[ 165 ]

ՆՅՈԻ-ՅՈՐՔ

Երեք օր էր, ինչ գիշերում էի Մադիսոն Սկուար պարտեզում։ Դեկտեմբերի սկիզբն էր. կես գիշերից հետո ամպերը պատում էին երկինքը, դանդաղորեն, բայց համառ կերպով իջնում էին ցած և իբրև թեթև մշուշ պաշարում էին երկինք քերող շենքերը, մտնում էին ամեն մի ծակ, գրկում էին բյուրավոր լույսերը, որոնք ամպերի միջից երևում էին ինչպես ծովն ընկած աստղեր։ Սկսում էի ամբողջ մարմնովս դողալ խուլ անշոշափելի խոնավությունից, կամաց, կամաց կծկվում էի, ուզում էի, որ շորերիս ամեն մի մասնիկը դիպչի մարմնիս, հավաքում էի պարտեզի նստարանների վրա մոռացված կամ չքված լրագրերը, ծալում, գնում էի նստարանին և նստում վրան, բայց վիճակի ոչ մի փոփոխություն. որքան ժամերը առաջանում էին, ավելի էի մրսում, մրսում էր մինչև անգամ թևերիս տակը, վերջապես ոտի էի կանգնում, քայլում անորոշ ուղղությամբ, կանգ էի առնում գիշերային ճաշարաններից մեկի առաջ, համարձակ ներս մտնում։ Տաք էր այնտեղ, այնպիսի դուրեկան տաքություն, որի նմանը մարդ միայն զգում է իր մոր գրկում։ Ճաշարանում մի պահ կանգնում էի պատից կախված մենյուի առաջ, աներևակայելի դանդաղկոտությամբ կարդում, որպեսզի ժամանակ անցնի և ավելի տաքանամ ու վերջ ի վերջո «չհավանելով» ոչ մի պատրաստի ճաշ, թողնում, դուրս էի գալիս երկրորդ, երրորդ, չորրորդ և անվերջ ճաշարաններ մտնելով՝ սպանելով ժամանակը՝ մինչև լուսանար։

Նյու-Յորքի բյուրավոր լույսերը շարունակում էին լողալ կապույտ մշուշի մեջ, ավտոմոբիլները արագ թռչում էին, [ 166 ] մուշտակների մեջ փաթաթված զույգեր անցնում էին ուրախ, բարձր և անհոգ ծիծաղելով, պարտսրահները, մյուզիկ հոլերը շարունակում էին հրճվել ամբողջ գիշերը մի տեսակ մաշումի, ցոփության խրախճանք, որ գնալով աճամ էր և դառնում կլանող ալիք։

Հաճախորդներ փնտրող կանայք մոտենում էին ինձ, ուրախ ու մարմնահարույց, քայլում էին ինձ հետ մի կամ երկու անկյուն, և վերջապես հույսերը կտրում ինձանից և բաժանվում արհամարհական մի խոսք նետելով այն երիտասարդին, որ «զգացում» չունի, «չի ուզում կյանքը վայելել» կամ «երևի սիրահարված է»։ Նրանցից ոմանք, իրենց մարմինների անհաղթ ուժին վստահ, պարտված ասպետի նման զայրանում էին, մի-մի հայհոյանք շպրտում ու անցնում։

Կանգնում էի էլեկտրական լույսի . սյունի տակ, բարակ,թեթև վերարկուս աշխատելով ավելի ու ավելի կծկել, սեղմել մարմնիս։ էլեկտրական լույսի տակ, օտար, անծանոթ աշխարհի հորձանքում, երազում էի մեր երկիրր, «հին երկիրը», ինչպես ամերիկացիները սիրում էին կոչել ծննդավայրը։ Շոշափելի կերպով տեսնում էի մորս և փոքրիկ քույրերիս, որոնք քնում էին տաք անկողիններում, մինչև անգամ երազում էի նրանց երազը, տեսնում էի, որ նրանք ինձ էին տեսնում իրենց անչարչար երազում, որ ես գտնվում եմ ճոխ ապարանքում, հրճվում եմ, երգում ու պարում, մոռանալով իրենց։ Տեսնում էի, որ քույրերս առավոտյան զարթնում են մորս բարձրաձայն աղոթքից, վազում, գնամ են նրա անկողինը, մի ժամ էլ այնտեղ շաղակրատելու, համառող քնին բարությամբ ճանապարհ դնելու, երազում էի մանավանդ, որ հաստ, կարմիր թշերով աղախինը կովը կթեց, կաթը բերեց, դրեց օջախի վրա, եփ եկավ, սերը հավաքեց երեկվա սերի վրա, որպեսզի ավելի ու ավելի թանձրանա։ Տեսնում էի, ինչպես քույրերս խմում են, մինչդեռ մի քիչ հետո մայրս նրանց կեսօրվա ուտելիքի ծրարն է պատրաստում, և գրքերը գնում պայուսակների մեջ, որ դպրոց վազեն։

Հեոուն, բարձր երկնքի հեռավոր խորշում բյուրավոր լույսեր են բացվում, էլի փակվում և էլի բացվում, երևում են մեֆիստոֆելյան ֆիգուրաներ, որ պարում են, ցատկում , անմարդկային շարժումներ գործում, երկար, բարակ [ 167 ] սրունքներ, եռանկյունաձև իրաններ և գլուխներ, ապա շարվում են իրար մոտ, կարգապահ զորքի նման, քայլում են և կորովում մթում. էլի բյուրավոր լույսեր, այս անգամ գրեր են կարդում եմ՝ «ծամոն», «ծամոն», «ծամոն», աչքս դարձնում եմ երկնքի մի ուրիշ խորշը, հանկարծ մշուշի կապույտ ծովում, լուսով ստեղծված հազարավոր ծիծաղելի, ֆարսային ֆիգուրան են գծագրվում. մի խումբ ծխախոտ է հանձնարարում, մի ուրիշը՝ բիսկվիտ, երրորդը կալբաս, չորրորդը, հինգերորդը և հարյուրերորդը հարյուրավոր վաճառելիք նյութեր, որոնց տերերը լարել են նրանց, գնացել քնել են կամ հրճվում են Նյոլ-Յորքի հազարավոր լուսավոր դահլիճներում։

Տանջում են ինձ այս բյուրավոր լույսերը, այս հարյուրավոր ֆիգուրաները, որոնք որոշ ժամանակից հետո միևնույն շարժումներն են անում. ուզում եմ փախչել, բայց ո՝ւր եմ փախչելու, ուզում եմ փակել աչքերս, բայց տպավորությունն է ինձ տանջում, ամեն տեղ կան, ամեն քայլափոխումին, երկնքի և գետնի բոլոր կետերում:

Արդեն լույս է, Նյու-Յորքն աղմկում է, անասելի աղմուկ, խոր, տարածուն, ընդգրկող։ Ամեն մարդ քայլում է լուռ կարգապահ, արագ, զգույշ, բայց ոտի ձայներից, կառքերից, ավտոմոբիլներից, ապրանքատարներից, տրամվայներից, նավերից, օվկիանից, օդից, քարերից, երկնակարկառ շենքերի պատուհաններից, հազարավոր ժամացույցներից, բացվող–փակվող դռներից, մեքենաներից, շչակներից, ծխից, մրից, գետից, պարտեզներից մզվում է մի աղմուկ, ինչպես ձայնմշուշ, տարածվում է, բարձրանում, աճում, ուռճանում, հզորանում, հզորանում, գառնում է անհաղթելի, տևական ու տիրական։

Սկսվում է իմ ցերեկվան «աշխատանքը» — մտնել ամեն մի խանութ ու աշխատանք մուրալ։

— Ի՞նչ մասնագիտություն ունեք, պարո՜ն։

— Մասնագիտություն չունեմ, պարոն, նոր եմ սովորելու, պետք է մտնեմ դրամատիկական ակադեմիա։

— Դրամատիկական ակադեմիա, հա՜ , հա՜ , հա՜...

Սկսում է դանտեական հերոսների մի քրքիջ, ծաղրի զգետնող մի հռհռոց. փախչում եմ դուրս, որոշում եմ ասել արևելյան գորգեր նորոգղ եմ, բայց ես չեմ ուղում մտնել էլի [ 168 ] նույն այն գարշելի գործի մեջ, մտնում եմ հարյուրավոր խանութներ,— ապարդյուն, ապարդյուն, ապարդյուն։ Մի ճաշարանում խոստանում են կշտացնել ինձ, եթե արագ մաքրեմ մի քանի տասնյակ ամաններ․ մաքրում եմ և ուտում․․․

էլի գիշեր, երրորդ գիշեր։ Քունն ու ցուրտը կռվում են իրար դեմ, անողոք կոիվ․ ո′չ մի կողմից ո′չ մի զիջում։ Ես հանդիսանում եմ նրանց համար ռազմի մի ողորմելի դաշտ,— անագորույն կոիվ երկու համահավասար հզորների միջև - աղիողորմ մի դաշտում։

Զայրույթը աճում է իմ մեջ նման օվկիանի կատաղած ալիքներին, աճում է իմ մեջ ցասումի մի հրդեհ սոցիալական այս նատիրում, ալեկոծվում է հրդեհը՝ հասնելու մինչև զենիթը՝ ուր ցոփերն ու տխմարները վայելում են, շռայլում, անագորույն մաշում, փչացնում։ Ոպում եմ նետվել մի ավտոմոբիլի վրա, բացատրություն, արդարություն պահանջել, բայց իմ հոգին ծիծաղում է իմ վրա, ծաղրում է իմ բարկությունը, ընկնում են իմ թևերը, ինչպես գնդակահարված մի գլուխ, ջախջախվում են արդարության իմ զգացումները, ինչպես փշուր-փշուր եղած լուսամոլտի ապակին։ Հանդիպում եմ գլուխները կախ, հյուսիսային գիշերների նման մռայլ մարդկանց, որոնց աչքերից կարդում եմ նրանց պատմությունը, ինչպես բացված և առաջս դրված մի գիրք։ Ուզում եմ մոտենալ, անցնում են նրանք։ Զգում եմ, որ նրանք ասում են.

— Դու էլ մի քիչ պետք է երգես, բողոքես, ապա անզորությունից դիմես զզվելի լիրիկային և երբեք չուզենաս բըռունցք սեղմել, բարձրացնել և հարվածել։ — Իրավունք ունեն,— մտածում եմ,– սոցիալական նատիթի վիթխարի բանակը քայլում է լուռ, մռայլ ապրելով ներքին անհատական, զմայլելի մի էրոտիկա, այդ բանակը քայլում է մթին խորխորատներից, քայլում է արհամարհելով։ — Բայց միթե՞ լապտերներ չկան անդունդներում, միթե՞ այդ մեծ գիշերում չեն սահում լույսեր,— հարցնում եմ ինքս ինձ։ — Ո′չ մի գիշեր անվախճան չէ,— եզրակացնում եմ,— կպայթեն լույսերը, այս միևնույն խորխորատում կթավալվի [ 169 ] արեգակը, ոսկի կծեփի սոցիալական նատիրի թաց, լպրծուն պատերը:

Քայլում եմ, քայլում եմ անորոշն և տարտում:

Հանդիպում եմ «չգիշերողներից» մեկին, ծանոթանամ ենք. նա արդեն գիշերելու ստաժ ունեցող մարդ է, գիտե գիշերները պատսպարվելու բոլոր հնարքները, բայց ինչո՞ւ է դուրս մնացել։ Որովհետև ամեն ինչ փորձել է, և մաշվել են մինչև անգամ հնարքները, բոլորն էլ հասել են իրենց ողորմելի վախճանին։

— Հինգ սենթով կարելի է ամբողջ գիշերը հրաշալի պանդոկ ունենալ,– ասում է իմ բախտակիցը։

— Ինչպե՞ս, ցույց տվեք ինձ ալդ պանդոկը,— աղաղակեցի ու բռնեցի նրա օձիքից, որ հանկարծ չծադրի ու հեռանա։

— Հիեգ սենթ ունե՞ք,— հարցրեց։

— Այս՛, միայն հինդ սենթ ունեմ,— պատասխանեցի։

— Ի՜նչ հարուստ եք, իմ տղա, հինգ սենթով փառավոր կարող եք քնել,— հավաստիացրեց ինձ «գիշերողը»։

— Շուտ, ցույց տվեք ինձ պանդոկը է:

— Եկերք,– ասաց «գիշերողը»։ Ես հետևեցի։ Նա տարավ ինձ ստորերկրյա տրամվայի մի կայան Ու ասաց.

