Մեֆիստոֆել Նա

Եղիշե Չարենց

Մոնումենտ

[ 149 ]

ՆԱ


Նա ո՛չ պոետ է, ոչ քննադատ,
Ո՛չ վիպագիր է, ո՛չ մտածող,
Բայց ունի գլուխ, ունի ճակատ —
Եվ բավական է ունեցածով։

Եվ երազում է նա անընդհատ
Ուղեղով իր ծույլ ու բթացող,
Որ թե՛ պոետ է, թե՛ քննադատ,
Թե՛ վիպագիր է, թե՛ մտածող։
1929