Նոր-Ջուղայի դպրոցները
Ա
ՆՈՐ—ՋՈՒՂԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


«Առաւօտ կանուխ Հայի երեխայք
Դպրոց են վազում զուարթ ու արագ,
Հլու, ուշադիր սովրում են համար,
Պատրաստում աննիւթ գանձ ագզի համար։
Բթամիտ տղայ Հայ շա՜տ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս»։
ԳԱՄԱՌ—ՔԱԹԻՊԱ







Ա․


ՆՈՐ — ՋՈՒՂԱՆ հիմնարկութեան տարիներից սկսած ունենում է դպրոց։ Առաջին դպրոցը հիմնւում է Ամենափրկչեան Ս․ Վանքում և առաջին ուսուցիչը լինում է նոյն վանքի առաջնորդ Խաչատուր Կեսարացին։ Սրանից յետոյ, միմեանց յաջորդում են ուսուցչութեամբ Դաւիթ և Ստեփաննոս եպիսկոպոսները և Կոստանդ դպիրն։ Վերջինիս ժամանակուայ աշակերտների թիւը հասնում է 250–ի։ Սրա ժամանակը Նոր—Ջուղայի ոսկեդարն է լինում վաճառականութեան տեսակէտից, ուստի երևելի իշխաններն ու վաճառականներն անհրաժեշտ են համարում իրենց երեխաների համար գրագիտութիւնը։ Նրանք բաւականանում են միայն հասարակ գրել-կարդալ, թուաբանութիւն և վաճառականական խրատներ սովորեցնելով։

Սոյն Կոստանդ վարժապետը 1687 թուին հրատարակում է «Աշխարաժողով» կոչուած մի գիրք, որի մէջ կան զանազան նիւթերի մասին գրուածքներ՝ թուաբանութիւն, վաճառականական խրատներ, Ազարիայի թուականի գործածութիւնը և այլն խառն նիւթեր։ Յառաջ բերենք մի փոքրիկ նմոյշ վաճառականական խրատներից։

«Մի երթիցես միայն ի ճանապարհ։ Անփորձ և
անճանանչ ընկերի հետ մի՛ նստիցես և մի՛ քնիցես, գուցէ
սպանցէ է զքեզ և առցէ զինչս քո։ Պաշարն ի տաշտէդ
ա՛ռ ընկերն ի տանէդ։ Քաղաթն ի ծոցդ պահեա՛,
գրիչ–ղամբարն ի ջուրդ պահեա՛։ Ղանթարն ի թամբալիթդ,
կշիռքն իւր դրաﬓերովն ի սխտեանդ։ Կիսագազն
ի գօտիդ, խելքդ ի գլուխդ, միտքդ առ Աստուած ։ Ինչ
Աստուած շնորհեսցէ քեզ, նովաւ շատացիր ․․․։
Անփորձ մարդոյ ամանաթ մի՛ տար։ Զամենայն առ
և տուրդ գրեա՛ և էսօրէն վաղն մի՛ ձգիր»։[1]

ԺԶ-րդ դարում Նոր Ջուղայի Ամենափրկչեան ս․










Վանքի սոյն դպրոցը իր գիտական բարձրութեամբ մի լուսատու փարոս է լինում Հայութեան համար։ Իր ուղղութեամբ ու ծրագրով մեծ օգուտ է տալիս թէ՛ մեր խղճուկ գրականութեան և թէ՛ ընդհանուր ազգին, տալով անձնուէր, խելացի և գիտնական հոգևորականներ՝ առաջնորդներ ու կաթուղիկոսներ։ Այս դպրոցի աշակերտներից են լինում Ամենափրկչեան ս․ վանքի մի քանի առաջնորդները, Յովհան «տիեզերալոյս» կոչուած ժամանակի ամենագիտնական վարդապետը, որ բազմաթիւ, գրաւոր աշխատութիւններ ունի, Աստուածատուր վարդապետը, որ կ․ Պօլիս գնալով, պատճառ, է լինում ալնտեղի գրական շարժման, Ստեփաննոս ու Ոսկան վարդապետները, որոնք մեծ ջանք են թափում Հայկական տպագրութեան գործում։ Վերջապէս այս դպրոցի աշակերտներից են լինում և Սիմէօն, Աղէքսանդր ու Յակովբ կաթուղիկոսները։[2]

1710-ական թուականներին Մովսէս առաջնորդն աւելացնում է և ուրիշ երկու դպրոցներ, մէկն Մուրադեանց ս․ Յակովբայ Եկեղեցում և միւսը ս․ Ստէփաննոս եկեղեցում, որոնց մասին ո՛չ մի տեղեկութիւն չկայ։

1750 թուին Հնդկաստանի Մադրաս քաղաքի բնակիչ աղա-Պետրոս Ոսկանեան Նոր-Ջուղայեցի երևելի իշխանն 26,500 ռուփի է կտակում Նոր-Ջուղայի մէջ մի դպրոց հիմնելու, ուր պիտի դասախօսուէր հայերԷն, պարսկերէն և լատիներէն։ Սակայն այն ժամանակուայ թէ՛ Հնդկաստանի և թէ՛ Պարսկաստանի խառն հանգամանքները արգելք են հանդիսանում բարերար աղայի նպատակը իրագործելու։

1825 թուին պ․ Ջօզէֆ Վօլֆ անունով մի անգլիացի գալով Նոր-Ջուղա, կամենում է իր ծախքով մի դպրոց բանալ, յատկապէս հայ երեխաներին կրթութիւն և լուսաւորութիւն տալու, սակայն սրա բարի դիտաւորութիւնն ևս խափանւում է քաղաքական ինչ-ինչ աննպաստ հանգամանքների շնորհիւ։ 1833 թուին Մադրասաբնակ պ․ Գրիգոր Սամեան երևելի վաճառականը 20,000 ռուփի է կտակում Նոր-Ջուղայում իր անունով մի դպրոց հիմնելու։ Յաջորդ տարում հաստատւում է դպրոցը Ամենափրկչեան ս․ վանքի ծոցում (նախկին դպրոցի տեղը) և ժամանակաւոր ուսուցիչ կարգւում Յակովբ ծ․ վարդապետը։ Մի քանի ամսից յետոյ ՅովհաննԷս Բ․ առաջնորդի հրաւէրով ս․ Էջմիածնից գալիս է յայտնի գիտնական Մեսրովբ Թաղիադեանը որպէս ուսուցիչ նոյն դպրոցի։ Սա երկու տարի միայն մնալով պաշտօնում՝ հրաժարւում է, իսկ մի առ ժամանակ ևս կաղէ-կաղ կառավարուելով 1839 թուին փակման դատապարտւում։

1840 թուին, պ․ Յովհաննէս Մ․ Զօրաբեանի ջանքերով կրկին բացւում է նոյն Սամեան դպրոցը Ս․ Ստեփաննոս եկեղեցու գաւթում և իր գոյութիւնը շարունակում է մինչև 1853 թիւը, երբ Սամեան առևտրական տունը սնանկանում է և դպրոցին յատկացրուած 20,000 ռուփին ևս կորչում մէջտեղից ։

1811 թուին պ․ Բօռի անունով մի ֆրանսացի է գալիս Նոր Ջուղա և հայերէն, պարսկերէն ու ֆրանսերէն լեզուներ սովորեցնելու դիտաւորութեամբ մի դպրոց է բաց անում, ուր կարճ ժամանակում բաւականաչափ աշակերտներ ևս հաւաքւում են։ Սակայն գժտութիւն ծագելով լուսաւորչական և կաթոլիկ հայերի միջև, Խաչատուր առաջնորդը յետ է կոչւում ս․ Էջմիածին և պ․ Բօռին ևս ստիպւում է փակել դպրոցը և հեռանալ Պարսկաստանից։

Տողատակեր

խմբագրել
  1. Յ․ Տէր Յովհանեանի «Պատմ․ Ն․-Ջուղայու» Բ․ էջ 253։
  2. «Բազմավէպ» 1904 թ․ էջ 361։