Եվ նորից՝ աշուն, Եվ նորից ծառը հրաժեշտի սուրբ Խոսքեր է շրշում Անդարձ հեռացող իր տերեւներին: Բայց ուրա՜խ եմ ես.- Ծառին չորացած տերեւ չի մնում Ու հող է դառնում տերեւը ընկնող, Որ գարունները կրկնվեն նորից…