Միշտ նույն հուշն է, հուշը նույնն

Միշտ նույն հուշն է, հուշը նույնն


Միշտ նույն հուշն է, հուշը նույն
Չքնա՜ղ, գերող և չըկա
Նրա թույնից անուշ թույն.

Տարիներից հեռակա,
Որպես բոցե մի դաշույն
Պարզվում, կիզում ինձ ագահ.

Կեղեքում է և գգվում
Խինդով քաղցըր մահու պես,
Եվ տխրությամբ մորմոքուն.

Ա՜խ, դեռ քանի գիշեր ես,
Քանի գիշեր-դար անքուն
Պիտի արբեմ սրտակեզ

Խենթացնող այս խնջույքում...