— Գնեցեք մի տոմս, մտեք կառախումբը, երկու անգամ ծայրից ծայր գնացեք ու եկեք՝ կլուսանա, այնտեղ տաք է, կարող եք կարդալ, քնել, զարթնել, ծանոթանալ մարդկանց հետ, ոչ ոք իրավունք չունի ձկզ դուրս բերելու վագոնից։

— Ի՜նչ լավ կլիներ տասը սենթ ունենայի և միասին «գիշերեինք»,— ասացի բարեկամիս:

— Ձեր ունեցածը հինգ սենթ է, ավելորդ մի փիլիսոփայեք, իմ բախտավոր բարեկամ, մտե՜ք ներս ու քնեք,— ասաց նա ու հեռացավ:

Անկեղծ էի ասում, բայց իսկապես ավելորդ էր ասելս։ Մտա ներս։ Վագոնը մտնելիս ժամը տասներկուսն էր, բազմություն կար, բայց մի քանի կայարանից հետո վագոնը թեթևացավ, նստեցի մի խորունկ թաղվող նստարանում և քնեցի։ Քունս անհանգիստ էր, մղձավանշներով ու զարհուրելի անկումներով լեցուն. մի քանի անգամ զարթնեցի, [ 170 ] մոռանալով, թե ուր եմ քնել. հիշեցի ու էլի քնեցի։ Երբ վերջնական զարթնեցի՝ առավոտյան ժամի չորսն էր, կառախումբը հետ էր վերադարձել, և ոչ ոք ինձ չէր խանգարել։ Վագոնում ութը-տասը հոգի կային, որոնք ինձ նման «գիշերողներ» էին, ընտրական կամպանիայի շուրջը վիճաբանում էին, բոլորն էլ արտահայտվում էին Եվգենի Դեբզի ոգտին. Դեբգփ անունով պարզվեք, որ նրանք սոցիալիստներ էին: Նրանց միջից մեկը մոտեցավ ինձ ու չգիտեմ ինչու՝ ազգություն հարցրեց: Ասացի, պարզվեց, որ նա էլ հույն էր, երկար «գիշերող»-ներից, որն առաջին անգամ ինձ պատմեց սոցիալիզմի, չորրորդ դասակարգի մասին: Երբ կայարանից դուրս էինք զալիս, հույնը ինձ ասաց•

— Մենք էլի այստեղ կհանդիպենք,— և ծիծաղեց: Հասնում է նորից գիշեր: Չոբբոբգ գէշԻր։ Հազում եմ, անվերջ տաք ճաշարաններ մտնելով ու դուրս գալով ցուրտ, անգութ օդին, մրսել եմ: Չեմ զարմանում: Կեսգիշերին կանգնած եմ մի ծաոի տակ, հազում եմ, չեմ նշմարում, որ ոստիկանը մոտենում է ինձ:

— Հիվանդ եք, պարոն:

— Հազում եմ,— պատասխանում եմ:

— Ինչու տուն չեք գնում,– հարցնում է բարձրահասակ իռլանդացին:

— Տուն:— Ծիծաղում եմ։— Տուն չունեմ:

— Եկեք ինձ հետ,– ազդարարում է իռլանդացին:

Գնում եմ, մտածելով, որ ոստիկանատուն է տանելու: Լավ է: Այնտեղ տաք է, տախտակների վրա մինչև առավոտ կքնեմ:

— Այնտեղ ավելի կզայրանամ, կհասնեմ բարկության գագաթնակետին,– մտածում եմ,— ինչ ուզում է չինի, ոչինչ, բացարձակապես ոչինչ չունեմ կորցնելու, կկորցնեմ միայն գիշերները թափառելու «իրավունքը»:

— Երկար ժամանակ է տուն չունեք,— հարցնում է ոստիկանը։

— Ոչ, նոր եմ եկել Նյոլ-Յորք, բայց ինչպես երևում է երկար կտևի։

— Ինչո՛ւ։

— Գործ չկա,— պատասխանում եմ: [ 171 ] Ոստիկանը անիմաստ ծիծաղում է:

Ա՜խ, այդ ծիծաղը, այնքան անպատճառաբանված էր։

Ինչո՞ւ էր ծիծաղում, մինչև հիմա էլ չեմ հասկացել։ Երևի հիմար էր: Միթե՞ իմարությունը պատճառաբանված չի լինում:

Կանգ ենք առնում մի շենքի առաջ, մտնում ենք ներս, մաքրամաքուր մի շենք, մտնում ենք գրասենյակ, գրասենյակում արձանագրում են իմ անունը և տալիս են փոքրիկ անկետա՝ լցնելու․ լցնում եմ վտանգավոր անկեղծությամբ։ Ու տիկանը բարի գիշեր է ասում, նայում է ինձ բարությամբ, ժպտում ու հեռանում։ Գրասենյակի վարիչը էլեկտրական կոճակը սեղմում է, գալիս է մեկը, որի գիշերային տարազից կարելի էր միայն բաղնիսի ծառայող կարծել։

— Տարե՛ք պարոնին,— ասում է գրասենյակի վարիչը։

— Հաճեցե՛ք,— ասում է ինձ երկրորդը։

Ես հետևում եմ։ Ո՞ւր եմ գնում, չգիտեմ, շենքը տաք է, դա է ինձ հանգստացնողը, թող բանտարկեն, ոչինչ։

Մտնում ենք մի ընդհանուր սրահ, որի բոլոր պատերը լցված են փոքրիկ, փոքրիկ երկաթե պահարաններով։ Դիտում եմ քննական հայացքով, ուզում եմ իմանալ, թե ո՞ւր եմ, ինչո՞ւ բերին ինձ այստեղ, բայց անօգուտ, ոչինչ չեմ հասկանում։

— Հանեցեք ձեր շորերը,— ասում է «բաղնիսի ծառայողը»։

Հանվում եմ ու բոլորովին մերկ կանգնում, «բաղնիսի ծառայողը» մի պահարանի փոքրիկ բանալի է տալիս, որպեսզի շորերս դնեմ այդ պահարանի մեջ ու փակեմ։ Շորերս դնում եմ պահարանում, կողպում և բանալու հետ միացած ռետինե պարանից անց կացնում թևիս։ նա՛ ինձ առաջնորդում է մի դուռ, բաց եմ անում դուռը, մտնում եմ ներս, բացված տեղը կորրիդոր է, խորքում մի փոքրիկ սենյակ առանց դուռի, մի սևամորթ ափս լցնելու չափ կակուղ սապէհ է տալիս ու մի շուշանի պես սպիտակ ցամքոց, շարունակում եմ ճանապարհը, մտնում եմ մի ընդարձակ բաղնիք, հարյուրավոր դուշեր, բայց ոչ մի լողացող չկա, արդեն ուշ է։ Ինչո՞ւ եմ լողանում, չգիտեմ, բայց լողանում եմ ագահաբար, մարմինս տաքանում է, տաքության մի անասելի հեշտանք եմ զգում, ջուրը վազում է, վազում է անվերջ, առատ, ինչպես [ 172 ] ավազը արաբական երկրներում, թափվում է տաք, հեշտագրգիռ ջուրը, կատաղած անձրևի նման, մարմինս, ցրտացած, փայտացած մարմինս տաքանում է, այնպես դուրեկանություն եմ զգում, ինչպես կզգայի իմ սեփական մոր գրկում։ Ես կցանկանայի մնալ այd տաք շատրվանի տակ, եթե քունս ինձ չբռնադատեր վերջացներ։ Վերջացրի, փաթաթվեցի սևամորթի տված սպիտակ մեծ ցամքոցի մեջ։ Կյանքում ինձ ոչ մի ծաղկի հոտ այնքան չէր հարբեցրել, որքան բուրումը այդ նոր արդուկված մաքուր սպիտակեղենի։ Շարունակեցի ճանապարհս, բացի առաջս եկած դուռը, էլի կորրիդոր, դուռը բանալիս, զանգի մեղմ հնչյուն լսվեց, անմիջապես կորրիdորի մի դառը բացվեց և այս անգամ մի սևամորթուհի կանգնեց դեմս, «հետևեցնեք ինձ» ասաց սևամորթուհին։ Հետևեցի։ Մտանք մի սրահ. մեղմ տաքություն, կիսալույս, աչքս պտտցրի չորս կողմս, հարյուրավոր մարդիկ քնում էին, ոմանք խորդում, ծանր շնչում, շատերը կարծես չէին էլ շնչում, ընկղմվել էին ո՜վ gիտե ի՜նչ աշխարհում։ Բոլորն էլ մրսածներ ու հոգնածներ էին, փախել էին փողոցի անգթությունից։ Սևամորթ կինը, որի աչքերը փայլում էին անդունդն ընկած աստղերի նման, առավ խոնաված ցամքոցը վրայիցս և նորը տվեց, նոր-նոր բանալով ծալքերը, էլի փաթաթվեցի չոր, տաք ու մաքուր սպիտակեղենի մեջ, և մտա անկողին։ Անկողին մտնելուց հետո՝ կարծեցի, որ տուն վերադարձա և մտա. մեր տուն լվացքի օրը փոխված իմ մանկության սպիտակ, սպիտակդ անկողինը։

— Որևէ բանի կարիք չունեք,— Հարցրեց սևամորթու հին հեռանալուց առաջ։

— Ի՞նչ բանի,– հարցրի, կարծելով, որ այնքան լավությունից հետո ուզում է ինձ հեգնել։

— Ջուր, օրինակի համար, լռղանալուց հետո ամեն մարդ ջուր է խմում,— պատասխանեց սևամորթը սպիտակ բարությամբ։

— Ո՜չ,— ասացի, ջուր չեմ ուզում։ Շատ ծարավ էի, բայց ավելի ուզում էի ծխել, քան խմել:

— Կարելի է ծխել,— հարցրեցի։

— Այո՜, կարելի է, բայց ո՜չ այստեղ, ա՜յ այն սենյակը, այնտեղ ցուրտ չէ, չեք մրսի, մի վախենաք։ [ 173 ] Ծխելու հնարավորությունն ապահովելուց հետո՝

— Ուրեմն մի բաժակ ջուր տվեք, խնդրեմ։

Մոտ էր ջրի տեղը, մի բաժակ ջուր տվեց սևամորթ կինը, մեջք սառույցի փոքրիկ մի կաոր էր լոզում։ Խմեցի, այո սաույցի կտորն ամբողջ մարմինս հովացրեց։

— Գիշեր բարի,— ասաց սևամորթ կինը, աչքեր փայլակեց, մի փոքրիկ շարժումով սև գնդիկները կորսվեցին, ձյունի պես սպիտակեց աչքի խոռոչը և հեռացավ։ Ես, միտս դրի վեր կենալ, գնալ ծխելոլ սենյակը, մի գչանակ քաշել, քաշել մինչև ոսկորներիս ծուծը և վերադառնալ, բայց ո՜չ գնացի և ո՜չ էլ իմացա, թե ինչպե՜ս քնեցի, միայն առավոտյան, երբ աչքերս բացի՝ հիշեցի, որ այն դիրքումն էի՝ երբ միտք էի անում գնալ և ծխել։

Գիշերը երազեցի։ Խառնիխուռն ոչինչ չկար այդ երազում, պայծառ, վճիտ, ուրախ մի երազ, պարում էի ջահազարդ մի դահլիճում, պարում էի ջահազարդ իմ մոր հետ։ Մայրս եկել էր Ամերիկա, առանց իր գավառական Հարերը փոխելու, նա հագել էր արյան գույն մետաքս, սրմայով բանված վրան, ճակատին ոսկի շարած, մի խոշոր ադամանդ խրած սև մազերի մեջ, որը փայլում էր ինչպես մեկ հատիկ կրակը չվառված ածախի դեզում։ Համբուրում էր ինձ մայրս, համբուրում էր այնպիսի հրճվանքով և կրքով, կարծես երիտասարդ հայրս չինեի նոր հանդիպած իրան, պարում էր նա, գավառացի այդ միամիտ, աղոթող կինը մի վալս, փոթորկալի, ցանկահարույց, կայթում էին նրա ոտները, ինչպես ոտները սլավոնական պարուհու։ Աղոթքներից, հայկական եկեղեցու մթնշաղից, խնկից, ու մոմից հեռու, նա գրկել էր իմ հոգին որպես սիմվոլն ուրախության, երիտասարդ աշխարհի։ Ապա նա ուզեց պարել առանձին, սուրբ գրքի և ճաշու ավետարանի ընթերցող մայրս սկսեց պարել մեկն այն ֆանտաստիկական պարերից, օձապտույտ, մրրկալից նազանքների խոլական, ամեհի մի պար, որի նմանը չի պարել ո՜չ մի սպանուհի բոլոր ժամ տնակներում և ո՜չ մի արաբ կամ հնդիկ աղջիկ խորախորհուրդ այդ երկրների նախագարյան պատմությունից մինչև հիմա։

Մայրս շարունակում էր իր ամեհի, վայրենատենլ պարը, երբ հանկարծ իմ ամբողջ հոգին լցվեց արցունքով, վազեցի, [ 174 ] գրկեցի նրան, գլուխս թաղեցի որմայով բանված արյան գույն մետաքսե հին, անտիկական շորերի ծալքերում և լցրի նրա կուրծքն իմ երիտասարդ ուրախության արցունքներով։ Մեր շուրջն ամերիկացիներ էին, ֆրակներ հագած մարդիկ անգլերեն լեզվի հատուկ մլավյուններով և բացականչություններով․ կանայք ոսկրոտ էին, երկար, նիհար, մեղվիրան, ատամները ցցած անհրապույր և անհրավեր դեկոլտեներով, ապշած ու հիմարացած՝ դիտում էին իմ մոր, դիտում էին արևելյան այդ խոլությունը, որ արժեր դեզերն ամերիկյան բոլոր ոսկիների, դեզերը կաթոլիկ եկեղեցու արևելքից գողացված գոհարների, աստղանման բոլոր քարերի։

Առավոտյան երբ աչքերս բաց արի, մի անգամ էլ խորը շնչեցի բուրումը սպիտակ անկողնի, բարի, հյուրընկալ անկոդնի։ Ցատկեցի անկողնից մյուսների հետ, ուրախ, զվարթ, գաղջ մթնոլորտը տալիս էր ինձ ճկունություն և ոստում։ Գնացինք պահարանների սրահը, հագնվեցինք։ Մեզանից 50 հոգու անունները կարդացին, մենք մնացինք այնտեղ, մյուս գիշերողները վազեցին դուրս։ Սարսափելի դեմքեր կային գիշերողների մեջ, որոնք հայտնաբերվեցին, երբ հագան իրենց առօրյա շորերը, արտահայտություններ, որոնք չէին նշմարվում գիշերը, կիսալույսի տակ, քնի մեջ, սպիտակ և խաղաղ անկողիններում։ Մնացող 50 հոգու յուրաքանչյուրին մի-մի աշխատանք տվին անելու. ինձ հանձնարարվեց շենքի 25 լուսամուտների ապակիները մաքրել։ Ուրախությամբ և վարձահատույց լինելու բավականությամբ մաքրեցի ապակիները և իջա գրասենյակ, շնորհակալություն հայտնեցի գրասենյակի վարիչին, որը նույն անձնավորությունը չէր, որին ես գիշերը հանդիպեցի։ Վարիչը զարմացավ, որ շնորհակալության եմ հայտնում։ Բոլորն էլ դուրս էին եկել առանց շնորհակալություն հայտնելու։

— Ինչո՞ւ եք Նյու Յորք եկել,— հարցրեց վարիչը։

Մի պահ մտածեցի ճիշտը չասել, որպեսզի դաժանորեն չծիծաղի, բայց երբ նորից նայեցի վարիչի բարի (կարծես օտարական լիներ) դեմքին՝ ասեցի.

— Նյու-Յորք եմ եկել դրամատիկական ակադեմիա մտնելու։ [ 175 ] Վարիչը նայեց աչքերիս մեջ, նայեց այնպես սուր, որ կարծեցի, թե ալքերիցս ներս է մտնում և ձեռս բռնելով ուժգին սեղմեց։

— Ամեն երեկո եկեք մեզ մոտ մինչև գործ գտնեք և դպրոց ընդունվեք,— ասաց։

Ես նրա խոսքի անկեղծության խորապես հավատացի. ոչ մի դանտհական քրքիջ, ոչ մի դիվային հրհռոց։ Բարի էր նա։ Ես նրա դեմքի ոչ մի մանրամասնությունը շեմ մոռացել մինչև հիմա։

Ելա փողոց, անկյունը դառնալիս ետ նայեցի տեսնելու, թե ինչ շենք էր, ուր գիշերել էի. կարդացի — «Գիշերել տուն»։ Առաջին անգամն էր, որ այդպիսի շենքի գոյության մասին գաղափար էի կազմում։

Դեռ անկյունը չէի դարձել, երբ մի երիտասարդ, միջակ հագնված, խոժոռ, իմաստուն աչքերով, մոտեցավ ինձ և բարևեց։ Զարմացա։

— Ես ձեզ ճանաչում եմ,— սկսեց երիտասարդը,— դրա համար բարևեցի ձեզ։

— Զեզ չեմ հիշում,— պատասխանեցի,- ո՞ւր ենք պատահել իրար։

— Հենց այստեղ, հիմա, ես ձեզ ճանաչում եմ, դուք անգործ եք, նոր եք եկել նյու-Տորք, թափառելիս եք եղել գիշերները, քաղցած և առանց բարեկամի։

— Դուք կարդացել եք իմ անկետան, — գոչեցի,— անպայման կարդացել եք։

— Ո'չ մի անկետա չեմ․ կարգացել, այստեղ գիշերողները նրանք են, որոնք անգործ են, անտուն և քաղցած։ Այդպիսիների համար է, որ բուրժուազիան ստեղծել է այդ տունը, այդ սրիկաների փողովն է, որ հիմնվել է և կառավարվում է այդ տունը։

— Ւնչու սրիկաներ, չէ՞ որ լավ բան է, երթ՜ անգործները դուրսը չեն մնում այս ցրտին։

— Այո, լավ բան չէ, այդ տները, նրանց վարիչների, լավ վերաբերմունքը մեղմում են անգործների բարկությունը, կոտրամ են նրանց ըմբոստության, ընդվզումի թափը, — համոզված հարեց երիտասարդը։ [ 176 ] — Ճիշտ եք, երեկ շատ էի բարկացել, բալց այսօր ոչ մի բարկություն չունեմ։

— Տեսնո՞ւմ եք տեսնո՞ւմ եք, այդպես են մեզ խաբում, այդպես են մեղ թուլացնում։ Ես չեմ ասում, որ է՞լ մի մտնեք այդտեղ, քանի անգործ եք՝ օգտվեցե՞ք այդ հարմարաթյունից, բայց մի մոռանաք, թե ինչու է ստեղծված այդ գեղեցիկ և կեղծավոր տունը։ Դա օպիում է, դա ավելի վատ տեսակի օպիում է, քան եկեղեցին, կրոնը։

Էլ չպատասխանեցի, համոզվեցի ես այդ երիտասարդին։

Քանի խոսում էր, նրա աչքերը բոցավառվում էին, հոնքերը կիտում էր։

— Ներսը էլ գիշերող մնա՞ց,— հարցրեց նա։

— Ոչ, ես վերջինն եմ,— պատասխանեցի։

— Մնաք բարով, բարեկա՜մ,— ասաց երիտասարդր, սեղմեց ձեռքս և արագ քայլերով հեռացավ։

Նա մասնավորապես կանգնած էր այնտեղ, որպեսզի բոլոր գիշերողներին իրազեկ դարձնի բոլրժոլական կեղծ համբույրի ձևերին։

Հանրային պարտեզից անցնելիս՝ լքված մի լրագուր վերցրի նստարանի վրայից և սկսեցի կարդալ «Ուզվում է» բաժինը, ոչ մեկը հուսալից չէր, հանկարծ աչքիս հանդիպեց մի մեծատառ «Ուզվում է»։ X եկեղեցին ուզում էր ամեն տեսակ ցածր մասնագետներ՝ տեղավորելու համար նրանց։ Վազեցի X եկեղեցին. բավական բազմություն կար։ Սպասեցի մինչև հերթս հասավ և մտա ներս։ Դա մի մեծ սրահ էր, ուր նստած էին 7-8 բողոքական քարոզիչներ, աոանձին սեղաններով իրարից բավականին հեռու։ 3-րդ սեղանն ազատ էր․ մոտեցա և բարևեցի։ Սա մի սափրված մարդ էր, շատ մաքուր օձիքով և շապիկով, լայն թևնոցներով։ Նա զբաղված էր սեղանի վրա դրված իրերը, որոնք շատ սիմետրիկ դարսված էին, ավելի և ավելի սիստեմատիկ դարսելով։ Բարևս քաղաքավարությամբ ընդունեց և աոաջարկեց ինձ գրավել իր սեղանի կողքին դրված աթոռը։ նստեցի։

— Ի՞նչ մասնագիտություն ունեք,— հարցրեց։

Նորից այգ չար, դաժան հարցումը, մտածեցի և վայրկենապես որոշեցի ճիշտ ասել. [ 177 ] — Հին, ծակած, այրված արևելյան գորգեր նորոգող եմ, — պատասխանեցի։

— Օ՜հ,— մլավեց քարոզիչը և հարեց,— մի քիչ սպասեցեք, դիմացի սեղանը երբ դատարկվի՝ նրա մոտ գնացեք։

Մեքենայորեն դարձա այդ սեղանը։ Այնտեղ մի քարոզիչ էր նստել, սև աչքերով, սև մազերով, մորթը թուխ, որի դեմքի խոր գծերը տանջանք էին արտահայտում։ Քիչ անց սեղանը դատարկվեց։

— Համեցերք այն սեղանը,— ասաց պատվելին։

Գնացի, բարևելիս նրան ձեռք տվի, նրա ձեռքը կոպիտ էր, անտաշ, տառապանքի հետքեր կային մինչև անգամ նրա ձեռքերի վրա։ Առանց հարցման սպասելու՝ հարեցի․

— Արևելյան գորգ նորոգելու մասնագիտություն ունեմ։

— Լավ, շատ լավ,— պատասխանեց և հարցրեց․

— Հա՞յ եք։

— Այո։

Երբ հայ լինելս իմացավ, սկսեց հայերեն խոսել։

— Ես քեզ չավ գործ կճարեմ,— ասաց,— դու լավ մանչ ես, բայց մի քանի թեթև պայմաններ կան, որոնց պետք է հնազանդվես։

— նախ և առաջ պետք է աստուծո հավատաս, տղարս, աստուծո հավատալուց հետո էլ մեր եկեղեցու անդամ պետք է գրվես, թեթև բաներ են, ես քեզ շատ աղեկ գործ կճարեմ։

— Սակարկությո՞ւն եք անում, ի՞նչ է, պատվելի,— գոչեցի։

— Սակարկություն չէ, այս կերպով փրկում ենք մոլորվածներին, թեթև պայմաններով։

— Թեթև չէ, պատվելի, շատ ծանր է,— ասացի, ևս դեռևս աստուծո մասին վերջնական եզրակացության չեմ եկել։

— Ւ՞նչ եզրակացություն, ի՞նչ բան, կարծես ես շա՞տ եմ հավատում,— գոչեց պատվելին մտերիմ բարկությամբ, — ասար՛ այո, գնա՛ գործիդ։

— Չեմ անի,— պատասխանեցի վճռական։

Երկար վիճելուց հետո՝ պատվելին ուզեց ազգակցական մի բարություն անել, տվեց ինձ մի հասցե, ուր կարող էի գործ ճարել, պայմանով, որ ո՛չ ոքին չասեի, թե իրենից եմ [ 178 ] ստացել հասցեն։ Խոստացա անել, հասցեն ստացա առանց պայմանների և դուրս թռա։

X եկեղեցու պատվելիները, որոնց թվին և մի հայ պատվելի, շահագրգռված էին իրենց եկեղեցու հաճախորդներն ավելացնելու հարցով,– ինչքան շատ լինեին հաճախորդները, այնքան շատ եկամուտներ կստանային պառավ և հարուստ հավատացյալ կանանցից։ Նրանք պայմանավորված կին քաղաքի զանազան վաճառատների հետ, որպեսզի իրենց եկեղեցու անդամներին գործ հայթայթեն, դնեն ծառայության մեջ «օգնած լինելու համար բարի քրիստոնյաների»։ Դրա համար էր, որ պատվեչիները պահանջում էին նախ եկեղեցու անդամ արձանագրվել և ապա գործի կամ ծառայության հասցեն ստանալ։ Հայ պատվելին մտել էր X եկեղեցին, որովհետև նա խոստացել էր մեծ թվով հայազգի հասարակություն ավելացնել նույն եկեղեցու հաճախորդների թվի վրա։

Զարմանալի տպավորություն թողեց ինձ վրա այդ հայ քրիստոնյան, խարդախ և կեղծավոր էր նա մինչև իր ոսկորների, մտքի և հոգու ամենահետին խորշը, բայց անասելի ճշմարտությամբ զինված, նա ասում էր, որ ամեն ինչ սուտ է, աստված, կրոն, եկեղեցի, բայց սուտ չէ, որ դրանով կարելի է ապրել մաքրակրոն, քրիստոնեական կեղծավորության դասական այս երկրում։

— Սուտ չէ,— ասում էր նա,— որ դուք առանց դրան վատ եք ապրում, մինչև անգամ գիշերելու մի անկյուն չունեք, իսկ ես միայն դրանցով լավ եմ ապրում, ուտում, խմում, հագվում, զվարճանում, հեռու ֆիզիկական աշխատանքներից, օրեկան մի երկու ժամ այստեղ նստում եմ, ամբողջ կյանքս արդեն ապահովված է։ Երբ ես նրան առարկեցի, որ ես խոսում եմ սկզբունքի մասին, նա ինձ պատասխանեց.

— Սա էլ սկզբունք է, աղա՜ս։

Ես ուզեցի խոսել, նա շարունակեց.

— Եվ շատ դժվարին սկզբունք է, անել մի գործ, որին չես հավատում, ծառայել մի գործի, որի ամեն ավելյջին մասնիկը փուչ է, անբովանդակ, սա շատ, շատ դժվար է, իմ անփորձ տղաս, շատ դժվար տանելի սկզբունք է։

Տարիներ անցան և ես չկարողացա ըմբռնել «անկեղծ» խարդախությունը, «շահագրգոված» անկեղծությանը։ [ 179 ] Ես ապշեցի նրա խոսքերից, զարհուրելի այդ մարդուց: Ստիպված էի քայլել մի քանի վերստ, առիթ ունեի մտածելու այդ հայ քրիստոնյայի մասին, մտածում էի նրա հոգու խղճության, մտածում էի նրա անկշիռ կյանքի փոխարեն շալակած այնքան կշռավոր կեղծավորության մասին։ Մինչև հասցեն՝ ես եկա այն եզրակացության, որ ամենավտանգավոր դիվանագիտությունը «անկեղծ» դիվանագիտությունն է: Այդ օրվանից ես ճշմարիտ երկյուղ եմ զգում այն մարդկանցից, որոնք սարսափելի «անկեղծությամբ» են պատմում իրենց սրիկայությունների մասին, վախենում եմ այն մարդկանցից, որոնք «անկեղծ» ճշմարտությունն են մատնանշում, որոնք շահագրգռված են այնպիսի «անկեղծությամբ», որպիսի «անկեղծության» քողի տակ կարող են ահավոր չարիքներ գործել։

Ես քեզ չեմ մոռանա, հայ քրիստոնյա՜, դու ինձ սովորեցրիր ավելի շատ, քան բոլոր գրքերը՝ քեզպեսների մասին գրված։

Ես հասա պատվելու տված հասցեին և մտա ներս։ Դա փոքրաքանակ արևելյան գորգերի խանութ էր։ Խանութի խորքում կանգնած էր մի բարձրահասակ մարդ, ամերիկյան տարազով, բայց գլխին թրքական ֆես դրած: Հակառակ այդ ֆեսին՝ ես նրան բարևեցի անգլերեն լեզվով։ Նա նույնպես ինձ անգլերելով պատասխանեց։ Պատասխանը թեև երկու բառ էր, բայց հաստատում էր նրա անգլերեն լեզվում չքավոր լինելը:

— Ես իմացել եմ, որ դուք գորգեր ունեք նորոգելոլ, ես պատրաստ եմ այդ գործի համար։

— Այո՜,— պատասխանեց նա անգլերեն, բայց շարունակությունը դարձրեց հայերենի,— Բայց նորոգվելիք գորգերի մեջ մեկը կա, որ շատ դժվար է, ես դրա համար եմ մարդ փնտրում, կարո՞ղ եք դուք,— հարցրեց։

– Արևելյան գորգի արվեստում ինձ համար գաղտնիք չկա,— պատասխանեցի գոռոզաբար։

Ֆեսավորն ապշեց, աչքերը չռեց վրաս և ապա ներս գնաց և դուրս եկավ մի գորգ ձեռքին, փռեց սեղանի վրա։ Բերածը պարսկական մետաքսե գորգ էր, որ վառվում էր խոր, ճշմարիտ գույներով, հարյուրավոր ֆիգուրաներով, երիզներով և ծաղիկներով։ Գորգի մի անկյունի մոտերքը ձեռքի չափ [ 180 ] արդուկից այրված տեղ կար: Այդ այրվածքն էր, որ պետք էր փրկվեր և ես կարող էի: Այգ գորգը հյուսած կլիներ պարսիկ մի աղջիկ իր սիրեկանի սիրույն, որ տարիներ երգելով հյուսում է, հյուսում է անվերջ և հարսնության օրն իր հետ է տանում իբրև օժիտ փռելու սիրեկանի ոտքերի տակ սիրով և արյամբ լուսավորված առագաստի գիշերը։

— Ես կարող եմ հյուսել,— ասացի,— եթե լավ կվճարեք։

— Հը՜,— ծիծաղեց ֆեսավորը,— 10.000 դոլլար արժե, եթե նորոգվի, ինչ կուզեք՝ կտամ,— պատասխանեց հեգնորեն։

— 500 դոլլար կվերցնեմ աշխատանքիս համար։

— Ի՞նչքան ժամանակի մեջ կարող եք վերջացնել,— հարցրեց առևտրականն աչքերը պլստացնելով։

— Երեք ամսից,— պատասխանեցի, առանց մտքումս իսկապես հաշիվ անելու։

Համաձայնվեց։ Գործը սկսեցի անմիջապես, որպեսզի ցույց տամ, թե իսկապես կարող եմ անել, եթե ոչ ավանս չէր տա, իսկ ես է՜լ չէի ուզում «գիշերելու տուն» գնալ։ Առևտրականը համոզվեց և ինձ ավանս տվեց։ Երեկոյան գնացի, կերա, պանդոկում սենյակ վարձեցի և դրանից հետո միայն գրեցի իմ բարեկամներիս իմ քաշած նեղությունների մասին։

Ես հյուսեցի պարսկական մետաքս գորգը առանց երգելու պարսիկ աղջկա նման, բայց հյուսեցի մտածելով պարսիկ բանաստեղծի նման, մտածեցի, որ մարդը կրքի, ճարպի և կղկղանքի մի մեքենա է, որ լցնում է գեղեցիկ բնությունը կեղտով և գարշահոտությամբ։ Մանում էի ես իմ ժամերը, թել պատրաստում, բարակ, նուրբ թելեր և հյուսում էի գորգը իմ թանկագին ժամերի թելերից։ Երևակայում էի, գորգի հանգույցների հետ կառուցանում էի մտածման լեռներ, որոնց բարձունքներից թավալգլոր ընկնում էր միայն իմ սեփական հոգին։ Այս մտածումների և երագների մեջ հանկարծ մոտենում էր ինձ պրն. Խնալյանը, հրճվում էր հանգույցների նրբությունից և բացականչում.

