Նախերգ (Կարոտներիս կանաչ հովտում...)

Խոսք ընթերցողիս Նախերգ (Կարոտներիս կանաչ հովտում...)

Արիս Արսենի

Ընկերոջ համար...

Կարոտներիս կանաչ հովտում թափառում եմ մեն-մենակ,
Աշխարհի չափ բարությամբ լի, հուր բաղձանքով մի համակ:

Թափառում եմ, շրջում երկար` հովտի լայնքով, երկայնքով,
Ու դյութվում եմ ծաղիկների անուշաբույր հմայքով:

Կանաչ հովտում շրջում եմ ու... հույզերեն եմ ես երգում,
Իսկ քո սերը ծաղկանց տեսքով բուրվառում է իմ հոգում:

Ու երգում եմ քո աչքերը` ճաճանչներով արևի...
Երազներիս կանաչ հովտում որոնում եմ քեզ էլի:

1977, Դիլիջան