Ներկայ տարվայ յուլիսի 1-ից պիտի մտցնվի Անդրկովկասում ակցիզ անվանված հարկը ծխախոտի և նմանապէս արաղի վրա։ Այդ վերջին ակցիզը, մանաւանդ նշանաւոր համարելով, շուտով կը խօսենք նրա վրա մեր լրագրի մէջ։
Ահա 2 ներքին 5% փոխառութեան մարտի 1-ին դուրս եկած տարած գումարների գլխաւոր տոմսակները։
Մենք ստացանք պ. Տէր Աբրահամեանի հայերէն գրքերի 1873 թուի ցուցակը, որք գտնվում են նրա գրավաճառանոցում Ռօստով քաղաքում։ (Դօնի վրայ)։ Տպում ենք այս համարում նրա յայտարարութիւնը։
„Kolnische Zeitung“ լրագրում կարդում ենք, որ հարաւային Ռուսաստանի գերմանական կօլօնիաներում շարժում է նշմարվում գաղթել Ամէրիկա։ Օդէսայից գրում են յիշեալ լրագրին, որ Բէրէզանի վիճակից արդէն 120 ընտանիքներ գաղթել են։ Մանաւանդ Ռօրբախ կօլօնիայից շատ են գնում։ Նոյնպէս Օդէսայի չորս կողմ գտնված կօլօնիաներում ձգտողութիւն է յայտնվում Ամէրիկա տեղափոխվելու, այնպէս որ շատերը իրանց սեփականութիւնները ծախել են։
Այս մարտ ամսի վերջերին մամուլի տակից դուրս գալու է Թիֆլիսում Նկատողական Ուսում անուվ ձեռնարկը տարրական ուսումնարանների համար, Դիստէրվէգի մեթօդայով.— պ. Վ. Շահվերդեանից թարգմանած և աւելելուածներով հարստացած։ Յիշեալ գրքոյկը խմբագրուած է եղել պ. Ս. Պալասանեանից։