Նորին Գրիգորիսի ասացեալ — Յետ գընալոյ վարդին եկ պլպուլն յայգին

25


ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ


Յետ գընալոյ վարդին եկ պլպուլն յայգին,
Ետես թափուր զվրանն, քաղեցաւ հոգին,
Խնդրէր և հարցանէր ըզիւր սիրելին,
Կանչէր զար ու ֆիղան ի մէջ գիշերին:

Այգի՛, ընդ քեզ ասեմ, տուր ինձ պատասխանդ
Ընդէ՞ր ոչ պահեցեր զվարդն իմ պատուական,
Որ է ամէն ծաղկանց սալվար ու սողթան,
Գունովըն գեղեցիկ հոտ անմահութեան:

Քակի քո ամուր պատդ, դառնաս աւերակ,
Չորնա ճուդդ ու տերեդ ծառոցըդ շիտակ,
Ամէն ոտըն խաղա ի քեզ համարձակ,
Վերնա բուս ու բանճար ամէն կանաչ տակ:

Ակո՛ւնք յորդախաղացք, մի՛ գնայք առաջ,
Ծառե՛ր, թօթափեցէք զտերև ձեր կանաչ,
Խօսիմ պարզ և յիստակ, ասեմ անամաչ,
Քանզի տարան յինէն զսիրելին իմ քաջ:

Զիմ վարդն ի քէն տարան ւ արին զիս շիւար,
Առին ըզլոյս աչացըս, տիրեաց ինձ խաւար,
Ըզտիւ և ըզգիշեր ողբամ անդադար,
Դարձեր եմ մաղասկաթ և չունիմ ղըրար:

Լինի թէ այգեգործն արար զայս ընդ իս,
Տարեալ ըզվարդըն յինէն ցաւեցոյց զհոգիս.
Այլ գնա ոչ տեսանեմ զինչ լինամ գերիս,
Փոխան ուրախութեան, ողբ ասեմ վարդիս:

Վախեմ հողմըն սաստիկ ելաւ ահագին,
Վասն այն թօթափեցաւ տերևըն վարդին,
Եւ կամ խորշակահար տապըն արևին
Եհար թարշամեցոյց ըզգեղըն քոյին:

Կարծեմ եթէ ծաղկունքն արին հետ ինձ քէն,
Տարեալ հեռացուցին ըզվարդըն յինէն,
Եւ կամ կարկատ եկաւ սաստիկ ամպեղէն,
Եհար գնա անողորմ, կտրեաց ի թըփէն:

Ծաղկունքն ամէն ասեն. նորա միաբան,
Եթէ բընաւ չունիմք ի վարդէն կուման,
Մեզնէ քեզ թասալլու է հազար տաստան
Ազ մա նագահ ռաւթ սըռի ու փինհան[1]:

Պլպուլըն վերացաւ ի յօթըն թեով,
Ասաց թէ հարցանեմ թռչնոցըն սիրով,
Եթէ գիտեն նոքա, ասեն ինձ փութով,
Թէ չէ հանեմ յաչացս արտասուք քան գծով:

Թոչո՛ւնք, այսօր գիտէ՞ք, թէ զինչ գործեցաւ,
Ջի վարդըն վայելուչ յայգոյն վերացաւ,

Միթէ տեսել էք դուք, լսել էք համբաւ
Կամ գողըն գողացաւ կամ զի՞նչ տիրեցաւ:

Ասեն թէ՝ արարիչ տէրըն գիտակ է,
Ամէն ծածուկ սրտի նա տեսանող է,
Քո վարդըն չենք տեսեր, աստուած վկայ է,
Գընա, շբջիր յայլ տեղ և զնա որոնէ:

Պլպուլն դառնացաւ, ասաց՝ Զինչ լինիմ,
Գիշերն մինչև ի լոյս մըտօք ես տանջիմ,
Վախեմ առանց վարդին յանկարծ մերռանիմ,
Կարօտով բաժանեալ ի հողն իջանիմ:

Թէ զարարածս ամէն վարդին փոխան տան,
Նա ինձ անարգ թըւի՝ ոչինչ, անպիտան
Կամ դասս երգեցողաց երաժըշտական
Քաղցրիկ եղանակեն, ինձ գուժ է և գան:

Ո՞ւր տարան, վա՛րդ, ըզքեզ կամ ո՞ւր թաքուցին,
Զիարդ մոռանամ ես ըզսէրըն քոյին,
Խոցեցաւ սիրտս ու լերդըս կըսկծագին,
Ծաղկունքըն հաւասար այսօր թառամին:

Իմ կեանքս է գէմ երազ, ես՝ յերերմնի
Եւ լոյսն արեգական ինձ խաւար թըւի,
Դիժար և դառնութեամբ աւուրքս անցանի,
Որ և ի թիւ կենացս իմ ոչ անկանի:

Վարդէն բաժանեցայ ողորմ ու լալի
Եւ բան մարգարէին առ իս կատարի,

Քանզի հաւալասան եմ յանապատի,
Եղէ ես որպէս բու ի յաւերակի:

Եկեալ այգեգործին մըխիթարեաց զնաք
Ասաց՝ Մի լար, պլպուլ, քո վարդըն կուգայ,
Եկեալ է մանուշակ վարդին փիասոսյ,
Թուրայ խապար ամատ՝ սալամ ու տօվայ[2].

