ՄԻ ԴԺԲԱԽՏ ԵՐԵՎՈԻՅԹ

Խորհրդային իշխանության իրավակարգում յուրաքանչյուրս աշխատում ենք ձեռք֊ձեռքի տված, ընկ. Լենինի առաջադրած ցուցմունքներով անգրագիտությունը լիկվիդացիայի ենթարկել, որին պարտավոր է աջակցել յուրաքանչյուր խորհրդային ծառայող։

Սակայն գյուղերում նկատվում է սրա հակապատկերը։ Կան գյուղխորհրդի նախագահներ, որ փոխանակ առաջին հերթին ուղարկելու դպրոց իրենց երեխաներին և օրինակ ծառայելու գյուղացիության, ընդհակառակը, նրանք խուսափում են այդ օրինակը լինելուց, չուղարկելով երեխաներին դպրոց, պատճառաբանելով, թե` հնարավորություն չունեմ։ Ես կարծում եմ, որ այս արդարանալու միջոց չէ։

Եթե խորհուրդի նախագահները չուղարկեն իրենց երեխաներին դպրոց, հետևապես գյուղացիներից շատ-շատերը չեն ուղարկի։ Ինչո՞ւ, պարզ է, որ աշխատավորությունը հետևում է նրանց, իսկ եթե դրանք չեն կարող այդ օրինակը լինել, արժանի էլ չեն խորհրդային ծառայող լինել, նույնիսկ ազատ քաղաքացի լինելու էլ են անարժան։ Կան նաև այնպիսիներր, որ երկու երեխայից մեկն է ուղարկում, կարծես թե մեկը հարազատ է, իսկ մյուսը՝ խորթ։

Այդպիսիները թո՛ղ շտապեն ուղղելու իրենց սխալ քայլը: