Ընկերներ իմ սիրելի Վիրավոր ժամանակ (Մերկ ու փոքրիկ)

Վարդան Վարդազարյան

Հաճույքների զանգակներն են ղողանջում
***

Մերկ ու փոքրիկ, անօգնական աշխարհ եկար,
Հիմա ծեր ես, սպիտակած,
Էլի, նորից մանկան նման անօգնական:
Այս աշխարհից պիտի փոխվես, պիտի գնաս,
Այս ծեր կյանքի խորհուրդը մեծ ու լուռ բացելիս
Էլի ես դու մանկան նման անօգնական,
Շատ բան գուցե քեզ համար էլ
Մնաց անհաս, անքննելի առեղծված...