Մուրացան/Հատոր 1-ին/Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

[ 429 ]

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Առաջին անգամ տպագրվել է «Մեղու Հայաստանի» թերթի 1882 թվականի # 102-112-ում: Այնուհետև առանձին գրքով արտատպվել է 1883 թվականին, Թիֆլիսում:

Երկերի ժողովածուների մեջ չի մտել:

«Հայ բողոքական ընտանիկը», ինչպես և «Իմ կաթոլիկ հարսնացուն» գործերը հանիրավի թերագնհատվել են: Դրանք համարվել են կրոնական պայքարին նվիրված գործեր, և դրանով իսկ անտեսել հիշյալ երկերի մերկացնող ուժը, որն ուղղված է բողոքական ու կաթոլիկ միսիոներների դեմ: «Բայց մեր հին պատմության տեղյակ ո՞ր հայը չիգիտե, — գրում է Մուրացանն իր ինքնակենսագրության մեջ, — թե կրոնական բաժանմունքները որքան թշվառություններ են բերել ազգի գլխին…»:

Մուրացանի պայքարն ուղղված է Քրիստոսի անունով ազգը անդամահատելու դեմ, հանուն միասնության: Սակայն այն ուղիները, որ նա նշում է ազգային միասնությունը պահելու համար, ելնում են պահպանողական դիրքերից:

Ինչպես «Հայ բողոքականի ընտանիքը», այնպես էլ «Իմ կաթոլիկ հարսնացուն» գործը արխեքավորողը, սակայն անհաշտ քննադատական ոգին է, սուր մերկացումը, բողոքական ու կաթոլիկ քարոզիչների ճշմարտացիորեն գծված կերպարները; Մուրացանը ցույց է տալիս, որ նրանց գործելակերպի հիմքում ընկած են կեղծիքը, ստրկությունն ու անձնական շահը: Այս տեսակետից խիստ ուշագրավ է մանավանդ «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակի վերջը: Բողոքական քարոզիչները թշվառություն են մատնում ոսկերիչ Գրիգորի ընտանիքը: Նրա «… երկու որդիներին, յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պատրաստի ձեռքով զրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլչիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ…»:

Տպագրվում է ըստ 1883 թվականի հրատարակության:

ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Նոր դար» թերթի 1885 թվականի 31—40, 42—44, 54—57, 62—66 համարներում:

Առանձին գրքով չի հրատարակվել, ինչպես և չի մտել երկերի [ 430 ] Այս, ինչպես և նախորդ՝ «Հայ բողոքականի ընտանիքը» գործը ուղղված է միսիոներների գործունեության դեմ և աչքի է ընկնում մերկացնող ուժով, սակայն այստեղ ևս ազգային միասնությանը պահելու միջոցների հարցում Մուրացանը ելնում է պահպանողական դիրքերից: Տպագրվում է ըստ «Նոր դար»- ի:


Հասարակաց Որդեգիրը

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1884 թվականի 14—22-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ (Պետհրատ, 1936 թ., Երևան—Մոսկվա) և հինգհատորյակի առաջին հատորում (Հայպետհրատ Երևան 1951 թ.):

Ինչպես վկայում է Մուրացանն իր ինքնակենսագրությունում, գրված է 1882 թվականին, Ռուզանի բեմադրությունից մի քանի ամիս անց:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր- դար»-ի 1884 թվականին 111-117-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորսհատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԽՈՋԻՎԱՆՔՈՒ

Առաջին անգամ տպագրվել է«Նոր-դար»-ի 1884 թվականին 132 և 133-րդ համարներում, «պատկեր երեկվա կյանքից» ենթավերնագրով:

Նշված է գրության ժամանակը՝ 13-ը օգոստոսի 1884 թ. Երկրորդ անգամ հրատարակվել է հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԱՆՊԱՏՃԱՌ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1886 թվականին 4—8-րդ և 10-րդ համարներում «Հայոց կյանքից» ենթավերնագրով:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի: