***

Մի մեղսատանջ կյանք եմ ապրում
Ինձ իսկ անհայտ ամեն օրով,
Ինձ իսկ անհայտ լինելիքով,
Ինձ իսկ անհայտ վերջալույսով...
Մի մեղսատանջ կյանք եմ ապրում
Հեռու կամ մոտ ահասարսուռ
Մոռացության վերջաբանով...
Մի մեղսատանջ կյանք եմ ապրում: