Նամակներ առ Հրանտ Նազարյանց
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՌ ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐՅԱՆՑ
Հրա՛ նտ, ...Ո՞վ պատմեց ձեզի իմ պատմությունս, ոչ մեկը անիկա գիտցած է ամբողջապես, բայց որչափ ալ թերի ըլլա լսածնիդ սրտերնիդ հուզեր է` և մխիթարանքներ ղրկեր եք, որոնց համար շնորհակալ եմ: Ես ալ գիտեմ, որ լույսին քովն է միշտ խավարը և անոր համար շատ անգամ նույնիսկ եթե տխուը ըլլամ` կը ջանամ խնդալ, բայց անա՜նկ խավա՜րներ կան, որոնց վրա դուք գաղափար չունիք և չեմ ուզեր, որ ալ ունենաք:
...Հավատքի մասին ունեցած կարծիքս. տղայութենես միամիտ ու սրտանց կը հավատայի Եկեղեցիին բոլրը խորհուրդներուն, և առանց հրամանի կերած պտուղ մը անգամ խիղճս կը տանջեր ու զիս դժոխքի արժանի կը դատեր: Երբ քիչ մը խելքս հասավ, հանդիպեցա Եկեղեցին ու իր խորհուրդները ծաղրող երիտասարդներու, որոնք ջանացին զիս համոզել, թե գերեզմանեն անդին ոչնչություն է և թե շինծու են Ավետարանն ու իր խոսքերը: Աստվածային սերը սիրտես չի գնաց, բայց տարակու՜յսը մտավ հոն: Սակայն, երբ հանդարտ գիշերներ պատուհանիս կրթնած կը դիտեմ անհուն երկնակամարը, որ մութը կը ճեղքե իր բյուրավոր ադամանդ ջահերով, ու լուսինը, որ ծովին երեսը բյուրեղ ցոլքերով կը բեկբեկի, կը զգամ, որ հոն՝ վերն են հոգիները անոնց՝ որ հոս չեն ալ...
Գիշերը միշտ իմ վրաս ալ շատ հույզեր կը տպավորե, մանավանդ մեր բնակած ագարակը՝ Էդի Կուլե, լուսինկա գիշերները հրաշալի տեսք մը կուտան դաշտերուն և այգիներուն ու վսեմ մտածումներ կը ներշնչեն:
...Ես ալ միևնույն սիրով կը սիրեմ ամեն անոնք, որ կույր, տգեղ, հաշմանդամ են, բոլոր անոնք, որոնք մարդկութենեն հալածված են ամեն տեղ: Lc Dernier lour L'un Condammc-ն կարդացեր եմ, նույնպես Իմպեր Կալուան, երկունք ալ իրական, սարսռացուցիչ, արցունքոտ. խե՜ղճ Կալուա, որ չի գրեց, չաշխատեցավ, բան մը չըրավ, այլ միայն մտածե՜ց... մտածե՜ց. ու այս մտածմունքը զայն մեռցուց. հիվանդություններե ավելի գաղափարներ են, որ շատ հեղ մեզ կսպանեն:
...Ձմեռը կուգա կոր, երեկույթներու, պարահանդեսներու եղանակն է. Բերայի ապարանքներըն ու թատրոնները պատրստվին հանդեսներու և ուրախություններու. Եվ ԸՍԵԼ, ԹԵ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՄԻԱՅՆ ՎԱՅԵԼԵԼՈԻ ՀԱՄԱՐ Կ՚ԱՊՐԻՆ... Ու տրտմորեն կը խորհիմ իմ ձմեռային գիշերներուս վրա զոր պիտի անցընեմ ագարակին ընդարձակ ու պաղ սրահին մեջ, ի զու՜ր վառող վառարանին անկյունը կիսովին պառկած մտիկ ընելով հովը, որ դաշտերուն վրայեն պիտի փչե սուլելով լալագին:
