Նավթի և նավթամթերքների խառնուրդներից ջրի մաքրումը

Նավթի և նավթամթերքների խառնուրդներից ջրի մաքրումը

Ներկայումս ծայրահեղ պայմաններում երբեմն մարդկային գործոնից անկախ հաճախ տեղի են ունենում կատաստրոֆիկ անկանխամտածված պրոցեսներ, որոնց ստեղծած կորուստները երբեմն դառնում են անվերադարձ թե մարդկային, թե նյութական տեսակետից: Խաթարվում է բնապահպանական հավասարակշռությունը թե ֆաունայի, թե ֆլորայի համար :

Ահա այդպիսի ծայրահեղ վիճակներից է հանդիսանում վթարների հետևանքով նավթի, նավթամթերքների խառնուրդների հայտնվելը ծովերի, օվկիանոսների, ջրամբարների մակերևույթի վրա :

Միշտ կարելի է բոլոր անհնարին թվացող պայմաններում ելք փնտրել և անպայման գտնել:

Այս ամենը չեն կարող անտարբեր թողնել ոչ միայն աշխարհի այլ նաև հայ գիտնականներին, որոնցթվում է նաև ՀՀԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի ֆիլտրող նյութերի լաբորատորիայի գիտաշխատողներին :

Ահա այսպեսսկսվեցին գիտական հետազոտությունները այդ ուղղությամբ : Ուսումնասիրվեցին մինչ այդ գոյություն ունեցող եղանակները, բացահայտելով եղածների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև հաճախ հեռուստատեսությամբ տրվող և ցուցադրվող հաղորդումները և կադրերը՝ ըբդհուպ մինչ կենդանիների, թռչունների լվացումը և մաքրումը նավթից և նրանց խառնուրդներից, լողափների, նրանց շրջակա միջավայրերի իսպառ կանաչ տարածքների այրումը և ոչնչացումը :

Եվ ահա գիտական ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որպես աբսորբենտ օգտագործվեց նորից նույն ինստիտուտի նույն լաբորատորիայում ստացված աբսորբենտը՝ հիդրոմեկուսիչ հողը, որի համար ստացված է Հայ արտոնագիր: Հայ արտոնագիր է ստացված նավթից և նավթամթերքների խարնուրդներից ջրի մակերևույթի մաքրման եղանակի համար: Ահա այս երկուսի համադրման ճանապարհով ջուրը մաքրվում է նավթամթերքների խառնուրդներից՝ չունենալով տհաճ համ և հոտ:

Այս եղանակը օգտագործվում է այն դեպքում , երբ նավթը և նրա խառնուրդը էական արժեք չի ներկայացնում և երբ աբսորբենտը հագենում է՝ իջնում է ծովի, ջրամբարի հատակը և հավաքելու և կրկին օգտագործելու կարիք չի ներկայացնում :

Այս եղանակը բավականին պարզ է, էական ծախսեր չի պահանջվում, հատուկ սարքավորումների կարիք չի զգացվում:

Մեծ հետաքրքրությամբ է ներկայացնում այն եղանակը,որի ժամանակ օգտագործվում է Արագածի հանքավայրի պեռլիտից ստացված ֆիլտրող փոշին, որը նույնպես լավ լժաբսորբենտ է, ունի հիդրոֆոբ հատկություն: Այս աբսորբենտը օգտագործվում է այն դեպքում երբ մաքրվող ջրի վրա թափված է թանկարծեք նավթ, յուղ և այլն խիստ այն հավաքքելուև կրկին օգտագործելու համար, իսկ աղտոտված ֆիլտրող փոշին այրել և նորից օգտագործել որպես աբսորբենտ :

Վերջում կցանկանայի հանրությանը տեղեկացնել այս եղանակների խիստ կարևորության մասին և անհրաժեշտության դեպքում անշահախնդիր օգնություն ցուցաբերել :