Յա՜ր եմ կանչում — ձե՛ն չես տալիս, Ա՜խ, սիրակա՛ն, դու ո՞ւր ես. էս նեղ օրիս, անճար հալիս, Ճա՛ր չես անում, դու ո՞ւր ես... Սև արյուն է սըրտես կաթում... Յարաբ դո՛ւ էլ տըխո՛ւր ես... Մենակ, մեռա՜ էս մութ բանտում Իմ լույս — ճրագ, դու ո՞ւր ես...