Նման՝ օրերի հաջորդումին հար
* * *
Նման՝ օրերի հաջորդումին հար՝
Մարդկանց դեմքերը տխուր-տաղտկալի,
Խոսք ու գործերը պայմանված, հիմար,
Սին հոգսին գերի, նրա ցավով լի,—
Ձանձրույթի ցուրտով, դժնյա, անգորով
Մարեցին իմ մեջ ինչ լավ էր, լուսեղ՝
Ճշմարտի տենչանք, կռվելու կորով,
Ջահելությունս անձնուրաց, շքեղ...
1909