- Աֆերի՜մ, մանչս, բրավո բե՜, ո՞ր տեղից ես սովորել դու այս արհեստը։ [ 181 ] — Սա արհեստ չէ, սա արվեստ է,— պատասխանում էի, կարծելով, որ գեթ այդ երկուսի տարբերությունը կգիտենա այդ ապուշը, որ ամեն ինչ չափում էր բացառապես ամերիկյան դոլլարներով։

— Ես այսքան էլ լավ բանաստեղծություններ եմ հյուսում, պրն․ Խնալյան. սա գույների և մատների արվեստ է, իսկ մյուսը՝ հոգու արվեստ։

— Աֆերի՜մ, աֆերի՜մ, բանաստեղծություննե՞ր էլ ես գրում, աֆերի՜մ, ծո՜, մաշալլա՜,- բացականչում էր պրն. Խնալյանը և մտահոգվում միայն մի բանով — գործը ավելի արագ էր առաջ գնում, քան ես հավաստիացրի իրեն կամ ինքը կարծում էր։

— Եթե ես քեզ չափ անգլերեն գիտենամ՝ Ամերիկայի փարային հերը կանիծեմ,– ասում էր պրն. Խնալյանը և հեռվից հեռու հասկացնում էր, որ եթե ես ձեռք քաշեմ դրամատիկական ակադեմիա մտնելուց կամ առհասարակ բանաստեղծությունից՝ կպահեր նա ինձ իր մոտ և չավ ռոճիկ կտար։

— Ւ՞նչ պետք է անեմ խանութում,— հարցնում էի,— նորոգվելիք գորգերը շուտով էվերջանան։

— Հե՜տո կասեմ, շատ հեշտ գործ կանես, գրեթե գործ չես անի։

Խնալյանը խանութի ետև մի փոքրիկ սենյակ ուներ, որ կահավորված էր իսլամական հարեմների սենյակների ոճով — արևելյան գորգեր, գույնզգույն փափուկ բարձեր, թախտ, արեվելյան լվացարան, այդ սենյակի մեջը բացվում էր արևելյան փոքրիկ մի բաղնիս, որի ամբողջ պատերը հայլուց էին, հատակը՝ սպիտակ մարմար։ Արևելյան սենյակում դրված էին ղայլաններ, թրքական, եգիպտական և զանազան տեսակի ծխախոտներ։ Այդ սենյակում ոչինչ չէր խնայված, որ հեշտանք առաջացնի։ Ներս մտնողը զգում էր այնպիսի տարածուն, տիրող ծուլություն, որի նմանը միայն զգում են արևելքում կրոնավորները և կաթոլիկ եկեղեցու սպասավորները։

Մի օր հարցրի պրն. Խնալյանին.

— Ի՞նչ բանի է ծառայում այգ սենյակը։

Նա ցինիկորեն ծիծաղեց և աչքերիս խորքը հառելով, պատասխանեց. [ 182 ] — Դու շատ ես կարդացել, լավ անգլերեն գիտես, ամերիկյան հեղինակներին ճանաչում ես, ինքդ էլ գրում ես, բայց տակավին շատ բաներ չգիտես, այդ սենյակն է, որ տալիս է ինձ իմ հանապազօր հացը։

Ես չհասկացա Խնալյանի խորին խոսքերի իմաստը․ նա այդ օրերում հաճախորդներ չէր ընդունել, որ իմանայի խանութի զանազան սենյակների ֆունկցիաները։

Խնալյանի խանութում ես ծանոթացա Կիրակոսյան ազգանունով մի մարդու։ Կիրակսսյանը կլիներ մոտավորապես 40 տարեկան, սպիտակ թելեր ուներ գլխի վրա և միրուքիմ մեջ, բարձրահասակ էր, որից մի տեսակ կեղծ հպարտություն էր արտացոլում, խոսելիս հայտնի էր, որ կրթված էր, կարող էր խոսել ամեն նյութի մասին տանելի հմտությամբ, բայց ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչ գործով էր զբաղվում ։ Ծխում էր սև սիգար, պատմում էր ամենալպիրշ անեկդոտներ, սիրում էր ծուլությունը, հեշտանքը, ընկողմանում էր թախտի վրա, աչքերը սևեռում էր հեռու, երազուն, երբեմն ինքն իրան ծիծաղում էր հեգնաբար, մտքումը կամ այն էր մեկին էր ծաղրում և կամ մի միտք էր արհամարհում։

Կիրակոսյանը շատ մոտ էր Խնալյանին։ Խնալյանը նրան համարում էր արտակարգ խելոք մարդ և ամեն ինչ, որ անում էր, նրան էր հարցնում անելուց առաջ, միշտ նրա խորհուրդներով էր շարժվում։ Խնալյանը երբեմն հպարտությամբ և բավականությամբ ասում էր.

-Կիրակոսյանն էլ այդպես ասաց։

Ես ինքս էջ շատ մտերմացա Կիրակոսյանին, որովհետև նա շատ դյուրամատչելի մարդ էր, ընկերական, միշտ գալիս էր մոտս, դիտում էր ինչպես եմ հյուսում գորգը, երբեմն գորգի արվեստի վերաբերյալ հարցեր էր տալիս։ Նա շատ սիրում էր ծանոթներ ունենալ, որոնց հետ կարողանար նստել և երկար խոսել և մանավանդ անեկդոտներ պատմել։ Ես նրանից լսել եմ հարյուրավոր լպիրշ անեկդոտներ, որոնցից և ոչ մեկը չի կարելի որևէ կերպ գրական դարձվածքներով արտահայտել։ Ես նրա անունը «ծուլություն» էի դրել և շատ անգամ երբ գալիս էր, ասում էի.

— Բարև, բարև, պրն. ծուլություն։

Նա չափազանց բավական էր մնում այդ մականունից է [ 183 ] Վերջապես մի օր ես նրան հարցրի.

- Ի՞նչ գործով եք զբաղվում, պրն. Կիրակոսյան:

- Հը՞, գո՞րծ,- ասաց Կիրակոսյան և երկար ծիծաղեց,- միևնույն է, իմ գործի տեսակ քեզ օգտակար չի լինի, դուք իդեալիստ մարդ եք:

Հետաքրքրությունս բոցավառվեց, նրա գործի տեսակը հասկանալը ինձ համար դարձավ կիրք:

Մի օր նա ասաց ինձ:

- Եթե այդքան հետաքրքրվում եք, կիրակի օրը եկեք... փողոցի և ի ավընյուի անկյունը, կտեսնեք:

Անմիջապես գուշակեցի՝ ձեռնածու է: Սկսեցի ծիծաղել:

-Ծիծաղելը կիրակի օրը կտեսնեք,- ասաց կիրակոսյանը և գնաց:

Ուրեմն ճիշտ էի. նա ձեռնածու էր:

- Պիտի գնա՞ք կիրակի,- հարցրեց ինձ Խնալյանը Կիրակոսյանի գնալուց հետո:

- Անպայմա՜ն,- պատասխանեցի:

Խնալյանն էլ ծիծաղեց: Նայեցի նրա աչքերին: Հեգնո՞ւմ էր ինձ - ո՜չ, նրա՞ն էր ուզում ասել ուրեմն: Միթե՞ ծիծաղում էր նրա համար, որ ես իմացա, թե ինչ գործով էր զբաղված:

- Գործդ շուտով կվերջացնես, հա, մանչս,- գոչեց հանկարծ պրն. Խնալյանը, կարծես ուզեց խոսակցությունը Փոխել:

-Այո:

- Ապա երեք ամի՞ս էիր աշխատելու:

- Այսպես եղավ, ի՞նչ արած, քեզ համար ի՞նչ տարբերություն:

- 500 դոլլար է, մի մոռանա,- գոչեց Խնալյանը, որի ձայնի մեջ խորունկ ցավի շեշտ կար 500 դոլլարի համար:

- 10.000 դոլլար արժե, մի մոռանա,- վրա բերի:

- Աղեկ, աղեկ, շարունակիր,- ասաց Խնալյանը և հեռացավ:

Խնալյանի խանութի հաճախորդները բոլորն էլ կանայք էին: Արևելյան գորգերի փոքրաքանակ գնողները առհասարակ կանայք են լինում, բայց խառ-խուռն, ամեն հասակի: Խնալյանի խանութի: հաճախորդները տարբերվում էին ուրիշ [ 184 ] խանութների հաճախորդներից. նրանք ըստ տարիքի միատեսակ էին, քաֆթառ ամերիկուհիներ, որոնք հերոսաբար կռվում են պառավության դեմ, չլքելով երիտասարդական ձևերը, երիտասարդության հաճույքի, ուրախությունների մատերիալը:

Իմ աշխատանքը վերջանալու վրա էր. սկսեցի դանդաղ աշխատել, մանավանդ երբ գուշակեցի, որ պրն. Խնալյանը երեք ամիս փոխարեն 25 օր աշխատելուս համար ուզում է իր խոստացածից ավելի պակաս վճարել ինձ, այնպես որ ես առիթ ունեի երբեմն դուրս գալու և դիտելու նրան հաճախորդների հետ խոսելիս վաճառքի ժամանակ:

Երբ հաճախորդը ներս էր մտնում, Խնալյանը գաղտագողի մտնում իր փոքրիկ գրասենյակը, հայելու առաջ մազերը հարդարում, երեսին փոշի քսում, ֆեսը դնում և դուրս գալիս աճապարելով հաճախորդուհուն բարևելու: Ըստ հաճախորդի չափի, գույնի և տեսակի ցանկություն, սկսում էր նրան ցույց տալ գորգերի, միշտ ուսումնասիրելով նրան: Ինչքան որ Խնալյանը տգետ էր գիտության մեջ, նա շատ հմուտ էր իմ առևտրում.նա կարող էր մանրազնին ուսումնասիրել իր հաճախորդին գնող լինելու կամ չլինելու խնդրում: Երբեմն նա մինչև անգամ հաճախորդուհու ներս մտնելու մոմենտում, նրա քայլվածքից, մանավանդ նրա գլխի բռնվածքից գուշակում էր, թե «նրանից հաց կելլա՞, թե ոչ»: Շլացնում էր նրան գորգերի առատությամբ, թե տեսակով, թե չափով և թե գույներով: Եթե կարողանար ծախել՝ լավ, բայց երբ տեսներ, որ հաճախորդը, նրան հրավիրում էր իր արևելյան սենյակը: Հաճախորդուհին ներս էր մտնում թե չէ, ես լսում էի սովորական ամերիկուհու բացականչությունը - «օ՜հ, ի՝նչ գեղեցիկ է»: Վայրկենական ներս էր մտնում և մի սևամորթի ջահել աղջիկ և նրան մատուցում էր մանուշակից պատրաստված քաղցրավենիք, որը Խնալյանը հատուկ բերել էր տալիս փոքր Ասիայի խորքերից: Խնալյանը մի քիչ խոսում էր նրա հետ, ապա ներողություն էր խնդրում, ասելով - հիմա մեր սպասուհին կհյուրասիրի ձեզ արևելյան այլ ձևերով, և դուրս էր գալիս: [ 185 ] Դուրս գալուց հետո մոտենում էր ինձ Խնալյանը և մրթմրթում․

