Նամուս/Առաջին/VIII
[ 255 ]
[ 256 ]սփրթնել, — հարցրեց Մարիամ բաջին այս անգամ երկու ձեռներով հենվելով տաշտի ծայրին։
— էհ, ո՛չինչ․․․ աղաջուրը որտե՞ղ է։
Գյուլնազը շփոթված շալը գլխից քաշեց և, մի կողմ շպրտելով, մոտեցավ օջախին։
— Երեսիս մտիկ արա տեսնեմ, ախ ու ուֆդ առանց պատճառի չի, ես իմանում եմ։
Գյուլնազը երեսը, փոխանակ Մարիամ բաջու կողմը, շուռ տվավ հակառակ կողմը։ Նրա տխուր դեմքը, կարմրած աչքերը, տամուկ թերթերունքները ցույց էին տալիս, թե նա քիչ առաջ արտասվել է։
— Երանի էն կնկան, որ զավակներ չունի, — ասաց Գյուլնազը, կրկին հառաչելով։
— Առաջինը, լեզուդ տակահան չորանա, որ էդպիսի խոսքեր չասես, հետո քեզանից բան եմ հարցնում, պատասխան տուր։
— Սուսանս քեֆ չունի։
— Ի՞նչ, ինչ ասեցի՞ր, — հարցրեց Մարիամ բաջին, յուր ականջներին չհավատալով։
— Երեխաս տաքացրել է, անկողնում ընկած է, այս գիշեր չուրու լույս դելին է տվել։
— Ցուրտ է կպել, գիշերը մրսել է, բաց է քնել ի՞նչ է, արյուն, արյուն, մեջքից, վզակոթից, կռներից արյուն հանել տուր, տզրուկներ դիր վրեն։
— Երանի մրսած լիներ։ Ախ աստված, չեմ իմանում մենակ իմ ճակատիս է գրել դա, թե ինձպես մի ուրիշն էլ կա։
— Սիրտդ ճաքի, սիրտս ճաքացրիր, հըըը՛։ Ախչի, դե շուտ ասա տեսնեմ, ի՞նչ է պատահել, վա՛յ, — գոռաց վերջապես Մարիամ բաջին, համբերությունից դուրս գալով։
— Աստված գլխիս խռովել պրծել է, ինչ պիտի իլի։ Երեկ, էս կոտրած ձեռքովս սաղ օրը էնքան լվացք էի արել, որ իրիկնադեմին ինձանում էլ հարաքյաթ չէր մնացել ոտքի վրա կանգնելու։ Ճրագր վառեցի թե չէ, մի զահրումար մուռափ աչքերիս կոխեց։ Գլուխս տըմտըմալով, էս
պատին, էն պատին կպչելով մի կերպԴե չորեքշաբթի էր, պաս օր էր, խաշխաշով փլավ էի եփել, ինքս էլ մի քանի պատառ դրի բերանս, հետո շորերս հագիս քաշվեցի մի կողմ, գլուխս դրի բարձին, որ քիչ հանգստանամ։ Սմբատս էլ երեկ տասը բեռ ճախ էր կտորել, շատ նեղացած էր, նա էլ պառկեց։ Ճրագը վառ էր, ինքը նստած աշակերտի հետ կար էր անում։ Սուսանս էլ թոռի «մեխակին» էր գործում։ Ախչի, աչքերս աղաջուր ածեին, ոչ քնեի։ Հենց նոր խուփ էի արել, մեկ էլ տեսնեմ ականջիս մի ձայն հասավ, մի ձայն, որ կասես թե մարդ են խեղդում։
— Հը՛մ, հը՛մ, հըմ, — արտասանեց Մարիամ բաջին, նստած տեղը զանազան անհամբեր շարժումներ անելով։
— Զարզանդած` քնից վեր թռա օձի կծածի պես, — շարունակեց Գյուլնազը։ — Մարիամ բաջի, ոչ տեսնես, էս քոռացած աչքերս բաց արի թե չէ, մեկ էլ տեսնեմ, — ի՛նչ տեսնեմ։
Գյուլնազը արխալուղի թևով սրբեց արտասուքը, որ խեղդում էր նրան և չէր թողնում ազատ խոսելու։
— Փուչիկդ ճաքի, Գյուլնազ կնիկ, սիրտս պատառ-պատառ արիր, մի անգամ ասա, վերջացրու էլի։
— Ինքը․․․ էն էն էն անաստվածը, տեսնեմ, Սուսանիս թևից բռնած, ուժով ներս է քաշում, գոռգոռալով ու ոտները գետնին խփելով։
— Այ մարդ, ի՞նչ պատահեց, — հարցնում եմ ես վախեցած, տեղիցս ոտքի թռչելով։
— «Ա՛ռ, ա՛ռ, աննամուս աղջկանդ։ Ա՛ռ, աչքդ կոխիր ու մի քար էլ վրեն դիր, ա՛ռ»։
— Այս որ ասում է, հարայ տալով, խեղճ երեխիս ճընթռ շորի պես շպրտում է ինձ վրա։ Մարիամ բաջի, նրա աչքերը կարմրել էին, ինքն էլ հրսից մի սփրթնել էր, ինչպես էս ալյուրը։ էն որ Սուսանս է, էլ նրանում ջան չկար, կասես գերեզմանից դուրս եկած լիներ։ Հետո․․․
— Հետո՞, հետո՞, հետո՞, — կրկնեց անհամբերությամբ Մարիամ բաջին։
— Հետո, Մարիամ բաջի, ախ էլ ի՛նչ հետո։ Թշնամիդ, աչքիդէն քարասիրտը, էն էն մոլթանին մի ձեռով բռնեց Սուսանիս մազերից ու մեկէլ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել...
