Մի դպիք
Մի դեպք
Գիտե՞ք որքան թախիծ կա
Հոգիին խորն այդ տղուն.
Մի՛ դպիք, թող քըրքջա՛․
Խենթին քըրրիջն է բեղուն...
Հոգիին խորն այդ տղուն
Իջեր եմ ես ու տեսեր
Երա՛զ մը ծեր, նվաղուն,
Եվ անկյուն մը՝ փլած սեր...
Ահ, մի՛ դպիք այդ տղուն.
Խենթը մինակ կը թողուն...