Թուշերըս կարմիր, ինքըս կէր, պօյով,
Էփպէյի ունիմ՝ ստըկով, պարիով,
Հարկինքըս, կիտիք, կօված է պէթէր.
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Տումային մէչը լիպեռալ իմ ես,
«Քաղաքըս ծաղկեցնունք» կըկանչիմ թէզ, թէզ.
Խեղճ մարթոց՝ խօսքով կըցուցնում շատ սէր.—
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Քիպիրիս համար՝ փալթիննիք մանէթ
Մէյտան թապլելու ես ունիմ ատէթ,
Տայմա կըշահիմ տիրացու, տէրտէր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Վըրաս նայօղներն՝ ինծի կըկիտնան
Լոռիս֊Մելիքով եա Քաջըն Վարդան,
Անիսէ չիտին, վախկոտ իմ պէթէր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Ամուր կանչվըռտելն՝ նշան է աղային,
Ատթիաց եուվը կըտիլ իմ հային,
Տայմա կանիմ ես քապիկնոց զոհեր.-
Ես չիմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Կըխընտամ ամա՝ ռիսաքներ ունիմ,
Как бы нехотя քէֆեր ալ կանիմ,
|
|
</poem>|}}
Պլինի կըսիրիմ, հետն ալ շատ հում սեր.–
Ես իէմնը՝ հապա վօ՞վ է ազգասէր։
Պըյըխըս պիզ է a la Նափալէօն,
Միտքըս տըրիլ իմ վաստըկել միլիօն
Տէպ ինծի, չէքի հալխին ունիմ սէր,
Շտէ, աս ալ քեզի նօր սօյ ազգասէր:
|
|
|
|