ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ
Մուգ նոճիներ միգապար՝ Ճամփի վերև սիգապար՝ Դեպի երկինք հրազայր, Կանաչ հուսով սրածայր, Ճյուղերն ի վեր կոնավոր՝ Կարծես լինին տոնավոր։ Կուսատերև մայրիներ՝ Հուսաբեղուն այրիներ, Փշերն աչքին պիշելով՝ Արև օրեր հիշելով, Քարերի ծոց պատառել Ամպերի գոգ կատարել։