Յիս կանչում իմ լալանին

Սայաթ-Նովա

Րաբայի բայաթր-թասլիբ. Արութինի ասած։


Յիս կանչում իմ լալանին.
Բադեշխանեն լալ անին.
Վա՛յ թե հասրաթեդ մեռնիմ,
Բըլբուլ լիզուս լալ անին.
Դոստիոըս հիռու կանգնին, յաղիոը գան՝ լալ անին։

Քիզ սազ գու քա ալ ղումաշը, նազա՛նի.
Յի՚կ ճակատիդ կապե զարլու մուղայիշ.
Ձեռիդ բըռնե օսկեջըրած մըկրատը,
Խուճուճ-խուճուճ կավիրուդ տուր արայիշ:

Յիս կանչում, իմ յար անին,
Թեջնիս, վարսաղ, յարանին.
Օ՞վ ասավ, թե նահախ տիղ
Յարիդ մեչը յար անին.
Ավետարա՛նը կու տա խոնար մարըթուն էրանին.

Պատվական տեսնելու նովաբ ու նաջար.
Բըլբուլին գըժվեցնող թուփ՝ վարթի սաջար.
Աճկիրուդ ունքիրըդ էլավ մուհաջար.
Թերթերուկիդ մազը՝ զար, օսկու զարնիշ։

Յիս կանչում իմ զայանին.
Նու ու այիբ զայ անին.
Դուն իս ասի՝ նահախ տիղ
Յարի սիրտը զայ անին.
Շահն էր քաշի, չէր դիմանա է՛ս իմ քաշած զայանին։

Հուտըդ աշխար բըռնից՝ Փըռանգի մաշում,
Դաստամազըդ դառավ սիմ ու աբբեշում.
Կըռնիրըդ շիմշատ է, մատնիրըդ է մում.
Ծուցըդ բաղչա ունիս, մեճկըդ է ղամիշ։

Յիս կանչում իմ մերանին,
Ըսկըսպնական մեր անին.
Թուզ դոստիրը շատանան,
Թըշնամիքը մեռանին.
Ասի՛ թե յիս քու ախաեբ, քու մերն ինձի մեր անին։

Բեմուրվաթ յա՚ր, խիլքը գըլխես մի՛ տանի.
Դարդիրըս շատացավ քանի՛ մե քանի.
Գիդիմ վուր, յա՛ր, դուն ինձ լայիղ չիս անի,
Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ։

Յիս կանչում իմ մասանին.
Սե ու այիբ մաս անին.
Յիս քիգնից չիմ հիռանա,
Գուզե ինձ անմաս անին.
Սայաթ Նովեն քու յարն է, թեգուզ մասնեմաս անին։

Դաստամզըդ նըման սընբուլ սուսանի.
Վախում իմ, թե սերըդ սիրտըս կես անի.
Կու մեռնիմ, էլ ինձի պես չիս տեսանի.
Քու Սայաթ Նովեն իմ, մի՛ անի ղիմիշ։