Իսկոյն ուրախացեալ և օրհնեաց ըզնա՝
Խաղաղութեամբ կենաս յաշխարհիս վերայ,
Այգի քո փըթըթի, ծաղկունք ի նըմա,
Պարիսպըն նորոգի ւ ի մէջն բրքայ:

Ամէն արմատ և ճուղքըն դալարանան,
Առնուն շաղ ի յամպէն և պայծառանան,
Շարժին քաղցրիկ հողմով վայելուչ շուշան
Եւ հոտըս տարածեն ի քիմըս մարդկան:

Առեալ տարան զնամակն ի դուռըն վարդին,
Հազրէվարդին դիմաց կարդացող բերին.
Կանգնաւ ի վերայ ոտաց և թուղթն ի յափին,
Ընթերցաւ բարձրաձայն ի լար ամենին:

«Քեզ ողջոյն գրեմ ես, սրտով սիրելի
Եւ հարցանեմ յանձնէդ, ով երանելի,
Յուսամ ես առ աստուածն ամենայնի,
Որ անարատ մարմնով ես դու կենդանի:

Զօրըն բազկատարած կամ ի յաղօթի՝
Խնդրեմ ի յաստուծոյ քո կեանքն յերկարի
Եւ աջն անեղական լինի հովանի,
Ներքին և արտաքին չարն ի քէն փախչի:

Ծաղկանցն ամենայնի գլուխըն դու ես,
Որպէս զարքայ և տէր ամենի տիրես,
Գունովըդ վայելուչ, հոտովդ անուշ ես,
Յամէն առաւօտու քան զարև փայլես:

Երանի այն պահուն, որ տեսանեմ զքեզ,
Զի դու ես բընութեամբ անարատ և հեզ,
Խոնարհաբար հեռուստ երկրպագեմ քեզ
Եւ ըզդարձ քո խընդրեմ, քաղցրացի՛ր առ մեզ:

Թէ զիմ ըզգաստութիւնըս հարցանես դու,
Չունիմ խելք ու բասար ւ ոչ իմաստութիւն,
Չառնում դուր և դադար և ոչ շինեմ բուն,
Նադարամ թաղաթ, նա եք մըսխալ խուն[3]:

Զի առանց քո տեսուդ եմ ես երերուն,
Գիշերըն քուն չի գար, այլ կենամ յարթուն,
Նեղեալ և փըղձըկիմ, երբ լինի գարուն,
Հալեր եմ ու մաշեր ի քո կարօտուն»:

Վարդըն պատասխանի նորա թըղթուն տայ,
Ասաց՝ Բազում ծաղկունք առաքեմ առ նա,

Որ զարդարեն լերինք, դաշտք, գամէն սահրայ,
Ի հոճ ուրախութեամբ պուլպուլըն կենայ:

Ինձ գնալու ատեն այլ անպատեհ է,
Պլպուլըն սակաւիկ միթէ համբերէ,
Թէ կատարեալ իւր սէրն ի հետ վարդին է,
Ասցէք թէ ի դրախտն ըզնա որոնէ:

Ուրախացաւ պլպուլն ընդ ասել բանին.
Ասաց թէ՝ Աւետիք ինձ այսօր բերին.
Զիմ գեղեցիկ ըզվարդս ալվի ինձ բերին,
Չէ արարածս ամէն կարմիր վարդին գին:

Յորժամ արևն ի խոյն եկեալ ժամանեաց,
Ամպ ի վերուստ ի վայր յանկարծ որոտաց,
Բուստն ծաղկանք յերկրի և ազգըս ազգաց,
Վարդըն չէր ի միջին, պլպուլն որոնեաց:

Յետոյ տեսաւ զկանաչ տերևըն վարդին
Այլ պատուական պայծառ որպէս առաջին,
Վարդն էր կարմիր զգեցեալ որպէս ծիրանին,
Ծաղկունքն հաւասար երկըրպագեցին:

Պլպուլըն զայն տեսաւ ասաց. Գոհութիւն,
Յամենայն բերանոյ օրհնաբանութիւն,
Թագաւորին երկնից փառաբանութիւն,
Տեսայ աչօք ըզվարդն ի մէջ թըփերին:

Յիմար Աղթամարցի, զխելքըդ ժողովէ,
Զի սէրն այս աշխարհիս հաւսար փոշի է,
Փառք և ուրախութիւնս այս անցաւոր է,
Կենացըս կայ վճար, քանզի երազ է:

  1. Մեզնից հանկարծ գնաց գաղտնի ու ծածուկ (պ.):
  2. Քեզ լուր եկավ, ողջույն ու մաղթանք (պ.):
  3. Չունեմ զորություն, ոչ մեկ մսխալ արյուն (պ.)։