Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական»

Դու հպարտ չես, իմ հայրենիք Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական («Երկիր Նաիրի» ժողովածու)

Վահան Տերյան

1915
Կարծես թե դարձել եմ ես տուն
[ 244 ] 6

* * *

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին...
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...

[1915]