Նետե՜լ է երկաթե մի ձեռք

Եղիշե Չարենց

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա[1].
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.


  1. ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն: