Մշակ/1873/9/Յայտարարութիւններ

Յայտարարութիւններ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Յովհաննէս Տէր-Աբրահամեանցի գրասենեակ Ռօստով քաղաքում (Դօնի վրա)

Հեռաւոր քաղաքներէ գիրք ապսպրողները՝ պէտք է վճարելիք փողը կանխիկ յուղարկեն, վասն զի ապառիկ գիրք ուզողին նամակը անպատասխան կը մնայ։

Որ և իցէ քաղաք յուղարկելու գրոց ճանապարհի ծախքը գրատունը կը վճարէ, երբ պահանջած գրոց փողին գումարը պակաս չը լինէր տաս րուբլիէն, իսկ եթէ պակաս լինի, ամենայն ծրարի (посылка) համար 75 կոպէկ կը հանուի յուղարկուած գումարէն՝ իբրև ծախք ճանապարհի։


Հրավիրում եմ սորանով բոլոր մեծ. հայկական պարոններին օգնական լինելու իւրեանց դրամական ձեռնտվութենով „Մեծ մարդերի պատմութիւններ“ վերնագրով թարգմանական աշխատութիւն տպագրութեան։ Գինն է 1 ռուբլի։ Իւրաքանչիւր ստորագրող կը ստանայ, եթէ կը բարեհաճէ, այնքան օրինակ, որքան ռուբլի կը վճարէր յառաջուց։

Այդ գործի տպագրութեան օգնել ցանկացողին խնդրում եմ խոնարհաբար ստորագրուել ստորագրական թերթերից մինի վերայ, որոնք գտանվում են „Մշակի“ խմբագրատան մէջ, Բեբենշտամի և Ալադաթեանի գրադարաններում, այլ և պ. Ծատուրեանի լամպային մագազինում։ Յաւելացնում եմ. մի՞թէ հայկական հոգևորականութենից չը պիտի յուսամ մասնակցութիւն լուսաւորութեան գործում...

Գ Տէր-Մելիքսեդեկեան

ԾԱԽՎՈՒՄ Է քաղաքում (Սօլօլակում) 500 սաժէն տարածութեամբ մի հող։ Գնի մասին կարելի է տեղեկանալ Կ. Կրիժանովսկու տանը, Կօնսուլի փողոցում Թիֆլիսի մէջ։