում է սույն այս միջոցում, ավելի ճշգրիտ պատկեր է տալիս Թաղիադյանցի վառ աշխույժի մասին։
Վերջին անգամ գնում է Հովհաննես կաթողիկոսի մոտ Գրաշարական ողջույն
տալու Վեհարանում գտնվում են եղած, հին ժամանակներից կաթողիկոսին ընծա ուղարկված ճախարակյա մարմարիոնյա թքամաններ։ Սոցանից մի փոքրը և գեղեցիկը, կաթողիկոսի սարկավագը շինել է թանաքաման։ Թաղիադյանցը տեսանելով այս փոխարկությունը թքամանի դեպի թանաքաման, անպատրաստից ասում է հետևյալ ոտանավորը․
Երբ թքաման, թանաքաման
Դարձեալ ետես այս Վեհարան,
Ջի՜նյ այլ քեզ յոյս ասա էն մնալ
Մեսրոպ Դաւթեան Թաղիադեան։ - ↑ Ցամի 1345, յամսեանն օգոստոսի օժանդակութեամբ Արարատեան ընկերութեան սկսալ հրատարակել գագասէր լրագիր. սակայն գրաւումն ի կենաց միոյ և ձախորդութիձք միւսոց ընկէրացն քակտեցին զընկերութիւնն վաղվաղակի։ Բայց եռանդ հանգուցելոյս ոչ չիջաւ. այլ շարունակեաց զապագրութիւն Լրագրին մինչ ցմէջ 1852 ամի։ Թէ որքան վառ էր եռանդ նորա յայսպիսի գործ, և որքան ժիր յաշխատութեան, գործք իւր ինքնին յայտնեսցեն քաջ։ Զի ի միջոցի եօթն ամաց սակաւուց բաց ի տպագրութենէ Ազգասէր լրագրին ե ի կառավարութենէ առանձին դպրոցի իւրոյ, ի լոյս ընծայեաց և զյետագայ գրեանս յօրինեալս յիւրմկ։ Այբբենարան, դաստիարակութիւն օրորգաց — ճառ, Ճանապարհորդութիւն ի Հայս, Պատմութիւն Պարսից, Սօս և Սօնդիպի, բանաստեղծութիւն չափեալ, Վարոենիկ — ստեղծագործութիւն արձակ, և քերականութիւն համառօս»։ «Եւ թարգմանեալ։ Առակի պարսից, Առաջնորդ մանկաց և ՎարդգԷս։ Թողեալ զապագրութիւն այլոց վեշտասան մատենից, որք ընդ վերակացութեամբ իւրով տպագրեցան, ունի և զայլ գործս թարգմանեալս և ի լոյս ընծայեալս աստ, նախ ցան զկազմիլ Ընկերութեան Արարատեան․ արք են վերոյիշեալ Գրովտիոսն, Դիցաբանութիւն, Պաղեստին — Ռ. Հիբերայ — չափեալ, և Պատմութիւն հին Հնդկաստանի։ ՈւնԷր և զայլ գործս բանաստեղծականս ե զօրագիր մնացեալ ճանապարհորդութեան իւրոյ, զորս ոչ ժամանեալ ի լոյս ընծայել, տարաւ ընդ իւր, և որբ հասցե՞ն արդեօք ՝ի Ջուղայ ընդ այլոց մատենիցն, թէ ի Շիրազ անդ անհետ եգիցին, չկարեմք. ամենևին գուշակել։ Մերձ ի վախճան 1857 ամի, հիւանդագին և տկար ել աստի վերադառնալ ի Ջուդայ և զմնացեալ աւուրս իւր նաիրել դաստիարակութեան մանկանը ազգիս, և հասեալ ի Շիրազ գրաւի անդ յազգօգուտ կենաց խրոց ի 10 Ցունիսի այսր ամի ի հասակի իբրև 56 ամաց. կտակելով դհազարաւոր մատեանս, պաըկանեալս թէ՜ ինքեան և թէ՜
- ↑ տեան Ընկերութեան, Սրբազան առաջնորդին Սրբոյ Ամենափրկչի Վանաց, որ ի Ջուղալ, ուր և հասեալ իսկ են, և զայլ ստացուածս իր ընտանեաց խրոց, որք բնակին յԵրեան քաղաքի։
ԵթԷ ջարդի լինէր գրագիտութիուն և ի միջի մերում հարխր մասամբ չափ Ետոպացուց, աշխատութիունք սորա յսյժ ուելի լինէին քան որք եղենն, զի վկայեալ եմք բազմիցս, բնական աջխոյժ եոանգեան նորա, որ նստեալ չնոյր զէջս բազումս խիսա դիուրութեամբ ե ընտիռ հայկաբանութեամբ ի միջոցի սակա ժամուց առանց ջնջեիք գոգցես և զրառ մի։
Շարժեալ ի տխրութենէ սրտիս, զյետագայ Ողբերգն նուիբեմ վսեմ հոգույն այնմիկ, որ յուսամ երկնային պսակին արժանի եղեալ, սակս յարգելոյն զտաղանդն ալանգեաւ ինքեան, յօգուտ և ի փառս եղբարց խրոց։
Եւ դու Մեսրովբ, անդի՜ն Մեսրովբ,
Եւ դու այդպէս վաղ հանդեար.
Ի վշտալից աշխարհէս մեր
Յերանաւէտն ճեպեցար։
Վաստակեցավ, այո՛, մարմինդ,
Այլ ոչ հոգիդ, ես գիտեմ.
Անմահ հոգիդ, միշտ աննկուն,
Միշտ վառվռուն, միշտ վսեմ։
Ափսո՜ս Մեսրովբ - իմ պէս բազումք
Ափսոսասցին այսուհետ
Որոնց հոգի ազգիս փաոաց
Նախանձաւոր իցէ եթ։
Մեռի՛ր, յետսյ սիրեմ զքեզ
Այլք ասասցեն, այլ ոչ ես.
Ես սիրեցի զքեզ կանխաւ,
Ազգասիրաւդ վկայես։
Ոչ ափսոսամ վասն քո ինչ,
Զի դու զերծար ի ցաւոց.
Զարդիւնաշատ աւուրս քո
Ազդին ի սպաս զոհելով։
Որքան կացցէ լեզու Հայոց,
Որքան կացցէ և մեր դիր - ↑
Պայծառ անուն իմ Մեսրովրիդ
Անմահասցի անխտիր։
Այլ ափսոսամ վասն ազգիս.
Որ քեզ պէս մարդ արդ կորոյս.
Որոյ նման հազուադիւտ է,
Հայիմ յար կողմ և ի կոյս։
Զի բանաստեղծ, ի բնութենէ
Կար է միայն ծնանել.
Տաշեալ կոկեալն արհեստիւ
Միանգամայն յայտնեցար,
Թեև անձուկ էր ասպարէղդ,
Սակայն ոչինչ վերջացար։
Աշխարհանազ Սօս Սօնդիպի
եվ ազգասէր լրագիր,
Բաւական են ի հաստատել,
Զոր ասացի, լիալիր։
Ոչ է ինձ հարկ թուել զամեն
Զդործ մատանցդ ճարտար,
ժամանակաւ, զկնի իմ
Վկայեսցէ և աշխարհ։
Բայց ե՜կ Մեսրովբ, ե՜կ ինձ
Հիմ առ օտարս ետուր Ուր
Ուր Հայաստան քո հայրենիք
Ցողբալս զքեզ լամ և գիմ աղդ,
Վտարանդի ցան ու ցիր.
Ընդ ամենայն ոլորտս երկրի
Քան դեսրայէլ տարագիր.
Իմ րնտանեացս պատմութիւն
Կարծեմ ուղիղ օրինակ
է իմ ազդիս, որք յայսքան դարս
Չարչարին տար օրինակ․․․» և այլն
և այլն։
Այս վերջին պարբերությանը համարյա թե նույն խոսքերն են, որ Եվժեն Սյոլ ֆրանսիական հեղինակի «Թափաոակստճ հրեայի» մեջ խոսում է ինքը թափառական հրեա։Սորանից հետո շարունակված քանի մի այլ պարբերությունք հարակցություն չու֊ նենաչով խաղիադյանցի հետ, հարկավոր չհամարեցի դուրս գրել։
Առհասարակ, թո՞ղ հաճի պարոն Ավետումյանը ընդունել իմ առ ի սրտե անկեղծ
- ↑ շնորհակալությանը այս հոդվածի մասին, որով կամեցել է պատվել մինը քանքարավոր հեղինակի հիշատակը։ Շնորհակալություն և Արշալույս պատվական օրագրին, որ յուր թերթերի վերա հասուց մեզ այս, թեև տխուր, բայց սրտերիս խիստ մոտ ծանոթությունքը: Աղաչում եմ Արշալույսը, միջնորդ լինել իմ և պարոն Ավետումյանի մեջ, և իմ շնորհակալությունը հայտնել նորան նույնպես Արշալույսի միջնորդությամբ։ Խորհուրդս այն է, որ հարգելի պարոնը մխիթարվի, լսելով, որ յուր ողբացած Թաղիաղյանցի հիշատակը հարգելի է մեզ բոլորիս և թե նորա գեղեցիկ հոդվածը զուր չէ գրված հայերի համար: Աղաչում եմ և Ջուղայու Սուրբ Ամենափրկիչ անունով վանքի սրբազան առաջնորդը աշխատություն հանձն առնուլ հոգաբարձու լինել, որ Թաղիադյանցի գրչագիր մնացած աշխատությունքը պահպանվին կորստի և ժամանակի երեսից: Ցավելի բան, հայերի անգրասիրության մեղքից հառաջացած մի դառն հետևանքը որ մեր հեղինակներից (հին և նոր) շատերի աշխատությունը ծնանելով, այլ դեռևս հրապարակի լույսը չտեսած, դատապարտվում են դեպ ի մահ - դատապարտվում են որ վանական խցերի անկյուններում թաղվին փոշիների տակ և որդնակեր ու ցեցակեր ոչնչանան։ (Ծ. Հ. ) Մի օրհնավոր հայոց երգարան, առաջին անգամ ապվեցավ Պետերբուրգ պ. Գամառ-Քաթիպայի աշխատությամբ։ Շատ տաղերի նոտերը ևս տպած են քամակում: Շնորհակալություն, պ. Գամառ-Քաթիպային. գուցե այսուհետև հայերի ուրախությունը կամ տրտմությունը հայտնող երգերը լինին ազգի սրտի և հոգու բղխվածք, և դադարին Քյոռ-օղլուի Այվազի տաղերը երգելուց։ Թեպետև պիտի ասել, որ մեր երգերը ես մի երևելի բան չեն, բայց ինչ պիտո է առնել, առ ժամս չեղածից լավ են, և կարող են գործ դրվիլ, մինչև որ դուրս գան օրինավոր ազգային բանաստեղծք:(Ծ. Հ.): ։ Մի մարդ, այսօր առավոտ, ձեր քամակից ներս մտավ մեր
- ↑ (Լաթ․) Կրկնողությունը մայրն է ուսման։
- ↑ Ես մինչև այժմ չեմ հասկանամ, թե Թաղիադյանցը ի՜նչ խորհուրդով գործածական լեզու շինեց յուր մատենագրության հանդիսում հին և մեռած լեզուն։ Ազգասեր օրագիրը ևս հրատարակվում էր այդ լեզվով: Դժվար է հասկանալ այսպիսի անբնական գործը, մանավանդ Թաղիադյանցի կողմից, որ եվրոպական կրթություն ստացած լինելով և այն մի գործական ազգից, ինչպես անգլիացիք են, չէ մտածել, թե խոսելու կամ գրելու խորհուրդը այն է, որ Ժողովուրդը կարդա և բան հասկանա։ Ինձ շատ ծանր է թվել Թաղիադյանցը այն հայերի կարգում, որ մտածում էին մեռյալը գործիք շինել, ժողովրդի մեջ կյանք ներս բերելու համար։