— Օ՜ֆ, ջան, ջան բալաս, մի՛ ասի, ոչ լսեմ, քոռանամ, — բացականչեց Մարիամ բաջին, երկու ձեռները ծնկներին խփելով։
— էլ ինձանում կենդանություն չմնաց, — շարունակեց Գյուլնազը։ — Վազ տվի առաջ, որ երեխիս առնեմ գազանի ճանկից, ամա ի՛նչ կարող էի անել։ Աչքերը մարդ չէին տեսնում, նա կրծքիս մին կոփեց, մին կոփեց, որ շունչս կտրվեց, վայր ընկա։
— Ջան, ջաան, ջան րալաս։ ․
— Ուֆ, Մարիամ բաջի, Գյուլնազը էն մինութին տեղն ու տեղը հոգին փչեր, հազար անգամ լավ կլիներ, քան աչքերը բաց տեսներ, ինչ որ տեսավ։ Ջալլաթբաշիի կռնատակին Սուսանիս երեսը հալավիդ ռանգի պես կապուտ կապտել էր։ Աչքերն էլ արյունի չանախներ էին դառել, հենց էիր իմանում, որ այդ է, պիտի դուրս պրծնին։
— Ախար, այ քարասիրտ, ի՞նչ է արել, — հարցնում եմ ես մազերս քանդելով, կուրծքս պատռելով, տե՛ս, այս էլ եղունգներիս տեղերը։
Այս ասելով, Գյուլնազը շապկի եզրը հետ քաշեց, և նրա սպիտակ կրծքի վրա երևացին մի քանի արյունոտ գծեր։
«Ի՞նչ է արել․․․ նամուսս ցեխի մեջն է գցել, անունս տափն է կոխել, փափախս ոտնատակ է արել, այ ի՛նչ է արել։ Դուրս է եկել գիշերվա կիսին Հայրապետի տղի հետ սովբաթ է անում, պաչպչվում է։ Ա՛յ ինչ է անում»։
Լսելով յուր որդու անունը, Մարիամ բաջին մի ճիչ արձակեց։
Գյուլնազը շարունակեց․
«Սուտ բան է, աչքիդ է երևացել, այ մարդ», — ասում եմ ես, գլխապատառ մեջ ընկնելով, որ երեխիս առնեմ նրա ղարմախ-ղարմախ ձեռներից։
«Կորի՛ր, կորի՛ր, հեռացիր դու շ․․․շ․․․ աղջիկ, — բղավում է վրես։ — Չես հավատո՞ւմ, էլի չես հավատում, ես քեզ ասում էի, ասում էի, որ ականջովս է ընկել, սաղ քաղաքում խոսում են»։
— Այս որ ասում է, մի ձեռով երեխիս մազերից բռնած, մյուս
լ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել․․․չի լինում, ոչինչ չեմ իմանում։ Աչքերս մթնում են, ուշքս գնում է, ընկնում եմ։ Շատ եմ մնում թե քիչ, աստված գիտե, մեկ էլ աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ Սմբատս երեսիս ջուր է շաղ տալիս։ Սուսանս մազերը թափված, կապտած երեսով անձրևի պես արտասուք է թափում աչքերից։ Ինքն էլ, չիբուխ քաշելով, գիժ կովի պես պտույտ-պտայտ է անում։
— Անունդ սև քարին գրվի։ Սեյրան տղա, — աղաղակեց հանկարծ Մարիամ բաջին, կրծքին խփելով։
— Լեզուդ պապանձվի, մի՛ ասի, մի՛ ասի, այ կնիկ, — ասաց Գյուլնազը, կրկին արտասվելով։
— Չասեմ, բաս ի՞նչ անեմ։ Նա, նա, էն սև երեսը բաս մեզ ուզում է խայտառակ անի՞։ Բաս ուզում է էս քաղաքի մեջ, խալխի բերանում մեզ բերանի ծամոն շինի՞։ Վայ քո օրին, Մարիամ կնիկ։ Սեյրան տղա, թե տուն կգաս, կտեսնես, թե քո գլխին ինչ օյին բերել կտամ։ Քո հերդ էս լեղին խմողը չի, նա կթափի գլխիդ։ Ասում էի էս գիշեր, որ հալդ հալ չէր, Սեյրան տղա։
— Դու լինես, էն աստոծը, Մարիամ բաջի, չլինի չիմանամ, որ Սեյրանին մի բան ասես, ես հենց դրանից եմ վախենում, տաքարյուն տղա է, ով գիտե, ինչ կանի, ինչ չի անի։ Բարխուդարը, առանց էն էլ երդումաճաք իլավ, որ մարդիդ պիտի ասի։ Դու լինես էս օրվա օրը, Մարիամ բաջի, էնպես արա, որ էս բանը քնի, թե չէ մին Շամախին կլինի, մին էլ մենք, մի մատ մեղր կդառնանք խալխի բերանում։
Մարիամ բաջին արխալուղի թևերը կրկին քաշեց յուր տեղը, մազերը ուղղեց, բարձրացավ տեղից, փեշերից ալյուրի փոշին թափ տվավ և ասաց․
— Վեր կաց ոտքի, վեր կաց գնանք երեխիս մոտ։
— Ինչ գնաս, տաքացած ընկած է․․․ օրը անց է կենամ, հացդ կմնա։
— Զահրումար ուտեմ հացի տեղ, վե՛ր կաց, ասում եմ։
Գյուլնազն և Մարիամ բաջին գնացին Սուսանի մոտ։
Սուսանը պառկած էր անկողնում։ Երբ Մարիամ բաջին և Գյուլնազը
ներս մտան, նա մի վայրկյան գլուխը հանեց վերմակի[ 260 ]