Առաջին համբույրը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մեր ունեցածը)

Վարդան Հակոբյան

Ամենաամառ
***

Մեր ունեցածը մի Քիրս, մի Մռով,
Թողնում - գնո՞ւմ ես... Ես իմ հայացքը
շրջում եմ քեզնից հավիտյան խռով...
Ու չեմ էլ ասում,
թե՝ գնաս բարով,
ու չեմ էլ ասում,
թե՝ մնաս բարով...
Ես այստեղ մնամ՝ ծառ եմ դառնալու,
ես այստեղ մնամ՝ քար եմ դառնալու...
Քանի հայացքս շրջված է՝ գնա,
այլեւս ուժ չի մնացել իմ մեջ
հեռացողների հետքից նայելու...
Մատներս կամաց կծկվում են լուռ,
եւ մի բռունցքս դառնում է Քիրսը,
մյուս բռունցքս Մռովն է դառնում...
Իմ բռունցքներով
ծեծում եմ խղճի դռներն Աստծո...
Չբացես, ներիր, Աստված, ինձ ներիր,
չբացես՝ դուռը ջարդելու եմ ես...

Իմ ունեցածը՝ մի Քիրս, մի Մռով,
Իմ ունեցված ինձանից խռով...