Ցանկություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մի տղայի աչք իր վրա)

Վարդան Հակոբյան

Նատյուրմորտ՝ կարոտներով
***

Մի տղայի աչք իր վրա,
Մի տղայի սիրտ իր վրա,
Մի տղայի սեր իր վրա,
Մեծանում է մի աղջիկ։

Անտեղյակ իր տված եռքին,
Անտեղյակ իր տված վերքին,
Անտեղյակ իր տված երգին,
Մեծանում է մի աղջիկ։

Որպես արեգ՝ դեռ չծագած,
Որպես տարերք խենթ ու անանց,
Որպես լեռան նժույգ անսանձ,
Մեծանում է մի աղջիկ։

Զուր է ընկնում շյուղը ծառի,
Հուր է ընկնում սիրտն աշխարհի,
Սեր, աչքդ լույս, լինի բարի,
Մեծանում է մի աղջիկ։
Երազներ են ընկնում ելնում
Վազվզում են դաշտի միջին։
Երազները տուն են դառնում,
Մեծանում է մի աղջիկ։