...Գրեցեք ինծի Մյուսեին վրա. այդ ֆրանսացի բանաստեղծը ամենեն փափուկ ու զգայուն գրիչը ունի. Տեմիրճիպաշյանի սիրականն է. իր առ Նիրվանա ուղղած նամակներուն մեջ միշտ Մյուսե կա: Մյուսեի բանաստեղծությունները երգերու կը նմանին և ես, ՈՐ ԵՐԳՈՎ ԿՈԻԼԱՄ ՈԻ ԵՐԳՈՎ ԿԸ ԺՊՏԻՄ` ԿԸ ՊԱՇՏԵՄ ԱՅԴ ԵՐԳԵՐԸ. ԱՐԴԵՆ ԱՂՋԻԿՆԵՐՈԻՆ ՀՈԳԻՆ ՈԻ ԿՅԱՆՔԸ ԵՐԳ ՄԸ ՉԷ՞:
...Պարտեզեն կուգամ, ախոռներու բակեն անցնելով, ուր իրենց փարախին մեջ ոչխարները անփութորեն կ՚որոճան. պարտեզին դռնեն դուրս ելա. բլրակը, ուր զույգ մը վտիտ ծառեր հովեն կը տատանին` ամայի է. պատին քովեն կը դառնամ, դեղին ծաղիկ մը` միս մինակ, չոր հողերուն մեջեն ծլեր է: Չէ, չեմ ուզեր, որ բիրտ ոտքերու տակ կոխկրտվիս, աղվոր, անշուք ծաղիկս, փրցուցի, որ տետրակներուս մեջ չորցնեմ քրիզադեմիս հետ զոր երեկ քաղեցի: Արտերը կանա՜նչ, կանա՜նչ կտրեր են. հեռուն Պոլիսը բլուրեն վար կը տարածվի իր վիժանուտ թաղերով. ավելի անդին` լեռներ մշուշը պլլված, ու Մարմարան անչա՜փ աղվոր, անչափ սարսռուն արևուն հրակեզ ճաճանչներուն տակ: Ասդին, Պալըգլըն իր նսեմաստվեր նոճիներուն տակ սփռված մարմարե շիրիմներով, և ճերմակ ու փոշոտ ճամբա մը կա` ուր հաճախ աչքերս կը հառին ծանոթ դեմք մը տեսնելու հույսով. հովը կը փչե, պու՜-ու՜, վերարկուիս ծայրերը թռցնելով. ու ես մսելու վախով կը թողում ղաշտն ու իր աշնանային դյութիչ տեսարանը ու բնակարանս կը շտապեմ` մատներուս մեջ սեղմած աշունի վերջի՜ն ծաղիկս:
Ցտեսություն, ուրեմն, Հրա՜նտ, մի՜ ուշացընեք ձեր նամակը Հղել ՊԱԼԸԳԼԸԻ ՆՈՃԻՆԵՐՈԻՆ, ԵՏԻՆ ՄՈՌՑՎԱԾ ձեր քրոջը...
...Աղջիկներ կան, որոնք անհավատի ձևեր կառնեն, ինչ֊որ ամենեն ատելի է, վասնզի կնոջ մը անկրոնությունը զայն տգեղ ու նողկալի կ՛ընե, չէ՞:
...Դուք գիշերները կ՚ընտրեք ինծի գրելու համար. մութին մեջ վառվող լամբարը ու քամին առթած լուռը ձեզ կը ներշնչեն: Ես` առտուները, զարթոնքի ու նոր արթնացող մարդկության ձայները ունկնդրելով է, որ կը սիըեմ գրել: ...Անշուշտ, Հրանտ, մխիթարանքները չեն կրնար ջնջել ձեր սիրտին վերքերը ու սուգը, և ես եթե ձեզ մխիթարելու ըլլայի` կրնայինք ըսել. «Բժի՛շկ, բժշկեա՜ զանձ քո»: Ես ձեզ սփոփել ուզեցի, և ավելին` իմ զգացածս, տրտմություններս տողեցի: Երբ ես գրեմ` գրելիքս չեմ մտածեր, այլ զգացածս կը գրեմ:
...Քու հայրդ ալ, Հրա՛նտ, աոանց ճանչնալու կը հարգեի զայն ու կը փափաքեի տեսնել. մեղք, որ երկինք ուրիշ կերպ տնօրինեց: Հիմակ լոկ պատուհանես կը դիտեմ Պալըգլըի սգաստվեր ծառերը ու անոնց հովանիին տակ հանգչող հոգիին համար կ՚աղոթեմ ու ամեն անգամ, որ նայվածքս հոն կը հածի` կը հիշեմ նաև հորս գերեզմանը, որ հեռուն` Շիշլիի մարմարագեղ գերեզմանոցին մեջ է: Եղբայր իմ, սրբեցեք ձեր արցունքը. անոր հիշատակին հետ ապրեցեք:
Երանի՜ թե կարող ըլլայի տկար գրիչովս սփոփել ձեզի, սակայն գիտեք, Հրա՜նտ, որ ինչպե՛ս օգտակար են ինձի ձեր տողերը ստանձնության այս վայրին մեջ, ուր հազիվ ամիսը մեյ մը ծանոթ դեմք մը կ՛երևա, անոնք զիս կ՛սթափեցնեն լռությունը խզող նվագարանի մը անուշ թրթռումներուն պես:
Պատուհանես` որուն առջև նստեր եմ, Պալըգլըի չարաշուք նոճիները կ՛երևան, որոնք իրենց սև սրածայր գագաթները մխրճեր են մոխրագույն ամպերուն մեջ. սիրտս անձկություն մը ունի... կը տեսնեք, եղբայրս, իմ շուրջս ալ վարդագույն չէ. բայց երբ մարդ բաղդ չունենա` սիրե՜լ անգամ չի կրնար...
Անշուշտ, բանաստեղծները ավելի կ՚զգան և թերևս, ասոր համար է, որ շուտ կը մեռնին:
Զգայուն մարդը միշտ դժբաղդ է։ Իր աչքերը միշտ արցունքոտ են: ԵՐԱՆԻ՜ ԵՐՋԱՆԻԿ ԱՆԶԳԱՆԵՐՈԻՆ. ԵԹԵ ԳԻՏՆԱ՜Ն ՈՐՔԱՆ ՓԱՓԱՔԵԼԻ է ՎԻՃԱԿՆԻՆ:
...Այն խավարները, որոնց վրա խոսեր էի, եթե պատմելու ըլլայի, հատորներ չի պիտի բավեին, վիշտեր չեն անոնք, այլ եղերերգ մը...
...Պայրըն, Շեքսբիր, Լամարթին բավական ծանոթ են ինծի: Ոսկյան իմ ամենեն սիրած բանաստեղծս է եղած, ինչպես Դուրյանը: Իր գրածները ցավի աղաղակներ են. ան ալ Դուրյանին պես իր մահը նախատեսած է. Աստված իմ, արդյոք բոլոր Հայ բանաստեղծները այս տխուր վախճանի՞ն կը հանգին:
Այն բանաստեղծները, որ գրած ատենին կուսան` մեծ ու ճշմարիտ բանաստեղծներ են, և, Հրանտ, ձեր զգացումներն են, որ ձեր գրիչը կը վարեն:
...Հոս ագարակ է, հովը ամեն կողմեն կը փչե, անգամ մը, որ ձյունը կը տեղա, հազարումեկ ծակե կը փչե սառի պես, ու երբ ջերմոցին քով եղած ատենս սենյակին դուռը կը բացվի` պաղը նշդրակի պես ուսերուս մեջ կը մեխվի, ու ալ ժամերով չեմ տաքնար:
Սակայն, եղբա՛յրս, առիթ պիտի ըլլա, որ զվարթանամ, մեկը ուրախ լուր մը, զվարթ ավետիս մը չի բերեր, որ ես ալ ուրախ ըլլամ, ընդհակառակը շուրջս ամենքը` անխոս, մտախոհ մնացած ատենս իրենք ալ լուս ու տխուր դեմքեր կ՛առնեն...
Դուք ինձ հետ թղթակցելով միտքս կ՛օրորեք, անուշ զբաղում մը, որով պահ մը կը մոռնամ ամեն ինչ:Բայց կ՛աղաչեմ, Հրա՛նտ, ըսածս հիմարական ըլլա թերևս, բայց ստիպված եք զիս անկեղծորեն խոսիլ, մի մխիթարել ջանաք զիս. այդ բանը կը տխրեցնե զիս. չեմ ուզեր մխիթարվելու արժանի ըլլալ...
