Մի գերդաստանի պատմություն
ԿԱՐԾԻՔ

Աշխարհի եւ ՀՀ եզդիների առաջնորդ, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս, եզդիագիտության դոկտոր, պրոֆեսոր Ազիզ Թամոյան, «Եզդի ժողովրդի եղեռնագործությունն Օսմանյան Թուրքիայում 1915–1918թթ. Մի գերդաստանի պատմություն (Ե., 2005)»։

Եզդի ժողովուրդը լինելով աշխարհի ամեաեզակի ազգային կազմավորումներից մեկը, ցավոք, ցարդ չի արժանացել պատշաճ ուշադրության ինչպես արեւելագիտության, այնպես էլ առհասարակ հասարակագիտության շրջանակների կողմից։ Ի բացահայտյալ հեղինակի՝ «Մենք եզդի ենք» եւ «Եզդի ժողովրդի սխրանքը» պատմափաստագրական արժեքավոր աշխատությունների եւ տարբեր տարիներին լույս տեսած առանձին՝ հիմնականում այլ հեղինակների՝ սիրողական, հաճախ նույնիսկ հակագիտական հրապարակումների, եզդիների մասին որեւէ լուրջ աշխատանք դեռեւս չի հրատարակվել։

Ահա այս բացն է գալիս լրացնելու եզդի ժողովրդի մեծ զավակ, ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանի հերթական մենագրություն-աշխատությունը։ Այն հավաստի աղբյուր է եզդիների գաղթի, պատմության, մշակույթի, հայ-եզդիական բարեկամական հարաբերությունների մասին։

Գրքում զգալի տեղ է հատկացված նաեւ ազգագրական խնդիրներին, որոնք ինքնըստինքյան արդեն գրքի հաջողված լինելու գրավականն են։ Գաղտնիք չէ, որ եզդի ժողովրդի հոգեւոր եւ նյութական մշակույթի յուրաքանչյուր դրվագի ներկայացումը գիտական մեծ արժեք ունի։

Կարծում եմ, Ազիզ Թամոյանի «Եզդի ժողովրդի եղեռնագործությունն Օսմանյան Թուրքիայում 1915–1918թթ.» գիրքն արժանի է հրատարակման։

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