Մի երգիր չքնաղ
Մի երգիր չքնաղ
Մի երգի՛ր, չքնաղ, իմ ներկայութեամբ
Դու տխրազդեցիկ Վըրաստանի երգ.
Յիշեցնում է միշտ նա ինձ դառնութեամբ
Եւ մի ուրիշ կեանք և հեռո՜ւ եզերք։
Յիշեցնում է նա, աւա՜ղ, լի յոյզով,
Քո անագարոյն, խիստ եղանակներ.
Ե՛ւ դաշտ ե՛ւ գիշեր և լուսնի լուսով
Հեռաւո՜ր, թշւառ կուսի դիմագծեր...
Այն օրհասական ըստւերն աննըման
Մոռանում եմ ես, երբ քեզ եմ տեսնում,
Բայց երգում ես դու — և իմ յանդիման
Նորից եմ նըրան ինձ պատկերացնում։
Մի երգիչ, չքնաղ, իմ ներկայութեամբ
Դու տխրազդեցիկ Վըրաստանի երգ.
Յիշեցնում է միշտ նա ինձ դառնութեամբ
Ե՛ւ մի ուրիշ կեանք և հեռո՜ւ եզերք։