- ↑ Ներկայումս փոքր ի շատե զգացել են հայք կանանց սեռի դաստիարակության կարոտությունը, և այս ու այնտեղ սկսել են երևել մասնավոր դպրոցներ օրիորդների համար։ Բայց որովհետև մի անկարգ ազգի ամենայն բանը անկարգ կլինի, վասն որա և հայերը ևս չեն կամեցել դուրս մնալ այս կատեգորիայից։ Դպրոց պահողքը առհասարակ օտարազգիք են և հայ աղջիկները օտարի լեզվով պիտի լուսավորվին, որովհետև հայոց լեզուն հոտած է: Դատապարտելի՜ ձգտողություն և անխել գործ։ Լսեցեք, սիրական Հայեր, սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտար լեզվով, այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից, նոքա օտարի լեզվով դաստիարակս:
- ↑ 1 Ի՛նչ կա հայերի դպրության մեջ, որ օտարազգին ցանկանա հայոց լեզուն ուսաներ Մի չար բախտով հայկական մատենագրությունը, այս րոպեիս, չէ կարող հայերին ևս ծառայել, որպես կամուրջ լուսավորության, թեև հայերը չկամին այս բանի վերա մտածել, չկամին վաստակել մի պարծանք, հայկական խոպան և անշեն անապատը մշակելով — հայկական դպրության մեջ ուղ և ծուծ դնելով, որ ազդի գավակը կարողանար յուր իմացական քաղցր կշտացնել յար հատուկ ազգային հացով։ (Ծ․Հ․)
- ↑ Կարելի էր հարցանել, մի՛թե հանքերը կամ եգիպտական հազարամյա մումիայքը ապրում են. սորան կարելի է պատասխանել, թե անգործաբանավոր էակների կյանքը երևում է նոցա անձնապահության մեջ։ Որքան ժամանակ կա նոցա մեջ արտաքին ներգործող ուժերի դիմացող զորություն, որով պահպանվում էր այդ հանքերի կամ մումիաների կերպարանքը, այնքան ժամանակ ես ապրում են նոքա։ (Ծ. Հ․)։
- ↑ 1 Բարի հիշատակի արժանավոր Աբովյանի Վերք Հայաստանի անունով գործը - ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ինձ մինչև այժմ չէր հաջողվել մի քանի բառ խոսել այդ աշխատության մասին։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկա վիճակը, ազգի հասկացողությունը։ Այստեղ, որպես մի կախարդական հայելու մեջ ցույց է տալիս բանաստեղծը հայոց ազգի ընտանեկան կյանքի անշուք և անմխիթար պատկերները, այնտեղ տեսանում ենք գյուղերի տանուտյարքը, ծանոթանում ենք նոցա հասկացողության հետ։ Բարեխիղճ բանաստեղծը հանդիպեցնում է մեզ հոգևոր մարգերի, խոսեցնում է նոցա յուրյանց հասկացողության պես այս և այն բանի մասին, պատկերացնում է մեր առաջև նոցա ունկնդիրների հասկացողության վիճակը, սահմանում է այն տխուր հարաբերությունը, որ կար նոցա մեջ։ Մեք տեսանում ենք այդ Ապոլոնյան հայելու մեջ հայկական կյանքի մեռած պատկերը, տեսանում ենք, թե, ինչպես այդ մեռելային դաշտի զանազան կետերում խլրտվում է առաքինությունը և հովվական կամ նահապետական ժամանակների հասկացողությամբ ընդդեմ է զինվորվում այս կամ այն անիրավության, թե ինչպես հալածվում է այս առաքինությունը և պատճառ է լինում բյուր