Իմ եւ խելագարի միջեւ
տարբերությունը կայանում է
նրանում, որ ես խելագար չեմ։
ԴԱԼԻ
Ինչ կլիներ լուսատուների վիճակը,
եթե չլինեին, նրանք, որոնք
առանց լույսի չեն կարող ապրել։
Ինչ կլիներ ծաղիկների վիճակը,
եթե Դալին դրանք չնետեր իր
թշնամիներին՝ երբ շիրիմ են մտնում նրանք։
Ինչ կլիներ սիրո վիճակը,
եթե չլինեին նրանք, ովքեր,
իսկապես, իրար չեն կարող տանել։
Ինչ կլիներ աղբյուրների վիճակը,
եթե չլինեին հեռավոր-անջուր
ճանապարհներն ու անապատները։
Ինչ կլիներ իմ վիճակը, եթե հանկարծ
չլինեին նրանք, ովքեր
ամեն վայրկյան կրակում են ինձ վրա։