Միայն քե՛զ․․․


Կես-գիշերի երկընքեն՝
Լըռությունով մը անբավ՝
Աատղե՛րն անգամ քե՜զ կ’երգեն․․․

Ու մենավոր թուփերեն՝
Լըռությունով մը անբավ՝
Վարդերը քե՜զ կը բուրեն...

Ու մինչ կ’երթամ հովին դեմ՝
Լըռությունով մը անբավ՝
Ես միայն քե՜զ կաղոթեմ...