կաթիլներով արտասուքի։ Նա ցույց է տալիս Աղասու ընկերներով, թե ո՛չ բոլորովին սառել է հայկական արյունը Հայաստանի զավակների երակներում, ցույց է տայիս, թե մի հերոսի հրավեր, ազգի իրավունքների, կրոնի և ազատության անարգվելու վրեժը մի թշնամուց հանելու համար, դեռևս տեղ գտանում է ազգի երիտասարդների սրտի մեջ։ Ցույց է տալիս մեզ ազգի ընդհանուրի վհատյալ և հուսահատ գրութենից հառաջացած սառնությունը դեպի Աղասու ընկերքը, նոցա կիսասիրտ կանացի ցավակցությունը այս կտրիճներին, որով հասկացնում է Աբովյանը, թե Աղասու ընկերների հոգին ընդհանրական չէ բոլոր ազգին, թե այս ջերմարյուն տղամարդիկը շրջապատված էին սառնարյուն մարզերից, որոնց աչքում ամենայն բարոյական խնդիր կորուսել էր յուր արժանավորությունը, և որոնց միակ քաջությունը ամփոփվում էր այն բանի մեջ, որ կարող էին լալ, ողբալ և մորմոքվիլ, առանց որոնելու այդ գրութենից դուրս գալու հնարը։ Տեսանում ենք այն հայելու մեջ պարսիկների բարբարոս վարվեցողությունը մեր խեղճ ազդի հետ, մեր ազդի հարստահարված վիճակը, այստեղ ցույց է տալիս բանաստեղծը այն հարաբերությունը, որ մի անկիրթ ազդ կարող էր ունենալ դեպի մի բռնակալ իշխանություն։ Փարիզի «Արևմուտք» անունով հայկական օրագիրը, որ հրատարակվում է ներկա 1859 հունվարից, արգո Ստեփանոս Ոսկանյան գիտնական պարոնի ձեռքով, յուր 8 համարի մեջ առիթ ստանալով այս գրքի հայտնութենից խոսում է Աբովյանի վարքի վերա, իսկ 7 համարի մեջ հայտնում է յար կարծիքը «Վերք Հայաստանի» անունով գործի մասին։ Առհասարակ գիտուն հրատարակողը Արևմուտքի գովությամբ խոսում է Աբովյանի մասին և հասկացել է բոլորովին թե գրքի խորհուրդը և թե հեղինակի արժանավորությունը, բայց այդ աշխատության մասնավոր կողմերին վերաբերված մի քանի կարծիքների մեջ, չեմ կարող համաձայնիչ պ. Ոսկանյանի հետ։ Ես տարակույս չունիմ, որ ամենայն բարեմտությամբ կընդունե պարոնը իմ այս համառոտ նկատողությունքը։ Ասում է. «Անհնարի՜ն է այս գիրքը դատել եվրոպական կանոնով, վասնզի, ինչպես ըսինք, ռամիկներու համար և ռամկի ոճով գրված է այն, և իբրև գրական շենք մը շրնծայվիր մեր առջև»։
- ↑ Եթե Աբովյանի «Վերք Հայաստանին» ունի արժանավորություն, և եթե այդ արժանավորությունը կարելի է գնահատել, ապա ուրեմն միմիայն եվրոպական կանոնով, որ նայում է միշտ գործի խորհրդին և թե հեղինակը մինչև ո՜ր աստիճան կարողացել էր հասկանալ և լուծանել յուր առաջև գրած խնդիրը։ Եթե եվրոպական կանոնքը թողանք ու ասիական աչքով նայենք այդ գործի վերա, այն ժամանակ նա երևում է մեզ որպես մի առասպել (հեքիաթ)։ «Ռամկի համար և ռամկի ոճով գրված է այն»,— ասում է պարոնը, համաձայն չեմ. Բոլոր ազգի համար է գրված, այնտեղ կա ուսանելիք ոչ միայն շինականի համար, այլ քաղաքացու, այլ և հայոց կիսատ թերատ ուսումնականների համար ևս։ Հայոց ազգը կորուսած լինելով յուր քաղաքականությունը, անհետացած լինելով տոհմական