Աշխարհի ամենալավ շենը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Մեր ձեռքը՝ մեր թեւքում)

Վարդան Հակոբյան

Վկայություն

Ասում են՝ Պուղին նաեւ ժողովրդական բժշկի համբավ էր վայելում։ Մի օր էլ հարեւան բարբարոս երկրից, որի հետ հաճախ էր կռվի մեջ մտնում, նրա մոտ է գալիս մի արքայական բժիշկ ու այսպես դիմում Պուղուն.

-Էդ ո՞նց է, որ ամենաբարդ վերքերն էլ դու այնքան հեշտությամբ բուժում ես, իսկ ես մի ձեռքի ջարդվածքն անգամ բուժել չեմ կարողանում։ Չէ՞ որ երկուսս էլ նույն դեղերն ենք օգտագործում։

-Դա նրանից է, - ասում է Պուղին,- որ մեր ձեռքը մեր թեւքում է կոտրվում, ձեր ձեռքը՝ ուրիշի...

Հարեւան երկրից եկած բժիշկն ասաց՝ էլ մի խոսիր, ամեն ինչ հասկանալով, թողնում, հեռանում է պարտված։