Ահա՛ հասավ նոր տարի,
Հետը բերեց նոր բարի,
Մանըր տըղոց` ուրախ օր,
Բարի զավակ՝ հորն ու մոր։
Մանըր տըղայք են ուրախ,
Ունին կաղին, կոզինախ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փըշատ, ունաբ ու ընկույզ։
Մանըր տըղայք՝ չի մոռնաք,
Աշխարհքումըս չեք մենակ,
Ուրիշ շատ խեղճ տըղայք կան
Աղքատ և անօգնական։
Նոքա հայր և մայր չունեն,
Սև չոր հացի կարոտ են.
«Աղքատներին ողորմած
Եղե՛ք», կասե ձեզ աստված։