Եղեգան շուրթին դողում է օրը, -
Երազն աղջկա աչքով է սիրուն,
Բացվելիք ճամփան ձգվում է մտքում,
Երկնքի ափին կռունկ է տունը
Եվ չի մատնելու խրխինջը ձիու։
Մթան կրծքի տակ զարկում է առուն, -
Խոտի աղմուկում ծլում է պահը,
Լուսինը ճերմակ կրծքկալ է ընկած,
Ժամը բողբոջ է սլացքում ճյուղի,
Ծղրիդին պիտի դափնիներ տրվեն։
Քամին լուռ է դեռ իր ծուռ մտքի մեջ, -
Մի ձայն բախվում է ժայռին ու ընկնում,
Հողը կրծքի տակ խայտաց երկունքով,
Մի աստղիկ ցավից փակում է աչքը,
Ճամփան չտեսած երազ է տեսնում։
Հոգեսույզ մի ճիչ սահեց կապույտով, -
Վաղը արտերը առատ բերք կտան,
Հասկահանել են սրտերը սիրուց,
Նոր զինվորներ են ծնվում հին ցավից
Եվ ծուխն Արցախա բարձրանում է վեր։