Մշակ/1873/8/Յայտարարութիւններ

Յայտարարութիւններ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Մենք ստացանք հետևեալ ծանուցումՆ Թիֆլիսի բարեգործական ընկերութեան կողմից։

Թիֆլիսի բնակիչներին լաւ յայտնի է, որ քաղաքիս Բարեգործական Ընկերութեան գլխաւոր նպատակներից մինն է ձրիաբար դաստիարակութիւն և կրթութիւն ամենաչքաւոր դասի երեխաների, և որ միջոցները այդ նպատակին հասնելու համար, միշտ չեն նպաստում Ընկերութեան ձգտումների իրագործմանը, կախված լինելով նրանցից անբաժան պատահական հանգամանքներից։ Այդ տեսակ միջոցները մինչև ցայժմ բարերար անդամների դրամական տուրք էին և զանազան վիճակախաղներից պարահանդէսներից, ներկայացումներից, կօնցէրտներից արդիւնքը։

Այժմ կամենալով հաստատել ըստ կարելոյն հաստատ և միակերպ մուտք կամաւորնուէրների, ընկերութեան նիւթական միջոցները աճեցնելու, և նրա գործունէութիւնը հաստատ սկիզբների վերա հիմնելու համար, Ընկերութիւնը մտադրած է Կայսրութեան միւս նշանաւոր քաղաքների օրինակով, Թիֆլիսի մէջ էլ մտցնել „կօպէկանոց նուիրատւութիւնը, որի նպատակով Ընկերութեան անդամները յայտնի ժամանակին առանձին տուփերով (կբուժկի) Քաղաքային վարչութեան ընդհանուր ժողովից ընտրված անձերի մասնակցութեամբ, պիտի մանգան ամեն մի տուն, խնդրելով յանուն անօգնական որբերի նուիրել մի կօպէկ բարի գործի համար։

Յայտնելով սորա մասին հասարակութեանը, բարեգործական Ընկերութիւնը յոյսով է, որ Թիֆլիսի բնակիչները, իրանց յատուկ համակրութեամբ, դէպի բարեգործութիւնը արձագանք կը տան նրա այդ հրաւէրքին, յիշելով, որ թուողի ձեռքը չի աղքատանայ և որ ամեն տուրք բարի է և ամէն պարգև կատարեալ։


Հրավիրում եմ սորանով բոլոր մեծ. հայկական պարոններին օգնական լինելու իւրեանց դրամական ձեռնտվութենով „Մեծ մարդերի պատմութիւններ“ վերնագրով թարգմանական աշխատութիւն տպագրութեան։ Գինն է 1 ռուբլի։ Իւրաքանչիւր ստորագրող կը ստանայ, եթէ կը բարեհաճէ, այնքան օրինակ, որքան ռուբլի կը վճարէր յառաջուց։

Գ Տէր-Մելիքսեդեկեան