Նոճիին քով

Հերանուշ Արշակյան


ՆՈՃԻԻՆ ՔՈՎ


Կես գիշեր է. սենյակիս մեջ առանձին

ու մինակ,

Կռթրներ եմ պատուհանիս եզերքին

տխրունսւկ,

Նայվածքս հեռու՜ն' անհունին մեջ կապույտին

կորսված,

Մտածումներս մտքիս մեջ կը պտուտքին

տխրամած:

Դեմս է խաղաղ հանգստարանն ալ վերջին

շատ տրտում,

Ուրտեղ խեղճուկ շատ ոսկորներ կը հանգչին

անհատնում.

Կես գիշերվան հովը մեղմով կը շարժե

սա նոճին,

Ու կը հպի վարագույրին շղարշե

մահիճին.

Որչափ որ մութ է գիշերը, որչափ սև'

սա նոճին.

Այնքան սև են ցավեր սրտիս արդարև,

որ կաճին.

Օրին մեկը, թե որ ես ալ հոն պառկիմ,

նոճին քով,

Ո՞վ է, որ զիս պիտի հիշի տրտմագին

ու սիրով...