Մընա՛ք բարով, արև, գարուն

Մընա՛ք բարով, արև, գարուն

Հովհաննես Հովհաննիսյան


* * *


Մընա՛ք բարով, արև, գարուն
Եվ խնկաբույր ծաղիկներ,
Կարկաչահոս վտակ սիրուն,
Կանաչազգեստ բլուրներ.

Մընա՛ք բարով, համբույր և սեր,
Դեմքով հրեշտակ կույս չքնաղ,
Վայելչության պայծառ ժամեր,
Քաղցըր ժպիտ, կյանք մատաղ...

Աղքատություն ես սիրեցի,
Խեղճի լացը, հառաչանք,
Ես քընարըս նվիրեցի
Վիշտ երգելու և տանջանք։


1887