Գարուն-1 Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մորս)

Վարդան Հակոբյան

Ծառերից թափվող
ՄՈՐՍ


Եթե փողոցով քայլելիս հանկարծ
Նայում ծաղկունքին, երկնքին նայում,
Խոհերիս միջից ժպտում եմ սրտանց,
Քեզ եմ ժպտում, մայր,
Ժպիտս դու ես...

Եթե ձմեռը ցուրտ չի թվում մեզ,
Իմ ճանապարհը ինձ չի մոլորում,
Լոկ նրա համար, որ իմ մայրն ես դու,
Ջերմություն ես դու
Եվ ես չեմ մրսում...

Եթե ես հաճախ մանկան նման խենթ
Չարչարում եմ քեզ, խոսքդ չեմ լսում,
Քո մանկությունն եմ բերում քո առաջ,
Հիշեցում եմ ես-
Դու ես մանկանում...

Իսկ թե ծառերից ծաղիկ է ընկնում՝
Պոկված գիժ քամու քմահաճույքից,
Այն դու ես դարձյալ տխրում իմ հոգում,
Հողի երգն ես դու-
Քեզ եմ կրկնում...