-- Քաֆթարը արդեն քրքրվեց, հիմա բոլոր վինտերը կթողնի և արուտուրն էլ կհաջողվի։

Խնալյանի դուրս գալուց հետո նեգրուհին առաջարկում էր հաճախորդ ամերկուհուն հանվել և լողանալ, ցույց տալով նրան փոքրիկ, ֆանտաստիկ բաղնիս։ Կինը հանում էր, մերկանում և մտնում բաղնիս։ Ներգուհին մտնում էր բաղնիս, արևելյան հոտավետ կավով ծածկում նրա մարմինը, արաբական յուղեր քսում, յուղեր, որոնք գնվում էին հենց Նյու-Յորքում։ Ներգուհին մեղկացնում, հեղգացնում էր նրան և երբ նա ամերկուհուն դուրս էր բերում խավլիներով փաթաթված և տեղավորում հեշտանուտ թախիտ վրա, քաֆթարը իրեն զգում էր մեկը արևելիք այն թագուհիներից, որոնց մասին կարդացել էր գրքերում, կամ լսել էր արևելքում ճամփորդներից։ Ամերկուհին պառկում էր թախիտ վրա, ատամները ցցած, ասկրոտ և նիհար, թևերը ծուլորեն երերցնելով դես ու դեն, աչքերը ապուշորեն երազուն։ Սկսում էր քաշել նա ղայլանը առաջին անգամ իր կյանքում։ Այդ տրամադրություննորի մեջ ամերկուհին պատրաստ թր ըն դունելու ամեն ինչ, հնազանդելու ամեն հրավերի, չդիմադրելու որևէ ոտնձգության։ Ներգուհին սկսում էր նրա հետ խոսել կանաց համր վտանգավոր, բայց հաճելի նյութերի մասին, շոշափում էր նրա կանացի ներքին տրամադրությունները ոլորելով նշան էրանում դուռը և աչքերի սև գնդիկները ոլորելով նշան էր անում Խնալյանին։ Խնալյանը արդեն նոր ածիլված էր լինում, փոշի քսած, մազերը հարդարած, զանազան հոտերով լցված ձեռները, մտնում էր ներս: Խնալյանի ներս մտնելուց հետո ներգուհին ետևի դռնից քաշում էր խոհանոց, մինչև ամերիկուհին հագնվեր և Խնալյանի հետ դուրս գար արևելյան համերից: Ամերիկուհին խանեութը թողնելուց առաջ ծեքեքվելով և խորը բավականությամբ թեթևակի ընտրում էր մի քանի գորգ, չեքը գրում և դուրս գնում: «Հաճախորդուհու» դուրս գնալուց հետո Խնալյանը, չեքը ձեռին, կանգնում էր խանութի մեջտեղը, կոտրատվում, մի երկար և ձանձրացուցիչ օֆ քաշում ևասում:

- Ա՜յս էլ գնաց, հե՜յ աշխարք... [ 186 ] Ապա կանչում էր ծառային, որ հատակին փռված գորգերը ծալի և տեղավորի իրենց տեղերը։ Խնալյանն այս բոլորն անում էր արտակարգ բնականությամբ։ Ամեն մի այսպիսի «առևտրց» հետո Խնալյանը սպասում էր, որ այդ բոլոր կատարվածի մասին վիճեի հետը և ինքը առթի ունենար զանազան բացատրություններ տալու ինձ, բայց ես նողկանքից, լպիրշությունից կշտացած՝ որոշել էի ոչ մի խոսք չասել, նայց Խնալյանը այդ վերջին անգամին չհամբերեց․

- Տեսար ինչպես ծախեցի,- բացականչեց նա։

Չպատասխանեցի։

- Ծախած խալիչների մեջ 1200 դոլլար օգուտ մնաց, իսկ ինձ վրա միայն 13 դոլլար նստեց,- շարունակեց Խնալյանը։

Համառորեն լռում են։

- Այդ փոզի մեկ հարուրերորդովը փերի նման աղջիկ կգրկեմ,- ավելացրեց Խնալյանը և էլ պատասխանի չսպասեց և մտաց գրասենյակը։

Մի քանի օրից վերջանում էր իմ գործը, կիրակին էլ հասավ և ես պետք էր գնայի այն փողոցների անկյունը, որտեղ պետք էր ծանոթանայի Կիրակոսյանի գործի տեսալի հետ։ Կեսօրից հետո, ժամը 3 էր, երբ հասա առած վայրերը, բայց նրան չգտա այնտեղ։ Մոտեցա ոստիկանին և հարցրի․

- Կիրակի օրերը այստեղ ձեռնածուները խազեր սարքում են։

- Ոչ այստեղ ձեռնածուները չկան,- պատասղանեց ոստիկանը,- ինչբանի մասին եք խոսում։

Հեռացա ոստիկանից և կանգնեցի անկյունը հիշել, որ Կիրակոսյանը ինձ ասել էր ժամը 3-ից մինչև 4-ըկլինի այստեղ։ Քիչ անց եկավ փրկության բանակի օրկեստրը և սկսեց նվագել կրոնական մարշ՝ «Առաջ, քրիստոնյա զինվորներ»․ բավական բազմություն հավաքվեց։ Փրկության բանակի երիտասարդ աղջիկները, սև գլխարկներով, վրաները կարմիր ժապավեններով, սկսեցին փոքրիկ քրոշյուրներ վաճառել, մի հատ էլ ինձ տվին՝ «Եկեք Քրիստոսին» վերնագրով։ Սկսեցի [ 187 ] թերթատել բրոշյուրը, երբ մի ավտոմոբիլ եկավ և կանգնեց օրկեստրի առաջ, օրկեստրը լռեց և մեկը ավտոմոբիլի վրա կանգնած, սկսեց ճառել։ Աչքերս հառեցի խոսողին - Կիրակոսյանն է։ Ոգևորված էր նա ինչպես ընտրական պայքարի պրոպագանդիստ, ճառում էր Քրիստոսի կյանք գեղեցկության, կրոնական ոգու և հավիտենական կորուստի ճանապարհները։ Հանձնարարելով քրիստոնեությունը թե այս և թե հանդերձյալ կյանքի համր իբրև միակ փրկությունը։

- Եկե՜ք Քրիստոսին,- աջաղակում էր նա,- եկե՜ք խաչելության, զոհաբերության և անձնուրացության դժվարին ճանապարհներով։ Ավելի լավ է լինել հասարակ քաղաքացի աստվածային հանրապետության, քան ամենամեծ քաղաքացին աշխարհային հանրապետության մեջ։

Ժողովուրդը բերաբը բաց լսում էր․ իսկապես որ Կիրակոսյանը ոգևորում էր նրանց։ Նրանք, որոնք մերճել էին և մի-մի օրինակ գնում։ Կիրակոսյանը ճառը վերջացրեց առանց ձանձրացնելուց, օրկեստրը սկսեց նվագել կրոնական մի երգ՝ «Քեզ ենք գալիս, տեր աստված», որից հետո Կիրակոսյանը աչքերը փակեց, թևերը տարածեց օդում, միրուքը տնկեց և սկսեց աղոթել։ Այդ աղոթքը մոտավորապոս հիշում եմ և չեմ կարող այստեղ չարձանագրել։

«Տե՜ր, ես անարճան եմ այս առաքելության, պաղատում եմ նախ և առաջ իմ փրկությունը, քա մոլորվածներինը, չար է աշխարհը, տե՜ր, անսանման գայթակղեցուցիչ, ծաղիկները, որ փթթում են, հրապուրում են մեզ, մեղքերը, որ ուղարկվել են աշղարհն, հրապուրում են մեր խեղճ, անօգնական, թիթեռների թևերի չափ տակր մեր հոգինեռւ, ամենից առաջ ինձ ներիր, տեր, քո ամենաբվաստ ծառային,տուր ինձ իմ ամենօրյա չոր հացը և ես պատրաստ եմ ծառայելու, ամե՜ն»։

Կիրակոսյանը բավական երկար ժամանակ, թևերը օդում, աչքերը փակ և միրուքը տնկած մնաց։ Նա դեռ այդ դիրքումն էր, երբ օրկեստրը սկսեց նվագել տխուր, միստիկական մի եղանակ - «երբ աշխարհը մոլորվում է մեղքի ճամփաներում»։ Նվագը դեռ վերջացած չէր, երբ Կիչակեսյանը [ 188 ] Ձեռները ծալեց կրծքի վրա, գլուխը կախ արավ, բայց աչքերը մնացին փակ՝ մինչև նվագի վերջը։

Դեռևս ավտոմոբիլ չէր շարժվել, դռլցնում էր, որ գնար, երբ ես մոտեցա ավտոմոբիլին և սեղմեցի Կիրակոսյանի ձեռքը, միայն ցույց տալու համար, որ եկել էի ծանոթանալու իր գործի տեսակի հետ։ Նա ինձ ճաշարանի հասցե տվեց, աչքերի մեկը փակեփ ևխնդրեց, որ երեկոյան ճամը 8-ին պատահեմիրեն։ Խոստացա և հեռացա։ Ավտոմոբիլը սուրաց և կորսվեց Նյու-Յորքի ահարկու տարածության և ժխորի մեջ։

Քայլեցի ոտով մինչև «Տայմզ Սկուարը», ուր կանգ առի հոգնած, կանգ առի այնտեղ, ուր մարդկությունը անցնում է թավալուն և խելացնոր վազքով, ուր ամտոմոբիլները անցնում է թավալուն և խելացնոր վազքով , ուր ավտոմոբւլները սուրում են, կարծես մի վերահաս աղետ հալածելիս լիներ նրանց, ուր բյուրավոր լույսեր են վառում, վառում, վառում։ Տայմզ Սկուարից մարդու աչքերը չեն հափշտակվում կապույտ երկինքի աստղերից, այնտեղից երկինքի աստեղերը երևում են սառած, հիվանդ և անփայլ, որովհետև ներքևում երկրային աստղերը անմարդկային շռայլությամբ հոսում են լույս, հոսում են անվերջ, հազար ու մեկ խաղերով և աչկապուկներով: Կանգնած ստորերկրյա տրամվայի կայարանի մոտիկ՝ դիտում եմ լույսի ծովը և ինձ թվում է, որ խորտակվել են երկինքները և իրենց բոլոր աստղերը թափել են այստեղ որոնք դատապարտված են այրվելու հավիտենական աենդի մեջ, եթե ոչ ինչո՞ւ այսքան լույս, ինչո՞ւ այսքան շռայլություն, ինչո՞ւ այսքան արագություն և ինչո՞ւ այսքան մաշումն տարրերի: Զանազան մեծ վաճառատների առաջ թափառելու հետո՝ իջնում եմ ստորերկրյա արամվայրը, ուր ահավոր մի բազմություն աճապարում է մտնել, հրվել վագոնների մեջ. ահա գալիս է կառախումբը, որպես զարկերակը հողին, գալիս է ահարկու, խլացուցիչ, բայց ոգևորչ աղմուկով, մի ակնթարթ և ահավոր բազմությունը տեղավորված է վագոնների մեջ ամենավերջին կարգապահությամբ: Ջեմ մտնում ներս, դեռևս ժամանակ ունեմ ժանադրուքյանս հասնելու: Երևի աբելի դատարկ կլինեն հաջորդ վագոնները: Կառախումբը սողում, սլանում է հողի ընդերքներից, աչքերս գամված են մնում ամենավերջի վագոնի ետևում վառված վտանգի նշանի կարմիր լապտերին, մինչև մի կետ է դառնում [ 189 ] նա և կորսվում: Էլի ահավոր բազմություն, խռնվում է, բարդվում, խճողվում, խռնվում է աղետի արագությամբ: Ներս են մտնում երկու նավասաիներ, ուրախ ու զվարթ, երևի օվկիանի բացերից նոր են ցամաքի իջել: Հարբած են, երգում են ծովերի մարդկանց առույգությամբ և սանձարձակաությամբ, գրկում են իրար, համբուրում, գալիս, կանգնոիմ են վտանգավոր կետում, եզերքը, ուր մի աննշան անզգուշություն կարող է լինել մահացու, կառախմբի աղմուկը դեռ չլսված, ներս է խուժում նրանից հակածված օդը աշնանայի ուժգին քամու նման, գլխարկներ է թռցնում և կանանց քզանցքները վեր բարջրացնում: Նվաստիները երգում են, երգում են ծովերի մարդկանց առույգությամն և անձարձակությամբ, երևում են եզերքի վրա անհոգ, ինչպես ծովերի մարդիկ. կառախումբը գալիս է, կաըարում նրանց, նրանց ոտները թռչում են կայարանում, նետված ոսկորները անգամ ծանր վիրավորում են մի քանի ճամփորդների, իսկ նրանց իրանները և գլուխները ջարդ ու փշուր են լինում և կորսվում են փակուղում, ծառայողներն ինջնում են ներքև , զգուշանալով էլեկտրականացած ռելսերից, մեծ կողովների մեջ հավաքվում են մարդկային անճանաչելի բեկորներ, մինչև հեռախոսները գործում են հաղորդելու նախընթաց և հաջորդ կայարաններին, որ №․․․ էքսպերս կուշանա 5 րոպեով։ Այս անգամ մտնում են ներս, ընճվաճ եմ և գլխակոր, կառախումբը շաչում է, կարծես ոռնում է ողբագին, մարդիկ հանդիստ թերթ են կարդում, շարունակում իրենց անտանելի առօրյան - «խնդրեմ, շնորհակալ եմ, օ՛, այո՛, ինչպե՜ս չէ, 7-ը 45 անց»- այսպես անվերջ, ո՛չ ոք չի խոսում ծովերի մարդկանց առույգությամբ և սանձարձակությամբ, որոնք գնացի զարհուրելի մի ակնթարթում՝ ճիշտ ծովերի մարդկանց նման։

Ժամը 8-ից մինչև անգամ մի քանի րոպե առաջ մտա ճաշաորանը, որտեղ Կիրակոսյանն ինձ պետքէր պատահեր։ Դամի շատ շքեղ ճաշարան էր, ընդհանուր մանիշակագույն դեկորացիայով - սեզանները, աթոռներ, պատեր և առաստաղը։ Ամեն մի սեղանի վրա դրված էր մի-մի փոքրիկ մանիշակագույն լուսամփոփով լապտեր, ճաշարանն [ 190 ] hանուր լուսավորություն ուներ, այնպես որ դժվար եղավ ինձ hամար Կիրակոսյանին անմիջապես գտնել։ Կիրակոսյանն ինձանից առաջ էր գնացել, առաջը դրել էր մի բաժակ թուխ գարեջուր և քիչ քիչ խմում էր, երբ մոտեցա իրեն:

— Ձեզ էի սպասում,— ասաց Կիրակոսյանը։

— Ուշ չեմ,— պատասխանեցի։

— Ո՛չ, ուշ չեք, նստեցեք։

Նստեցա։ Սևամորթը մոտեցավ անմիջապես, մի բաժակ սառույցով լիքը ջուր դրեց առաջս և կանգնեց:

— Մի բաժակ գարեջուր,— ասացի սևամորթին։

Սևամորթը շրջանակաձև մի շարժում արավ և հեոացավ: Ես մի պահ լուռ մնացի, Կիրակոսյանը հայտնապես ջղային մի կացություն էր ապրում, երևի նա ուզում էր, որ խոսք բանայի իր ճառի մասին, բայց հարմար չէի գտնում։

— Ւ՞նչպես հավանեցիք իմ ճառը,— հարցրեց վերջապես Կիրակոսյանը։

Սևամորթը մի բաժակ գարեջուր դրեց սեղանի վրա և գնաց:

— Ճառը արվեստի տեսակետից լավ էր,— ասացի,— բովանդակության մասին ոչինչ չունեմ ասելու, որովհետև ես քրիստոնեության չեմ հավատում։

Կիրակոսյանը շրթունքները ցավագին կծկեց և ագահորեն ինձ էր դիտում և սպասում էր խոսքի վերջանալուն։ Ես շարունակեցի.

