ՆՈՍՏԱԼԳԻԱ

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ


Երբ մանչուկ էի երկու տարեկան եւ օրորոցում կապկպված
լալիս էի, հարեւանի աղջնակը, որ մեր տանն էր այդ պահին եւ
ինձանից մեծ էր ուղիղ յոթ րոպեով,
սկսեց մեծավարի օրորել ինձ, անգամ համբուրեց լացած աչքերս։
Չեմ մոռանա։
Դրանից հետո եկած մյուս բոլոր սերերս, միանշանակ, սուտ էին: