Մեր թշնամին բերում է տանկեր…
* * *
Մեր թշնամին բերում է «տանկեր»,
Բերում է ցեղեր սևամորթ։
Կեռ դաշույններով գալիս են,
Մռայլ գնդերով գալիս են։
Թող գա՛ն.
Մեր կրակի դեմ` անզոր են,
Մեր դրոշի դեմ` կըխորտակվեն.
Մենք մութ աշխարհում` ջահ ենք,
Մենք տանջված երկրին` դրոշ,
Թող գա՛ն,
Թող գա՛ն,
Թող գա՛ն…