Նամակնիդ որչափ տխուր էր, եղբայրս, հիվանդի մը սնարին քով, կես գիշերին, կանթեղի մը լույսին առընթեր գրվսւծ ըլլալուն համար թերևս: Մի՛ անբաստանեք Աստված, Հրա՛նտ, ըսելով, թե անիկա դժբախտներ, զրկյալներ ըրած է. երբեմն մարդիկ են, որ իրարու կյանք կը խորտակեն ու երբեմն ալ մենք մեր ոտքերուն տակ ցավի անդունդ մը կըբանանք:
...Չեք գիտեր ինչ մեծ տրտմություն մը պատեց զիս, նորե՛ն հիվանդ, Աստվա՛ծ ինչ մեծ ոխ ունենալու է ինծի դեմ. ալ իրմե բժշկություն չեմ խնդրեր, ի՛նչ փույթ, գիտեմ, որ ձայնս պի տի չի լսե, և սակայն ԿԸ ՍԻՐԵԻ ԶԻՆՔԸ...
...Ուղեղս կը ծփա, եթե տառապողներ կան, ինչու՞ ամոքողներ չի կան շատ:
...Կղզիեն իջած օրս շոգենավին խցիկին մեջ հիվանդ մանկիկի մը պատահեցա, ունևոր մարդու զավակ էր թերևս. մայրը, հայրը վայելչազգեստ անձեր էին: Սպասուհի մըն ալ կար: Բայց ոչ ոք կը նայեր պեպեքին վրա. անկյուն մը թողեր էին, ուր կը հևար ան, իր խեղճուկ, անուշ նայվածքը գետին հառած. վրան նայող չի կար: Մայրը ու հայըը իրենց բոլոր գորովը, բոլոր հիացումը կը թափեին մյուս զավակներուն վրա. շփացած, պճնված աղջիկը մը, անով կ՛զբաղեին, անոր քմայքները կը կատարեին, համբույրներ, սիրուն բառեր, ամեն բան անոր կ՚ուղղեին: Պահ մը մայրն ու հայրը աղջիկներուն հետ դուրս ելան, հարցուցի սպասուհիին, թե անո՞նցն էր այս տղան: Ըսավ, թե անոնցն
էր, թե շատ խնամած էին, շատ ստակ ծախսած էին, չէր աղեկցած, թե միշտ կուլար: Կը թվեր, թե պակաս բան մը չուներ այդ տղան:
Բայց ո՛չ. ամենամեծ բանը կը պակսեր այդ տղուն. ԱՆՁԱՆՁՐՈԻՅԹ ԳՈՐՈՎԸ... Ինծի այնպես եկավ, որ նայվածքի մը, ժպիտի մը, համբույրի մը կը կարոտեր ան, ու իսկույն ծաղկեփունջես կարմիր ծաղիկ մը հանեցի, տվի. այն ակնարկը զոր վրաս ուղղեց, երբեք չպիտի մոռնամ: Ինչ որ ես ըրի այդ պզտիկին համար շատ աննշան պիտի երևար աչքիս, եթե հիվանդին քույրը մտնելով նախանձի հարված մը չի տար եղբորը. ծաղիկե մը կը նախանձեր... ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ Ի՜ՆՉ ԵՍԱՍԵՐ Կ՚ԸԼԼԱՆ ԵՂԵՐ...
...Ի՜նչ բարի եք, եղբայրս. ստուգիվ ձեզի պես եղբայր մը մեծ գանձ մըն է և իրավունք ունին, եթե նախանձին: Ահավասիկ, թուղթիս վերջը եկավ ինչպե՜ս ամեն բանի վերջը կուգա կոր այս միջոցիս...
Չեմ գիտեր, թե սուտը իրավին դիմակը հաջողապես կը կրե՞. մի՛ մոռնաք ձեր անձնվեր քույրիկը...