Նամակ
Աղջի՛կ իմ, քեզ նամակ
Զինվոր այն տղայից,
Որի երգի համար՝
Եվ նուրբ, և ջղային,
Դու գիշերը լացիր
Կապույտ արտասուքով,
Եվ թախծեց ակացին
Քո պատուհանի քով։
Նա զինվոր է հիմա
Եվ երկիրն է պահում,
Դու աղջի՛կ իմ քումայթ,
Ամեն հարմար պահուն
Նախատում ես նրան,
Որ շուտ վերադառնա,
Եվ կոպերիդ վրա
Արցունք չերևա․․․
Վաղը արև կանի,
Իմ գարնան ծիծեռնակ․
Եվ հեռու սահմանից
Կվերադառնա նա․․․
Վաղը կգա կրկին
Երկրի պահակն արթուն,
Քեզ նուրբ, նուրբ կգրկի,―
Կժպտաս դու։
Այժմ միայն նամակ
Զինվոր այն տղայից,
Որի երգի համար՝
Ե՛վ նուրբ, և՛ ջղային,
Դու գիշերը լացիր
Կապույտ արտասուքով,
Եվ թախծեց ակացին
Քո պատուհանի քով։