Մեր բանակը

Գուսան Շերամ

Մենք քաջարի զինվորներ ենք բանակի,
Թշնամու դեմ երբեք աչքեր չենք փակի.
Առաջ կերթանք մութ շավիղներ քանդելով,
Խավար հետքեր մեր շեն երկրից ջնջելով։

Կազմ ու պատրաստ, ընդմիշտ պատրաստ կանգնած ենք.
Նենգ թշնամյաց անվերջ պիտի հալածենք,
Մեր կյանքն ուրախ ու լիառատ մի սեղան,
Մեր զենքերից մեր թշնամիքը կդողան։

Կռվի ելնել մեզի համար դժվար չէ,
Երբ գործն արդար մեզ ասպարեզ կկանչե.
Վախկոտ զինվոր մեր շարքերումը չկան.
Մենք հզոր ենք, մենք աներկյուղ ու անմահ։

Արար աշխարհ վերջիվերջո անպայման,
Կարմիր գույնով պիտի ներկվի մեզ նման.
Մեր բանակը կռվում պարտվել չի կարող,
Ամեն անգամ միշտ եղել է նա հաղթող։

1924