Նայիրյան հովվերգություն

Մի անպտուղ իմաստասերի Նայիրյան հովվերգություն

Եղիշե Չարենց

էքսպրոմտ, գրված հողմի ժամանակ

[ 169 ]

ՆԱՅԻՐՅԱՆ ՀՈՎՎԵՐԳՈԻԹՅՈԻՆ
(Հին էպիգրամներից)


Մի անգամ մտա թանգարանը մեր հեղափոխական.
Նստած էր այնտեղ վարիչը և դինջ զրույց էր անում
Մի շատ անվանի խմբապետի հետ։— Երբ դուրս եկա

ես

Գնա՛,— ասացի իմ բարեկամին,— մտի՛ր թանգարան.

Հեղափոխական մեր թանգարանում անվրդով նստած
Զրույց են անում Դանը նայիրյան և քեռի Մախնո՛ն։—
1927