— Բայց ինձ շփոթեցրեց ձեր աղոթքը, պրն. Կիրակոսյան — անարժան առաքելություն, մեղքերի հրապուրանք, տկար հոգի — այս բոլորը ինձ չափազանց զարմացրին։

— Այդ աղոթքը շատ անկեղծ էր, որովհետև ես ինքս Էլ եմ խոստովանում, որ իմ ճաոը սուտ էր,— պատասխանեց Կիրակոսյանը։

— Դարձյալ նույն «անկեղծ» խարդախությունը,— մտածեցի,— դարձյալ չարությամբ, կեղծավորությամբ լեցուն «անկեղծությունը»:

- Եթե չեք հավատում, ինչո՞ւ եք ասում,— հարցրի շատ վճռական և կտրուկ:

Կիրակոսյանը երկու ումպ ևս քաշեց գարեջրից։

— Ասում եմ,— շարունակեց նա,— որովհետև շատ եմ [ 191 ] սիրում աշխարհը, աշխարհը շատ սիրելուս համար երկնքի թագավորությունն եմ քարոզում։

Ամեն ինչ պարզ էր․ սա էլ այն եկեղեցու հայ քրիստոնյայի նման էր։

- Այստեղ մի լավ ճաշենք, հետո կգնանք մի տեղ, ես ուզում եմ քեզ մի տեղ տանել, որպեսզի տեսնես աշխարհը, ինչ որ դուրսն է երևում, աշխարհը չէ․ աշխարհը, իսկական, սիրեկան, հրապուրիչ աշխարհը միշտ թաքնված է, ամենադյութող բաները միշտ թաքնված են, ես սիրում եմ թաքնված բաները,- ճառեց Կիրակոսյանը։

Մենք ընթերցինք, զանազան հարցերի շուրջը վիչեցինք և դուրս եկանք։ Կիրակոսյանը մի ավտոմոբիլ կանչեց։ Նստանք։ Ես մտքերով տարված էի,երբ Կիրակոսյանը մի հասցե տվեց շոֆերին։ Ավտոմոբիլը սուրաց։ Ճանպարհին մենք ո՛չ մի խոսք չփոխանակեցինք իրար հետ։ Անցնում էինք 5-րդ ավընյուից, կապիտալի այս հորձանուտ գետից, ոսկու, ադամանդի, ապրանքի, կրքի, ճարպի, լույսի և շռայլության այս ահավոր հաոտից։ Անցնում ենք բարձրաբերձ հյուրանոցներից, մանուֆակտուրայի մեծամեծ շենքերից, ունիվերսալ խանութներից, հարյուրավոր թատրոններից և կինոներից, սողում են ավտոմոբիլները այնքան արագ և այնքան կարգապահ, կանգ ենք առնում յուրաքանչյուր խաչաձևող փողոցների կետում վերևից կախված զգուշության կարմիր լույսից, անցնում ենք, երբ բացվում է վտանգի բացակայությունն ազդարարող կանաչ լույսը, տրոտուարներում մարդկային երկու հոսանք վազում է, թափվում ջրվեժի նման վերից վեր և վերից վեր, հոսանքները աջ ու ձախ,բոլորին էլ աճապարում են, ինչպես իսլամական հուղարկ վորության լու, մտախոհ ամբոխը։ Նայում եմ Կիրակոսյանին, նրա աչքերը հրճվում են, ինչպես աչքերը նոր ուրախության սպասող դեռատի աղջկա, կծում է շրթունքները սպասողի նման, վառում է սիգարը, քաշում մինչև թոքերի խորքը և ինչ որ մի նաբ փսփսում ինքն իրեն։

Նյու-Յորքի 5-րդ ավընյու, ուր կապիտալը ամեն օր արձանագրում է մարդկային սարսափելի անկումների ու բարձրացումների պատմությանը, այսօր մագնատ, տեր ու տիրական ամբողջ դասակարգերի, հաջորդ օրը ընկած [ 192 ] մարդկային խորխորատը գալարվում է կարիքի, չքավորության, անհեզինակության աղիողորմ ճիրաններում։ Մռնչում է այստեղ կապիտալը, տարածում է իր վայրենի ճիրանները, կարծես ոռնում է ուժից, հղփացածությունից, ինչպես ոռնում է հազարավոր շների մի ամբոխ քաղցածության և ցրտի մեջ թողված անմարդաբնակ և անկենդանաբնակ մի կղզում։ Գռում է կապիտալը որպես կատաղած ծովը նոյեմբերին։ Այդ գոռում-գոչումների, ոռնոցների ու մռնչյունների միջից լսվում է խուլ, հեռավոր, համառ և անդիմադրելի մի հևոց շղթայված, բարկացած և կարիքավոր բազմությունների: Բարկությունը այդ բազմությունների, որի հեռավոր մտապատկերն անգամ կարող է ահավոր սառսուրներով դողացնել գիտակցությունը, նա, այդ բարկությունը ման է գալիս մթում, հասարակական կյանքի նատիրում, որի աչքերի բյուրեղները փայլատակում են ինչպես պայթած ռումբ խավարում, այդ բարկությունը ուռճանում է, հզորանում հալած երկաթի ու մեքեենաների ահարկու աղմուկով:

-Ստո՜պ,- կանգնեցին է ոստիկան մեր ավտոն՝ օրենքից դուրս արագ ենք քշում՝ առնումէ մեր համարը և բաց է վճարել տուգանքը, նա ուզում է շուտ հասնել: Քիչ անց մենք կանգ ենք առնում մի ապրարտմանի առաջ: Կիրակոսյանը վճռում վարձիք և տուգանք, մտնում ենք մուտքի դռնից, այս դռան ու ներսի դռան միջև մի փոքրիկ քառակուսի տարածության կա, որը պատերի վրա տելեֆոնի ընդունարանի անցեքեր կան, և յուրանքանչյուր անցքի համար մի էլեկտրական կոճակ, սղմում է Կիրակոսյանը նրանցից մեկը:

- Հըլո՜,- վերևեից ձայնում են խուլորեն:

-Հըլո՜, Դե՞դի, ե՜ս եմ:

Ծիծաղում է վերևից: Ներսի դուռը մեքենայորեն բացվում է, ներս ենք մտնում և երկրորդ հարկի վրա կանգ ենք առնում մի դռան առաջ, Կիրակոսյանը դռան կոճակը չի սղում, մի ակնթարթ՝ և դուռը բացվում է, մեզ դիմավորում է հաստ, կարճ, այլանդակ անասնական շրթունքներով մի ներգուհի, որի ժիպիտը չի կարելի տարբերել անմեղ երեխայի ժպիտից: Բարևու ենք նոգրուհուն և հետևում ենք նրան, մտնում ենք մի դահլիճ [ 193 ] կատաղի, վառ, կենդանի գույներով զարդարված, որի հատակի փռված է պարսական մի գորգ, Շիրազիև խորասանի բոլոր երանգայի հարստություններով խտացված: Ընկղմվում ենք թավշյա բազկաթոռների մեջ:

- Այս րոպեիս,- ասաց Դեդին, ժպտաց ձյունասպիտակ ատամների միջից ու հեռացավ:

Բազկաթոռում ես անսահման հեշտանք զգացի, զգացի որ հանգստանում եմ, բայց երկար չտևեց այդ, միտս ընկուն նավաստիները, որ երգում էին ու հիմա չկան։

Ներս մտավ մի ջահել սպիտակ ներգուհի, կիսամերկ հագնված:

Այսպիսի կիսամերկություն, որ ավելի է հուզում ցանկությունը։

Կիրակոսյանը բարձրացավ, վազեց ու գրկեց նրան և շտապեց ինձ ժանոթացնել, ինձներկայացրեց մի ուսանող, որ ավելի է հուզում ցանկությունը։

Կիրակոսյանը բարձրացավ, վազեց ու գրկեց նրան և շտապեց ինձ ծանոթացնել, ինձ ներկայացրեց մի ուսնող, որ եկել է աշխարհ տեսնելու։

- Բերել է աշխարհը ցույց տալու,- ուղղեցի նրան։

- Միևնույնն թէ,- պատասխանեց Քրիստոսի ծառան և նեգրուհուն գրկելով բերեց և նստեցրեց շնկանը։

Ես հառեցի սպիտակ խափշիկուհուն, որի մարմինը մարմարյա ուժգնություն ուներ, աչքերը փայլում էին սև թարթիչների և սպիտակ արտևանունքների միջից, ինչպես սգի տան վառվող սև մոմը, նա թեթևորեն գալարվում էր, իր թևերով գրկում Կիրակոսյան գլուխ, քրիստոնյան թուղում էր խափշիկուհու մարմնի կանացի սուր հոտից հարբած ռունգերը նրա կրծքի ընդգրկող մսերի մեջ: Լուռ էր նա, միայն անասնկան թեթև հևոց էր հանում: Նեգրուհու արյունը վառվում էր իր սպիտակ մարմնի միջից, ինչպես թարմ, կարմիր վարդը նոր թափված ձյունի մեջ:

Դեդին բացեց դուռեը և սեղանի վրա դրեց մի շիշ սառը գարեջուր, երեք բաժակ ու հեռացավ: Սպիտակ ներգուհին լրացրեց բաժակը, մեկը ինձ տվեց, ընդունեցի շնորհակալությամբ, երկրորդը տվեց Կիրակոսյանին: Կիրակոսյանը չբավակաացավ միայն շնորհակալությամբ, գրպանից հանեց 50 դոլլարանոց մի թղթադրամ և նվիրեց ներգուհին:

- Ա՛ռ,- ասաց Կիրակոսյանը,- հանում Քրիստոսի վաստակած դրամ է: Սպիտակ ներգուհին առավ փողը, դրեց իր [ 194 ] գուլպա-գանձարկղում և զրկելոով Կիրակոսյանի գլուխը՝ ագահորեն համբուրեց։

Կիրակոսյանը բաժակ բաժակի ետևից դատարկեց, հարբեց, սկսվեց նրա մեջ ցանկության խոլական խարույկը։

Ես շուտով դուրս եկա փողոց, Կիրակոսյանը մնաց այնտեղ, մինչև անգամ չնշմարեց, որ ես փախչում եմ։ Վիթխարի քաղաքի կենտրոնից հեռու էի, քայլեցի մի քանի փողոց, իջա ստորերկրյա տրամվայը և գնացի հյուրանոց։

Պառկած եմ մահճակալիս վրա, հետևից էլեկտրական փոքրիկ լույսը լուսավորում է օրվան լրագիրը․ կարդում եմ․ «Նավահանգստում հյուսիսային ուժեղ քամիների պատճառով սառել են 32 անապաստան մարդիկ»։

Երբ լրագիրը թողի ու հիշեցի Կիրակոսյանին, եկա այն եզրակացության, որ նա իսկապես ձեռնածու էր, արվեստի կատարներին հասած ձեռնածու, որ խաղում էր «երկնք»-ի ու երկրի միջև, մի լարախաղաց՝ կախված արհավրալի բարձրություններից, մի ձեռնածու, որի ո՛չ թե միայն մարմինն է ճկուն, օձագալար, սողունային, ճարտար ու ճարպիկ, այլ նրա հոգին, որ խաղում էր «աստուծո» և մարդկանց միջև աստվածային ֆինանսով, գնելով սպիտակ ներգուհուն, որի մարմինը նման էր ամենաանարատ մարմարներին և արյունը հալած, հեղուկացած կարմիր վարդերին։

Մի քանի օր հետո մի քանի ծանոթ հայ ընկերների հետ միասին պատահեցինք պրն․ Կիրկոսյանին, որը մեզ հրավիրեց գինետուն։

Ոչ թե միայն գինետուն չէի ուզում գնալ Կիրակոսյանի հետ այլ և մինչև անգամ չէի ուզում նրան պատահել քարոզից, աղոթքից և նեգրուհու տանը տեղի ունեցած դեպքից հետո, բայց ընկերներս ստիպեցին, հնարավորություն չունեին անմիջապես բացատրելու և նրանց հետ միասին ակամա ներս մտա։ Նստեցինք սեղանի շուրջը և սկսեցինք խմել։ Կիրակոսյանը ըստ իր սովորոււթյան անեկդոտներ էր պատմում և բոլորը լիաթոք ծիծաղում էին։

Մենք խմում էին ջինջըրեյլ և շամպայն, իսկ Կիրակոսյանը իր ամենասիրելի թուխ գարեջուրը։

Հանկարծ Կիրակոսյանի դեմքը փոխվեց, ստացավ լուրջ կերպարանք և մեզ հայերեն լեզվով ասեց․ [ 195 ] — Տղե՛րք, անգլերեն լեզվով մի ճառ պետք է ասեմ, լուրջ կերպով պետք է լսեք, զգացվե՛ք և ինձ հետ միասին դուրս գաք այս գինետնից։

— Լա՜վ, — պատասխանեցին ընկերներս։ Ես լուռ էի։

Կիրակոսյանը ոտի կանգնեց գարեջրի բաժակը ձեռքը և սկսեց.

— Պարոննե՛ր, ես ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ և ձեզ հետ միասին եկա այստեղ, ուրախ եմ նաև, որ դուք լսեցիք Հիսուսի խոսքը և խոստացաք դուրս գալ այս վայրից, հեռանալ և երբեք նորից չմտնել ներս ձեր կյանքում, Քրիստոսի եկեղեցու դռները բաց են ընդարձակորեն, բոլոր մոլորվածների համար։ Խմենք այս վերջին բաժակները և ուխտենք աստծու առաջ, որ սա լինի վերջինը մեր ամբողջ կյանքում:

Խմեցինք ու դուրս եկանք գինետնից իբրև «փչացածներ» և Կիրակոսյանն էլ իբրև մեր «փրկիչը»։

Երր դուրս եկանք, ընկերներից մեկը հարցրեց.