ազնվականությանքը տուների, ռամիկը ևս չկա, որ կարող է լինել այնտեղ միայն, ուր կա ազնվություն. Ազնվությունը հարստության վերա չէ, և ոչ նաև ռամկությունը աղքատության վերա, այս րոպեիս մեր ազգի ամեն մի անդամք հավասար են յուրյանը մեջ։ Ազնվական և ռամիկ չշինելով մեր ազգի մեջ, չունինք և այդ կացութենների սեփական բարբառներ, հին և մեռած գրաբար լեզուն ազնվական չէ, և ոչ կենդանի ժողովրդականը ռամկական, ինչպես մի քանի վայր ի վերս մարդիկ ասում են, որոնց մեջ և պ. Դյուլորիե ֆրանսիացին, որ մեր ժողովրդական լեզուն և Առհասարակ կենդանի հայկական խոսքը անվանում է jargon։ Աբովյանի լեզվի համար կարելի է ասել այս միայն, որ շատ հաղթահարված է տեղական բարբառից, բայց այդ բանում Աբովյանցը ունեցել է յուր մասնավոր խորհուրդը։ Բայց այս պատճառով անիրավություն կլինի չընդունել այդ գրքի խորին արժանավորությունը,— որ է պատկերացնել ազգի կյանքը նույնիսկ ազգի առաջև։ Այո՛, Աբովյանցը յուր բանաստեղծությանը չէ տվել այնպիսի ընթացք կամ վերջ, որ սովորական է եվրոպական բանաստեղծների, չէ երևում նա որպես մի անհատ կազմած, այլ որպես մի հանդիսարան որոշ-որոշ պատկերների, բայց դրա առաջը առել է նա մի ընդհանուր անուն տայով յուր աշխատությանը — Վերք Հայաստանի։ Լեզվի և ոճի ճապաղությունը հետևանք չէ բանաստեղծի գերմանագիտությանը, այլ բուն ազդեցություն տեղական ժողովրդի կյանքին և միտք հայտնելու ձևերին։ Նույնանշան բառերի անհամ կրկնությունք տեսանում ենք, այո՛, բայց չմոռանանք, որ Աբովյանցի խորհուրդը է գրել այնպես, որ անկիրթ ժողովուրդը չկարծե թե գիրք է կարդում, այլ կարծե թե մի մարդ խոսում էր յուր հետ. ինչ անե Աբովյանցը եթե ասիացին չափազանց է ամենայն բանի մեջ։ Առհասարակ շնորհակալություն Արևմուտքին. շատ բարեխղճությամբ կատարել է յուր պարտականությունը և մեր արած ծանոթությունքը չեն պակասեցնում նորա հոդվածի արժանավորությունը։ (Ծ. Հ.)։
- ↑ Մ, Նալբանդյանը հետագայում, բանտից՝ Ղ․ Նալբանդյանին գրած նամակում միանգամայն դրական է արտահայտվում Սայաթ-նովայի երգերի մասին, նա գրում է. «Սայաթ-Նովան կարգին գիրք է, տպագրված Մասկվայում, 1853 կամ 1854 թվին» (տե՜ս «ԵԼԺ»-ի Դ. հատ., էջ 194)։
- ↑ Միքայել Նալբանդյանի կազմած «Քնար Հայկականում» այս բանաստեղծությունը զետեղված է իբրև թարգմանություն, կատարված Մ. Նալրանդյանի կողմից։
- ↑ Բանասիրական ամսագիր, որ հրատարակվում էր Մոսկվայում Մսեր Մագիստրոս Մսերյանցի և նրա որդի Զարմայր Մսերյանցի կողմից 1858—1862 թթ. ընքացքում։ Պահպանողական մի օրգան, որ առաջին իսկ օրից ծայրահեղ թշնամական գիրք բռնեց «Հյուսիսափայլի» հանդեպ։
- ↑ Մ. Նալբանդյանի բանաստեղծություններից է։
- ↑ Բեկզադեն. կերտված է նաև «Հիշատակարանում»։ Նա գիշատիչ բուրժուայի տիպ է․ Ղեկավարվելով «մարդը մարդուն գայլ» ցինիկ նշանաբանով, կատարում է խարդախություններ, խաբեբայություններ, ստորություններ և այլն։