Տեսնում եմ, ահա, իմ ճանապարհին
չարած քայլերս։ Ու սիրտ է մխում։
Յոթ սարից դեն է միշտ ապրում բարին,
չարը մեր հացին թույն է շաղախում։
Եվ, մարմին մտած ասեղի նման,
ցավը թափառում, բռնել չի տալիս.
սարի պես ծանր է ամեն մի վայրկյան
եւ դարն է ժամի հետքից քարշ գալիս։
Իմ աչքերի մեջ հեռուն արցունքվել,
սեր ու հավատ է ինձանից քամում...
Ոչ մի բեռան տակ ես դեռ չեմ կքել,
անցել եմ վեց սար, վերջի՜նն է մնում։