Նամակ Պ. Տ. Ադամյանին (4) (Պետրոս Դուրյան)
6
Առ
Պ. Տ. Ադամյան
Սրտակից բարեկա՛մ.
Ժամանակե մ’ի վեր է որ քեզ նամակ մ1 գրեցի1), որ անպատասխանի մնաց. չցավեցա յայդ, հասկցա որ պատասխանելու կամ միջոց չ’ես ունեցած կամ կարևորություն չ’ես տված. թեպետ կրնայի այն ատեն ևս նամակ մը երկրորդել սակայն ի՞նչ գրեի․ ի՞նչ կրնա գրել այն՝ որուն սիրտը դատարկ է. պիտի մակաբերես արդ յուրովի, թե քանի որ այժմ կը գրեմ՝ անշուշտ սիրտս լցուն ըլլաուլ է․՜․՜․՜․ այո՜, առելի է նա սգալի հիշատակի մը արտոսրով)։
Ես գրեթե խաղաղ կը նիրhեի, երբ Մայիս 21ի սև գիշերն կը քրտներ), երբ հոգի մը սրտերու և գերեզմանի մեջտեղ կը կողկողեր:
Փըտտեցան նորա ոսկերքը հիմա), հարթ և անհայտ եղավ նորա հողակույտը․․․ Չ՚էի ուզեր հավատալ թե պիտի մեռնի մինչև այն ժամանակ, երբ իր վերջին նվաղյալ նայվածքներեն մին արձակած ատեն, դեռ ինձ չհասած երկուքիս մեջտեղ ինկավ՝ մարեցավ․․․ մինչև այն ատեն, երբ խղդուկ ձայնը տխուր «մնաս բարով»ի մեջ կը մարեր... Ա՜հ, հիշատակներ կան որոնք իրենց շարունակությանը մեջ միշտ միևնույն շանթերն են.․․: Սրտիս ծալուցը մեջ միայն մեկ կորովի խորշ մը կրցի իր տխուր դամբանականը) արտասանելու վերապահել։
Ինչպես որ տեղ մ’ըսած եմ), մարդկության վառարաններեն մեկուն՝ վարժարանի մը մեջ, սև ճակատագիրը երկաթյա պսակով մը մեր գլուխները իրարու մոտեցուց, սեղմեց, ի մի խմորեց գաղափարները, և մեզ՝ մանուկ հանճարներս՝ դալկահար շանթերու փունջ մ՝ըրավ․ և այդ սև ճակատագրիս պըլլված շաթերեն մին կը մարի ահաբոլորովին, տխուր վերջալույս մը պատկերելով իր սիրելյաց սրտին խոր:
Տխո՜ւր խոստովանություն։
Ես Վարդանի շարունակությունն եմ։ Ազնիվ բարեկամ, ձմեռը քեզ կը գրեի թե կը մսիմ7)` արդ կը դողդոջեմ, բերնես միշտ16 արյուն կը հոսի, կը հյուծիմ, ճակտիս վրա կենաց շիկնոտ ժպիտը կը տժգունի: Անդուլ կերպով քնարս կը թոթվեմ անհուն «մնաք17 բարով»ի մը համար անոնց, որոնք իրենց18 ծալքերը ինձ չը բացին, այլ մի այն դուրսեն ճաճանչեցին, նախ կնո՜ջ... երևակայությանս տիրուհվույն... երազի այն երփներանգ աստղին կամ ճաճանչոտ ծաղկին... ո՜չ, ավելի՜ն, շողերու և բույրերու թագուհվույն...
Ա՜հ, ներա մեկ շողը երազ մը կը19 վառե, ներա մեկ բույրը սրտի մը մթին խորանը կը խնկարկե...։ Մեռնի՜լ թարմ և երազկոտ,.. մեռնի՜լ առանց մարմարյա ճակտի վրա խորշոմ մը գծվելու, առանց շուրթեր համբույրով մը բորբոքելու, առանց հոգին ժպիտով մը հրդեհելու21, մեռնիլ.՜.՜.՜ տխուր է այդ, սակայն .........
Շատ կը ցավիմ որ պիտի կարենայիր անցյալները հոս գալ, բայց դարձյալ սև ճակատագիրը արյունոտ ձեռքը կարկառեց մեզ ու խառնակեց ամեն բան։ Չ’եմ գիտեմ թե նորեն գալուդ համար միջոց պատրաստվա՞ծ է. եղրայրդ քանի մի22 օր է տեսած և հարցուցած չ’եմ8)։
Ա՜հ, կուզեմ հետդ տեսակցիլ. դարձյալ ես նույնն եմ, միայն թե քիչ մը գերեզմանի հակած և խոկմանցս գագաթնակետը հառած եմ։ Կը հուսամ որ ալ քենե նամակ մի կ’ընդունիմ, կամ քիչ օրեն հոս կը տեսնվինք... :
1871 Հուլիս 6
Սկյուտար