Ջա՜ն, ջա՜ն,
Դո՜ւ էլ եկար
Սառը շաքար
Նոր տարի...
Դու՛ էլ եկար,
Քիշմիշ ու նուշ,
Մեղրից անուշ
Նոր տարի…
Պուճուր–մուճուր
Պուճմուճուրիկ
Նոր տարի։
Եկա՜ր, եկա՜ր,
Բարո՜վ եկար,
Նոր բալիկ…
Ջա՜ն, ջա՜ն,
Նորը եկավ,
Ելավ-փախավ
Հին տարին,
Էն ծերացած,
Ուժից ընկած,
Ալևորած Հին տարին։