— Ի՞նչ պատահեց, պրն. Կիրակոսյան:

— Մեր վարչության անդամներից մեկը ներս մտավ, — պատասխանեց Կիրակոսյանը։

Հաջորդ օրը Խնալյանի մոտ ունեցած աշխատանքս վերջացրի ու հանձնեցի։

— Եթե ուրիշ աշխատանք ունեք՝ կանեմ,— ասեցի ես։

— Շատ գործ ունեմ, բայց դու մեղք ես այդ գործերի համար, քեզ ուրիշ գործ կտամ։

— Ավելի լավ, — ասեցի, — տվե՛ք։

Խնալյանր ինձ առաջարկեց շաբաթական 40 դոլլար, և «գործս» պետք է լիներ արևելյան փոքրիկ սենյակում հաճախորդուհիներին «հյուրասիրություններ» անել։

Իմ պատասխանս շատ կոպիտ եղավ պրն. Խնալյանին, պահանջեցի իմ 500 դոլլարս, որպեսզի երկրորդ օրը այլևս իր մոտ չգամ։ Նա ինձ իր տվածների վրա լրացրեց 300 դոլլար և հայտարարեց.

— Մի ամսվա աշխատանքի համար այսքանն էլ բավական է։

Զայրույթից մինչև ականջներիս փլթակները կարմրեցին և բողոքեցի, Խնալյանը ասեցս

— Ո՞ւր ուզում ես՝ այնտեղ գնա, — ասաց։ [ 196 ] Ես անմիջապես աճապարեցի փաստաբանի մոտ, որը ինձ տվեց շատ կտրուկ պատասխան.

— Քանի որ ձեր սակարկությունը գրավոր չէ, և ո՛չ ոք էլ ներկա չի եղել, ոչինչ չենք կարող անել։

Էլ չվերադարձա Խնալյանի մոտ, ճիշտ է՝ կորցրի իմ շահելիքից 200 դոլլարը, բայց ճանաչեցի երկու մարդկանց, որոնք ապրելու համար շալակել էին իրենց հոգու ուսերի վրա մարդկային կեղտոտության մեծ տոկոսը։

Երկու օր հետո ես ծառայության մտա Նյու - Յորքի արևելյան գորգերի մեծաքանակ վաճառական հայազգի Աշըգբաշյանշի վաճառատունը իբրև գորգեր նորոգող և լվացող։

Աշըգբաշյանի վաճառատան մեջ իմ և իմ ընկերների աշխատանքը տաժանակիր էր, օրեկան 9—10 ժամ նորոգում էինք արևելյան գորգերը, որոնցից մեծ տոկոսը գալիս էր անտանելի կեղտով բեռնավոր։ Գորգերը լվացվում էին էլեկտրական լույսով լուսավորված թաց ներքնահարկում, լվացողների ոտները, թեև ռետինե կոշիկներ հագած, բայց անընդհատ ջրի մեջ լինելով՝ սառչում էին։ Ջրի ուժեղ հոսանքով դուրս էինք բերում գորգերի փոշիները, ապա եռացրած սապնաջրով ողողում և հաստ, կոպիտ խոզանակով փայլեցնում, որից հետո բաց էինք թողնում սառը ջրի ուժեղ հոսանքը, ջրի սառնությունից սապնաջուրը սառչում էր, կպչում էր գորգի խիտ բրդերին և դուրս չէր գալիս, լվանալուց հետո էլ փոքրիկ գորգերը մի հոգով, իսկ մեծերը մի քանի հոգով, պետք էր կախ տայինք բարձր սյուներից ամենապրիմիտիվ միջոցներով։ Ամերիկյան բարձրագույն տեխնիկան մուտք չէր գործել արևելյան գորգերի ո՛չ մի վաճառատուն: Հայտարարվում էր թերթերում, որ գորգերը լվացվում են արևելյան տեխնիկայի բարձրագույն օրենքների համաձայն։ Ամերիկացին այդ հայտարարությունից շատ բան էր երևակայում, իսկ հայտարարությունն էլ սուտ կամ սխալ չէր, ճիշտ որ՝ արևելյան աեխնիկայի բարձրագույն օրենքներ։ Ամբողջ նկուղը թաց էր, գորգերի շվացվելուց հետո՝ բացվում էին շոգեվառարանի խողովակները, որպեսզի գորգերը չորանային, ստեղծվում էր բաղնիսային մի մթնոլորտ, շոգու և բրդի գարշելի հոտերը խաոնվում էին իրար ստեղծելով կատարյալ դժոխք։ Վաճառատան գրեթե բոլոր բանվորներն էլ հայ էին շատ քիչ [ 197 ] էր պատահում օտարազգի բանվոր, իսկ հայերն էլ պատկանում էին տարբեր - տարբեր ազգային կուսակցությունների, որոնք իրար հետ կռվում էին, իրար հանդեպ ատելությամբ լցված։ Մի օր նկուղից հարայհրոց լսվեց, շատերս վազեցինք ներքև, տարբեր կուսակցությունների պատկանող բանվորները գորգը լվանալու ժամանակ սկսել էին վիճել, վիճաբանությունը այնքան էր տաքացել, որ մոռանալով ցեմենտի վրա փռված գորգը՝ ջրի խողովակների ուժգին հոսանքները դարձրել էին իրար վրա։ Երբ մենք հասանք, նրանք ամբողջովին թրջված էին և ջրի սառնությունից դողում էին և իրար հայհոյում։

— Փողը պետք է գնա պատրիարքարանի միջոցով։

— Տո՛, սլատրիարքարա՞նը որն է, Պոլսում մեր կուսակցության կենտրոնը կա։

Նվազ տաժանելի չէր և գորգ նորոգողների վիճակը. առավոտյան ժամը 8-ին նրանք սկսում էին աշխատանքը և մինչև 2-ը կռացած էին լինում գորգի վրա, նրանք գորգը առնում էին ծնկների վրա և հյուսում, արգելված էր ծխել կամ «բոշբողազությամբ» պարապել, մի ժամ ճաշի դադարից հետո՝ նրանք նորից նստում էին մինչև ժամը 6, 7 և երբեմն էլ 8 և 9, նայած թե այդ օրվա պատվերները լրացվա՞ծ էին թե ոչ: Գորգերը լինում էին փոշոտ, տարիներով կոշիկներ էին սրբել այդ գորգերի վրա, հաճախ թոթվում էին դրանց, բարձրանում էր թոքախտի բոլոր ուժերը պարունակող փոշի: Բոլոր նորոգողներն ու լվացողները մի ձգտում ունեին — վաճառատան մեջ ծախող դաոնալ կամ գնալ մի փոքրիկ քաղաք և մասնավոր, սեփական խանութ բաց անել և հարստանալ։ Բոլոր հարուստ գորգավաճառները այդպիսով էին դիզել իրենց հարստությունը։ Մեզանից և ո՛չ մեկը ունիոնի անդամ չէր: Աշըգբաշյանը մասնավորապես հոգածու էր, որ այդպիսի վտանգավոր սատանա մուտք չգործի իր վաճառատունը։ Ով որ սկսում էր մի քիչ տրտնջալ կամ ունիոնի պրոպագանդով էր զբաղվում, կանչում էր նրան Աշըգբաշյանր, կա՛մ ծախող դարձնում, եթե անգլերեն գիտեր, կա՛մ ուղարկում էր մի փոքրիկ քաղաք փոքրիկ դրամագլխով և վերջացնում էր հարցը։ Մնացող բանվորները իհարկե զայրանում էին գնացողի վրա: [ 198 ] — Մեզ քարոզում էր, ամա ինչպե՜ս գործը դրստեց:

Իմ անգլերեն գիտենալս ինձ շուտով տարավ սրահը։ Հեռացա նորոգելու արհեստանոցից և մտա վաճաոելու սրահը, ուր շատ տարօրինակ դեմքեր կային — անքուն աչքեր, ծամածռված բերաններ, մաշած և կարմիր գույն քսած շրթունքներ: Նրանք շատ անգամ օրեկան երկու անգամ էին սափրվում, խոսում էին իրար դեմ, ո՛չ մեկը մյուսի հետ մտերմիկ հարաբերության մեջ չէր, արհամարհում էին իրար, իրար ետևից հազար ու մեկ լպիրշ պատմություններ պատմում, բայց մի կետում բոլորն էլ գտնվում էին գերագույն ներդաշնակության մեջ — շողոքորթել Աշըգբաշյանին։ Երբ Աշըգբաշյանը անցնում էր սրահից՝ խորը կռանում էին, դեմքերը ծռմռում իբրև ժպիտ, և հպարտանում, որ Աշըգբաշյանը փոխանակեց իրենց բարևը։

Իմ ներկայությունը շատ տարօրինակ թվաց բոլորին։

— Աֆերիմ քեզի, — ասում էին նրանք, – մենք 10 — 25 — 30 տարի աշխատեցանք նկուղում և արհեստանոցում, հազիվ կարողացանք այստեղ հասնել, աֆերիմ, ինչպե՜ս շուտ թռար։

— Ինձ համար այստեղ էլ ժամանակավոր է, — պատասխանում էի, — ես շուտով պետք է մտնեմ դրամատիկական ակադեմիա։

— Դրամատիկական ակադեմիա՞, — կրկնեց մեկը և սկսեց հոհռալ, — փո՛ղ ասա դու, փո՛ղ. հը՜, ուզում է խաղացող դառնալ:

Ես պատրաստ էի մի որևէ կարծր առարկա քթին շպրտել, բայց անհարմար էր։

— Լռի՛ր, ապո՛ւշ, — գռռացի,— քո գործը չէ:

Ոչ ոք ինձ չպաշտպանեց, բոլորն էլ հեռացան և լռեցին:

Աշըգբաշյանի վաճառատան մեջ մեկը կար, որ ամեն օր հայտնվում էր կեսօրից հետո, ժամը 3-ին կամ 4-ին, հետո կորսվում էր, էլի հայտնվում էր ժամը 6-ին և գնորդների հետ դուրս գնում։

Այդ մարդը 45 տարեկանի մոտ, սափրված, սև սիգարը միշտ բերանի աջ կողմով կծած, այնպես որ երբ երբեմն խոսելու համար սիգարը բռնում էր, ներքևի շրթունքի վրա կլորաձև նշան էր երևում, մեկ աչքի ներքևի արտևանունքը [ 199 ] վար էր քաշված, որի հետևանքով բաց մնացած տեղն արյուն էր հավաքված, ճաղատ էր, շատ նուրբ կեղծամով, կարճահասակ, բայց վիզը տնկած, ուսերը վեր բարձրացրած, թողնում էր այն տպավորությունը, որ կարծես նոր էր քնից զարթնել կիսակատար և ուզում էր քնել: Ես առիթ չունեցա ծանոթանալու նրա հետ, մի քանի օր հետո մոտեցավ ինձ և ծանոթացավ.

— Սարայան, — ասաց ինձ, — ուրախ եմ, որ այստեղ ծառայում եք, նոր մարդ եք, դժվարությունների կհանդիպեք, ծանոթացրեք ձեր գնորդներին ինձ հետ, ես ձեզ կօգնեմ ձեր վաճառքում:

Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էր ուզում ասել, բայց խոստացա ծանոթացնել իմ գնորդները նրան:

Մեր վաճառատունը մեծաքանակ վաճառատուն էր, մեր հաճախորդները նահանգներից, զանազան մեծ և փոքր քաղաքներից եկած խանութպաններ էին, որոնք երբեմն մինչև կես միլիոն դոլլարի կրեդիտով ապրանք էին վերցնում:

Ես եզրակացրել էի, որ Սարայանն Աշըգբաշյանի վաճառատան մեջ բաժնետեր էր, եթե ոչ ի՞նչ կապ ուներ բոլոր գնորդների հետ, ուզած ժամանակը գալ և գնալ, մանավանդ որ ծախողները պակաս պատիվ չէին տալիս Սարայանին, որքան Աշըգբաշյանին: Մի օր այս մտքով էլ արտահայտվեցի մեր ծերունի ծախողին, որը առհասարակ ավելի պարկեշտ մարդ էր երևում մյուսներից: Ծերունին սոկրատյան մի ծիծաղ արձակեց և ինձ նայեց: Ես ընկճվեցի այդ հեգնանքի ծանրության տակ:

— Ապա նա ի՞նչ կապ ունի մեր վաճառատան հետ, — հարցրի:

— Շատ մեծ կապ ունի, տղաս, — ասաց ծերունին, — նա գիշերային ծախող է:

Առաջին անգամն էր, որ իմանում էի, թե Աշըգբաշյանի վաճառատունը գիշերները բաց է և վաճառքը շարունակվում է:

— Ուրեմն նա ցանկանում է իմ հաճախորդները ձեռքիցս խլել, — ասացի ծերունի ծախողին, — ուրեմն աչքը տնկել է նա իմ տոկոսներին:

— Ինչո՞ւ, — հարց տվեց ծերունին ապշած: [ 200 ] — Նա ասաց, որ իմ գնորդները ծանոթացնեմ իրեն, նա ինձ կօգնի իմ վաճառքում,— պատասխանեցի։

— Ճիշտ է, ճիշտ է, ծանոթացրեք,— հարեց ծերունին և սկսեց բարձրաձայն ծիծաղել։

Ես ապշած էի։

Մյուս օրն իմ հետաքրքրությունը հագուրդ գտավ։ Իմացա, որ Սարայանը մեզ նման ծաոայող էր Աշըգբաշյանի վաճառատանը, բայց ուրիշ արտառոց ֆունկցիաներով։ Ամեն երեկո նա պարտական էր հյուրասիրել դրսի քաղաքից եկած գնորդներին հանրատներում և այնտեղծրում վերջացնել առևտուրը։ Այն ժամանակ ես հասկացա արդեն, թե ինչու նա միշտ մոտենում էր գնորդներին, շատերին վաղուց ծանոթ էր, հրավիրում էր նրանց ընթրիքի և դրանից հետո մոտենում էր հեռախոսին, պահանջում էր մի համար և ասում․

— Հըլո՜, Անտի՛, այս երեկո միայն երեք հոգի,— և կախում էր ընդունողը։

Աշըգբաշյանը պայմանավորված էր մի քանի հանրատների հետ, որպեսզի Սարայանը հյուրասիրություններ անի, հաշիվները ներկայացնելով վաճառատան։ Սարայանը տանում էր գնորդներին ընթրիքի, նրանք ուտում և խմում էին, ապա կիսահարբում, գնում էին պայմանավորված հանրատներից մեկը, որտեղ մսի, խմիչքի և վավաշոտության անկարգ, արբեցուցիչ մթնոլորտում Սարայանն աջողում էր գորգերի որոշ պարտիայի ծախված լինելու համար գնորդի հետ վերջնական եզրակացության գալ։

Աշըգբաշյանը բացի այն, որ վաճառքի տոկոս էր վճարում ծախողներին, մեծ տոկոս վճարում էր և Սարայանին, բացի նրա ռոճիկից, որովհետև վերջի վերջո Սարայանն էր, որ ապահովում էր վերջնական վաճառքը։ Սարայանը հանրատներ էր տանում իր հետ նաև իր դրսի մտերիմ ընկերներին՝ բացի պաշտոնական գնորդներից։ Նրանք ներկայանում էին այնտեղ իբրև Աշըգբաշյանի վաճառատան գնորդներ ավելի սանձարձակ և ավելի ընտանի, քան իսկական գնորդները։ Աշըգաբաշյանը չէր իմանում, իհարկե, որ մեծ չափով վճարում էր նաև Սարայանի մտերիմների և ոչ թե միայն գնորդների համար։ Եթե իմանար էլ, ոչ մի նկատողություն չէր անի

22 - Վ. Թոթովենց, գիրք 2 [ 201 ] նրան, որովհետև Սարայանին կոչում էր — «իմ վաճառատան սյունը»։

Աշըգաբաշյանի համար իսկապես որ Սարայանը «սյուն» էր, որովհետև նա էր, որ կապիտալիստական ահարկու աշխարհի մրցման ճիրաններում կանգուն էր պահում նրա փոքրիկ, ճղճիմ կապիտալը համեմատած այն հեքիաթային ոսկու տերերին, որոնք Ամերիկյան կապիտ աչի սա ի հզորությունն էին կազմում։

Աշըգբաշյանն արդարացնում էր իրան՝

— Ուրիշ կերպ չեմ կարող երևակայել, սրանք կուտեն մեզ,— ասում էր և շարունակում էր իր կաշին փրկել կապիտալի գազանային ճիրաններից։

Սարայանի ընկերները շատ էին սիրում նրան, մինչև անգամ հարգում էին։ Երբեմն Սարայանը գիշերային վակխանալիայից հոգնած՝ այդ պաշտոնը թողնելու մասին միտք էր հայտնում, իր ընկերներն անմիջապես վրա էին տալիս.

— Բան չունե՛ս, հրաշալի գործ է։

Սարայանը շողոքորթված երկրորդ օրը հեռախոսում էր նրանց «հանդիպել... համարում»։ Նրանք հանրատները համարներով էին կոչում։

Մի օր մեր վաճառատան սրահում մենք ականատես եղանք մի պատահարի։ Սարայանը տակավին վաճառատուն չէր եկել, երբ մի ամերկուհի մտավ ներս՝ երկու մանուկներով միասին։ Վաճառատան հին ծախողները սկսեցին իրար մեջ փսփսալ, մինչ ամերկուհին մի աթոռ վերցրեց և նստավ, երկու փոքրիկները կանգնեցին նրա կողքին՝ իրենց թաթիկները գնելով տիկնոջ ծնկներին։ Ամերիկուհին ներս մտնելիս ո՛չ ոքի չբարևեց, ոչ ոք էլ նրան չբարևեց։ Փսփսուկից իմացա, որ նա Սարայանի կինն էր։ Տիկին Սարայանը ջահել մի կին էր, բարձրահասակ, կապույտ, անմեղ աչքերով և ոսկեգույն մազերով։ Մանուկները կարգապահ էին և տխուր, մեկ-մեկ հառում էին իրենց մոր աչքերին, մայրը շոյում էր նրանց մազերը, թշիկները, և ինչ որ բան ասում նրանց ականջներին։ Աշըգրաշյանը ներս եկավ և անցնելով տիկ․ Սարայանի առաջից՝ բարևեց նրան։ Տիկ. Սարայանը բարև չփոխանակեց և դեմքը շուռ տվեց դժկամությամբ և զզվանքով։ [ 202 ] Աշըգրաշյանը մոտեցավ ծերունի ծախողին, որի հետ ես կանգնած ծխում էի, և հարցրեց նրան.

— Էլի ի՞նչ է ուզում, ի՞նչ կա։

— Սկանդալ,— պատասխանեց ծերունին կտրուկ։

— Այնպես պիտի անի, որ իրերն էլ թողնի,— պատասխանեց Աշըգբաշյանը և դժգոհությամբ մտավ իր կաբինետը։

— Ուրեմն Սարայանի երկրորդ, թերևս և երրորդ կինն էր այդ համեստ և գեղեցիկ ամերիկուհին,— մտածում էի ես։

Ես սկսեցի զբաղվել մի թեթև հաճախորդի հետ, երբ Սարայանը ներս մտավ։ Երևի նրան ոչ ոք չէր զգուշացրել կամ կարևորություն չէր ընծայել որևէ զգուշացման։

— Օ՜, իմ սիրելիս, իմ մեկ հատիկս,— բացականչեց Սարայանը և մոտեցավ։

Կինը երկարած թևերը ետ հրեց և գոոաց.

— Ամո՛թ քեզ, այսօր հինգերորդ օրն է, որ տանը չես եղել, բավական է, ես քո աղախինը կամ հարճը չեմ։

Սարայանը ջանաց հաշտության մի միջոց գտնել, սկսեց շողոքորթիչ բառերի շռայլությունը, բայց տիկինը շարունակեց․

— Ի՞նչ ես ուզում ասել դրամ ուղարկելով ծառայի միջոցով, դու չէի՞ր կարող գալ։

— Շատ եմ զբաղված, սիրելի, իհարկե, քեզ չէի կարող առանց դրամի թողնել։ Զբաղված եմ, գիշեր և ցերեկ եմ զբաղված,— պատասխանեց Սարայանը։

— Ա՛ո քո ուղարկած դրամը,— գոոաց տիկին Սարայանը և դոլլարները շպրտեց իր ամուսնու երեսին։

Մանուկնեբը սկսեցին լաց լինել, երբ տեսան, որ իրենց մայրիկը հուզմունքից և ջղայնությունից չկարողացավ նրան զսպել և սկսեց լաց լինել։ Այդ ժամանակ Սարայանը դիմեց առևտրական տրամաբանություն։

— Սիրելիս, դու միայն մի բան պետք է հասկանաս, մնացածը հեշտ է, դու պետք է հասկանաս, որ զբաղված եմ։

— Ի՞նչ գործ ունես դու քաղաքի ամենաստոր տներում,– լացակումած հարցրեց շվարած ամերիկուհին։

— Հա՜, դա է իմ զբաղմունքը, սիրելի՛ս, դրանով եմ ապրում ես։

Ամերիկուհին ոչինչ չկարողացավ ըմբռնել — լինել [ 203 ] հանրատներում ապրելու համար՝ նա չռեց աչքերը խելագարի նման իր ամուսնու աչքերին և հանկարծ բղավեց․

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով։

— Ուզում եմ ասել, որ ես այս վաճառատան ծառայողն եմ և դա իմ պաշտոնն է։

Տիկին Սարայանը բոլորովին իրան կորցրեց․

— Սրիկա՛,— աղաղակեց և երկու մանուկների ձեոքիցը բռնելով հեռացավ վաճառատնից։

Տիկնոջ հեռանալուդ հետո Սարայանը մի պահ ապշած և մտախոհ մնաց, ապա մոտենալով ծախողներին՝ գլուխը երերցնելով՝ ասաց․

— Ա՛խ, կանա՜յք, կանա՜յք, ոչինչ չեն հասկանում, հե՞շտ է դրամ վաստակել, եղբա՛յր, տունը դրամով եմ լցնում, ոչ մի բան պակաս չկա, ի՞նչ կա, մի քանի օր տուն չեմ գնացել, ի՞նչ անեմ, աշխարհը տակն ու վրա՞ եկավ, ի՞նչ է, զբաղված եմ, այդ զահրումար զբաղումն էլ ցերեկը չի լինի։

Ո՛չ ոք նրան չպատասխանեց, միայն ծերունի ծախողն ասաց.

— Ամուսնանալու չէիր։

— Մե՛կ էլ ասա, մե՛կ էլ ասա,— գոոաց Սարայանը և բռունցքով գլխին խփելով՝ մտավ Աշըդբաշյանի կաբինետը։

Երբ Աշըգբաշյանը Արևելքից նոր ապրանք էր ստանում, նրա առաջին գործն էր կանչել քաղաքի ամենամեծ օրաթերթերից մեկի իր ծանոթ թղթակիցներից և նրան պատվիրել այդ մասին մի կերպ թերթում հայտարարել։ Օրաթերթի կիրակի օրվա այն բաժնում, որտեղ բարձր բուրժուազիայի տնտեսական գործունեության մասին էր գրվում — հրավերներ, Եվրոպա ճամփորդություն, հարսանիք, նոր զգեստների պատվերները, շների մահ՝ (տիկնոջ նկարով միասին), այցելություններ, կուրորտային լուրեր և այլն —այնտեղ հրատարակվում էր տիկին Աշըգբաշյանի նկարն այն լուրի հետ միասին, որ տիկին Աշըգբաշյանը իր ամուսնու վաճառատան՝ Արևելքից ստացած ամենաընտիր գորգերը ջոկել է տուն է տարել։ Թղթակիցը ստանում էր մի չնչին գումար թերթից և մի խոշոր գումար Աշըգբաշյանից։ Աշըգբաշյանը թերթի թղթակցին վճարած գումարը գրել էր տալիս օրահաշվի ռեկլամների բաժնում։ [ 204 ] Մյուս օրը Նյու-Յորքի միլիոնատերերի կանայք լցվում էին Աշըգբաշյանի վաճառատունն Արևելքից ստացած ապրանքները տեսնելու և գալիս էին այն եզրակացության, որ լավագույն գորգերը տիկինն արդեն ջոկել է։

— Այո՛, դժբախտաբար,— ասում էր Աշըգբաշյանը։

Հաջորդ օրը Աշըգբաշյանը դուրս էր բերում իր պահած գորգերը, որովհետև տիկին Աշըգբաշյանը ոչ թե ո՛չ մի գորգ չէր ջոկել, այլ նոր ապրանքները չէր էլ տեսած, և ուղարկում էր զանազան տիկնանց փոքրիկ կարտով միասին, թե՝ «տիկինը ցանկացավ զիջել իր ընտրած գորգերը ձեզ համար»։

Միլիոնատեր ամերիկուհին շողոքորթվում էր, ինչպես տնային կատուն և վճարում էր ինչ գին որ առաջարկվում էր նրան։

Երկար ժամանակ էր, որ Սարայանը ինձ չէր մոտենում, որովհետև անձամբ ցուց տվի իմ զզվանքն իր տիկնոջ հանդեպ ունեցած վարմունքի մասին և վաճառատան մեջ էլ ազատորեն խոսում էի այդ մասին, բայց շատ կարևոր մի վաճառքի համար, մի վաճառք, որը իմ ձեռքումն էր գտնվում, Սարայանը մոտեցավ ինձ:

— Ծանոթացրեք ինձ ձեր հաճախորդը, ես կվերջացնեմ խնդիրը,— ասաց ինձ գոռոզությամբ:

— Քո զենքը քեզ պահի,— պատասխանեցի արհամարհանքով,— ես ինքս կվերջացնեմ այն առևտրական պարզ միջոցներով:

—Քո քիթը շատ ես բարձրացրել, կկոտրեմ ես քո քիթը,— գոռաց Սարայանը:

Խոսքից ես անմիջապես գործի անցա և մի քանի բոքսով ուռեցրի նրա աչքը: Աշըգբաշյանը վաճառատնից դուրս էր, մյուսները բաժանեցին մեզ:

Ես ժամը 6—ին դուրս եկա Աշըգբաշյանի վաճառատնից է՛լ ներս չմտնելու որոշումով:

Երեկոյան նստած էի մի կաֆեում, մի բաժակ գարեջրի առաջ, մտածում էի, թե ինչքա՜ն կարող են իրենց հոգու դեմքը ծամածռել ահավոր մրցման այս զարհուրելի պատերազմում:

Ձանձրացա կաֆեում, սկսեցի լրագիր կարդալ, աչքիս կպավ մի դասախոսություն` «Ամերիկյան հարուստների և [ 205 ] հարստությունների մասին»: Որոշեցի գնալ և լսել այդ դասախոսությունը: Երբ սրահը մտա, դասախոսությունը սկսվել էր: Զարմացա, երբ տեսա, որ դասախոսն այն հույնն էր, որին ես պատահեցի ստորերկյա տրամվայում իբրև «գիշերող»: Խոսում էր կոտրատված անգլերենով, բայց անկեղծ և ոգևորված, սրահն ամբողջ լիքն էր բանվորներով: Նա խոսում էր այն մասին, որ Միացյալ Նահանգների հարստությունը գտնվում է 27 մարդու ձեռքում, նա պատմում էր խարդախության, կեղեքումի ահավոր պատմություններ: Այդ ահավոր կեղեքման զոհերը դուք եք,— ասում էր հույնը,– կաղմակերպվեցե՛ք և թույլ մի տաք, որ կողոպտեն ձեզ աշխարհի ծույլերը և այլասերվածները:

Երբ դասախոսությունը վերջացավ, մոտեցա հույնին.

— Ա՜հ, ես ասացի քեզ, որ մենք կպատահենք իրար։

— Ես հիմա հասկանում եմ քեզ,— պատասխանեցի,— ես այդ հարուստների խարդախության, ցոփության և կեղեքումին հանդիպեցի:

— Տեսնո՞ւմ ես այս բանվորներին, կառուցողներ են, սրանք, սրանք են, որ կառուցում են Նյու Յորքի վիթխարի շենքերը և իրենք ապրում են նկուղներում կամ երկնքից հաշվելով՝ աոաջին հարկը: Մի քիչ լռությունից հետո՝

— Գնանք,— ասաց հույնը:

Մենք գնացինք բանվորական թաղը, ուր գտնվում էր հույնի փոքրիկ սենյակը։

1927 թ.