ՄԻ ՀՈՐ ՈՒ ՄՈՐԻՑ


Մի քիչ խնդություն,
Մի քիչ տխրություն,
Կարոտներ թաքուն,
Խոհե՜ր, երազնե՜ր,
Գիշերնե՛ր անքուն,
երգերի կարկաչ
Ու նոր սիրո կանչ.-
Ահա օրը իմ...
Եվ այնքան է նա,
Այսօր նման ինձ,
Ասես ծնվել ենք
Մի հորից - մորից։