Յաղագս երկնի և զարդուց նորա

Յաղագս երկնի և զարդուց նորա

Յաղագս երկնի և զարդուց նորա


Իմ եղական գոլով բնութիւն և սկզբնական,
Ի յանեղէն ձըգեալ կամար անզուգական։

Անջըրպետեմ զջուրսըն վերին և ներքնական,
Որպէս պատմէ զինէն Մովսէս աստուածաբան։

Ես եմ միջոց ընդ անմարմինսն և մարմնական,
Ունիմ սռ իս յերկուց բնութեանցըն յատկական։

Ըստ անմարմնոց զոչ ի ձեռաց շօռափական,
Եւ ըստ մարմնոց գոլով աչաց տեսողական։

Միատարր եմ, միագոյն համանըման,
Հինգերորդ ծածկոյթ քառից, որոց ծընան։

Անքանակ եմ և չափից անչափական,
Այլ և թըզաւ միով չափիմ թէ ոչ մարդկան։

Պարունակող եմ անզգայնոց և զգայական,
Պարունակիմ յայլմէ վեհէ անտեսական։

Բոլորակ եմ կիսագունդ, որպէս խորան,
Բնութեամբ կայուն, անձամբ շարժուն, անկայական։

Հիմն և աւարտ եմ գոյութեանց այս նիւթական,
Անդունդք ի խոր բարձունք ի վեր մինչ վերանամ։

Ոչ ոմն անդունդք, ոմն բարձունք անփոխական,
Զի չեմ կայուն ես միշտ ի նոյն այլ շրջական։

Այլ որ անդունդք նոյն և բարձունք են վերնական,
Եւ որ բարձունք նոյն և անդունդք են ստորական։

Շարժիմ յաւէտ, թըռչիմ արագ, անհասական,
Ի շարժմանէ թարթել ական մի չկայանամ։

Տանն եմ մեծի ձեղուն յարկին պարաձգական,
Ոչ յեցեալ յինչ, ոչ սիւնք նեցուկ պարաբառնան։

Քանզի ձըգեաց զիս և պարզեաց որպէս վըրան,
Ոչ պընդելով լարից հնարիւք այլ միայն բան։

ժամանակաց երկարութեամբ ես ոչ հնանամ
Եւ ի գունոյ պայծառութեան չտգեղանամ։

Գոյն իմ աչաց տեսողութեան բաղդատական,
Միշտ հայելով ոչ վտանգին կամ ձանձրանան։

Հողմոց հընչմամբ ոչ տատանիմ, այլ կանգուն կամ,
Յորոտմանէ ոչ սասանիմ, այլ զօրանամ։

Քանզի ի ծոց իմ են սոքա, իբրու ծընան,
Եւ ըստ կամաց իմոց շարժին, չեն ապստամբ։

Ես եմ պատճառ երից սեռից կենդանութեան,
Օդականաց, երկրաւորաց, որ ծովական։

Նոցին մահու դարձեալ լինիմ ես գերեզման,
Եւ յարութեան միոյ բնութեան որ բանական։

Փարթամութեան ամենայնի եմ պահարան,
Որք պատուականք և պանծալիք են առ մարդկան։

ժամանակաց ամենեցուն բաշխողական,
Ոմանց բազում, ոմանց նուազ աւարըս տամ։

Ոչ ի յինէն, այլ ի վերուստ բաժանեցան,
Այն որ գիտէ զօգուտըն տայ որդւոց մարդկան։

Ունիմ առ իս պայծառատիպ մի կարկեհան,
Եդեալ ի լանջ ըստ վակասին ահարովնեան։

Փեսայօրէն ջերմամբ սիրոյ յոյժ ըղձական
Գիրկս արկանէ հարսին իւրոյ խոնաւութեան։

Իսկ առ գիշեր սպիտակափայլ, բիւրեղանման,
Որ միշտ աճէ և նուազի հընգետասան։

Չափէ ըզթիւ ժամանակաց աւուրց մարդկան,
Զոր և քընարըն տասնաղի երգէ դաւթեան։

Բնաւորելով գիճին խոնաւ և հիւթական,
Միաւորեալ յամուսնութիւն կիզողական։

Յորոց խառնից գոլ համայնից ծընընդական,
Բուսոց, տընկոց և ըզգայնոց որք շընչական։

Քանզի ի յիս կանթեղըս եօթն են ի վառման,
Որք մոլորեալք տան անմոլար զիմաստ մարդկան։

Ունին յինքեանս ըզթիւ աւուրցն արարչութեան
Եւ ըզխորհուրդ եօթանց դարուցըն կատարման։

է և քաղաք յիս պանծալի պարագրական,
Յոր աշտարակք կենղանատիպք երկոտասան։

Որք են եօթանց մոլորակացս կայարան,
Յոր ի մտանելն ազդեն կանուխ ըզվաղորդեան։

Ոմանց բարի ասեն գիտողքն և խոստանան,
Այլոց ըզչար թէ լինիցի խօսին ըզբան։

է զի լինի և կատարի զոր խօսեցան,
Է զի սխալող և ընդունայն բարբառեցան…

Միովն բարի և օգտակար ներգործեցաւ,
Միւսովըն չար ապականիչ ունակացան։

Ոչ թէ ինքեանք յոր և կամին փոփոխին յայն,
Զի անըզգայք չունին բնութիւն փոփոխական։

Այլ որ ըստեղծ եդ ի նոսա զայս բընական,
Եւ չէ հընար լուծանելոյ բայց իւր հրաման։

Արդ թէ փոքունք ի յեղելոց հաւատացան,
Զի նախագէտ լինել յինէն պատրաստեցան։

Չէ անտեղի զայս իմանալ թէ կարգեցան,
Զարդիմ պայծառ ունել զխորհուրդս իմացական։

Բայց որ միայն կըրթին ուսմամբ սովորական,
Եւ ըզբնութիւն մըտացն ունին անմաքրական։

Աղօտագոյն նըրբից շարժմանց ոչ հըմտանան,
Վասն այնորիկ խօսին յոգունըս սխալական։

Եթէ ըզմէգ ծածկոյթ լուսոյ մըտաց տեսլեան,
Որք են մեղաց հոյլք և զբաղմունըք նանրութեան։

Հողմով հոգւոյն զայն առնէին հալածական,
Եւ ըզհոգիսն հոգւոյն մաքուր սուրբ բնակարան։

Կորովագոյն աչս ունելով տեսողական,
Տեսանէին զիմոց շարժմունսն անվրիպական։

Որպէս նախնիքն, այնք, որ հասին այս գիտութեան,
Ի հեշտութեանց մարմնոց ի բաց որոշեցան։

Կէսք ի կարաս մըտանէին առանձնական,
Այլք յանապատս բընակէին ճըգնողական։

Եւ ի տուողէն ամենեցուն ողորմութեան,
Պաղատէին բանալ զմըտացն ըզգայարան։

Որոց շնորհէր իմաստութիւնըն զիւրական,
Խառնեալ ծածուկ ընդ կըրթութիւն նոցա և ջան։

Դարձեալ և այլ պատճառ լինելն սըխալական,
Ի թոյլ տալոյն բարի կամացն արարչութեան։

Զի մի զսոսա կարծեն տուող այս գիտութեան,
Եւ յարարչէն իւրեանց լինին մոլորական…