Մտորմունք Քըռի ափին
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի
ՄՏՈՐՄՈՒՆՔ ՔԸՌԻ ԱՓԻՆ
Գընացի գետափ, որ ցըրեմ մաշող իմ մտքերն աննինջ,
Փընտրեցի իմ հին, իմ ծանոթ տեղը, որ հանգչեմ մի քիչ։
Ափին թիկնեցի, փուլ եկավ սիրտըս ու լաց եղա ես,
Իմ շուրջն էլ թախծոտ, իմ շուրջն էլ համակ տխուր էր ինձ պես։
5
Ծանըր հուզվում է ու քրթմընջում է Քուռ գետը անվերջ,
Դողում է, խաղում երկընքի լազուրն ալիքների մեջ։
Ու հեռվում մարող վառ վերջալուսի շողերի տակին,
Գետափին, մենակ, ականջ եմ դընում նըրա աղմուկին։
— Քո՜ւռ, մա՜յր, դարերի անբարբառ վկա, հոսում ես՝ հուզվում,
10
Ո՜վ գիտի թե ո՛ւմ ինչ ես շըշընջում, ինչե՜ր ես ասում...
- ↑ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 122: